Օրվա լրահոսը
«Արտակարգ ավարտական երեկո» Բրյուսովի անվան պետական համալսարանում
Առցանց եթերի սպասված հյուրերն էին ԲՊՀ հայտնի շրջանավարտներ Հրանտ Թոխատյանը, Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը, որոնք իրենց ջերմ խոսքերով է՛լ ավելի ոգևորեցին շրջանավարտներին:
«ԱԱԾ ղեկավարը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար… այդ մարդը չունի որեւէ փորձ հետախուզական ոլորտում, հակահետախուզական ոլորտում». Վանեցյան
«Նրա փոխարեն, որ ԱԱԾ-ն զբաղվի մեր արտաքին թշնամիների նոր նկրտումներով, որն արդեն բոլորը տեսնում են՝ թե՛ Թուրքիայի ակտիվությունը, Ադրբեջանի հետ զորավարժությունները, Թուրքիայի ակտիվ աշխատանքը, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը ՀՀ տարածքում, փոխանակ դրանով զբաղվի, ԱԱԾ-ն մի ինչ-որ անհեթեթ գործ է փորձում կարել ինձ վրա, բայց՝ ապարդյուն, որովհետեւ օրենքի ընթերցման հետ այդ մարդիկ երեւի թե խնդիրներ ունեն»:
Վարչապետը հորդորել է հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով. կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում
«Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»
Վանեցյանը պատրաստ է Քոչարյանի ու առհասարակ անգամ «սատանայի» հետ համագործակցել՝ իշխանափոխության համար
Վանեցյանն ասաց, որ իրենք լինելու են հզոր ընդդիմություն ու քաղաքական քայլերով ստիպելու են այս իշխանություններին նահանջել ու բռնել ճիշտ ուղին, իսկ ռեպրեսիվ մեքենաներ իրենց դեմ բանեցնելն անօգուտ է. «Լինելու են գործուն քայլեր՝ այս իշխանություններին օր առաջ քշելու հարցում»:
Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը. Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ
Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար պետք է ապահովել կամրջի երկու կողմերում գտնվող ապագա սերունդների կապը
Նարեկ Բաբայան. «Արխիվի հատորներից բացակայում են պետգույքի մասնավորեցման մասին արժեքավոր տեղեկություններ»
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պատմում է, թե ինչ կասկածելի եւ խնդրահարույց գործարքներ են կատարվել:
Իջևան-Երևան ավտոճանապարհին առևանգել են, պահել անծանոթ շինությունում, կրակել ձեռքին. հարուցվել է քրեական գործ
Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ տուժողին տևական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու պահման վայրը, վերջինիս առևանգած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:
Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար. Էդմոն Մարուքյան
Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:
Հաստատել Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կառավարության կողմից հաստատված կանոնակարգ. «Ազգային Օրակարգ»
Անհապաղ հատուկ աջակցության ծրագիր հաստատել (հարկային բեռի թեթեւացում, աշխատավարձերի սուբսիդավորում, վարկային արձակուրդի տրամադրում), հատկապես՝ ներգնա տուրօպերատորների, հյուրանոցների, հյուրատների, ուղևորափոխադրող կազմակերպությունների համար, մինչև աշխարհը՝ հետևաբար նաև զբոսաշրջային ոլորտը վերադառնա իր բնականոն կյանքին:
«Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, չունեն այդ կրթությունն ու հնարավորությունը, իրենք միայն կարողանում են քան-դել». Վանեցյանը՝ արտաքին քաղաքականության սխալների մասին
Վանեցյանն ասաց. «Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ չկա հանգստություն, կանխատեսելիություն, չգիտի մարդ` ինչ կլինի մի ժամից, երկու ժամից: Շինծու գործերը բերելու են նրան, որ որեւէ մեկը չի ուզելու գալ ՀՀ-ում ներդրում անելու»:
Այդպես էլ չի մշակվել հոգեկան առողջության պահպանման համապարփակ օրենք. ՀՔԱՎ զեկույցը
Զեկույցում արձանագրված խնդիրների ուղղությամբ ներկայացվել են նաև առաջարկություններ։
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝
Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
«Որեւէ մեկի տանը իր կինը կամ մայրը այդքան ստրուկ չեն, ոնց որ ներկայացվում է որոշ ներկայացուցիչների կողմից». Վանեցյանը՝ եկեղեցու, ընտանեկան արժեքների մասին
