Օրվա լրահոսը

Առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված և կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն․ «Ազգային օրակարգ»

Վերջին ժամանակաշրջանում մեր պետությունը բախվել է մի շարք ծանրագույն խնդիրների, ինչպիսիք են նոր կորոնավիրուսի համաճարակը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը, արտաքին քաղաքական խորացող մեկուսացումը և քաղաքական ընդդիմության դեմ իշխանական բռնաճնշումների ահագնացող ընթացքը։ Նշվածը վկայումն է այն բանի, որ իշխանությունները տապալում են իրենց վրա դրված պարտականությունների կատարումը, և առաջացել է խորհրդարանական կառավարման ավելի հավասարակշռված և կենսունակ համակարգի ընտրության անհրաժեշտություն,

Այսօր Փախստականների միջազգային օրն է

Այսօր Փախստականների միջազգային օրն է։ Այս տարի նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության՝ 1951 թվականին փախստականների կարգավիճակի վերաբերյալ ընդունված կոնվենցիայի 69-րդ ամյակը։ Միացիալ ազգերի կազմակերպության՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) ստեղծվել է կոնվենցիայի ընդունումից մեկ տարի առաջ՝ 1950 թվականին, որի հիմնական նպատակն է ապահովել փախստականների իրավունքներն եւ բարեկեցությունը։ Այս նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերում

Մոտենում է «գործելո՞ւ ժամանակը»

«Սամվել Բաբայանի «ստուգողակա կրակո՞ցը»-2 Անցած շաբաթ ռուսական «Ноев ковчег» թերթը տպագրեց, իսկ ՌԴ ԱԳՆ խոսափողի համարում ունեցող «Regnum» գործակալությունը արտատպեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի ընդարձակ հարցազրույցը: Aravot.am-ի`«Սամվել Բաբայանի «ստուգողական կրակո՞ցը» հրապարակմամբ անդրադարձել էինք ընդարձակ հարցազրույցի հիմնական ուղերձին` Արցախի հիմնահարցի կարգավորման «մանդատային հայեցակարգի» մասին հարցադրմանը եւ դրան հնչած պատասխանին: Հիշեցնենք, Սամվել Բաբայանը գտնում է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 20-ին, 21-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 20-ի ցերեկը, 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին

Հունիսի 14-ից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Դատական համակարգը քաղաքական իրավիճակից զերծ չի կարողանում իրեն պահել»

Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երեկ, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, (դատավոր Արսեն Նիկողոսյան) փոխվեց. նա ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: «Շնորհակալություն պարոն Բադասյանին (արդարադատության նախարար, Ն.Բ.) իր ուժեղ վեթինգի համար». Դատարանի որոշման մասին այսպես «Առավոտի» հետ

Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը: Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ

68-ամյա կինը, վրաերթի ենթարկվելով, մահացել է

Հունիսի 19-ին, ժամը 17։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին

Համեմատություններ ու հետևանքներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է: Իսկ ադրբեջանական մամուլում հրապարակումների կեսը նավթի համաշխարհային գների մասին է: Մյուս կեսը՝ 2019թ․ տնտեսական տարվա հաջողությունների մասին հրապարակումներն ու վերահրապարակումները: Ուստի, երբ ադրբեջանական

Փաշինյանը հենց սկզբից ՍՍ-ի սահմանադրությունը փոխելու միտքը չուներ

Բաց նամակ ՀՀ մտավորականներին Հայրենակիցնե՛ր, իշխանափոխությունից սկսած ուշադիր հետեւելով ու վերլուծելով վարչապետ Փաշինյանի գործունեությունը, հասել եմ հետեւյալ երեք հույժ վտանգավոր եզրակացությանը, բայց մինչեւ եզրակացությունները շարադրելը ասեմ, որ 72 տարեկան եմ, երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել ու անդամակցելու միտք էլ չունեմ, որեւէ պաշտոնի հավակնություն չունեմ, որ ինձ նախարար էլ նշանակեն, կհրաժարվեմ, հարուստ չեմ, բայց ազատ

