Օրվա լրահոսը

Շատ լուրջ ու անհապաղ միջոցառումներ պետք է իրականացվեն Սևանա լճի փրկության համար․ «Ժամանակ»

Սևանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է արդիական մնալ հանրային-փորձագիտական քննարկման դաշտում: Շրջակա միջավայրի նախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Սևանում կրկին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է արձանագրվել: Նախարարության տեղեկացմամբ՝ կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսն են: Թեմայի վերաբերյալ «Առաջին

Դատավորների ընդհանուր ժողովն ամփոփեց քվեարկության արդյունքները․ ԲԴԽ

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ: Ժողովն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Պարետատան թույլտվությանբ՝ խստորեն պահպանելով Պարետի կողմից սահմանած հակահամաճարակային նորմերն ու կանոնները: Ժողովի նիստի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի և 77-րդ հոդվածի

«Նախանձություն չկա իմ մեջ այնպես, ինչպես մարդը թռչունի թեւ չունի»

Հարցազրույց բուժման նպատակով Ֆրանսիայում բնակվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ – Այսօր, երբ մենք զրուցում ենք,  ֆրանսիացիները նշում են Բաստիլի գրավման օրը: Ինչպե՞ս են տոնում ֆրանսիացիներն իրենց ազգային տոները: – Ամեն շաբաթ երեկո, երբ հաջորդ օրը աշխատանքային չէ, կարծես տոն է: Ամեն գույնի ջահելները գինի են խմում, երգում են փողոցում, մետրոյում եւ այլուր: Պետական տոների օրերին

ՊԵԿ նախագահ. Մենք էս պահին դեռ կառավարության կողմից հաստատված ծրագրով սահմանված ցուցանիշներն ապահովելով՝ գնում ենք․ «Հրապարակ»

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արտաքուստ խաղաղ պաշտոնյա է, սակայն զուրկ՝ հեղափոխական դրայվից։ Մասնագիտությամբ իրավաբան է, Դավիթ Անանյանի տեղակալն է եղել, բայց որեւէ բանով աչքի չի ընկել, իր համար` գլուխը կախ` աշխատել է, հիմա էլ նույնն է անում։ Կարճ ասած՝ չկա այն «հեղափոխականությունը», որ պետք է ունենա «հեղափոխական» կառավարության յուրաքանչյուր պաշտոնյա։ Թեպետ Փաշինյանի կառավարությունն այս

Մնջախաղի թատրոնի խորհրդավոր «Արդաղիոնը» մեծ արձագանք է ունեցել Իտալիայում

Հարցազրույց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ – Ձեր թատրոնի համար 2019 թվականը հոբելյանական էր. լրացավ թատրոնի 45-ամյակը եւ վերջապես Գեւորգ Քոչար 21 հասցեում սկսվեց թատրոնի շինարարությունը։ Մեր տեղեկություններով՝ պանդեմիայի շրջանում շինարարական այդ աշխատանքները շարունակվում են… – Հուրախություն մեզ՝ շինարարական աշխատանքները կանգ չեն առել։ Թեեւ հիմա թատրոնն ակտիվ չի գործում, ընդամենը փորձեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին՝ Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և

Կարեն Օհանջանյան․ Հուլիսյան պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ էր, դիվանագիտության․ ր, դիվանագիտության․ «Ժամանակ»

«Իմ նախորդ հարցազրույցում ես կոչ եմ արել, որ իշխանությունները հասարակությանը խաղաղությանը չնախապատրաստեն, փոխարենը՝ հասարակության հետ միասին պատրաստվեն պատերազմի։ Դուք իմ մարգարեական կանխատեսման վկան եք. ես կանխատեսում էի, որ Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու հայկական երկու պետությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92 նախաձեռնության» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։ Մեր զրուցակիցը նշեց՝

Դեպի պատմության նորանուն Բաբաջանյան

Նյութիս հերոսը մի երիտասարդ է, ում մասնագիտության ընտրության հարցը նույնքան հետաքրքիր է, ինչքան իր անձն ու ներաշխարհը։ Արմատներով Գետաշենից է Մովսես Բաբաջանյանը, եւ ինչպես ինքն է ասում` յուրաքանչյուր գետաշենցի  փափագում է հետ վերադարձնի իր պապական հողերը։ 2007-ին իր ուժերը փորձեց որպես դաշնակահար, սակայն զգաց, որ իրենը չէ։ Դրանից հետո կլարնետի դասընթացների հաճախեց ու սկսեց խորանալ

Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է․ «Հայկական ժամանակ»

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն»

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի

Գուցե դպրոցների տնօրենների ընտրության հին կարգերը նույնպես ավելի ձեռնտու են այս իշխանությանը․ Անահիտ Բախշյան

Տարբեր ԶԼՄ-ներով այս օրերին խոսվում է այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակվել է 2 անգամ և ուղղակի ձախողվել է, որովհետև մրցույթի առաջին օրը չեն ներկայացել ԿԳՄՍ ներկայացուցիչն ու դպրոցի կառավարման խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչները, իսկ 2-րդ անգամ՝ մարզպետարանի ներկայացուցիչները։ Քվորում չի ապահովվել և ըստ գործող անհեթեթ կարգի, տնօրենի 3 թեկնածուների

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:   ՀՀ

Ի հայտ են եկել տվյալներ 10 տարվա կտրվածքով 114 ապօրինի որդեգրված երեխայի մասին․ «Հայկական ժամանակ»

«Երեխաների ապօրինի որդեգրումների թեման բավականին զգայուն է. այստեղ ահռելի աշխատանք է կատարվել, բայց առայժմ այն չի կարող ներկայացվել հանրությանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ եթե բացահայտումների մասին առաջին հաղորդագրություններում խոսվում էր 2 տարվա ընթացքում 30 երեխայի ապօրինի որդեգրման մասին, ապա որոշ ժամանակ անց

Ամբողջ հարուածը ստանում է հայ գրականութիւնը, քանի որ դրա միջոցով է ձեւաւորւում մեր ազգային նկարագիրը․ «Հայրենիք»

Մեր երկրի կրթութեան նախարարութիւնը, 2 տարում, այս էլ երկրորդ անգամ, ձգտում է նոր փոփոխութեամբ թուլացնել, ես կ՛ասէի` ոչնչացնել, մեր դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում հայ գրականութեան եւ պատմութեան դասաւանդումը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ… Ինչո՞ւ յատկապէս ա՛յս առարկաները: Ինչո՞ւ գիտութեան, մաթեմատիքայի եւ արհեստագիտութեան բարձրագոյն հաստատութիւններում չի առաջարկւում փոփոխութիւն, չէ ՞որ դրանք էլ հին համակարգով են շարունակում ուսուցումը: Պատկերացնո՞ւմ

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած․ ԱՆ

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ի կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող: Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչեւ 4000 մետր հեռավորության վրա: Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի  8-րդ համազորային

Արմեն Քեշիշյան․ Կրթության օրենքը մի մասով հիշեցնում է հռչակագիր, մյուս մասն էլ հիշեցնում է երթեւեկության կանոններ ու նշաններ․ «Ազգ»

Մշակույթի, կրթության, դրանց դերի եւ ԿԳՄՍ նախարարության առաջարկած կրթական նախագծերի մասին զրուցել եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դպիր Արմեն Քեշիշյանի հետ: – ԿԳՄՍ նախարարությունում կարծես, այսպես ասած, լավ աչքով չեն նայում հայագիտությանը, միտում տեսնո՞ւմ եք: – Լավ օրենքներն անհրաժեշտ են, բայց օրենք պետք է գրե՛լ, այլ ոչ թե արտագրել, օրենքները պիտի նմանվեն դիպուկ կրակոցների, որոնցով

Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջն այլևս պարտադիր չէ

Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։ Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ: Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ

Ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի․ «Ազգ»

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես

Սփիւռքի տարածքին, հայ-թաթարական այս մանր բախումներն ալ պիտի աւարտին ազերիներու անփառունակ պարտութեամբ. «Հայրենիք»

Հայոց պատմութեան արիւնաթաթախ էջերուն մէջ, բազմիցս արձանագրուած են հայ-թաթարական (այժմ` ազերիական) ճակատումները. զանոնք կարելի է բնութագրել, ըստ օրուան տուեալ պայմաններուն, իբրեւ ընդհարում, բախում, կռիւ եւ մինչեւ իսկ պատերազմ: Պատմութիւնը զարմանալիօրէն ինքզինք կը կրկնէ: Աւելի քան հարիւր տարի առաջ, թաթարները, այսինքն ազերիները, շարունակ օգնութիւն կ՛ակնկալէին սուլթանական ու «երիտ-թրքական» Թուրքիայէն եւ անհամբերութեամբ կը սպասէին, որ ան գործի

