Օրվա լրահոսը

Սախարովի մրցանակ՝ բանտում գտնվող բելառուս և վրացի լրագրողներ Անջեյ Պոչոբուտին և Մզիա Ամագլոբելիին. «Ազատություն»

«Ազատություն». Խորհրդային գիտնական, այլախոհ, իրավապաշտպան, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակը այս տարի Եվրախորհրդարանը շնորհեց երկու բանտարկված լրագրողների: «Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ 2025-ի Սախարովի «Մտքի ազատության» մրցանակը շնորհվում է Բելառուսից Անջեյ Պոչոբուտին և Վրաստանից Մզիա Ամագլոբելիին», – հայտարարեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Եվրախորհրդարանի նախագահն ընդգծեց՝ երկու լրագրողներն էլ

Նոր նշանակումներ ՊՆ–ում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին ներկայացրել է վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Հոկտեմբերի 22-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների

Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝  բացատրելով  փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և  իրավունքի նորմերի  խախտումներով 22 հոկտեմբերի, 2025 թ. Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունը ներկայացվում է ստորև. «Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում  էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական

«Կան մոլորյալներ, հիպնոսացածներ»․ Խաչիկ Մանուկյան

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի նախընտրական ցուցակը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է գլխավորում։ Քարոզչական հոլովակում նա խոսեց արվեստագետների՝ անտարբեր չլինելու անհրաժեշտության մասին։ Նա ասաց, որ կան «մոլորյալներ, հիպնոսացածներ, որոնց թվում է, որ իրենք ապահով վիճակում են, խաղաղության կեղծ օրակարգը գործելու է»։ Քարոզարշավի մեկնարկն ազդարարելու համար «Հայրենիքը» հատուկ միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը։

Երկամսյա կալանք Գյումրու ավագանու անդամին՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռին․ ի՞նչ է կատարվում դատարանի դիմաց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին լեփ-լեցուն է․ քննվում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող 19 անձանց խափանման միջոցի հարցը։ Րոպեներ առաջ դատարանը Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանին երկու ամսով կալանքի ենթարկեց։ Հիշեցնենք, որ նա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է, Ամերիկյան համալսարան ավարտած երիտասարդ է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի

«Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ». Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով: Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մեխակյանը հերքում է հանցագործության մասին հաղորդումները

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածնեցիներին՝ ցուցաբերված «ջերմության» համար։  Համայնքի բնակիչներին Մեխակյանն ասել է, որ սպասեն իր այցելություններին բակերում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա մեկնաբանել է նաեւ երեքշաբթի լրագրող Լիա Սարգսյանի տարածած տեսանյութը՝ «Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է

Գագիկ Մինասյան. «Շատ պարզ հարց է առաջանում. այդ ճանապարհը՝ Ադրբեջանից Հայաստան, ինչո՞ւ պետք է անցնի Վրաստանով»

«Եթե այս իրավիճակը մի քիչ հանգամանալից վերլուծենք, կտեսնենք, որ շատ նման է այն իրավիճակին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում ստեղծվել էին նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ: Հիշում ենք՝ չէին կրակում: Եվ դա դարձել էր ՔՊ-ի հիմնական զենքը, որ տեսեք, վերջ, պատերազմն ավարտվեց, զոհեր չունենք, կրակոցներ չկան: Ընտրություններն ավարտվեցին եւ սկսվեց ողբերգության երկրորդ շրջանը Արցախում, որի

Առեղծվածային, ողբերգական դեպք Երևանում․ «Ուիգմոր» բ/կ-ում արձանագրվել է 15-ամյա տղայի մահը․ ոստիկաններն ու քննիչները ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։

Պուտինը մարտահրավեր է նետում Թրամփին՝ Ուկրաինայի խաղաղության բանակցությունները խափանելու համար. «The Telegraph»

