Օրվա լրահոսը

Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ. բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Բանկի ավտամատացված համակարգից իր և ՀՀ 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։

Արցախի կառավարության կազմում նշանակումներ են կատարվել

Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

«Հոգեկան խանգարման եզրին ենք հասել, 8 զոհ ունենք, մեկ գերի». Լիլիթ Արզումանյան

Ջայլամի նման գլուխներդ մտցրել եք ավազի մեջ, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում երկրում

«Միանում ենք ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան սպաների կողմից հնչեցված կոչին»

Խորապես մտահոգված լինելով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակով

Անհրաժեշտ է պետական լուրջ օժանդակություն՝ արտադրությունը Հայաստանում ցածր ինքնարժեքով կազմակերպելու համար. թուրքական ապրանքների ազդեցությունը հայկական շուկայում. Սևադա Ղազարյան

Կառավարության այս որոշումը ծանր դրության մեջ է դնելու թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսվարողներին՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի ու պատերազմի ծանր հետևանքները։

«Հերիք չէ այդ մարդիկ տրավմա են ապրել, դեռ մի բան էլ նրանց ասում են՝ ինչի՞ եք գերի ընկել, դուք ի՞նչ զինվոր եք». Արթուր Պապյան

Ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի՝ գերիների մասին բովանդակության տարածումը վտանգավոր է:

Հավաքականի մարզիչները գնահատեցին ըմբիշների մասնակցությունը Աշխարհի գավաթի խաղարկությանը

Ի դեպ, պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանն արդեն Սերբիա ժամանելու օրը առողջական որոշակի խնդիրներ է ունեցել՝ գրիպոզ վիճակ: Կարծել են, թե կորոնավիրուս է, սակայն մրցավայրում հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել:

Ավարտեցինք հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների վերաբերյալ  6-րդ փակ զեկույցը. ՄԻՊ

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Նման առաջարկ Samsung-ը չունի. բջջային հեռախոսներին ուղարկված՝ 750.000 ԱՄՆ դոլար շահելու մասին հաղորդագրությունը խարդախություն է

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չարձագանքել կասկածելի բո­վանդակու­թյամբ հայտա­րա­րու­թյուն­ներին, անծանոթ անձանց չտրա­մադրել անձնական տվյալներ։

Արմեն Գրիգորյան․ «Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա»

Հարցին՝ սպասելի՞ էր, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա, պարոն Գրիգորյանը պատասխանեց․ «Պատերազմի գնահատական եղել է, բայց տեղի եւ ժամի մասով գնահատական չի եղել»։

Ռազմական բժիշկն անմահացավ պատերազմի 40-րդ օրը՝ պայքարելով մինչև վերջ. մերօրյա հերոսները. Արամայիս Հայրապետյան

Ղարաբաղը հրաշք երկիր համարող Արամայիսն ապագա կնոջը խոստացել էր, որ կվերադառնա և հարսանիքից հետո կյանքի ընկերոջը կտանի ու կծանոթացնի Արցախին

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի «ջախջախված բանակը» ստեղծել էին Քոչարյանը և Սարգսյանը

Ուստի նրանք, ովքեր հիմա ցանկանում են օգտվել քաղաքական դրությունից և հարձակվեն Փաշինյանի վրա, պետք է հիշեն, որ դա նրա բանակը չէր, նա չէր հասցնի ստեղծել այն: Այդ բանակը ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով

ԼՂ հակամարտությունն ավելացրել է ահաբեկչության ռիսկերը. Պուտին

Եվս մեկ «լուրջ մարտահրավեր, որի հետ ստիպված ենք եղել բախվել ընթացիկ տարում», ըստ Պուտինի, եղել է «ԱՊՀ անդամ որոշ երկրների ներքին գործերին դրսից միջամտության՝ իրենց բնույթով աննախադեպ փորձերը»:

Թուրքիան և Բելառուսը պաշտպանական ոլորտի համաձայնագրեր են ստորագրել. «Ռազմինֆո»

Համաձայնագրերը տարբեր ոլորտների են վերաբերում

Ավելի արագ ինտերնետ և 191 հեռուստաալիք Ucom-ի ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին

