Օրվա լրահոսը
Վանեցյանի ասածները Օսիպյանը հստակ չի հաստատում, Մանե Գեւորգյանն էլ «անհասանելի» է, դեռ չի արձագանքել
Aravot.am-ի ճշտող հարցին՝ հաստատո՞ւմ եք պարոն Վանեցյանի ասածները թե ոչ, Վալերի Օսիպյանն ասաց, որ զբաղված է եւ այլ հարցերի չի ուզում պատասխանել:
Երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ մասնակցել են անվտանգության խորհրդի նիստին, հստակ պատկերացրել են իրավիճակը ռազմաճակատում
Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանն իր էջում գրել է․ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը. Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»: Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին
Հիշատակի արարողություն հանուն հայրենիքի նահատակվածների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչով նոյեմբերի 22-ը հայտարարվել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում կատարվում է հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 23-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բարի լուր՝ ԱՄՆ-էն. Պարգեւ Սրբազան հօր վիճակը կը գնահատուի բաւարար
Լրագրող Սագո Արեանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Բարի լուր ստացայ ԱՄՆ-էն. Մեր բոլորին սիրելի հերոս Սրբազանս՝ Պարգեւ Սրբազանը ենթարկուած է վիրաբուժական գործողութեան։ Գործողութիւնը կատարուած է Լոսի հիւանդանոցներէն մէկուն մէջ եւ Սրբազան հօր վիճակը կը գնահատուի բաւարար։ Տեղեկութիւնս ԱՄՆ-ի Արեւմտեան ափի Առաջնորդ Տ. Յովնան արք. Տէրտէրեանէն է։ Աստուած Օգնական մեր առաջնորդներուն, ուր ալ ըլլան անոնք։
Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներին. ՌԴ ՊՆ
Նշվում է, որ այս համայնքներում տեւական ժամական ջրամատակարարման խնդիր է եղել, իսկ խմելու ջրի ջրհորները՝ դատարկ
Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի ՛ հայրենակիցներ Որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Արարատ Մելքումյանի՝ զինվորականի օրինակելի կերպարը բացահայտվել է դեռևս Արցախյան առաջին
Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում շարունակվում է չպայթած ռումբերի եւ ականների որոնման, վնասազերծման գործընթացը․ ԱՀ ԱԻՊԾ
Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի եւ ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում: ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ
«ՀՀ բնակչությունը երեք ընտրություն ունի». Արթուր Դանիելյան
Կամ պետք է այնպես անի, որ ճանաչվի Արցախի անկախությունը, կամ ինձ պետք է բանտարկեն
Այս պահին շատ կարեւոր է վերակառուցման գործընթացը չթողնել միայն ռազմական գործիչների ու սովորական պետական պաշտոնյաների հայեցողությանը․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ճիշտն ասած՝ մի քիչ չեմ հասկանում գրածիս հասցեատերն ո՞վ է, քանի որ շատերիս պարզ չի, ո՞վ, ինչո՞վ է զբաղվում այս օրերին, կամ առհասարակ ինչ-որ մեկը զբաղվում է, թե՞ ոչ։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, պետք է հնչեցնել ապագային միտված առաջարկներն ու հետամուտ լինել
Պոպուլիզմը՝ մեր գլխավոր թշնամին
Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հաղթած նախագահ Պոպուլիստ ասելով՝ հիմնականում ու սովորաբար նկատի ենք ունենում ներքաղաքական ընդդիմադիրներին, ովքեր սովորաբար հրաժարական են պահանջում գործող իշխանություններից: Սովորաբար նրանք վկայակոչում են ժողովրդին, ասելով, որ իշխանություններից հրաժարական պահանջողը ոչ միայն իրենք են, այլեւ՝ ողջ ժողովուրդը: Եվ նրանք չեն սխալվում, քանզի սովորաբար ժողովուրդը միշտ էլ կողմ է իշխանությունների հրաժարականին: Նիկոլ Փաշինյանն ու իր
Երկրի կայունության և զարգացման գործում անելիք ունեցողներից պետք է ձևավորել ազգային խորհուրդ. Թաթուլ Մանասերյան
Բոլոր ժամանակներում ծառայած ռազմական գործիչներից ձևավորել Ռազմական (պաշտպանության) խորհուրդ:
Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն
Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրավվածություն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտված, չկարգավորված հարցերը մեր օգտին լուծել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իշխանությունը վերջին մանիպուլյացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թե ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողությունները: Հասկանալի է, որ այս մանյովրը որոշակի ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայության մեջ են՝ ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու
3436 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք. ԱՆ
Նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Ունենք 1261 առողջացած և 21 մահվան դեպք:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ իր հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները:
