Օրվա լրահոսը
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից
Կառավարությունների, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի էլեկտրոնային փոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից. Արմեն Գրիգորյան
Մտավորականների հավաքը` Ազնավուր հապարակում
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ
Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել է նախօրեին։ Նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես
«Ծնողներին խաբել են՝ ասելով, որ եթե ԶԼՄ-ները մասնակցեն հանդիպմանը, ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում». «5-րդ ալիք»-ի տնօրեն
Աբսուրդ է, երբ ինքը հանդիպում է զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ, եւ չկա լրատվամիջոց
Անհետ կորած զինվորների հայրերն ասում են, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ անհայտ կորածներին փնտրելու․ Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Անհայտ կորած զինվորների ծնողները կարճ ժամանակով փակել էին Ստեփանակերտի գլխավոր՝ Ազատամարտիկների պողոտան։ Քիչ առաջ ծնողները մտան նախագահական՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու։ Հայրերն ասում են, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ անհայտ կորածներին փնտրելու։ Ասում են, թե անտառներում
Պատերազմի դասերը. Հայաստանում «մերիտոկրատիայի»՝ արժանիների կառավարման անհրաժեշտության մասին
Խելացի մարդիկ սովորում են այլոց սխալներից, ոչ այնքան խելացիները՝ սեփական։ Հիմարներն առհասարակ որեւէ դաս չեն քաղում։ Այս պատերազմն ու այս պարտությունը մեզ համար հերթական առիթ է՝ հասկանալու, թե որոնք էին մեր սխալները, եւ դրանք նորից չգործելու։ Պատերազմից դասեր քաղելը մեզ համար հնարավորություն է՝ հստակեցնելու մեր հավաքական գիտակցության ու կարողությունների իրական սահմանները, վերադառնալու իրականություն։ Առերեսվելով նոր
Ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնությունից 18 օր անց երկրում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. Էլինար Վարդանյան
Ռազմական դրությունը օր առաջ պետք է վերացվի, այլապես այն նպաստելու է երկրում լարվածության աճին և ճգնաժամի խորացմանը
«Պետք չէ սպասել, որ Փաշինյանը կմոտենա կամ կհիշի, որ ինքն էլ է լրագրող եղել, ինքն էլ է ինչ-որ բանի դեմ պայքարել». Սաթիկ Սեյրանյան
Ինչպես Գեղամ Մանուկյանն է ասել՝ անգամ չի էլ սպասում դրան: Իմ կարծիքով՝ հիմա ինչ-որ իմաստով անիշխանություն է
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար
Մհերը զոհվեց պատերազմի 14-րդ օրը. հրամանատարը հրաման է տվել՝ մտնեն անտառ եւ ոչնչացնեն թշնամու դիվերսիոն խմբերը
«Մհերն իր հասակակից տղաներից տարբերվում էր՝ չափից դուրս լուրջ, հավասարակշռված բնավորությամբ։ Օժտված էր մեծ կամքի ուժով, պատասխանատվությամբ, երբեք չէր ընկճվում ոչ մի դժվարությունից, այլ փորձում էր յուրաքանչյուր իրադրությունից պատվով եւ հաղթանակած դուրս գալ»,-«Առավոտի» հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված զինծառայող Մհեր Խաչատրյանի եղբայրը՝ Պավել Խաչատրյանը։ Մհերը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս։ Ընտանիքի անդամները պատմում
Զոհված զինծառայողի մոր՝ հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանի սպասելիքը ՌԴ-ից է
Նա հացադուլը կշարունակի, քանի դեռ առողջությունը ներում է
Արման Թաթոյանը Human Rights Watch կազմակերպությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստականորեն ձգձգում են հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատանքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և
«Նախագահը թող կազմակերպի միջազգային դատաբժշկական հանձնաժողով, եւ փորձաքննեն Նիկոլ Փաշինյանին». Կիմ Բալայան
Ազգը փրկելու այլ եղանակ ունե՞նք: Մի օր առաջ եթե այս խնդիրը լուծենք, շատ բան կփրկենք
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում
«AM»-ը հաղթել է դատարանում՝ պաշտպանելով կամավորականին
2020թ. հոկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել էր քննիչի միջնորդությունը «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանի պաշտպանյալի կալանքի ժամկետը հերթական անգամ երկարաձգելու մասին, եւ վերջինս ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Նա անհիմն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով (առողջությանը ծանր եւ միջին վնաս պատճառելը): «AM» իրավաբանական ընկերությունից «Առավոտը» տեղեկացավ, որ
Առաջարկում ենք ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս: Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասական վիճակից՝ առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու
«Վարչապետին ասացի, թե զինվորն ինչ վիճակում է, ասաց. «Երկտեղանի մահճակալ ես ուզո՞ւմ տանենք». նման բառերից հետո մենք էլ վարչապետ չունենք». ծնող
Ես նրա երեսին ասացի՝ ինչպես Սերժ Սարգանին էր ասում, որ իրավիճակին չես տիրապետում, հիմա դուք չեք տիրապետում զինվորների վիճակին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացվող հանրահավաքի ժամանակ ծխանռնակ գործածած անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