«Կրթական ծրագրից հանել հայ գրականություն առարկան, կամ հայ առաքելական սուրբ եկեղեցու առարկան հանել ուղղակի անթույլատրելի է, դա այն թաքնված ծրագիրն է, որ մեր ազգային ինքնությունը, մեր պատմությունը խեղեն: Չենք թույլ տալու, ամեն ինչ անելու ենք, որ մեր կրթական համակարգը ճիշտ ուղղությամբ գնա»:
Առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն. ստորագրելով օրենքները՝ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը
Հանրապետության նախագահը կարևորում է նաև Օրենքների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառումը:
Պարտավորված է եղել դասավանդել 66 դասաժամ, մինչդեռ դասախոսությունները չի կատարել. Շիրակի պետհամալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն:
Սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ սկզբնական շրջանում էին. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը նշեց, որ իրենց դիտարկման արդյունքները ցույց են տալիս՝ ոստիկանությունն էլ այս իրավիճակում կանգնում է լուրջ խնդիրների առաջ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Որսորդական հրացանից կրակել է համագյուղացու ուղղությամբ. Լիճք գյուղի տարեց բնակիչը ձերբակալվել է
61-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Սերոբ Խաչատրյանը համամիտ չէ նախարարի հետ. «Բարձր միավորով դուրս մնալը կրկնուսույցի համար նվեր է»
Եթե դիմորդն, օրինակ, 18,75-ով դուրս է մնում, այդպիսով կրկնուսույցի պահանջարկը մեծանում է, քանի որ նրա մոտ երեք-չորս տարի կպարապեն՝ 20 ստանալու համար:
Դանակահարելով սպանել էր 46-ամյա վանաձորցուն, ապա հրկիզել տունը. քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող
«Գնացեք Հյուսիսային պողոտա, Կասկադ ու կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ, բայց խաղաղ հավաքներն արգելում են». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանի հավաստմամբ՝ այն, որ մինչև հինգ հոգանոց ժամանցային միջոցառումները թույլատրվում են, բայց հավաքները՝ ոչ, սա արդեն խտրական վերաբերմունք է:
Կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումները
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Եվրամիությունը թարմացրել է ցուցակը. Վրաստանը կրկին ներառվել է սահմանները բացելու համար անվտանգ երկրների շարքում
Հաղորդագրության համաձայն՝ ցուցակը վերանայվելու է և պարբերաբար թարմացվելու է՝ համաճարակային իրավիճակից ելնելով:
Հայտնել էր, թե երեխան մահացել է ու վաճառել 1.200.000 դրամով. հարուցվել է քրեական գործ
Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը: Իսկ երբ զանգահարել է նշված անձին և պահանջել վերադարձնել թոռնուհուն, նա հայտնել է, որ համաձայն է, սակայն պահանջել է վերադարձնել երեխայի համար վճարված 1.200.000 ՀՀ դրամը:
«Պոպուլիզմը խեղդել է այս իշխանություններին, պոպուլիզմով եկան իշխանության, պոպուլիզմով էլ հավատացեք՝ գնալու են». Վանեցյան
Նա ասաց, որ իշխանությունները Արարատի մարզի ոռոգման ջրի հարցը չեն լուծելու, որովհետեւ չեն կարող սելֆիի ձողն առնել ու գնալ խողովակների հետ սելֆի անել, նկարները տարածել:
Գրականագետ. «Անվանարկում են մարդիկ, որոնք գրականության հետ վերջին անգամ առնչվել են դպրոցում»
ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանը կարծում է, որ պետք է հիմնավորվի դպրոցական ծրագրում յուրաքանչյուր գրողի ներգրավման նպատակը:
Փաշինյանը ծրագրային բանավեճի և քաղաքական երկխոսության փոխարեն ընտրեց ԱԱԾ-ն. «Իմ Ձայնը»
Չի կարելի նման հեշտությամբ փորձել խաղալ մարդկանց ճակատագրերի և արժանապատվության հետ, թունավորել մարդկանց կյանքը։
«Արդեն երկու տարի այդ ոսկու մեջ գոյություն չունեցող սատանաներ ենք փնտրում՝ արդյունահանելու փոխարեն»
Մենք ազգովի պետք է որոշենք, մենք մի քանի միլարդանոց պոտենցիալը ու երկրի ներդրումային հեղինակությունը թաղելո՞ւ ենք՝ առանց ոչ մի հիմնավոր պատճառի, թե՞ այնուամենայնիվ մեր պատմության սխալները չկրկնելով՝ ճիշտ բան ենք անելու։
Հայկական բանակը ևս սպասում է հրամանի. Դավիթ Տոնոյան
Նախարար Տոնոյանը առանձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:
«Այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել». քաղաքապետի հաղորդագրությունը
Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն


















































