Օրվա լրահոսը
Ադրբեջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով հաշվեհարդար են տեսնում քաղաքական հակառակորդների հանդեպ. Զեկույց
Ադրբեջանը պատկանում է այն գործընկերների թվին, որին ԱՄՆ Պետդեպարտամենը գովաբանել է ահաբեկչության կանխարգելմանը, պարզելուն, ինչպես նաև կանխելուն ուղղված «ակտիվ աշխատանքի» համար: Այս մասին ասվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին ամենամյա զեկույցում, որի համաձայն՝ 2019թ. Ադրբեջանում ահաբեկչական որևէ գործողության մասին չի հաղորդվել: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հիշեցրել է՝ կան փաստեր առ այն, որ Ադրբեջանում ահաբեկչության դեմ պայքարի
ԱՀԿ ներկայացուցիչ․ Պետք է պատրաստվենք աշնան համար
«Երբ կորոնավիրուսը կարող է հանդիպել սեզոնային գրիպի, թոքաբորբի, նաև այլ հիվանդությունների» «Շատ երկրներում դեռ կորոնավիրուսի առաջին ալիքն է»,- լրագրողների հետ առցանց հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Քլուգը։ Նա նշեց, որ կանխատեսում են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը երկրների մեծ մասում կնվազեն․ «Բայց մենք իսկապես պետք է պատրաստվենք աշնան համար, երբ
«Իրավաբանությունը լուրջ դեմքով լեզվին տալու նուրբ արվեստ ու արհեստ չէ». Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել OOPS!!! Ռ. Բադասյանը ընդունել է, որ իրենք անփույթ են աշխատել, երբ չեն փոխել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը, բայց այդ անփութությունը շատ բարձր գին ունի ու զրկում
«Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Սա «լավ» ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»։
ԱՀԿ ներկայացուցիչ. «Թվային գործիքները պետք է հիմնվեն հասարակության վստահության վրա»
«Մենք մեզ չենք կարող թույլ տալ մարդկանց, որոնք իրենց չեն կարող թույլ տալ թվային առողջություն»
Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ. Ռուստամ Բադասյան
ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական
Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն. «Ժառանգություն»
ՀՀ ԱԺ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով
ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Աժ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները։ Դրանք ուժի մեջ կմտնեն մի քանի ժամից։ Ըստ այդմ՝ ՍԴ գործող նախագահը պաշտոնանկ կլինի, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կդադարեն՝ ժամը 00.01-ից»։
«Այդ կերպ նիստ անելը նման է ոչ թե ժողովրդավար երկրի դատարանին, այլ սովետական ռայկոմի կամ ընկերական դատարանի նիստին». Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Այսօր ավարտվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի կարգապահական գործի քննությունը: Նման գործեր քննելուց ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, ինչը ենթադրում է կողմի բավականին լայնածավալ իրավունքների առնվազն իրագործման հնարավորություն: Մենք միջնորդեցինք որպես վկա հրավիրել ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, ով փաստացի այս գործով հանդիսանում է մեր դեմ
Ի՞նչ է սպասվում շարքային քաղաքացիներին, այդ թվում հասարակության խոցելի խմբի անձանց, բարձրացվող գույքահարկի պարագայում
«Ազգային օրակարգ» կուսակցության տեսակետը «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը առանց հաշվի առնելու ներկա ծանր սոցիալական, տնտեսական, առողջապահական վիճակը, գումարած արտակարգ իրավիճակի սահմանափակումները, հանձն է առել ներմուծելու մի նոր հարկատեսակ, որի անունն է «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենք, որը վերջերս
Հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը
Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են. Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները:
«Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով». Ալեքսանդր Ազարյան. «Փաստինֆո»
Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով։ Այս մասին ԲԴԽ նիստին հայտարարել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ըստ նրա՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել ՀՔԾ պետի կողմից ներկայացված 10 էջից բաղկացած հաղորդումը՝ նշելով, որ ներկայացվածն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում՝ իր բարձրացրած հարցը, թե
Քննչական կոմիտեի 32 ծառայողներ զրկվել են մեկ ամսվա պարգևավճարից՝ դիմակների կրման կարգին չհետևելու համար
Հայկ Գրիգորյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ զեկուցել աշխատակիցների կողմից դիմակների կրման կարգի խախտման՝ արձանագրված դեպքերի մասին
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում
Հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ
Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել: ՀՀ կառավարության ս.թ.
