Օրվա լրահոսը

Oրական շուրջ 200 նմուշի հետազոտությունը թույլ է տալիս կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում․ ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված

Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով․ Արսեն Թորոսյան

Մեր հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար։ Այս ձեռքբերումը հնարավոր է

Ենթադրաբար կատարված ծանր հանցագործության դեպքը չի արձանագրվել․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը, Ոստիկանությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները շարունակում են հետևողական պայքարը իրավասու մարմիններում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունները միտումնավոր թաքցնելու հանցավոր երևույթի դեմ՝ բացահայտելով և իրավական գնահատականի արժանացնելով նմանատիպ հնարավոր բոլոր առանձին դեպքերը: Մասնավորապես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. մայիսի 16-ին Վանաձոր քաղաքի մի բնակչի բնակարանից

Հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է

62-ամյա Դոլֆ Լունդգրենն ամուսնացել է իր դստեր տարիքի աղջկա հետ

«Ռոկի» ֆիլմաշարի շվեդ հերոսը, որը 4-րդ ֆիլմում մարմնավորել է ռուս Իվան Դրագոյի կերպարը, ամուսնացել է երկրորդ անգամ ու հայտնվել լրահոսի կենտրոնում: «Այստեղ, Շվեդիայում, ինչ-որ առանձնահատուկ բան է կատարվել»,-գրել է նա ինստագրամում՝ տեղադրելով իր նոր կնոջ հետ լուսանկարը, որում աղջիկը ցուցադրում է ամուսնական մատանին: Արտիստի ընտրյալը 24-ամյա նորվեգուհի Էմմա Կրոկդալն է՝ ֆիթնեսի ինստրուկտոր՝ Լոս-Անջելեսից: Ի դեպ, 

Հունիսի 21-ը ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրն է

Հունիսի 21-ը ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Արցախյան ազատամարտի հերոսական օրերին կազմավորված ստորաբաժանումը, աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, նաև երկրի ներսում պայքարում էր զինված հանցախմբերի դեմ՝ պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այլևս փաստ է, որ կազմավորման օրվանից ի վեր ոստիկանության զորքերը լծվեցին ներքին կայունության ապահովման կարևորագույն գործին։ Արցախյան ազատամարտի տարներին արտաքին թշնամու

Կարեն Խաչանովը «գահընկեց» կանի՞ Ֆեդերերին, Նադալին կամ Ջոկովիչին

Տղամարդկանց թենիսում թեեւ սերնդափոխությունն ընթանում է լրիվ թափով, սակայն «Մեծ սաղավարտներում» եւ ATP վարկանիշային ցուցակներում առաջվա պես իշխում է Նովակ Ջոկովիչ, Ռաֆայել Նադալ, Ռոժե Ֆեդերեր եռյակը: Մասնագետներին հետաքրքրել է, թե երիտասարդ՝ 25 տարին դեռ չբոլորած թենիսիստներից ովքե՞ր կարող են նրանց շրջանցել: TOP 100-ում այդպիսի 37 երիտասարդ կա: Եվ նրանց մեջ է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ 24-ամյա

Քաղաքացին կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից

Հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Հետադարձ զանգով պարզվել է, որ քաղաքացի Գեղամ Հ․-ն (ծնված

«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին: «Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետևաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը: Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու

Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր առաքելությունն իրականացնելու է «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և  ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց

«Ոչ, Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխությունն իշխանությանը չի անհանգստացնում». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստի, ճիշտ դիմակ կրելու, Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկելու՝ իշխանության կաշկանդվածություն չունելու մասին:

«Մենք կոնցեպտուալ փոփոխության կարիք ունենք, մեր վերաբերմունքը պետք է փոխենք». Արմեն Սարգսյան

«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով»,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշել է, որ

«Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն սիրում մեր վարչապետին». Ալեն Սիմոնյանը՝ դիպուկահարների տեղակայման մասին

 Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ ՀՀ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովվի:

Ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ, և արդյունքը բացասական էր․ Արայիկ Հարությունյան

Երևանից վերադառնալիս քիչ առաջ «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում, ինչպես կարգն է, ես էլ հանձնեցի Covid-19-ի արագ թեստ, և արդյունքը բացասական էր: Սա կարևոր կարգ է Covid-19-ի տարածումը հնարավորինս կանխարգելելու գործում, և ՀՀ-ից Արցախ մուտք գործող ոչ մի անձ չպետք է շրջանցի այս միջոցառումը: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/549397792424265?__xts__[0]=68.ARDhhXslmzazvx8__lhtQ9BhFWyVHsxgoKQUtrOfhFcOkgvW9GqYoi3nVibwaWhPpiP79xrbJhFdJV_MWppqLmPY5X7KaueLrr0R6IPU9cqYbj79t4gI4veHqh7okjY_PvwzBBhE78ieMNIxE7t1r3o4dDNI55b_ntc8Bxacre-mG6rLH2aFq3ZxSxzFkaZ5H9Ak5_XzeWM_lDrgxV0wPbjyiHAjp0AxgF4znHpNKPYTegclzs27wCPcMlLpscFh9klL6Q5wRFC-3tGGPAOz0Kekjnedn2cvMRvnIq-ZifWVEDeAKzsi9ZFyh3DAlp54X4zamPjL8ku_RTVjgOFfAv0&__tn__=-R

Պտտահողմը Գեղանիստ համայնքին լուրջ վնասներ է պատճառել․ Շիրակի մարզպետ

Պտտահողմն այսօր առավոտյան 11:15 կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավելի բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասներ է տվել։ Մարդկային զոհեր չունենք։ Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ։ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/tigranpetrosyanN10/videos/vb.314657262706019/268079634445446/?type=2&theater