2020թ. նոյեմբերի 11-ին քրեական գործ էր հարուցվել նույն օրը երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարաների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ: Նշած արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա նույն օրը ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 1965 թ. ծնված Ա. Օ.-ն: Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան
Հայաստանը ստանձնել է «ապահովել հիմնադրամի տարածքների անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ հիմնադրամի տարածքների պահպանությունը»
Արցախի շրջանների հանձնման համաձայնագրից հետո հետաքրքիր էր իմանալ, թե ՀՀ կառավարությունը ինչ հարցով կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Պարզվեց՝ ՍԴ-ում այս օրերին կայացվել է /անգամ չի հետաձգվել/ հիմնադրամներից մեկի «տարածքային անձեռնմխելիության» հարցով որոշում: Ըստ այդ որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Կանաչ կլիմայական հիմնադրամի» միջեւ հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Համաձայնագիրը ստորագրվել է
Վարչապետի հրաժարականը պահանջող կալանավորված Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը
Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ներկայացված նյութերը քաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերից և պարունակում են բազմաթիվ հակահայ հայտարարություններ, որոնք դեմ են Նիդերլանդների օրենսդրությանը և անցնում են խոսքի ազատության սահմանները։ Հոլանդահայ
Մամիկոն Ասլանյան. «Մենք նաեւ ապագա զինվորներ ենք մեծացնում, եւ կարծում եմ պետք չի մանուկների համար ստեղծել սգո միջավայր»
Համայնքի ղեկավարը նշեց, որ ամենայն հավանականությամբ տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ տոնածառ ու փողոցային լուսավորություն հավանաբար քաղաքը կունենա:
Զենքի միջազգային բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյան․ «Նման սիրողական բնույթի մեկնաբանություններ կարող են անել զենքի գնման ընթացակարգերից կատարելապես անտեղյակ մարդիկ»․ InfoPort.am
Զենքի միջազգային բիզնեսով զբաղվող հայազգի գործարար Դավիթ Գալստյանը կամ ինչպես մեդիայում են նրան հաճախ անվանում «Պատրոն Դավիթը» մերօրյա ամենաքննարկված, բայց նաև ամենախորհրդավոր գործարարներից մեկն է: Նրան այլ գործարարների նման դժվար է տեսնել հանրային, մարդաշատ վայրերում, տարաբնույթ ընդունելությունների մասնակցելիս: Գալստյանի կյանքի և գործունեության մասին թերևս հստակ ոչինչ հայտնի չէ, գիտենք այնքան, որքան ներկայացվում է «երրորդ ձեռքից»,
Բացառություն ռազմական դրության պայմաններում
Երեւանի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Հայկ Տիգրանյանը դեռեւս միակն է, որը ռազմական դրության պայմաններում մեկնել է հյուրախաղերի: Աշխարհում նոր կորոնավիրուսը շարունակում է իր «հաղթարշավը» եւ, ըստ մասնագետների՝ այդ չարիքի ավարտի մասին խոսելը դեռեւս վաղ է։ Բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, այն շարունակում է թելադրել իր կանոնները։ Ստեղծված իրավիճակին զուգահեռ մեզ պարտադրվեց նաեւ պատերազմ։ Եթե մինչ
Ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Հ. Ս. ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես
«Պետք է ապրենք, որ ապրեցնենք»
Ասում է երեխաներին արթերապեւտիկ նկարչություն եւ կավագործություն դասավանդող Վահե Քոթանյանը: Վահե Քոթանյանը 2014-2020 թթ. սովորել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում, ստացել է արվեստի բակալավրի աստիճան՝ «միջավայրի դիզայներ» (ինտերիեր, էքստերիեր) մասնագետի որակավորմամբ: 2015-2017թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ գերազանց կարգապահությամբ։ Վահեն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Պատերազմի այդ շրջանը դարձավ Վահեի կյանքի վերակերտման
Մի՞թե պարզ չէ, որ պատերազմը բանակցային ջանքերի ձախողման և փակուղային իրավիճակի արդյունք էր. «Փաստ»
Այս օրերին շատ է շրջանառվում այն թեզը, թե Արցախյան պատերազմում հրադադարի ծանր պայմաններով փաստաթղթի ստորագրումը ռազմական պարտության հետևանք էր։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու համար էլ պարզ է, որ այս թեզի շրջանառությունը պարտության մեղքը միայն զինված ուժերի վրա գցելու նպատակ է հետապնդում։ Այլ կերպ ասած՝ ինչքան հնարավոր է՝ պարտությունը հեռացնել քաղաքական ղեկավարության պատասխանատվությունից և դնել զինված ուժերի
Տարածքային եւ բարոյական կորուստները կվերականգնվեն, եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռեվանշի․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երեւի իրեն հայ համարող բանական մարդ, որ չի հոգում զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։ Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։ Այդ բազմաշերտ ցավը
Եթե Նիկոլ Փաշինյանը ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը․ Արսեն Խառատյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այն, ինչ անում է պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետեւանքով իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական Աբու Ղրեյբ ու Գուանտանամո: Միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներով շարունակվող պատերազմական հանցագործություններն այլեւս միայն Ալիեւի ու Ադրբեջանի ժողովրդի պատասխանատվությունը


















