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը ոչ թե լսում է մեր բողոքի բովանդակությունը, այլ այն դիտում է որպես աղմուկ». Սևադա Պետրոսյան

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ շարժումը երիտասարդ  ճարտարապետների, մշակույթի ոլորտի գործիչների շատ մեծ մոբիլիզացիա է առաջացրել. այն ապակենտրոն է:

Մեզ բոլորիս մնում է ապավինել մեր ինքնակազմակերպվածությանը․ «Ազգ»

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսը համեմատում է պատերազմի հետ եւ պահանջում, որ իրեն չքննադատեն, իսկ քննադատողերին անվանում է դավաճաններ: Այս անհեթեթ մոտեցման մեջ նրան պաշտպանում են բացառապես նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ սորոսական շրջանակները, այդ թվում իրեն անկախ հայտարարող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերոնշյալներից ոչ ոք բնականաբար, ոչինչ չի ասում տասնյակ հազարավոր հիվանդների, առողջապահական համակարգը

Սիրանույշ Սահակյան․ «Սա իրենց քաղաքական պլանն է, որը չունի իրավական «սպասարկում»․ «Հրապարակ»

Իշխանությունը հրատապ ռեժիմով պատրաստվում է լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ չնայած, ըստ տեղեկությունների, Վենետիկի հանձնաժողովը լիարժեք կանաչ լույս չի վառել իշխանությունների առաջ, այլ որոշ խոչընդոտներ է մատնանշել, սակայն իշխանությունը նահանջելու մտադրություն չունի իր «երազանքների ՍԴ»-ն կյանքի կոչելու ճանապարհից, եւ արդեն նախագիծ է մշակվում, որը եկող շաբաթ կուղարկվի խորհրդարան։ Հստակ է միայն, որ Վենետիկը դրական է

Պանդեմիայի տարում թատերականի Վանաձորի մասնաճյուղի դիմորդները բազմապատկվել են

Հարցազրույց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի հետ Ըստ «Առավոտի» հարցման եւ ԵԹԿՊԻ ընդունող հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դիմորդները նախորդ տարվա համեմատ բազմակի անգամ ավելացել են: Նաեւ մեզ հասած տվյալներով՝ Գորիսի մասնաճյուղը փակվում է՝ դիմորդ եւ մասնագետներ չունենալու պատճառով: Վանաձորում պատկերն այլ էր

Սփյուռքը Հայաստանի իշխանության օրակարգում չէ այլեւս. «Ազգ»

Մեր կայքէջի ընթերցողներին ծանոթ է, թե Բեյրութում ինչպես սկսվեցին հակահայ գրգռությունները մամուլի տեղական որոշ օրգանների եւ մի խումբ վարձկանների կատարմամբ: Ծանոթ է նաեւ հյուսիս-արեւելյան Սիրիայում, որը քրդական, ասորիական եւ հայկական ջոկատների ինքնապաշտպանության տակ է գտնվում, դարձել է Էրդողանի կանոնավոր բանակի եւ վարձկան ահաբեկիչների տեւական թիրախ, նպատակ ունենալով տեղահան անել նրանց եւ տարածաշրջանը կցելՙ այսպես կոչված

Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. բանաձև

Հունիսի 19-ին Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատել է «Արևելյան գործընկերությունը 2020թ. հունիսի գագաթաժողովի նախաշեմին»  խորագրով բանաձևը, որում տեղ են գտել Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Բանաձևն առանձին կետով անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը: Բանաձևում նշված է, որ

Սիգի մանրաձկան որսը պետք է արգելվի․ «Ժամանակ»