«Պարո′ն Փաշինյան, Ձեր ժողովրդին են թալանել բանկերը, մի վայրկյան լսեք». Նիկոլ Փաշինյանը լուռ հեռացավ

Մանուել Մանուկյանը հայտարարեց՝ իրեն քաղաքականությունը չի հետաքրքրում:

Սերբիայից Հայաստան են ուղարկվել արհեստական շնչառության սարքեր, բժշկական այլ պարագաներ

Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն։ Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան են տեղափոխվել 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/720280398807890?__xts__[0]=68.ARCu23cm8QWoTKF1lJgWLZfCypeAnQ_SpMaCwcL7zKTqun_dZZx1BGUhy0-oyPF_vq4a2QSfXXz2i-KlwOmuez2dPN1bHJQQTm9LrKM3J1uECLAh0ituA3oK0ULK1tE-0RUwd_JZkkRUtlxq5H4AQRYNfpsJwQ-9GXWtBnbf5wpHWIj2waC6aFlvXVOlZCuLKB-z0s-Yff9dMMg6hIVBNiH_YTt2ZOxpiTeF255ZHbfgmHJl-8W-g7TBgGws2fiHwpjI3iZlckV9xCY_oGj7uLMUNVoyTDtOvBpXA696FcOn-WGgQAQEkCt7XW-PYeH47uBRaIAMzGhrmMPDLcr53sU&__tn__=-R

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային պայմանագրին․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում Աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ հիշարժան դիտարկում է արել. «Այն ամենը, ինչը

«Ո՞վ է տեր Աստվածն, ո՞վ՝ սատանան»

«…Պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: …Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»,- դառնացած հեգնությամբ գրում էր հայ գրող Վանո Սիրադեղյանը: Երանի միայն այդքանը լիներ: Այժմ մենք մեր այդ չպարտավորեցնող սերն անգամ փորձում ենք

Առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված և կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն․ «Ազգային օրակարգ»

Վերջին ժամանակաշրջանում մեր պետությունը բախվել է մի շարք ծանրագույն խնդիրների, ինչպիսիք են նոր կորոնավիրուսի համաճարակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտաքին քաղաքական խորացող մեկուսացումը և քաղաքական ընդդիմության դեմ իշխանական բռնաճնշումների ահագնացող ընթացքը։ Նշվածը վկայումն է այն բանի, որ իշխանությունները տապալում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումը, և առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված և կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն,

Այսօր Փախստականների միջազգային օրն է

Այսօր Փախստականների միջազգային օրն է։ Այս տարի նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության՝ 1951 թվականին փախստականների կարգավիճակի վերաբերյալ ընդունված կոնվենցիայի 69-րդ ամյակը։ Միացիալ ազգերի կազմակերպության՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) ստեղծվել է կոնվենցիայի ընդունումից մեկ տարի առաջ՝ 1950 թվականին, որի հիմնական նպատակն է ապահովել փախստականների իրավունքներն եւ բարեկեցությունը։ Այս նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերում

Մոտենում է «գործելո՞ւ ժամանակը»

«Սամվել Բաբայանի «ստուգողակա կրակո՞ցը»-2 Անցած շաբաթ ռուսական «Ноев ковчег» թերթը տպագրեց, իսկ ՌԴ ԱԳՆ խոսափողի համարում ունեցող «Regnum» գործակալությունը արտատպեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ընդարձակ հարցազրույցը: Aravot.am-ի`«Սամվել Բաբայանի «ստուգողական կրակո՞ցը» հրապարակմամբ անդրադարձել էինք ընդարձակ հարցազրույցի հիմնական ուղերձին` Արցախի հիմնահարցի կարգավորման «մանդատային հայեցակարգի» մասին հարցադրմանը եւ դրան հնչած պատասխանին: Հիշեցնենք, Սամվել Բաբայանը գտնում է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 20-ին, 21-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 20-ի ցերեկը, 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին

Հունիսի 14-ից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Դատական համակարգը քաղաքական իրավիճակից զերծ չի կարողանում իրեն պահել»

Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երեկ, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, (դատավոր Արսեն Նիկողոսյան) փոխվեց. նա ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: «Շնորհակալություն պարոն Բադասյանին (արդարադատության նախարար, Ն.Բ.) իր ուժեղ վեթինգի համար». Դատարանի որոշման մասին այսպես «Առավոտի» հետ

Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ

68-ամյա կինը, վրաերթի ենթարկվելով, մահացել է

Հունիսի 19-ին, ժամը 17։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին

Համեմատություններ ու հետևանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է: Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական

Փաշինյանը հենց սկզբից ՍՍ-ի սահմանադրությունը փոխելու միտքը չուներ

Բաց նամակ ՀՀ մտավորականներին Հայրենակիցնե՛ր, իշխանափոխությունից սկսած ուշադիր հետեւելով ու վերլուծելով վարչապետ Փաշինյանի գործունեությունը, հասել եմ հետեւյալ երեք հույժ վտանգավոր եզրակացությանը, բայց մինչեւ եզրակացությունները շարադրելը ասեմ, որ 72 տարեկան եմ, երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել ու անդամակցելու միտք էլ չունեմ, որեւէ պաշտոնի հավակնություն չունեմ, որ ինձ նախարար էլ նշանակեն, կհրաժարվեմ, հարուստ չեմ, բայց ազատ

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը ոչ թե լսում է մեր բողոքի բովանդակությունը, այլ այն դիտում է որպես աղմուկ». Սևադա Պետրոսյան

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ շարժումը երիտասարդ  ճարտարապետների, մշակույթի ոլորտի գործիչների շատ մեծ մոբիլիզացիա է առաջացրել. այն ապակենտրոն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031