Սերգեյ Սարկիսով․ «Ես դիմել էի ադրբեջանական եւ հայկական սփյուռքին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը, եւ դրանում, ի թիվս այլ գործոնների, դեր խաղաց նաեւ իմ դիմումը»․ «Ազգ»

«Ազգի» բացառիկ հարցազրույցը Սերգեյ Սարկիսովի հետ – Հարգարժան պարոն Սարկիսով, վերջերս Մոսկվայում հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բախումների առնչությամբ դուք հանդես եկաք հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով փոխհատուցելու հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասները: Ձեր հայտարարությունից ի վեր աշխարհասփյուռ հայության կողմից համացանցը բառացիորեն ողողված է բուռն քննարկումներով, կարծիքներով եւ գնահատականներով, եւ արդարության դեմ չմեղանչելու

Ադրբեջանը խախտել է հրադադարը. արգենտինացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին

Հուլիսի 28-ին Արգենիտնայի Սանտա Ֆե նահանգի խորհրդարանականներ Ռուբեն Ջուստինիանին և Ագուստինա Դոնեթը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության առնչությամբ: Պատգամավորները Ադրբեջանի գործողությունները որակել են որպես «հրադադարի լրջագույն խախտում» և նշել, որ այդ երկրի  իշխանություններն անտեսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում  գլոբալ զինադադար հաստատելու կոչը: «Մենք

Եվս մի «հիմնադիր հայր»

Օրերս ամերիկացի հայտնի ռեփեր, գործարար եւ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը, որը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե մասնակցելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրարշավին՝ որպես անկախ թեկնածու, Թվիթերում Ռաշմոր սարի նկար էր հրապարակել, որտեղ Միացյալ Նահանգների «հիմնադիր հայրերի» կողքին «մոնտաժված էր» իր՝ Քանյեի արձանը: Պետք է ասեմ, որ անկախ այդ տեսակի աստղերին հատուկ էքսցենտրիկ

Թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։

Երվանդ Խունդկարյանը` ՍԴ դատավորի թեկնածու, Ստեփան Միքայելյանը` ԲԴԽ անդամ

Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ԲԴԽ անդամ` Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։

Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, այլ անկախ երկիր՝ պետության համար բոլոր կենսական ատրիբուտներով. Եգիպտոսում ՀՀ դեսպան

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի հարցազրույցը «Ալ-Ախբար» օրաթերթին Հարց. Ի՞նչն էր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառը։ Կարեն Գրիգորյան. Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հարձակումը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու փորձ էր։ Կարծում եմ, որ մենք ցույց տվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի միայն մեկ հանգուցալուծում, որը հիմնված

Կոնգրեսական Փալոն. «Սա սկիզբ է շատ ավելի ընդարձակ հարաբերությունների». «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հուլիսի 31-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Արարողությունն ընթացավ միաժամանակ մի կողմից Հայաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում երկրների դեսպանների մասնակցությամբ: Վաշինգտոն-Երևան ուղիղ տեսակապի միջոցով ընթացած արարողության ընթացքում հայ և ամերիկացի օրենսդիրները ստորագրեցին փաստաթուղթը: «Սա սկիզբ է շատ ավելի ընդարձակ հարաբերությունների ոչ միայն

Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան. News.am

ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Հովհաննիսյանը։ «Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության

«Աչաջրի ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի, սակայն ապարդյուն…». Կորյուն Վարդապետյան

Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավունքը (Աչաջրի ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։

Սոնան երբեք չի մտածում դուռը կողպելու, Բաղանիսից գնալու մասին. «Ա1+»

«Բաղանիսն ինձ համար խաղաղություն  ու  հաշտություն  է, մինչև կյանքիս վերջն այստեղ եմ մնալու»,-ասում է Բաղանիսի 56 -ամյա բնակիչ Սոնա Ալավերդյանը։ Ասում է, որ չի եղել մի շրջան, որ ուզենա հեռանալ գյուղից։ Նույնիսկ, երբ  կրակոցներն ամեն օր  էին հնչում։ «Կրակոցների ժամանակ տղաս երևի 40 օրական էր, 10 օր մնացել ենք գոմում »,-պատմում է նա։ Չի կարողանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031