Օրվա լրահոսը
«Հավաքների ամբողջական արգելքը տրամաբանական և հիմնավոր չէ. գոնե առ այսօր ամբողջական արգելքի հիմնավորում ես չեմ լսել». Դանիել Իոաննիսյան
Հանրային խորհուրդն առաջարկել է ՀՀ կառավարությանը մինչև 30 անձի մասնակցությամբ խաղաղ հավաքները թույլ տալ:
«Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը». խանութում կապիկ են վաճառո՞ւմ. «Հայկական ժամանակ»
Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Կադրային քաղաքականությունն իրականացնելիս առաջին պլան է մղվել բացառապես հավատարմության գործոնը. «Հրապարակ»
Կադրային սովի արդյունքում Ռոմանոսը շահեց
«Կադրային կարևորագույն փոփոխություններ պետք է կատարվեին նաև Վիճակագրական կոմիտեի ղեկավար կազմում». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»
Սա ավելի խորը տնտեսական ճգնաժամ է, քան 2008-2009թթ-ինը. թվանկարչությամբ զբաղված Վիճակագրական կոմիտեում պետք է կադրային փոփոխություններ լինեն
Մրցակցության արդյունքում ներգնա տուրիզմում գները նվազում են․ «Ժողովուրդ»
«Դա բերում է շուկայի քայքայման»
Զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը
Վաղ առավոտյան, 2020 պլանի համաձայն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ
Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 155 կրակոց:
Հարցազրույցը եւ դրա արձագանքը
Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի երկրորդ նախագահը հանդես է եկել ծավալուն հարցազրույցով: Խոստովանեմ, որ 2008-ից սկսած Ռոբերտ Քոչարյանի խոսելն անձամբ իմ մեջ որոշակի տագնապ է առաջացնում՝ կարո՞ղ է պատահել, որ նա ինչ-որ ձեւով, անձամբ կամ «այլ դեմքով» վերադառնա իշխանության եւ նորից հաստատվի կարծր ավտորիտար ռեժիմ՝ իշխանության եւ օլիգարխիայի կատարյալ անպատժելիությամբ: Բայց հասկանում եմ, որ իմ տագնապը
Այս անչափանիշ «չափորոշիչներով» հանրակրթական դպրոցն ավարտելու է անգրագետ, լեզվից, գրականությունից, պատմությունից բոբիկ մանկուրտ. «Իրատես»
ԿԳՄՍ նախարարության դարակազմիկ սխալը, որ բումերանգով վերադառնալու է, Հայոց եկեղեցու պատմություն առարկան տարրալուծելն է հայոց պատմության մեջ, իրականում՝ ոչնչացնելը: Սա հետևանք է ոչ թե ուսումնական կամ կրթական բարեփոխումների, այլ՝ գործող իշխանության Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի:
ՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. News.am
Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Սահմանադրական դատարանից։ Մեր տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք
Դեսպանը Իտալիայի Սենատի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի կոպիտ խախտման դեպքերին
Հուլիսի 30-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հյուրընկալվեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանականների միջև երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր։ Դեսպան Համբարձումյանը Պաոլա Տավերնայի ուշադրությունը հրավիրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ հրադադարի կոպիտ խախտման դեպքերին: Երկուստեք ընդգծվեց նման իրավիճակներում խորհրդարանականների հավասարակշռված և անաչառ դիրքորոշումների կարևորությունը
Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին դադարեցնել ընդդիմախոսների բռնաճնշումները. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ արձագանքում է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ու ընդդիմախոսների ձերբակալություններին, որոնք համընկան հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետ: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից և հարգել հիմնարար ազատությունները: ԱՄՆ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում ահազանգող հաղորդումներին, ըստ որի, Ադրբեջանում իշխանությունները ձերբակալում և բռնաճնշումների են ենթարկում ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին: Բռնության այս ալիքը հաջորդեց