Հունգարիայում նախատեսված գագաթնաժողովը չեղարկվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել է դադարեցնել ճակատային գծերի առաջխաղացումը, և քանի որ արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցն ավարտվել է լարված մթնոլորտում։ «The Telegraph» Ջո Բարնս Թրամփի և Պուտինի միջև նախատեսված խաղաղ բանակցությունները չեղարկվել են, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Ամերիկայի Միացյալ նահանգների առաջարկած հրադադարի պայմանները Ուկրաինայում։

Վաղարշապատի ընտրությունը՝ «կորսված հաղթանակը վերագտնելու» հնարավորություն

«Առաջ» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքը մեկնարկել է Վաղարշապատի ավագանու ընտրության քարոզարշավը։ Դաշինքի ցուցակը գլխավորում է ավագանու անդամ Սեւակ Խաչատրյանը։ Դիմելով նախընտրական հավաքին եւ էջմիածնեցիներին՝ Խաչատրյանն ասաց․ «Հայ լինելն ինքնին հաղթանակ է, իսկ վաղարշապատցի լինելը՝ կրկնակի հաղթանակ»։ Քաղաքական գործիչը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունը «կորսված հաղթանակը վերագտնելու» հնարավորություն է համարում։ Ընտրությանը նա մասնակցում

Քննչական կոմիտեն դիմել է դատարան` փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Միջնորդությունը քննվելու է այսօր` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ: Հասցեն՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 շենք: Ազատությու´ն Ռուբեն Մխիթարյանին։  

Անաիս Սարդարյան. «Կարապետյանների ընտանիքը սովոր է բարի գործ անել եւ վստահ եմ, որ դեռ շատ-շատ բաներ կանենք միասին»

Օրինակ, նախանցած տարի մենք խնդրել էինք օպերայի եւ բալետի շենքը անվճար տրամադրել, որպեսզի զոհված հերոսների երեխաների համար այնտեղ կազմակերպեինք միջոցառում: Եվ ԿԳՄՍ-ն մեզ մերժել էր, ասել՝ չկա տենց շենք անվճար տալու, որպեսզի դուք զոհվածների երեխաների համար միջոցառում անեք: Փաստորեն ստացվում է, որ զոհված հերոսների երեխաները միայն իմ հերոսների երեխաներն են, իրենք թքած ունեն այդ ամեն ինչի վրա:

Կոչ են անում` դադարեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում ընթացիկ շինարարական աշխատանքները, ձևավորել մասնագիտական նոր հանձնաժողով

Արձանագրություն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման արդյունքների հիման վրա` ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային բաց քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, ճարտարապետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և շահագրգիռ քաղաքացիներ: Քննարկումն ընթացել է

«Ուխտագնացության մասնակիցների հանդեպ քաղաքական կամ այլ կողմնորոշումների բերումով խտրականություն չենք դրել»․ Աննա Սարգսյանը՝ Դավիթ Համբարձումյանի ուխտերթը լուսաբանելու եւ հանրային միջոցները փոշիացնելու մասին

Aravot.am-ի զրուցակիցն է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Սարգսյանը

ՀԲԸՄ-ն զսպվածության և միասնության կոչ է անում Հայաստանին

Մենք՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, լուրջ մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես երկու հիմնարար հաստատությունների՝ պետության և Եկեղեցու միջև սրվող իրավիճակին, որոնք, հայկական սփյուռքի հետ միասին, առանցքային դեր ունեն մեր ազգային գոյատևման գործում։ ՀԲԸՄ-ն կրկին զսպվածության և ազգային միասնության կոչ է անում: Ինչպես բազմիցս նշել ենք, պետք է հարգել ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և

«Էդ որ մենք ասում ենք՝ թուրքը մնում ա թուրք, էդ նույն ասացվածքից այնտեղ էլ կա, ասում են՝ հայը մնում է հայ»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ ասում ենք՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցի՞նք, նույնը իրենք են ասում, ասում են՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, ո՞նց, դուք խաղաղությո՞ւն եք ուզում Հայաստանի հետ»։

«Պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին». ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարություն

Լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունը՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ՀՀ իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու մասնակցությամբ, ատելության խոսքի, զրպարտիչ նյութերի միջոցով, տևական ժամանակ է՝ թիրախավորել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին (ՀԱԵ): ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ն անջատ է պետությունից, և որևէ պաշտոնյա եկեղեցու գործերին ուղղակի և բացահայտ միջամտելով ՝գերազանցում

Սերժ Սարգսյանի գործով դատարան կվկայակոչվեն Սիլվա Համբարձումյանը, Սեդրակ Քոչարյանը, Վաչագան Սարգսյանը, Սամվել Մայրապետյանը եւ այլք

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը։ Հանրային մեղադրողները ներկայացրեցին հետազոտման ենթակա գրավոր ապացույցների ցանկը եւ վկայակոչման ենթակա անձանց ցանկը։ Ըստ այդմ, հանրային մեղադրողների կարծիքով, սույն գործով իբրեւ վկա պետք է վկայակոչվեն գործարար Սամվել Մայրապետյանը՝ հնարավորության դեպքում, քանի որ վերջինս բուժման նպատակով գտնվում է արտերկրում,

«Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են, մտահոգիչ իրավիճակ է»․ Ժաննա Անդրեասյան

«Որեւէ մեկը, ով ինչ-որ ձեւով ու չափով կարող էր այս մասին տեղեկանալ, գլխի ընկնել եւ ժամանակին չահազանգել, նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի»։

«Արցախը չտայիք, Արցախից լիքը ցորեն էր գալիս Հայաստան»․ Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը հակաթոռ կաթողիկոսություն է ստեղծում, ինչը տանելու է պառակտման

Հայ-ադրբեջանական հանդիպման նախաձեռնությունն «ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը»

Հատուկ ուշադրություն է դարձվել խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանը և հեռանկարներին։

«Առողջապահական ապահովագրության խնդիրը լուծվելու է «Զինապահ» հիմնադրամի հաշվին, հաշվե՞լ եք՝ տուժելո՞ւ են հերոսի ընտանիքը, վիրավոր զինծառայողը»

«Մարդիկ «Զինապահ» հիմնադրամի նկատմամբ 5 տարի լրացուցիչ պարտավորություն են կատարել, որը տասնամյակներով ապահովելու է հիմնադրամի բնականոն գործունեությունը, էդ մարդիկ իրավունք չունե՞ն իրենց առողջության վրա ծախսելու»։

Մինչեւ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը չավարտվի, մեր գերիների վերադարձն անհնար է․ Սերժ Սարգսյան

Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու ամենաառաջին պայմանն այս իշխանությունների հեռացումն է․ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են ՀՀԿ-ում օգտագործում իրենց կապերը։ Սերժ Սարգսյանը մանրամասնեց՝ որքան էլ այդ հարցով ՀՀԿ-ում ունեն ցանկություն, կապեր եւ եվրոպական քաղաքական կուսակցությունների աջակցությունը, առանց իշխանությունների սատարման, գրեթե անհնար է այդ հարցի լուծումը։ Ամեն

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Հոկտեմբերի 22-ին հանդիպել եմ Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկման մասնակիցների հետ։ Բարձր եմ գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում

«Չեմ կարծում, որ Ադրբեջանով Հայաստան հացահատիկ ներկրելը ամենահարմարավետ, հեշտ եւ էժան տարբերակն է»․ Սերժ Սարգսյան

Բայց եթե հացահատիկի որակը լավն է, այդ հացահատիկը հացի գինն էժանացնելու է, ինքը միայն ուրախ կլինի

«Այսպես շարունակվելու պարագայում միակ բանը, ինչում կարող են հաջողել ՀՀ իշխանությունները դա անխուսափելի ողբերգական ելքերով քաղաքացիական բախումներն են»

2025 թվականի հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ հռչակելու որոշում կայացվեց, որում չորս հիմնավոր պատճառներ են նշված և ավելացված, որ Տեր Արամը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։ Չեմ կարծում, որ այս տհաճ փաստը որևէ հավատացյալ քրիստոնյայի կարող է ուրախացնել, սակայն, այս թնջուկի հետ կապված նախորդ իրադարձությունները ցույց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031