Օրվա լրահոսը
«Ես որեւիցե խնդիր չունեմ դեպքի հետ կապված». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ ծեծկռտուքի մասին
Լրագրողի հարցին՝ կա՞ փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի՞ վրա է հիմնվել ՀՔԾ–ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահը ուղիղ չպատասխանեց
Գերակշռողը իրավական բնույթի նյութերն են, թմրամիջոց գործածող անձանց աջակցման, սոցիալ-վերականգնողական ծառայությունների մասին տեղեկություններ, որպես այդպիսին, չեն եղել. ՀՔԱՎ
ՀՀ ոստիկանության հրապարակումներում նկատվել է դրական փոփոխություն՝ անձնական տվյալների գաղտնիության ապահովման տեսակետից, ինչը նպաստել է վերոնշյալ իրավունքի խախտումների թվի նվազմանը։
ԿԳՄՍՆ-ի հետ կքննարկվի ուսանողներին Վրաստանից ցամաքով Հայաստան գալը թույլատրելու հարցը
Սեպտեմբերին հարյուրավոր, եթե ոչ՝ ավելի, ուսանողներ են ուզում գալ ՀՀ սովորելու, բայց օդանավով ժամանելը հարմար չէ
Ամուլսարի հանքը նաեւ ռազմավարական նշանակություն ունի, սարը տաշելով գնալու են՝ վտանգի տակ դնեն Ջերմուկն ու ջրամբարը. Նազելի Վարդանյան
Նազելի Վարդանյանը վստահեցնում է՝ ջերմուկցիների բողոքը «Լիդիան» ընկերության դեմ չէ, այլ՝ այդտեղ կատարվող հանքարդյունահանման
Նշանակվում է հիվանդանոցային պայմաններում՝ ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով բուժառուներին. սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները
Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Նշենք, որ «Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs
Ալեն Սիմոնյանը Վլադիմիր Գասպարյանին քաղաքական եւ իրավական հարթակից դուրս շատ նորմալ է վերաբերվում
Բայց գտնում է, որ «Ազատության» լրագրողների հետ միջադեպի ժամանակ չափն անցել է
«Չեմ հիշում Ամուլսարի հետ կապված խոստում, որը տվել ենք եւ չենք իրականացրել». Ավինյան
Ամուլսարի խնդիրը բազմաշերտ է, եւ մեր նախկին հայտարարություններն ուժի մեջ են
Վարուժան Ավետիսյան․ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը այդ հանցագործությունները չեն կատարել
«Ազգային-ազատագրական պայքարը կանգ չի առնի՝ անկախ մեր նկատմամբ կիրառվող բռնությունների և հալածանքների դրսևորումից»
Գյումրու գերհամեստ տոն՝ առանց «շքեղ քեֆերի» ու նշանավոր հյուրերի
Այս տարվա սեպտեմբերի 5-ին նշվելու է Գյումրու տոնը, սակայն այս անգամ չեն լինի բացօթյա համերգներ, ցուցահանդեսներ, նշանավոր հյուրեր, հրավառություն։ Տոնը կնշվի առցանց՝ պայմանավորված համավարակով։ Այս մասին պարզ դարձավ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի այսօրվա տարածած հաղորդագրությունից։ «Գյումրու օր-2020»-ը՝ առցանց․․․» վերնագիրը կրող հաղորդագրությունում նշված է․ «Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով
«Կենտրոնանալ նման տեխնիկական բաների վրա՝ չարժե». Ալեն Սիմոնյանը՝ 24 ժամում բարձր չիներ ստանալու եւ բարձրաստիճան պաշտոնի նշանակվելու մասին
ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արմեն Աբազյանը, որը մեկ օր առաջ, վարչապետի որոշմամբ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում՝ 24 ժամով:
Արթուր Վանեցյան. Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան»
Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։
Պարենային օգնությունից բացի, Արցախում նաև դրամահավաք է սկսվել հաջակցություն լիբանանահայերի
Գործում է նաև SMS հանգանակության եղանակ, և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը:
Աշտարակ քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կոչ կ’ուղղենք համապատասխան մարմիններուն եւ կառոյցներուն, որ միջոցներ ձեռնարկեն Սուրիահայութեան աջակցելու համար. «Եռագոյն»
Ահա թէ Ինչպէ՞ս Գամիշլիի Մէջ Կը Կանխուի Համաճարակին Տարածումը
«Մարզերի ուսանողները բնակարան վարձե՞ն, թե ոչ. վերջին պահին բնակարանները կթանկանան». պատգամավոր