Քոչարյանը թող մայդաններով չվախեցնի, մենք շատ լավ գիտենք, թե ով ինչի է ընդունակ․ Վահագն Խաչատրյան. «Ա1+» (տեսանյութ)
«Թող մայդաններով մեզ չվախեցնի, Նիկոլ Փաշինյանը խաղաղ թավշյա հեղափոխություն է արել։ Հայ ժողովուրը շատ լավ գիտի, թե ով ինչի է ընդունակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, թե Ուկրաինայում 3 անգամ Մայդանով իշխանություն է փոխվել։ Վ․Խաչատրյանը նաև հավելեց՝ այն մարդիկ, որոնք հույս ունեն մայդան անել , իրենց
Հայտնի է ՍԴ դատավորի ևս երկու թեկնածուի անուն
Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին այս պահին իրենց թեկնածությունն են ներկայացրել երկու դատավոր: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտը: ՍԴ դատավորի թափուր տեղի համար ինքնաառաջադրվել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Կառույցի թեկնածուն կընտրվի վաղը Դատավորների ընդհանուր ժողովում։ Հիշեցնենք, որ
Արշակ Կորյան. «Կապառոսը նշեց, որ հետևել է իմ խաղին»
Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով. «Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ
էլ.լարերի կարճ միացում Կառավարության 1-ին մասնաշենքում
Հարգելի լրատվամիջոցներ, տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում Կառավարության 1-ին մասնաշենքում. Հուլիսի 30-ին, ժամը 21:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման
Արսեն Բաբայանը՝ «Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին»
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլում լուր տարածվեց, որ ԱԱԾ-ն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ սկսել է քրեական հետապնդում։ Հաշվի առնելով մամուլից ստացվող բազմաթիվ հարցումները անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը. Փաշինյանի ձեռքերում հայտնված իրավապահ համակարգը վաղուց է ապացուցել, որ իր հիմնական գործառույթը դարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի
Գործում առկա գաղտնալսումներից պարզվել է՝ առերևույթ նա է կատարված սուտ մատնության կազմակերպիչը. Լեւոն Սահակյան
Ո՞վ է Վայոց ձորում ՊՆ փոխգնդապետի ծեծի դեպքով հարցաքննված Լեւոն Հարությունյանը. փաստաբանի փաստարկները
ՖԻՖԱ-ի հերթական նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել
ՖԻՖԱ-ում կոռուպցիոն հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ թիրախում հայտնվել է գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նրա դեմ քրեական գործ է հարուցել Շվեյցարիայի դատախազությունը, ինչի մասին տեղեկացնում է Mirror-ը: 50-ամյա իտալացուն մեղադրում են այն բանում, որ նա ճնշում է գործադրում շվեյցարացի դատախազներից մեկի վրա, որը ՖԻՖԱ-ի նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննություն է իրականացրել: Ինֆանտինոյից առաջ ՖԻՖԱ-ն ղեկավարում էր
Անցկացվեց «Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը
Հուլիսի 30-ին անցկացվեց «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020» մրցանակաբաշխության վիրտուալ արարողությունը: Արարողությանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության բաժնի ղեկավար Անդրեա Բաջիոլին, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) աշխատանքային խմբի հաղորդակցության պատասխանատու Տատյանա Դերեվյանկինան, Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ազգային համակարգող և աջակից կազմակերպությունների, ինչպես նաև Դաշնագրին անդամակցող ՀՀ համայնքների ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեցին Անդրեա Բաջիոլին, Հայաստանի
Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել. անզուսպ բռնապետի գործողությունները պետք է մտահոգեն յուրաքանչյուրին. The Washington Post
