Օրվա լրահոսը

Թիմակիցները շնորհավորում են Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ԲՀԿ-ի թիմակիցներն ու համակիրները շնորհավորում Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել իրեն հավատալու և վստահելու համար։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ որոշումը։ https://www.facebook.com/ashot.andreasyan.9/videos/1821547704651486/ https://www.facebook.com/ashot.andreasyan.9/videos/1821442517995338/

Գեղամ Մանուկյան․ Դիմել եմ ոստիկանություն, խոստացել են բալիստիկ փորձաքննություն անցկացնել

Ինչպես արդեն հայտնել ենք, անհայտ անձը, ենթադրաբար, կրակել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանին։ Aravot.am-ը Գեղամ Մանուկյանին խնդրեց անդրադառնալ կատարվածին։ «Այսօր առավոտյան եմ հայտնաբերել։ Այն, ինչ որ տեսել եմ, ենթադրաբար կրակոց էր, դիմել եմ ոստիկանություն։ Հետո քննիչ է եկել։ Խոստացել են բալիստիկ փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե կրակոցը ո՞ր ուղղությամբ է

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք․ Գնել Սանոսյան

Հունիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 11 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 72 տարեկան տղամարդ եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Գնել ՍԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1929678840667692/2325113734457532/?type=3&theater

«Երկիր մեդիա»-ի լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով կրակոց է եղել․ Shamshyan.com

Այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կարկոցի հետևանքով, քանի որ միայն կարակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և

Մոտ օրերին կմատակարարվի ևս 130 բժշկական սարք, ինչը փաստացի թույլ կտա բավարարել մեր երկրի այս պահի ամբողջական պահանջարկը. Նիկոլ Փաշինյան

Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: Սարքերի բաշխումը արդեն իսկ սկսվել է հենց օդանավակայանից։ Մոտ օրերին կմատակարարվի ևս 130

Ավտոմեքենան գլորվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է

Հունիսի 21-ին, ժամը 15:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նվեր Ս․, ծնված 1993 թ․)

Արմեն Աշոտյան. «ԵԽ զեկույցը Ադրբեջանին շահարկելու հնարավորություն է տալիս. օկուպացված տարածքներում այլ երկրների զինված ուժերի ներկայությունը կարող է վերաբերել նաեւ Արցախին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող, ինչպես ինքն է նշել, խնդրահարույց ձեւակերպումներին, ինպես նաեւ «նախկինիզմին» եւ մի շարք այլ հարցերին: Մինչ բուն թեմային անցնելը, Աշոտյանն ասաց՝ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորված չեն. «Հուսով

ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչև հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞… Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որևէ

ՀՀ դատախազությունն անպայման բողոքարկելու է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, և բազմաթիվ հարցեր եմ ստանում լրագրողներից, ուզում եմ տեղեկացնել, որ ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։ Ըստ

Ծառուկյանի փաստաբան. «Հասկանում են, որ նույն դատավորին քաղաքական բնույթի գործ մակագրելը անհեռանկարային է»

«Տպավորությունը ոչ թե դատավորից, այլ որոշումից պետք է ստանամ»,-այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: «Այն փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջացնում, որ դատարաններում ամեն ինչ վերջացած չէ, եւ ես հուսով եմ, որ նաեւ այն միտքը, որ մենք բարձրաձայնում ենք, որ դատարանի նախագահն

Հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների նոր խմբաքանակ․ Տիգրան Ավինյան

Հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով տեղափոխվել է բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը, ներառյալ՝ թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր, բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր զարկերակային օքսիմետրեր։ Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Տիգրան ԱՎԻՆՅԱՆ ՀՀ

Դատախազությունը կբողոքարկի Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումը. վստահ է Ծառուկյանի փաստաբանը