Քննություն է տարվում՝ պարզելու «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց տվյալները տարածելու դեպքի հանգամանքները
2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել
ԿԳՄՍ փոխնախարար. «Կրթության մեջ ներդրված միջոցները, ոչ թե ծախս են, այլ ներդրում»
Որեւէ փոփոխություն էլ չի կարող իրականություն դառնալ, եթե նախարարությունը ուսուցիչներին չդիտարկի որպես լավագույն գործընկերներ:
Ռուստամ Բադասյան. «Ժողովուրդ ջան, չկա չենթարկվելու ձեւ»
Ես ցավում եմ, որ որեւէ մեկը ժողովրդի իշխանության իրականացումը կարող է դիտել որպես հանցագործություն:
«Սերժ Սարգսյանի հետ շախմատ եւ բլոտ չեմ խաղացել». Լեւոն Յոլյանը պարզաբանում է իր անցյալը
Դուք նաեւ շախմատի հանդեպ մեծ սեր ունեք եւ համարվել եք Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը, նաեւ, ժողովրդական լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանի «բլոտի զույգը»
Կորոնավիրուսից մահացել է անձնագրային բաժնի պետը
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնավիրուսը»։
Հունիսի 24-ին հայտնաբերվել է իրավախախտման 1710 դեպք
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են
Երևանում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն
Անդրեյ Ղուկասյանը Սարչապետ խոշորացված համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին
Հունիսի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սարչապետ խոշորացված համայնքում՝ հետևելու պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն ծրագրերով. այստեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Սարչապետ համայնքն այս տարի 3 ծրագիր է ներկայացրել: Աշխատանքները թեժ ընթացքի մեջ են: Առաջին կանգառը Պետրովկա բնակավայրում էր: Այստեղ վերանորոգվում է հանդիսությունների սրահը: Ծրագրի մրցութային արժեքը
Արմավիրի մարզում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք
773 առողջացած և 807 ինքնամեկուսացած
Հորդորում ենք իշխանություններին՝ դրսեւորել վճռականություն եւ հետեւողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում. ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի եւ ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,
Ծովինար Վարդանյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է
Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց, ոչ բարձր:
Սուրեն Պարսյան. Իշխանություններն օր առաջ պետք է վերանայեն իրենց օրակարգը՝ առաջին պլան մղելով սոցիալ-տնտեսական հարցերը
Խիստ մտահոգիչ ցուցանիշներ՝ տնտեսության բոլոր ոլորտներում. ինչպե՞ս կարող են ձեռնարկատերերը ճգնաժամից քիչ կորուստներով դուրս գալ
«Դա կրիմինալ վարքագիծ էր. հրավիրեցինք ԿԲ, բայց մեզ տվեցին զրո ինֆորմացիա». ԿԲ նախագահ
Այդ խմբին քանիցս փորձել ենք բերել առարկայական բանավեճի դաշտ: Նախորդ շաբաթ նրանց ի վերջո հրավիրեցինք ԿԲ, եւ ԿԲ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպեցին նրանց
Խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր. կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը
Մանկապարտեզում բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածք
«Այս ամբողջ ֆոկուսը ուրիշ բանի համար է». Մարուքյանը բացում է փակագծերը, թե ինչու է քոչարյանամերձ դաշտն ուզում իրենց վերացնել ընդդիմադիր դաշտից
Մարուքյանը հայտարարեց, որ այսօր վերջնաժամկետն է, եթե իրենց նկատմամբ այս արշավը չդադարեցնեն, ունենալու է հետեւանքներ. «Հասկացանք, չի նշանակում, որ ձեր ամբողջ մեդիան պետք է թնդանոթի պես շրջեք մեր վրա ու կրակեք: Արդեն ամենօրյա ռեժիմով կրակում եք»:


















