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Իլհամ Ալիևը մտադիր է քաղաքական ընդդիմության վերջը տալ» վերտառությամբ ծավալուն հոդված է հրապարկել՝ սուր քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահին: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային վեջին լարվածությանը: «Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել»,-գրում է հոդվածագիրը և հավելում, որ Ադրբեջանի նախագահը երբեք էլ բարյացակամ չի եղել անկախ մամուլի և այլախոհների
Ռոնալդուն նոր զբոսանավ է գնել
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալուն չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով շուրջ 6 միլիոն եվրո արժողությամբ նոր զբոսանավ է գնել եւ երկրի հյուսիս-արեւմտյան ափերով շրջագայության մեկնել Ջորջինա Ռոդրիգեսի եւ երեխաների հետ: Այս լուրը տարածել է Daily Mail-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ զբոսանավն ունի հինգ սենյակ, վեց լողասենյակ, հանգստի երկու գոտի, տարողունակ լաունչ գոտի, ճաշարան ժամանակակից խոհանոց
«Միջազգային մակարդակով չկար համագործակցություն և կոորդինացիա. յուրաքանչյուր երկիր անհատապես էր գործում համավարակի դեմ պայքարում». Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյո
«Երբ առաջնորդում են երիտասարդները» թեմայով Aurora Dialogues առցանց քննարկմանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը նկատեց՝ իրականում կա այն գիտակցությունը, որ պետք է հնարավորություններ ու ձայն տալ երիտասարդներին, սակայն պետությունները դա դեռ բավարար չափով չեն կատարում:
Մակունցը՝ ծառայողական մեքենաների ու պարգեւավճարների մասին. «Մենք երբեք չենք թաքցրել՝ պետական աշխատողների առումով պետք է ապահովենք բարձր աշխատավարձ»
Մակունցն ասաց, որ կառավարությունը քննարկում էր, թե ինչպիսի սկզբունքով պետք է պարգեւավճար տրամադրեն ու աշխատում են նախագծի ուղղությամբ. «Հուսամ, այդ նախագիծը առաջիկայում հնարավոր կլինի ի մի բերել, որովհետեւ պետք է լինի սանդղակ, թե ինչ սկզբունքով են չափում մարդու աշխատանքի որակը, արդյունավետությունը և, ըստ այդմ, որոշում կայացվի պարգեւավճարի հետ կապված»:
Վայոց ձորի մարզում հազարից ավելի գործազուրկ կա
Մարզպետ Արարատ Գրիգորյանի տվյալներով, Վայոց ձորում 1809 ընտանիք նպաստ է ստանում
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ռոմայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելը
«Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Տորինոյին» 3:2 հաշվով հաղթելուց հետո խոսել է իր թիմի՝ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու մասին: «Թիմը բնավորություն եւ պատվախնդրություն ցույց տվեց: Դա հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պարտավոր էինք երեք միավոր վաստակել: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նոր մրցաշրջանում տեղ ապահովել Եվրոպա լիգայի
Վայոց ձորի գյուղատնտեսներին կարկուտից ու ցրտահարությունից բացի արջերն էլ են վնաս տվել. Մարզպետն ամփոփեց կիսամյակը
Վայոց ձորում ցրտահարությունից վնասվել է 252,9 հեկտար պտղատու այգիներ, կարկտահարությունից 49 հեկտար:
Պատմական եվ յիշատակելի օր մը Այնճարի համար
Հայաստան համահայկական հիմնադրամի ազգօգուտ գործունէութիւնը, որ յաջողած է իր հովանին տարածել ամէն տեղ, ուր կարօտեալ հայ եւ կամ հայկական շունչով ազգային հաստատութիւն կայ, անվերապահօրէն կրցած է ըլլալ հոն, ուր ազգային գիտակցութիւնն ու յանձնառու պատասխանատուութիւնը կանչած են զինք: Այսօր՝ Չորեքշաբթի 28 Յուլիս 2020ին առաւօտեան ժամը 11:00ին Այնճար քաղաքապետարանի շէնքը, Ազգային միասնականութեան եւ հաւաքական կամքի արտայայտութեան ժամադրավայրն
Միքայել Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին՝ «Հաճելի էր բովանդակալից խոսք լսելը»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների


















