Քիչ առաջ դատարանը (Շենգավիթի նստավայր) մերժեց ԱԱԾ-ի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի՝ որոշումը հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Որոշումը շատ ծավալուն է, դրան ծանոթանալուց հետո դիրքորոշում կարտահայտենք: Չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք՝ կախված որոշման բովանդակությունից: Որովհետեւ դատարանն այս պահին երկու հարց է որոշում՝ կամ 

Հունիսի 20-ին հայտնաբերվել է իրավախախտման 1871 դեպք․ Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 40983 արձանագրություն, իսկ հունիսի 20-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է

Դատարանը որոշեց՝ Ծառուկյանը չի կալանավորվի

Քիչ առաջ դատարանը (Շենգավիթի նստավայր) հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը: Ըստ այդմ, դատարանը մերժեց Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը: Հիշեցնենք, գլխավոր դատախազը ԱԺ միջնորդություն էր ներկայացրել Ծառուկյանին նախ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար: Ապա վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ-ն, դատարանին միջնորդել է նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: ԲՀԿ առաջնորդին առնչվող երեք

Ծառուկյանը դատարանում է. «Նայելով Մուկուչյանը, ասենք թե ով ա եղել, մինչեւ հիմա խի՞ կա, որ ասում են առաջին ամենակեղծարարը…»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան. Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Շենգավիթ) հրապարակելու է Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը: Մինչ դատարանի շենք մուտք գործելը Ծառուկյանը բժշկական դիմակ հագավ (մինչ այս նա դիմակ չէր կրում), ապա խոսեց լրագրողների հետ, կրկնեց այն ամենը, ինչ ասում էր նախկինում. «Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, ներկայացրել եմ երկրի իրավիճակը՝

Փաստաբան Էմին Խաչատրյան. «Մենք դատարանին տեղեկացրել ենք նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը ռիսկային խմբում է»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ մասնաճյուղ, որտեղ դատավոր Պապոյանն այսօր հրապարակելու է նրան կալանավորելու՝ ԱԱԾ  միջնորդության մասին իր որոշումը: Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ  Էմին Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք նախապատրաստվել են դատարանի ցանկացած որոշման: «Մասնավորապես, մենք դատարանի առջեւ բարձրացրել ենք բոլոր հարցերը՝ թե իրավական, թե քաղաքական հետապնդումների հետ կապված,

Գյումրիում հայտնաբերվել է ծառից կախված կնոջ դի

Հունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։ Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը

Հադրութի շրջանում նմուշառված քաղաքացիների թեստերի պատասխանները բացասական են եղել․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական

Չկան սկզբունքներ և արժեքներ, այլ միայն անձնական շահեր

Հայաստանյան քաղաքական, հասարակական գործիչների գերակշիռ հատվածին լսելիս և կարդալիս, շարունակում ես զարմանալ, թե ինչպես մարդը կարող է բացարձակապես զուրկ լինել նախկինում իր իսկ հռչակած, իբր դավանած սկզբունքներից։ Ժողովրդավարություն, իրավական պետություն «բոռացողներն» այսօր հայհոյում են ոչ իշխանահաճո որոշումներ կատարող դատավորներին և ծափահարում նախկինում և ներկայում պատվիրված դատական ակտեր դակող դատավորներին և  քրեական գործեր հարուցող քննիչներին և

Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Գնդապետ Ստեփան Գևորգյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի պաշտոնից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հացով եւ կակաչի սերմերով պուդինգ՝ հեշտ, յուրահատուկ եւ մատչելի

Մեկ-երկու օրվա հացի օգտագործման մի հրաշալի եղանակ էլ դրանով այս անգլիական աղանդերը պատրաստելն է, որը կարող է նաեւ որպես հագեցնող նախաճաշ ծառայել: Անհրաժեշտ մթերքները Հաց- 200-300 գրամ Կաթ-1 բաժակ Ձու-3 հատ Շաքարավազ-3/4 բաժակ Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ Կակաչի սերմեր-1 ճաշի գդալ Չամիչ-1 ճաշի գդալ Կոնյակ-2 ճաշի գդալ Կարագ-50 գրամ Պատրաստման եղանակը Չամիչն ու կակաչի