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ահազանգում է՝ Սևանա լճի համար էկոլոգիական մեծ նշանակություն ունեցող սիգի մանրաձուկը վաճառվում է 60 դրամով, թալանը պետք է կանգնեցնել։ Մանրաձուկը շատ խիստ հսկողության տակ պետք է լինի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ մանրաձկան որսը պետք է արգելվի, քանի որ դա պոպուլյացիան

Պիկասոյի ու Ռեյի մուսան՝ Հիտլերի լոգարանում արված լուսանկարում

Լի Միլլերի դառն ու անուշ կյանքը Լի Միլլերն ամերիկյան նորաձեւության լուսանկարիչ էր, Vogue-ի շապիկի ֆոտոմոդել, ռազմական թղթակից, որը նկարել է նաեւ Դահաուի եւ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարները: Լիի կյանքում բազմաթիվ ճակատագրական եւ վառ դրվագներ են եղել, երեխա ժամանակ բռնության ենթարկված աղջիկը տասնինը տարեկանում արդեն հայտնի մոդել էր, քսանից հետո լեգենդար լուսանկարիչ Ման Ռեյի մուսան էր, իսկ

Ինչպե՞ս է ստացվում, որ փետրվարի 5-ին հայտնաբերված փաստաթուղթը 4 ամիս հիմք չի հանդիսացել քրեական գործ հարուցելու համար․ Երեմ Սարգսյան

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, թե իբրև Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննարկմանը զուգահեռ նրա պաշտպանները հանդես են գալիս ակնհայտ ապատեղեկատվությամբ ուղեկցվող հրապարակային հայտարարություններով՝ փորձելով իրողությունների, գործի հանգամանքների խեղաթյուրմամբ մոլորեցնել հանրությանը և ընթացող իրավական գործընթացին անհիմն կերպով

Լեւոն Քոչարյան. 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով գրավի չափին, ասաց․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։ Մեր զրույցի պահին Քոչարյանը դեռ Իզմիրլյան կենտրոնում էր՝ գրավի գումարը չէր փոխանցվել համապատասխան հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ գրավի մուծման համար դատարանը ժամկետ է

«Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար». Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ողջունելով հյուրերին և ի դեմս նրանց իր շնորհակալության խոսքը փոխանցելով բարեկամ Ֆրանսիային, նրա նախագահին ու ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու,

Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդներից մեկը մահացել է

Հունիսի 19-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․)

Վարդան Մալխասյան․ «Պետք է իրավական ու քաղաքական գնահատականի արժանացնել նաև ՀՀԿ-ի ու նրա արբանյակների հարցը»․ «Ժամանակ»

«Քանի որ բացվել է ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու թեման, այն պետք է ավելի ընդգրկուն դառնա, վերաբերի նաև ՀՀԿ-ին, մնացած ընտրակեղծարարներին ու այսպիսով վերջնականապես իրավական ու քաղաքական գնահատական տրվի անցած տարիների ընտրախախտումներին ու ընտրական պրոցեսներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործին ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 551 նոր դեպք, առողջացել է 588 պացիենտ․ ԱՆ

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77

ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավելի երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման,

Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ․ «Ժողովուրդ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում՝ կարճ ժամանակում, իշխանությունները նպատակ ունեն նաեւ խորհրդարանում լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ, ահա, նախագիծը պատրաստ է, որով կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն

Գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի․ «Ժողովուրդ»

Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը: Օրինակ՝ ջերմոցատեր Գագիկ Բաբախանյանին, որը 1400 քմ ջերմոց ունի, խիստ զայրացրել է գազի գնի բարձրացումը. «Ես անընդհատ այդ մասին եմ մտածում, չգիտեմ՝ զայրույթս ինչպես մեղմեմ, առանց այն էլ թանկ էր,

Արցախի հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը մեզ համար որևէ բացասական փոփոխության չի ենթարկվել. Արման Եղոյան

ՀՀ Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, ասված է․ «Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը

2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ին՝ Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն), հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, աշխարհագրություն, քիմիա, հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա առարկաներից։ Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու

Փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 10։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031