Մինչև 2021 թվականի հունվարի 31-ը Ucom ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդները կօգտվեն ավելի արագ ինտերնետից և կստանան առավելագույն քանակով հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն։ uNet ֆիքսված ինտերնետ ծառայության բոլոր բաժանորդներն առանց հավելյալ վճարի կօգտվեն ֆիքսված ինտերնետից մինչև 100 Մբ/վրկ բարձրացված արագությամբ լարով միանալու դեպքում։ uTV հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդներն էլ կկարողանան դիտել բոլոր 191 բազմաժանր հեռուստաալիքները, իսկ uMix

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Սյունիքի սահմանամերձ դարձած համայնքներ էին այցելել

Պատգամավորները ստիպված եղան Կապան շարժվել այլընտրանքային ճանապարհով։

Արայիկ Հարությունյանը Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը. 1) պետական նախարար. 2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն. 3) առողջապահության նախարարություն. 4) արդարադատության նախարարություն. 5) արտաքին գործերի նախարարություն. 6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն. 7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 8) պաշտպանության

«Բաքուն պետք է Արցախում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրի». Յուրի Կոտենոկ

«Ցավը մեծ է, հիասթափություն կա, բայց դա չի փոխում իմ վերաբերմունքը Արցախի հանդեպ»

Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերներ

Փոխնախարար Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը». ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստի հիմնական արդյունքները

«Պատրաստ ենք քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար»

Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները. Վահե Հովհաննիսյան

Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։

Բելգիայի ներկայացուցիչների պալատը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձև է ընդունել

Բանաձևը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրետ և կառուցողական գործողությունների համար:

Սուրեն Սահակյան. «Քարտեզին նայեք, ռումբը՝ հայտարարության ամեն բառի տակ, սա չի կարող նոր պատերազմի չհանգեցնել»

Երբ ասում եմ՝ էս համաձայնությունը նոր պատերազմի է բերելու, ասում են՝ խաղաղություն չես ուզում

Կոչ ենք անում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին օրենքի դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծը հանել ԱԺ օրակարգից. ԱՆ

Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:

«Արայիկ Հարությունյանը՝ ձեռք-ձեռքի տված Նիկոլ Փաշինյանի հետ, կերտել է այս արծրունյան իրականությունը»

«Իշխանությունը, եթե խելք ունենար, Ռոբերտ Քոչարյանի անձնական կապերը կօգտագործեր ժամանակին ու տեղին եւ ոչ թե զբաղված կլիներ տունտունիկ խաղալով». «Առավոտի» զրուցակիցն է «Իրավական կրթություն եւ վերահսկողության» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: -Նախօրեին, Արայիկ Հարությունյանն, ըստ էության հայտարարեց, որ պատերազմի ժամանակ իր սահմանափակ իրավասությունների պատճառով, չի կարողացել գործընթացներին լիարժեք մասնակցություն ունենալ եւ, փաստորեն, մեղադրանքի

Մաքսային ձևակերպման վճար չի գանձվի. «Հայփոստը» պարզեցնում է առաքման ընթացակարգը

Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար:

«Հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացման վտանգի մասին՝ փոխանցելով դրանց նախնական ցանկը»

Ռուսաստանն ու Ֆրանսիան, մտահոգված լինելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական քրիստոնեական մշակութային և կրոնական ժառանգության ճակատագրով, իրենց գործնական աջակցությունն են բերում խնդրի կարգավորմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արդյունավետ ներգրավման ուղղությամբ

«Ես թիկունքից մարդու չեմ խփի, ես Նիկոլ Փաշինյանը չե՜մ, ես Մինասյան Աշոտն եմ»

Աշոտ Մինասյանը վստահեցնում է, որ ինքը «խակ» չի, որ կրակել չիմացող նկարչին հետը տանի՝ հանցագործություն կատարելու: «Իմ նկատմամբ քրեական գործը քաղաքական նպատակներով է: Նախ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ ես դեմ եմ եղել իրեն, որովհետեւ 2018-ի ապրիլի ե՛ւ 21-ին, ե՛ւ 22-ին ես դուրս եմ եկել իր դեմ: Իրենք գիտեն՝ ես ընդդիմադիր եմ իրենց: Ես

«Պատերազմի 377 զոհերի ընտանիքներին արդեն կատարվել է միանվագ հատուցում»

Գումարի ամբողջ չափից 10մլն. դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031