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն իրենց փորձն են ներկայացնում հայ մասնագետներին (տեսանյութ)

«Սա պատերազմ է, որը կարող ենք հաղթել, եթե միավորենք բոլորիս ջանքերը. Ֆրանսիայից ժամանած բժիշկները իրենց փորձն են ներկայացնում հայ մասնագետներին»։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որը պատմում է կորոնավիրուսի դեմ պայքարում  աջակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների աշխատանքային առօրյայի մասին։ https://www.facebook.com/armgovernment/videos/2159451540867267/?__xts__[0]=68.ARAp_yDeGZZTKSXQciRpTona7Buki44KVvNs7GYPlyNPWGJINRS5WY573Y6_tiroFSp2WgPCIu9wDZAVKMPPs_UqoZWHL92ireaTL2Q540kEEMOhuo2KzsR9MtlsTOA9cEVtaYQ_-TW8FtlBmL-fPfJvEqgsQssme9KgjdFKIYE4ciFnj11hodWEHf_ggetrjvKlD7arLrNeWYYZf1kbAURaFI4c527dSmjfn5mgIhhOLVO7VjQ_uzL6qvEnwhD7qBqzp0I2AMVZcbuxpZ8d2WiQMVRd3jm_NlK1aCj-71DiAWK1gtTxdlUNJ9hIhsVnoSwWhtjZll2j8tlhodc7sfg17399ZxlNZP3ep9QGlvDJ5GypybUAUycbqDZGHX4d75SL&__tn__=-R

Կոչ ենք անում ողջ հայությանը կուռ եւ կազմակերպված աշխատել, պաշտպանել մեր համազգային շահերը․ Եվրոպայի հայերի համագումար

Սփյուռքում եւ Հայաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, այսօր երկու տարի անց, հակահեղափոխական եւ պատեհապաշտական բոլոր մեծ ու փոքր ուժերը Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել: Խորքում այս բոլորը նրա համար է, որպեսզի թույլ չտան իրականացնելու հեղափոխության նպատակներն ու համակարգային խորքային բարեփոխումները, քանի որ դրանով նրանք իրենց հետ գերեզման

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 21-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում

Տիգրան Պետրոսյանի անսովոր նվերը՝ աշխարհի չեմպիոն դառնալու առիթով

Հունիսի 17-ին լրացել է Տիգրան Պետրոսյանի 91-ամյակը: Աշխարհահռչակ շախմատիստի ծնունդը Շախմատի միջազգային ֆեդերացիան շնորհավորել է  առցանց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը։ Շնորհավորանքը Տիգրան Պետրոսյանի մասին 10 փաստ էր տեսանյութի տեսքով, որը հրապարակել է նաև FIDE–ի Ֆեյսբուքի էջը: Ահա դրանցից ամենահետաքրքիրները։ Աշխարհի չեմպիոնի կոչումը Պետրոսյանը ստացել է 1963–ին՝ հաղթելով Բոտվիննիկին ու բացի դրամական պարգևից նրան շնորհվել է

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան

Հունիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 231 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային

Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի: Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում: ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/154789509495171/?type=3&theater

«Ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով»․ Արթուր Վանեցյան

Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել են պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող

Ղարաբաղը, ինչպես միշտ, մերն է

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ու ավարտվեց «իմքայլականների» ու անձամբ Նիկոլ Փաշինյանի անվիճելի հաղթանակով, և չնայած այդ հաղթանակին գրեթե անմիջապես հաջորդեց կորոնավիրուս կոչեցյալ անհեթեթությունը, այդուհանդերձ, ասել, թե թավշյա հեղափոխության հաղթանակին հիմնականում անհեթեթություններ ու անհաջողություններ են հաջորդել, միանգամայն սխալ կլինի: Ասածս առաջին հերթին վերաբերում է Արցախում տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններին, որի հաջողությունը ոչ միայն այն էր,

Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Սիրելի՛ բուժաշխատողներ, Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։ Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031