Օրվա լրահոսը
Ինչ է լինելու տեխնիկայի հետ, որը աշակերտին տրամադրվում է հեռավար ուսուցման համար. «Ա1+»
Հայաստանում սովորողների ընդհանուր թվի 15-20 %-ը տեխնիկական պատճառներով հեռավար ուսուցմանը չեն մասնակցել։ Օգոստոսի 3-20-ը ՀՀ-ում իրականացվում են ամառային դասընթացներ՝ հեռավար դասերից դուրս մնացած երեխաների մասնակցությունն ապահովելու համար։ «Ա1+»-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, ճշտելու թե ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը, քանի՞ աշակերտ տեխնիկական միջոցով կապահովվի ու հետո ի՞նչ է լինելու այդ տեխնիկայի հետ։ ԿԳՄՍ-ից տեղեկացնում
Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ.razm.info
2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։ Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված
Բասկետբոլիստուհիները մեկնարկում են վեց թիմով
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բարձրագույն խմբի կանանց առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 16-ին: Հայաստանի առաջնությանը մասնակցելու են վեց թիմեր՝ Երեւանի «Հատիսը», «Լեգենդը», «Արցախը», «Լես Ֆոքսեսը», «Էրեբունին» եւ Գյումրիի «Գյումրին»: Մրցաշարն անցկացվելու է շրջանաձեւ համակարգով՝ վեց շրջանով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am
Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։ Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ 2016թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի պատմական շինություններից մնացած պատերն այսօր այցելուների կողմից անխնա ներկվում, փորագրվում ու գրոտվում են։ Պատմական այս քաղաքում հայտնված
«ACI Stampa»-ն մեկնաբանում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հայտարարությունները
Օգոստոսի 8-ին առաջատար ACI Stampa իտալական լրատվական գործակալությունը (որը պատկանում է ACI-EWTN News խմբին և հիմնականում անդրադառնում Տիեզերական եկեղեցու ու Հռոմի Սրբազան քահանայապետի մասին լուրերին) հրապարակել է մեծ հոդված՝ տարածաշրջանի մասին, եւ դրա մի հատվածը ներառում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը և այդ առթիվ
10 կուսակցություններ հայտարարություն են տարածել Սեւրի դաշնագրի 100-ամյակի առթիվ
2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։ Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում,
«Կնոջ գեղեցկությունն իր ներքին ազատությունն է»․ Սոնա Ազարյան (տեսանյութ)
Պարզվում է՝ երջանիկ լինելը շատ մեծ աշխատանք է պահանջում, կարգուկանոն, դու պետք է քեզ այդ շրջանակներում պահես ու «ստիպես» լինել երջանիկ
Արցախում էլ է արտակարգ դրությունը երկարաձգվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել. Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի
Փրկարարները հայտնաբերել են դի
Օգոստոսի 12-ին, ժամը 17։49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 231 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Արմեն Կ․-ի (ծնված
Իսրայել Հակոբկոխյանին ընկերները չեն կարողացել համոզել, որ հացադուլի չդիմի
Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի հայտարարած անժամկետ հացադուլը շատերին է անհանգստացրել: Ընկերները, ծանոթ-բարեկամները, պարզապես երկրպագու քաղաքացիները անընդհատ զանգահարում են նրան, այցելում, հետաքրքրվում են որպիսությունով: Ոմանք աջակցելու պատրաստակամություն են հայտնում, մյուսները հորդորում են չգնալ այդ ծայրահեղ քայլին: Օրվա երկրորդ կեսին լեգենդար բռնցքամարտիկին կողքին էին նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Վերադարձ» հիմնադրամ հասարակական նախաձեռնության
Իշխանությունը պատրաստ է, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի. Անի Սամսոնյանն այսպիսի տպավորություն ունի
Իսկ Ալեն Սիմոնյանն իրեն հարցի հասցեատերը չի համարում
Ինչո՞ւ Գրիշա Թամրազյանի անունը չկա որեւէ բուհի խորհրդի կազմում
Փոխնախարարը «լռում» է, վարչապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել:
ԱԺ-ն «դեմ» քվեարկեց արտակարգ դրությունը չեղարկելու մասին ԼՀԿ-ի առաջարկին
Մեր կարծիքով՝ որոշ սահմանափակումներ միայն պետք է պահպանել, իսկ բաց տարածքում դիմակ կրելն անիմաստ է
