Օրվա լրահոսը

Լավրով․ Կան եռակողմ համաձայնությունը տապալելու փորձեր, բայց դրանք չեն հաջողվի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջան կատարած այցի ավարտին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնության այլընտրանքային լինելը, որի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունն ու հիմք դնել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ «Մենք քննարկել ենք նաև միջկոնֆենսիոնալ և միջէթնիկ խաղաղության և հաշտության հարցերը։

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել․ Արտակ Բեգլարյան

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ: Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել

«Կոչ եմ անում ԱԱԾ աշխատակիցներին՝ ծառայել միայն Օրենքին, չներքաշվել քաղաքական գործիչների միջկուսակցական կամ միջանձնային վեճերի մեջ»․ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։ Նա նշել է, որ ներկայումս ժամանակը չէ հեռու գնացող եզրակացություններ անելու, փոխարենը հարկավոր է կենտրոնանալ պատերազմի հետևանքների և Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների վերացման վրա: Պետրոսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո

Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։ Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք Ստեփանակերտում, 5 ընտանիք Ասկերանի

Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք. Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ սյունեցիներ, Դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլյացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։ Հիմա, առավել քան

Ադրբեջանի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները․ «Ռազմինֆո»

Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։ ԵՎԼԱԽԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է։ Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն

Թուրքիային պետք է պարտադրվի մուծելու խոշոր չափերի տուգանք՝ նպատակաուղղելով այն Արցախում զոհերի ընտանիքների խնդիրները հոգալու, ավերածությունները վերացնելու համար․ հայտարարություն

Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը: Տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի, ՀՀ Ազգային Ժողովի, սահմանադրական դատարանի և երկրի նախագահի կարծիքները, իրեն իրավունք է վերապահել ստորագրել փաստաթուղթ Արցախի

Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել: Արա Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 41 նոր անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 41 նոր անուն Պահեստազորային Խաչատրյան Արման Արիստակեսի, ծնվ. 1998թ. Թարոյան Արտուշ Սեյրանի, ծնվ. 1985թ. Աբրոյան Վահե Կարենի, ծնվ. 2001թ. Մինասյան Արամ Հարությունի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Խաչատրյան Խաչատուր Գուրգենի, ծնվ. 1982թ. Գրիգորյան Գեղամ Գարեգինի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Գևորգ Լևոնի, ծնվ. 1991թ. Խաչատրյան Հայկ Հայկի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Անդրանիկ Էդվարդի,

Էսքիզներ՝ Արցախյան պատերազմի տարիներին ձեռքն ու ոտքը կորցրած աղջկա համար․ դիզայները պատրաստվում է նոր ու կարևոր հավաքածու ստեղծել

Դիզայներ Նորո Դովլաթյանի բարբառախոս շապիկների հավաքածուին շուտով կավելանա նոր՝ ավելի կարևոր ու հետաքրքիր մի հավաքածու, որի մասին դեռ առաջին անգամ է բարձրաձայնում դիզայները: Լուսանկարներում պատկերված էսքիզներն արված են հաշմանդամ մի աղջկա համար, որն Արցախյան պատերազմի տարիներին կորցրել է իր ձեռքերն ու ոտքը և միշտ երազել է մոդել դառնալու մասին: «Հավաքածուն դեռևս նախապատրաստական փուլում է, քանի

«Դեռ հարց է՝ ապագայում ավելի գլոբալ ռազմական հետեւանքներ կլինե՞ն, թե ոչ». փորձագետը՝ թուրքական զորքերի կուտակումների մասին

Ադրբեջան զորախումբ ուղարկելու եւ սեփական զորքերն Իգդիրի հատվածում տեղակայելու միջեւ անմիջական կապ կա՞

Ընդդիմությունը պետք է գնա «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով

Ընդդիմադիր 17 կուսակցության առաջարկած ճանապարհային քարտեզի շուրջ համախմբման պրոցեսն ավելի արագ ընթացք է ստանում, ինչն արտահայտվում է ոչ միայն ընդդիմության կազմակերպած ցույցերով, այլ նաև՝ հակառակ ճամբարից տեղի ունեցող «արտագաղթով»։ Այնուամենայնիվ, հանրությանն ու հատկապես դրա քաղաքականապես ակտիվ հատվածին մտատանջում է մեկ կարևոր հարց՝ ո՞վ։ Ինչպես գիտեք, առաջարկվող ճանապարհային քարտեզի համաձայն, ժամանակավոր կառավարությունը պետք է Նիկոլ Փաշինյանի

