Օրվա լրահոսը
Ֆրանսիայի դեսպանն ինքն է առաջարկել հանդիպել «Արցախի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներին. ինչ են պատմել դեսպանին ադրբեջանական ագրեսիայից տուժած մայրերը
Բոլոր երկրներն ունեն իրենց պատասխանատվությունը՝ հավասարության նշան դնելով մեր եւ ագրեսոր Ադրբեջանի միջեւ. «Արցախի մայրերի ձայնը» ֆրանսիայի դեսպանին
Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ: ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական
Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների ուսումնական գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 13-ը գրանցվել
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված սիրելի՛ դպրոցականներ և ծնողներ, Տեղեկացնում ենք, որ մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածն անհրաժեշտ է գրանցվել ձեր բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով։ 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման, Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։ Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու
Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է գնդապետ Արտյոմ Միրզոյանը
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը` գնդապետ ԱՐՏՅՈՄ ԶԱՐՄԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆԸ։ Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։ Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ
Կամավոր․ «Թո՛ղ մեկն ասի՝ դուրս գրած բիձա եմ, հետս կհանեմ «մարշ-բրոսոկի»
«Ես չեմ ասում՝ հաղթելու ենք։ Այ էս աջ գրպանումս դրած է հաղթանակը»
ԲՀԿ-ի առաջարկի դեպքում հավաքագրվում է 13.94 մլրդ դրամ, որը բավարար չէ հիմնադրամի գործունեության համար․ Արտակ Մանուկյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, կառավարությունը առաջարկել է 3000 դրամ բոլոր աշխատողներից, իսկ դրանից հետո ԲՀԿ պատգամավորները առաջարկել են տարբերակված մոտեցում՝ 1000-ից մինչև 12000 դրամի չափով։ Ես հարցում եմ արել ՊԵԿ և ստացել եմ սեպտեմբեր ամսվա եկամուտ վճարողների կազմն ու կառուցվածքը։ Կրկին անգամ
Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ հանուն հայրենիքի
Վանաձորի Կերպարվեստի թանգարանը կազմակերպել է բարեգործական վաճառք-ցուցահանդես: Պատկերասրահի բակում ներկայացված են կտավներ ու արվեստի այլ գործեր, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը պետք է փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: «Պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած փորձում ենք մեր ներդրումն ունենալ մեր զինվորների ու Արցախից եկած ընտանիքներին օգնելու գործում: Այս անգամ մտածեցինք մի նախաձեռնություն, որն
Շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, որոնք ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել․ Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում աշխարհի այն երկրների օրենսդիր մարմիններին, ովքեր ծանր փորձությունների այս շրջանում Արցախին սատարող բանաձև են ընդունել: Արդեն ավելի քան մեկ ամիս Արցախը գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների և ռազմական խնդիրների իրականացման գործիք:
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված
Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը․ Սեյրան Օհանյան
Արցախի տեղեկատվական շտաբում կարդում ենք․ Ես լավ եմ զգում, շարունակում եմ իմ ծառայությունը: Մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար։ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
Ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները․ Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր
«Ռազմագերու կամ գերու նկատմամբ խոշտանգում, անմարդկային վերաբերմունք ցուցաբերող անձին կարող է սպառնալ տասնյակ տարիներ ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում»
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց՝ իր վերջին հայտարարությամբ ՄԻԵԴ-ն ուղերձ է հղել կողմերին, որպեսզի թե՛ նոր միջոց կիրառելու, թե՛ արդեն իսկ կիրառված միջոցները հանելու, վերացնելու խնդրանքով դատարանին այլեւս չծանրաբեռնեն: Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը հաղորդագրություն էր տարածել ԼՂ հակամարտության շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու համար ներկայացված
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը․ ԿԳՄՍՆ
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ: Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության,
Հիմա արդեն ֆիզիկապես գտնվելով Երեւանում, հասկացել է՝ միտքն ու հոգին հայրենի Արցախում են՝ Ստեփանակերտում
Անգելինան պատմում է պատերազմի լուրը լսելու եւ այդ ողջ ընթացքում իր ապրումների մասին «Պատերազմը սկսվեց վաղ առավոտյան, երբ դեռ բոլորս քնած էինք: Հանկարծ անհասկանալի ձայներ լսվեցին։ Սկզբում այդ ձայներին ուշադրություն չէի դարձնում՝ մտածում էի, թե ինչ-որ հրավառություն է կամ աշխատում են, բայց տեսա, որ ձայներն ավելի են շատանում ու ավելի ուժգին են»,-պատերազմից 40 օր անց
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն: Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ
Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար։ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը
2020 թվականի նոյեմբերի 5-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կողմից կազմակերպված «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի
Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել La Libre Belgique պարբերականին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին: Ստորև թարգմանաբար ներկայացվում են հեղինակի նախաբանն ու հարցազրույցը. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկար ճանապարհ է անցել որպես վարչապետ (1996-1997) և հատկապես որպես Լոնդոնում Հայաստանի դեսպան (1998-2018): Դրա հետ մեկտեղ՝ նա կարևոր դեր է ունեցել բիզնեսի ասպարեզում՝ լինելով
«Պայքարը ապրելու ձեւ է դարձել հայերիս համար…». Վազգեն Ա
Էությամբ համեստ ու հանգիստ, իր մասին խոսել չցանկացող Արթուր Գինոսյանն է՝ Ապրիլյան պատերազմի հերոս տղաներից: Ճանաչեցի՞ք: 2020-ի նորօրյա հերոսամարտին մասնակցելու համար նա չերկմտեց, իր տեղը պատերազմի դաշտում է, ասաց ու եկավ Արցախ: Սակայն պատերազմի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել, հիմա ապաքինման փուլում է: Երեւան Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող Արթուրը հայրենապաշտության կերպար է:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Նոյեմբերի 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։ Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Տիգրանակերտ․ Արցախի գանձերը
Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.): Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող
Հավատ, հույս, սեր եւ մկրտություն
«Գնացե՛ք այսուհետեւ, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ. 28:19, տես նաեւ` Մարկ. 16:15-16): Վարդանանք չերկյուղեցին իրենց կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. եւ այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է
Ծննդյան տարեդարձ՝ ձյունե տորթով ու հաղթանակի անվերապահ հավատով
Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող Էդգար Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ զինվորն իր մարտական ընկերների հետ ձյունե տորթով նշում է իր ծննդյան տարեդարձը՝ չմոռանալով նշել․ այսօր ապրում են նահատակված զինվորների շնորհիվ․ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ։
«Նրանք հաղթել են մահին». Տեր Վարազդատը՝ ծնկած զինվորի լուսանկարի, թշնամու տանկի հարցերը լուծած զինվորների մասին
Աննկարագրելի է մեր գնդերեցների ծառայությունը, որին ես այդ օրերին ականատես եղա: Գնդերեցներ ունենք, որոնք նահանջի ժամանակ կազմակերպել են համապատասխան գործընթացը, զոհերի եւ վիրավորների մարմիններն են տեղափոխել
Մոսկվայում գործող կարի արտադրամասը քնապարկեր է կարում զինվորների համար (տեսանյութ)
Մոսկվայում գործող կարի արտադրամասն այս օրերին քնապարկեր է կարում և ուղարկում Հայաստան։ Արդեն 200 հոգուց բաղկացած թիմը, կարևորելով համախմբումն ու միասնականությունը, կոչ է անում մասնակցություն ցուցաբերել ազգանվեր այդ գործին։
Մոնթրէալի քաղաքապետարանին դիմաց սկիզբ առաւ նստացոյց հաւաքը՝ Արցախի անկախութեան ճանաչման պահանջով․ «Հորիզոն»
Նոյեմբեր 6-ին Մոնթրէալի քաղաքապետարանին դիմաց սկիզբ առաւ Քեպէգի հայ համայնքի միացեալ մարմնի նախաձեռնած նստացոյց հաւաքը, որ կը նպատակադրէ Մոնթրէալի քաղաքապետութենէն պահանջել Արցախի անկախութեան ճանաչումը։ Խորհրդանշական ձեւով նստացոյցը պիտի տեւէ 42 ժամ, նկատի ունենալով Արցախի դէմ շղթայազերծուած թուրք-ատրպէյճանական յարձակման սկզբնաւորութենէն ի վեր անցնող 42 պատերազմական օրերը։ Նստացոյցի մեկնարկի ազդանշանի պահուն ելոյթ ունեցաւ Քեպէգի Հայ Դատի յանձնախումբի
Ազերի կալանավորին վերաքննիչ դատարան չէին բերել. նիստը հետաձգվել է
Մինչ քառասուն օր է, ինչ շարունակվում է ազերաթուրքական ահաբեկչական պատերազմը Արցախի եւ ՀՀ-ի դեմ, պարզվում է, մեր դատարանում ադրբեջանցի կալանավորված անձի կողմից կա մի բողոք: Բողոքն էլ նախորդ օրը չի լսվել, քանի որ ազերի Անարին դատարան չեն բերել: Անար Մամեդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության
105 զոհ, 13 զրահատեխնիկա․ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հակառակորդի կորուստների վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակվել․ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 զոհ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով պաստառներ
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Մասնավորապես ԱՄՆ Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակցված է Արցախի դրոշը՝ կոչով․ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:շ ԱՄՆ հայաշատ Լոս Անջելեսի փողոցներից մեկում փակցված պաստառով էլ կոչ է արվում կանգնել հայերի կողքին
Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձի մաղթանքը՝ թող որ կրկին լսենք հաղթանակի բաղձալի լուրը․ ԵԿՄ
Դարերից եկած մի ավանդույթ կա, մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չեն որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, բարեգործական եւ այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով են որոշում: Եթե փորձենք հաշվել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տարիքը, սխալ կլինի, քանզի նա դեռ շարունակում է իր հայրենանվեր, ազգապաշտպան բարի գործունեությունը: Հայ ժողովրդի նվիրյալ զավակը 1988-ից՝


















































