Օրվա լրահոսը
«Շողակաթ» հեռուստաալիքը փակելու մասին նախագիծը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
Թագուհի Ղազարյանը երեկ փաստացի հաստատել էր, որ իրենց նպատակը «Շողակաթի» փակումն է։
Ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Լոռու մ. Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։ Կոտայքի մ. Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ապօրինի
Կարգալույծ արվածը կարող է իր հայացքներն այլ տեղ արտահայտել, բայց հոգեւոր հովիվ չի կարող լինել. Վարդան Խաչատրյան
Նա պետք է ցույց տա, թե ո՞ր իրավունքով է ուզում Հովհաննավանքում պատարագ անցկացնել
«Շողակաթ»-ի եթերազրկումն արվում է ձեր անունից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը առաջին ընթերցմամբ դրական քվեարկեց մի օրինագծի, որն անթաքույց ուղղված է «Շողակաթ» հեռուստատեսությանը հանրային հեռարձակման հաճախականությունից եթերազրկմանը, որով նաեւ սահմանափակվելու է «Համատես ավետարաններ» հաղորդաշարի հասանելիությունը։ Սա ի գիտություն ձեզ, հաղորդաշարի սիրելի՛ հետեւորդներ։ Հ.Գ. Այս եթերազրկումն արվում է ձեր անունից։
Անմահ հերոս Հրաչյա Մարտիրոսյանի ծննդյան օրն է
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կայացավ 1993 թվականի վերջերից ու դեպի իրեն էր ձգում շատ նվիրյալների, ովքեր գիտեին ազատագրված հայրենիքի վերաբնակեցման արժեքը։ Այդ նվիրյալներից էին ամուսիններ Գալուստ և Գոհար Մարտիրոսյանները, որոնք 2 դուստրերի ու մեկ որդու հետ 1997 թվականին Արթիկից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջան և բնակություն հաստատեցին Արվական գյուղում։ Պատմական անցյալ ունեցող այս բնակավայրի մասին հիշատակվում է
Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին
Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ
«Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, որ ինքն այլընտրանք չունենա»․ Ալեն Սիմոնյանը՝ Վեհափառի մասին
Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործ ունի, որ խառնվում է եկեղեցու հարցերին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է, թե՞ գործը չէ»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հոկտեմբերի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի
Չեմ պատկերացնում՝ Էջմիածնի բնակիչն ինչպե՞ս պետք է ձայն տա այն իշխանությանը, որը ոխերիմ պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ. Պետրոսյան
Սրանք էսօր ընկել են եկեղեցականների հետեւից: Սա իրավաբանորեն քաղաքական ընտրություն է, բայց իրականում հավատքի ընտրություն է. Պետրոսյան
Ասադով. Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները
«Ազատություն». Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում Ասադովն ասել է, երբ ժամանակը գա, այն կստորագրվի՝ առանց հստակեցնելու, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Ադրբեջանցի գործընկերոջս հետ ռազմական ագրեսիայի մասին խոսակցություն եղավ, ասաց՝ հնարավոր չէ, ո՞նց, մենք այսքան քայլ ենք արել»․ Ալեն Սիմոնյան
«Ես դրա մասին հարցրել եմ, ի պատասխան հնչել է, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրենք ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար տարածքի անունով ենք ասում»։
«Նեապոլը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է, քան թվում է». համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը
Ըստ Բայրամովի՝ «հաշվի առնելով Միջին միջանցքի մի մասի բացման առավելությունները՝ մարդիկ, որոնք Հայաստանում զբաղվում են TRIPP-ով, դա առաջնահերթություն կհամարեն»
«Ազատություն». Բաքուն «ակնկալում է, որ TRIPP նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի», այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ «Երեկ նախագահ Ալիևը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում և զգում։ Եվ սրանք միայն սկզբնական օգուտներն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ
ՔՊ-ն Վաղարշապատում և ՀՀ ողջ տարածքում այնքան ցածր ռեյտինգ ունի, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողվելու հաղթանակի հասնել. Վանեցյան
Էջմիածնեցին իր հստակ խոսքը պետք է ասի, որ այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ Սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձեւավորել հոգեւոր մայրաքաղաքում. Վանեցյան
Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են քննչական կոմիտե՝ հարցաքննության. «Մեր ձևով»
Որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Իսահակյանն էլ գոհ կմնար. Ալլա Սահակյանը նոր՝ «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացման մասին
Բանաստեղծի տուն-թանգարանը յուրահատուկ նախագիծ է իրականացրել
«Իմ բախտը բերում է, ինձ գոլդ թվեր են հասնում»․ Տարոն Մարգարյանը՝ իր ունեցվածքի եւ Տիգրան Ավինյանի աշխատանքի մասին
Անդրադառնալով առաջիկա քաղաքական պլաններին՝ նա ասաց․ «ՀՀԿ-ն ոնց կորոշի, այդպես ես կառաջնորդվեմ։ Եթե Հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարան, ուրեմն՝ խորհրդարան»։
Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան․ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ. Փաշինյանի ելույթը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին
«Մենք մի տարի առաջ նման բան չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին: Վրաստանի վարչապետին միշտ ենք շնորհակալություն հայտնում, այդտեղ նորություն չկա: Բայց մի տարի առաջ չէինք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետն էլ շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին: Եվ սա շատ կարևոր իրադարձությունների մասին է վկայում: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է: Եվ ուզում եմ այս նրբության վրա ուշադրություն դարձնել, որովհետև թե՛ իմ, թե՛ նախագահ Ալիևի կողմից այս շեշտադրումն է արվում, և դա իրողություն է»:
«Իմ սեփական փորձից գիտեմ, թե որքան խորը կարող է կյանքը խոսել մեզ հետ, երբ մենք ամեն ինչից զրկվել ենք և ոչինչ չունենք… բայց երբեք չպետք է հրաժարվենք այն ապրելուց այնպես, ինչպես մենք ենք ցանկանում»
Aravot.am-ը շարունակում է ներկայացնել «Էջ» հրատարակչության կողմից իրականացվող «Կանայք զոհ չեն․ հետպատերազմ» ծրագրի շրջանակներում եվրոպացի կին հեղինակների հայերենով հրատարակված գրքերը որոնք, ըստ մեր դիտարկման մեծ հետաքրքրություն ու պահանջարկ են վայելում հայ ընթերցողների շրջանում: Հիշեցնենք, որ այս ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի կողմից, իսկ գրքերի սյուժեները ծավալվում են երկրորդ համաշխարհայինից մինչև մեր օրեր՝
Փաստաբանական խումբ. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ
2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Փաստաբանական խմբի հաղորդմամբ, սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը: Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն դատարանի որոշմամբ,
Չպատարագ
Եվ ամեն մարդ թող իր համար որոշի գնալ թե՞ չգնալ՝ Չպատարագի կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող, գնալ թե՞ չգնալ իսկական Պատարագի
Պատասխանատվությունը մեծ է եւ մենք ամեն ինչ մեր կողմից կանենք. Նարեկ Կարապետյան
«Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը լրագրող Կարպիս Փաշոյանին, 10.10.2025թ. Կարպիս Փաշոյան – Ընդհանրապես հնարավո՞ր է երկխոսություն իշխանության հետ։ Նարեկ Կարապետյան – Մենք չունենք ատելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մոտ 94 տոկոսի նկատմամբ։ Կարպիս Փաշոյան – Նիկոլ Փաշինյանը 94%-ից դո՞ւրս է։ Նարեկ Կարապետյան – Կուզենայի ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, բայց ես որպես ընտանիքի
Հայաստանը կ՚ընթանայ դէպի ինքնաքանդում: Կարիքը ունինք նոր ղեկավարներու, որպէսզի դուրս գանք ներկայ ճահճացած վիճակէն. Արամ Ա
Կիրակի, 19 Հոկտեմբեր 2025-ին, Թորոնթոյի մէջ հանդիսաւոր կերպով նշուեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գահակալութեան 30 ամեակը: Արդարեւ, հանդիսութեան բացման խօսքով հանդէս եկաւ Խաժակ Գուլաճեան: Վեհափառ Հայրապետին անձնուէր ծառայութիւնն ու բազմաճիւղ գործունէութիւնը հետեւեալ բառերով որակեց ան. «Երեք տասնամեակ առաջ հայ ազգիս կամքով հայրապետական Կիլիկեան դարաւոր Սուրբ Աթոռի գահին ծառայելու համար ընտրուեցաւ Նորին Սուրբ Օծութիւն Տէր
«Այս իշխանության օրոք թռիչքաձև աճում են մեկ անձից գնումները»․ Թադևոս Ավետիսյան
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց փաթեթն ու ասաց․ «Մենք փոխում ենք, ասում՝ գնման առարկայի բնութագիրը պետք է լինի օբյեկտիվ, հիմնավորված, բխի գնման կարիքից։ Կառավարությունն է սահմանում այն կանոնները, դեպքերը, կարգը, որով փոփոխությունը պիտի իրականացվի, որ հնարավոր չարաշահումներից խուսափենք»։
Լանջիկիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է 7 տարի 4 ամիս ազատազրկման
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկ բնակավայրի մոտակայքում 2023 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու
ՀՀ հասարակության եւ հայ ժողովրդի հանդեպ ծառացած խնդիրների մասին
Քո տունը չի սահմանափակվում քո բնակարանի դռնով կամ առանձնատան պատերով Իմ խորին համոզմամբ մեր ժողովրդի եւ պետության՝ իր պատմության մեջ ամենամեծ խնդիրների առաջ կանգնելու հիմնական պատճառը տարրական հարգանքի բացակայությունն է յուրաքանչյուրի կողմից իր պետության, հայրենակցի եւ, ամենակարեւորը, իր հանդեպ: Դրա դրսեւորումները կարելի է գտնել բոլոր ոլորտներում՝ սկսած տարրական կենցաղային հարցերից եւ վերջացրած երկրի առջեւ ծառացած
«ՔՊ-ի սիրտը արյուն է ուզում, փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ վենդետայի մեջ»․ Մարտուն Գրիգորյան
«Հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ բնականաբար, այս ամենը սպասելի էր։ Իսկ ես այդ ընթացքում ոչ թե քաղաքապետի պաշտոնի կռիվ էի տալիս, այլ ես առաջարկում էի տարբերակ, որպեսզի հավաքական ընդդիմության հաղթանակը չմսխվեր»։
Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրին. Արա Զոհրաբյան
Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել:
Վահագն Աբգարյանի ութամյա կալանքը երկարացվեց եւս երեք ամսով
2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ ՀՀԳՎ 6-րդ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Առուստամյանը ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Ե.Մկրտչյանին ուղղված զեկուցագրով հայտնում է, որ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը «կազմավորել եւ ղեկավարում է հանցավոր խումբ, որի անդամները ներգրավված են տարբեր հանցավոր գործունեության մեջ»: Այն է` Վահագն
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել Արամ Սարգսյանի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ կասկածվող Ստեփան Սամվելյանի գործով. Զարուհի Փոստանջյան
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ստեփան Սամվելյանի գործով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը՝ – կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի


















