Եռաբլուրն այսօր (ֆոտոռեպորտաժ)

Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնը մարդաշատ է։ Մարդիկ այցի են գնում Մոնթեին, Վազգեն Սարգսյանին․․․   Լուսանկարները` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Սմբատ Լպուտյան. «Երկիրը վտանգի տակ է, եւ այսօր բոլորը պետք է լինեն մեկ բռունցք, մտածեն, թե ովքեր կարող են երկիրը դուրս հանել այս ծանր վիճակից»

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ներկա էր նաեւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը: Գրոսմայստերին Ազատության հրապարակ բերել էր երկրի վիճակի, այստեղ եւ Արցախում մարդկային կորուստների մտահոգությունը: Սմբատ Լպուտյանը ելքը տեսնում է միասնության մեջ: «Այսօր բոլորը պետք է լինեն մեկ բռունցք, մտածեն, թե ովքեր կարող են երկիրը դուրս հանել

Արցախի կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերը․ նշել է Արայիկ Հարությունյանը՝ Մարտունի այցի ժամանակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել պատերազմական ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքները շտապ սկսելու առումով: Շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահն

Հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել․ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը․ Հովիկ Աղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը: Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝

«Ենթադրաբար, Թուրքիան իր զորքերի մի մասը Իգդիրից կմտցնի Նախիջեւանի տարածք». թուրքագետ

Բայց թե կոնկրետ Ադրբեջանի տարածքում որտեղ դրանք կտեղակայվեն, արդյոք Նախիջեւանում Թուրքիան կունենա՞ կայազոր, թե ոչ, չեմ կարող այս պահին ասել

Արմեն Ամիրյան․ Թաց աչքերս թաքցնում եմ անցորդներից, մտքումս կրկնելով՝ «Ներիր, Շուշի…»

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Զրույց Արթուր Գրիգորյանի հետ․ Հեռախոսի զանգն արդեն ութերորդ, իններորդն է… Գիտեմ, որ մտածում ես, թե ո՞վ է, ի՞նչ մի կարևոր բան պիտի ասի այս պահին… Ոչ մի կարևոր բան, Շուշին կորցնելուց հետո ինձ համար էլ, քեզ համար էլ որևէ կարևոր բան չկա… Պարզապես զանգում

Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։ Ի շարունակություն

Էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 4-րդ փակ զեկույցն է պատրաստվել

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական

Վանեցյանը բացահայտում է Փաշինյանի, իր ու Վալերի Օսիպյանի զրույցը. «Զանգահարեց ու ասեց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրե՛ք բոլորին»

Այ հիմա ես ուզում եմ ձեզ ասել՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, նա սուտ է ասում, ատում է բոլորիդ: Նա սիրում է միայն իր պաշտոնը:

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Սպառողների իրավունքների պաշտպանության և

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում». Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր

Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի քան՝ Սիրիայում էր

ՌԴ արտաքին գործերի նախարարը միջազգային հանրությանը կոչ է անում միավորվել եւ աջակցել, որպեսզի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչվի

«Ավելի ուշ դուք նոր կհասկանաք, թե Ֆրունզիկ Մկրտչյանը սեւ թուղթն ինչի է այդպես ուտում». Մհեր Մկրտչյանը զարմացած է՝ երբ ուղեվարձը թանկացրին, աստղերը տաքսի էին վարում, հիմա օքե՞յ է

«Ժողովուրդ, ամբողջ հարցը նրանում է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հավաքեք, գնացեք Մասիվ, ուրիշ տեղ, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ: Սա իմ համար քաղաքական հարց չի, ես քաղաքական մարդ չեմ, իմ գործը կինո նկարելն է, սցենարներ գրելն է, սա իմ համար արժանապատվության հարց է: Ու անկախ նրանից, թե հիմա այստեղ քանի մարդ է հավաքվել, ես գալու եմ ամեն անգամ՝ մի նպատակով, որ վաղը իմ ազգանունից չամաչեմ»:

Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի երեխաները զրկված են իրենց իրավունքներից. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱՀ ԱԳՆ

Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Փաստաթղթում մասնավորապես նշված է. «Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝ Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները, Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031