Այո, որքան ուշ հայտնենք որոշումը, այնքան վատ, այդ պատճառով որոշումը կլինի այս օրերին
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները պետք է ավարտված լինեին, սակայն դեռևս շարունակվում են. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։ Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի
«Սասնա ծռերի» գործով մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկում կիրառել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ
Իսկ Արմեն Բիլյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 21 տարի ժամկետով
Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները` սպառնալով երեխային ցած նետել. ԱԻՆ հոգեբանը բնակչի հետ վարել է հոգեբանական զրույց
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ
Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելով:
«Կեսգիշերային հրավառությունն արդեն ավանդույթ է». պատգամավորը հրավիրեց պարետի ուշադրությունը
Դրանց վաճառքի սահմանափակման առնչությամբ եւս առաջարկներ են ձեւավորվել, որոնք կքննարկվեն ԱԺ-ում
Սեյրան Օհանյան. Հպարտ եմ, որ ավագ որդիներս՝ Արթուրը և Գարիկը, անմնացորդ նվիրումով ծառայում են Հայրենիքին, իսկ փոքր որդիս գիտի՝ որտեղից է սկսվում Հայրենիքը
Փոքր որդիս՝ Մուշեղը, 9 ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը:
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 28-ամյա համագյուղացուն
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ կասկածյալի մասնակցությամբ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը, առգրավվել են դեպքի կատարման պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա եղել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Արտագնա աշխատողների հարցով ՀՀ-ն եւ ՌԴ-ն բանակցում են, իսկ Վրաստանի հետ սահմանը դեռեւս չի բացվի
Ռուսաստանը նման պատրաստակամություն հայտնել է՝ սահմանը երկկողմանի բացելու եւ հետագա կարգավորումների հետ կապված
Բաղդադում ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայի դեսպանը. թուրքական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով իրաքցի զինվորականներ են զոհվել. Ermenihaber
Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները, եթե Անկարան շարունակի անտեսել իրաքյան ինքնիշխանության նկատմամբ խախտումները դադարեցնելու պահանջները:
Մեկ գիշերվա մեջ պատշգամբ էր «հարմարեցրել». ապօրինի կառույցն ապամոնտաժվում է
Վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ` ապամոնտաժում է ապօրինի կառույցը
Որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի. «Կարմիր կատարի» լիճը պաշտպանված կլինի պետության կողմից
Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։
«Բնության գրկում դիմակ կրելու պահանջը կվերանայվի». պարետ
Վերանայվելու է նաեւ հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ գտնվող անձանց թույլատրելի քանակը
Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին
Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք
Շուտով կսկսվեն դասերը, կբացվեն թանգարանները, իսկ երգիչները կերգեն միայն բացօթյա միջոցառումներում
Անհատ կատարողների համար մեղմացումներ եւս կլինեն: Խոսքը ռեստորանային ասպարեզի երգիչների, երաժիշտների մասին է, որոնց հնարավորություն կտրվի բացօթյա միջոցառումներ անել՝ կանոնների պահպանմամբ:
Ավելի քան քսանամյա ավտորիտարիզմի ճգնաժամից հետո Բելառուսը հասել է մի հանգրվանի, որում որոշողը դարձել է ու դառնալու է երկրի քաղաքացին, ժողովուրդը. «Հանուն Հանրապետության»
Բելառուսում ստեղծված իրավիճակի ելքը որոշելու է այդ երկրի ժողովուրդը, Բելառուսի քաղաքացիները, որոնց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը այս օրերին քննություն են հանձնում բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։


















