Մեր համազգային խնդիրն է՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը․ հայտարարություն
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը: Հայ իրականության մեջ այն մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր: Այդուհանդերձ, Ապրիլի 24-ը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել
Անգելինան տան դուռը բաց է թողնում, աչքերը չի փակում, անվերջ սպասում է… բայց Կարենը չի գալիս
Այս տարվա ապրիլի 19-ին էին ամուսնացել։ Կարենն Անգելինայի ամուր թիկունքն էր
Երիտասարդ դաշնակցականները բողոքի լուռ ցույց են կազմակերպել Մանհեթենում
ՀՅԴ Ամերիկայի արեւելյան տարածաշրջանի երիտասարական կազմակերպությունը Վաշինգտոնի Մանհեթեն պուրակում բողոքի լուռ ցույց է անցկացրել ընդդեմ Արցախի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի:
Ճանաչենք մեր հերոսներին
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած հերոսներին Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել
Նիկոլ Փաշինյանի «գռեհիկ հակամատերիալիզմը». Արման Գրիգորյան
Ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ կանխատեսել եւ համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռք առնել՝ պատերազմը կանխելու համար
Էմանուել Մակրոնը այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի կենտրոնակայան
Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։
Հաղթում են այն ազգերը, որոնք աշխարհաքաղաքականության ասպարեզում դառնում են ռազմական և քաղաքական գործոն՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա
Այսօր և էլի հարյուր ու ավելի տարիներ քաղաքականությունը սեղմել է մեր կողերը, իսկ հիմա հասել է մեր պարանոցին՝ պատերազմի տեսքով, և օղակը սեղմվում է, մինչդեռ մենք ջայլամի նման գլուխներս թաղել էինք ավազի մեջ և չէինք ուզում հասկանալ, որ աշխարհն առանց քաղաքականության պարզապես կենդանական աշխարհ է`բնազդներով ապրող… Մենք`Հայերս, ոչ միայն մշակութաստեղծ ազգ ենք, այլև դարեր շարունակ
ՀՀ ՊՆ-ն պարտավոր է կապ պահպանել ծնողների հետ, նույնիսկ լուր չունենալու դեպքում բացատրել, որ դեռ նորություն չկա. Թագուհի Թովմասյան
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հրադադարի ցավագին կորուստներ պարունակող համաձայնագրի ստորագրումից հետո անորոշություն է… ոչ միայն հայկական քարտեզի սահմանագծի, փախստական դարձած մեր հայրենակիցների ապագայի, մարդկանց ունեցվածքի, պետական ունեցվածքի եւ այլ մասերով, այլև մեր ազգային մրմուռը շարունակ բորբոքող անհետ կորած զինծառայողների եւ կամավորների մասով: Մարդիկ իրենց հարազատների նկարները վերցրած բառի ուղիղ իմաստով դռնեդուռ
Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ
Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի խորհրդի բանաձևը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սատարելու և Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլը, որն իր մեջ ներառում է Էքս-ան-Պրովանս և Մարսել քաղաքները, Ֆրանսիայի ամենամեծ տարածք ունեցող մետրոպոլն է և ունի 1,87 միլիոն բնակչություն։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994 թ. ի վեր անկայուն հրադադարով սառեցված Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտությունը՝ լայնամասշտաբ և
Էստե Լաուդեր՝ «գեղեցկության աշխարհի կայսրուհին», որը կանանց հիշեցնում էր․ «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքը քո դեմքն է»
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք կոսմետիկայի աշխարհի ամենահայտնի կանանցից մեկին՝ Էստե Լաուդերին, որը ոչ միայն կարողացավ ստեղծել «գեղեցկության մի շքեղ կայսրություն», այլև աշխարհի միլիոնավոր կանանց ներշնչեց կարևորագույն միտքը՝ «Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ դեմքը․ իհարկե՝ ՔՈՆԸ»։ 1908 թ․-ին ամռանը Նյու Յորքի Քուինս թաղամասում՝ ԱՄՆ ներգաղթած հրեաների բազմազավակ ընտանիքում ծնվում է Ժոզեֆինա Էստեր Մանտցերը, որն ապագայում
Գեներալ Սեյրան Սարոյանին տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ նոյեմբերի 21-ին երեկոյան «Իզմիրլյան բժշկական կենտրոն» է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Սկզբնաղբյուրը՝ այստեղ:
ՀՀ կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու երկրորդ միջոցառումը
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը: Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն
Լավրով․ Կան եռակողմ համաձայնությունը տապալելու փորձեր, բայց դրանք չեն հաջողվի
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնության այլընտրանքային լինելը, որի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունն ու հիմք դնել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ «Մենք քննարկել ենք նաև միջկոնֆենսիոնալ և միջէթնիկ խաղաղության և հաշտության հարցերը։


















