Իսրայել Հակոբկոխյան. «Թող չմտածեն, թե իրենք Անմահ Կաշչեյն են»
Բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը, որը նաեւ 2 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, անժամկետ հացադուլ է հայտարարել: Լեգենդար մարզիկը յոթ կոնկրետ պահանջ ունի. Ոչ՝ ստամբուլյան կոնվենցիային, Ոչ՝ Լանզարոտեի կոնվենցիային, Ոչ՝ թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին,
Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների
«Հանկարծ «լայվ» չմտնեք». պատգամավորն ահազանգում է ռեստորանային ծածուկ քեֆերի մասին
Հնչում է բարձր երաժշտություն, կա աղմկոտ հրավառություն, շատ մարդիկ են հավաքվում
Քաղաքացին ցած է նետվել կամրջից
Օգոստոսի 12-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացու (արական սեռի, ծնված 1967 թ․) դին դուրս են բերել ձորակից (մոտ 70 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նոր պաշտոն՝ Շիրակի մարզի դատախազին
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։ Կարեն Գաբրիելյանը կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Ըստ էության, Կարեն Գաբրիելյանի պաշտոնը բարձրացրել են։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր
Ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա՝ խոշորացված համայնքներին
Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:
Անդրադարձել են ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին. Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:
Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանը, իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ. սահմանամերձ Բարեկամավանում Հայփոստի նորացված մոդելի բաժանմունք կգործի
Հայփոստը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում:
Ալեն Սիմոնյանը շուտափույթ չի համարում Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելը
«Օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել, որպես շնորհավորող»
Հրդեհների նվազեցման համար անվտանգության կանոնները պահպանելու մասին տեսչական մարմնի տեսանյութը
Զգուշավոր վարքագիծ դրսևորելու խիստ անհրաժեշտության մասին
«1 օրում՝ 3800 տուգանք. լավ չի». Ավինյանը հասկանում է, որ որեւէ մեկը չի ուզում անվերջ դիմակով ապրել
Հասկանում եմ, հաճելի չի բացօթյա տարածքում, բայց այս կանոնի նպատակն այն է, որ սա դառնա վարքագիծ, որպեսզի վարակի տարածումը կանխվի
Կասեցվել է Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեություն. ուժեղացված ստուգայցեր՝ հանրապետությունում
Կասեցվել է Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր» հանգստյան տների գործունեությունը
«Ես որեւիցե խնդիր չունեմ դեպքի հետ կապված». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ ծեծկռտուքի մասին
Լրագրողի հարցին՝ կա՞ փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի՞ վրա է հիմնվել ՀՔԾ–ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահը ուղիղ չպատասխանեց
Գերակշռողը իրավական բնույթի նյութերն են, թմրամիջոց գործածող անձանց աջակցման, սոցիալ-վերականգնողական ծառայությունների մասին տեղեկություններ, որպես այդպիսին, չեն եղել. ՀՔԱՎ
ՀՀ ոստիկանության հրապարակումներում նկատվել է դրական փոփոխություն՝ անձնական տվյալների գաղտնիության ապահովման տեսակետից, ինչը նպաստել է վերոնշյալ իրավունքի խախտումների թվի նվազմանը։
ԿԳՄՍՆ-ի հետ կքննարկվի ուսանողներին Վրաստանից ցամաքով Հայաստան գալը թույլատրելու հարցը
Սեպտեմբերին հարյուրավոր, եթե ոչ՝ ավելի, ուսանողներ են ուզում գալ ՀՀ սովորելու, բայց օդանավով ժամանելը հարմար չէ
Ամուլսարի հանքը նաեւ ռազմավարական նշանակություն ունի, սարը տաշելով գնալու են՝ վտանգի տակ դնեն Ջերմուկն ու ջրամբարը. Նազելի Վարդանյան
Նազելի Վարդանյանը վստահեցնում է՝ ջերմուկցիների բողոքը «Լիդիան» ընկերության դեմ չէ, այլ՝ այդտեղ կատարվող հանքարդյունահանման
Նշանակվում է հիվանդանոցային պայմաններում՝ ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով բուժառուներին. սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Նշենք, որ «Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs


















































