Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Երբեմն անդամ-պետություններն են գերի դառնում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների ձեռքում»

Մենաշնորհային կազմակերպություններն ուզում են իրենց շահույթն ապահովել անգամ այն դեպքում, երբ համաշխարհային գներն անկում են

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ մաքսանենգ ծխախոտի խնդրի մասին

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրեց, որ այս հարցով դեսպանությունը ցուցումներ չի ստացել:

Ուսանողակենտրոն քաղաքականություն պետք է վարեին թե՛ կառավարությունը, և թե՛ բուհերը. Աննա Կոստանյան

Կոչ եմ անում բոլոր բուհերին փորձել ընդառաջ գնալ նրանց խնդրանքին՝ տարժամկետ եղանակով վարձավճարները վճարելու սկզբունքով

Ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող. Վազգեն Մանուկյան

«Անկախ»-ի խնդրանքով «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, իշխանությունների գործելաոճին ու վարքագծին, կառավարության հրաժարականի պահանջներին և այլ հարցերի։ -Իշխանությունն ասում է, որ պատերազմական իրավիճակում պետք է բոլորը համախմբվեն իր շուրջ և չքննադատեն։ Ավելին, դա համարում են դավաճանություն։ -Նախևառաջ ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ

10 անձի մեղադրանք է առաջադրվել. քրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ մարմինների առաջնահերթություններից

Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Յուրաքանչյուր վեբինարի մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը. Սփյուռքի և Հայաստանի բուժաշխատողները համատեղել են ջանքերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Մինչ օրս վեբինարները վարել են աշխարհի տարբեր համալսարաններում բարձր որակավորումներ և գիտական աստիճաններ ունեցող, հայտնի բժշկական հաստատություններում գործունեություն ծավալող սփյուռքահայ բժիշկներ:

Ավինյանն ու Բադասյանը փորձում էին վարչապետին համոզել՝ նրա առաջարկը անձնական տվյալների մշակում է, նպատակն իրավաչափ չէ

Քաղաքացիները կարող են երթեւեկության կանոնների խախտումները բջջայինով նկարել, ուղարկել ՃՈ-ին. Փաշինյանն առաջարկեց մեքենայում դիմակ չկրելն էլ ներառել այդ ցանկում:

Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1.000.000 ԱՄՆ դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա հորը` Անդրանիկ Գևորգյանին

Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ տարածքում ցեղասպանություն հրահրողները կպատժվեն քրեական օրենսգրքով. Վարդանյանը պարզաբանում է օրինագիծը

Սոցցանցում մանիպուլյացիաների միջոցով փորձել են ներկայացնել, թե իբրեւ այս օրինագծով ՀՀ-ում մարդիկ պատժվելու են ցեղասպանություն հրահրելու համար:

Երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար. Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կարելի է հետևել առցանց

Մինչև հունիսի 15-ը բոլոր ցանկացողները կարող են քվեարկել Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի իրենց նախընտրած մասնակցի օգտին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«ՌԴ-ն դեմ է ինչի՞ն, ՌԴ-ն ոչ թե դեմ է սկզբունքին, այլ դեմ է իրագործման ձեւին». Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի բանակցությունների մասին

«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին: Այդ իմաստով կան բավարար ռեսուրսներ ու բավարար գործիքակազմ, որպեսզի դա տեղի ունենա ու այն հաշվարկներ ու հրապարակումները, որ ես տեսել ու լսել եմ ՀԾԿՀ-ից, վկայում են այն մասին, որ ֆիզիկական անձանց՝ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի»:

ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը՝ կառավարությունը 100%-ով փոխելու ԲՀԿ-ի պահանջի եւ անվստահություն հայտնելու սպառնալիքների մասին

Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ անկում է բոլոր ոլորտներում: Այո, արտաքին պարտքը չի բացառվում, որ կաճի, բայց դա բնական գործընթաց է: Հարգելիներս, մենք գործ ունենք ռեցեսիայի հետ, դուք ուզում եք ասել, որ եթե աշխարհում ինչ-որ բան է կատարվում, մեր մոտ դրա հետեւանքը պետք է չզգա՞նք: Բերեք մի հատ լայն նայենք հարցին, ո՞նց կարելի է այդ հարցադրումն անել, իսկ ո՞ր երկրում տնտեսական անկում չի լինելու, կարո՞ղ եք ասել, ո՞ր երկրում չի լինելու 2020-ին, մի հատ ինձ ասեք՝ ասեմ»:

Քննարկվել են Արցախի արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների՝ պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Գավառում պտտահողմ է նկատվել

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»

Մհեր Գրիգորյանը՝ Արսեն Թորոսյանի ներողության մասին. «Մինչեւ մենք առնվազն պանդեմիայի երեւույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տալիս գնահատականներ տալ»

Դիտարկմանը՝ նախարարը երբ ներողություն է խնդրում, դա գնահատական չէ՞ իր իսկ աշխատանքին՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Երբ որ մենք միասին արձանագրենք, որ պանդեմիան այլեւս դադարել է, շատ ավելի բովանդակալից կխոսենք դրա պատճառների եւ դրա դեմ արդյունավետ պայքարի մասին»:

Իրեն բուժող բժիշկներից մեկին խոստացել է հագուստ կարել. կորոնավիրուսից բուժված 91-ամյա տատիկը դուրս է գրվել Արտաշատի բժշկական կենտրոնից

Ասում է, որ ժամանակին քույրական տեխնիկումում է սովորել և իր բնակավայրում՝ Նորագավիթում, շատերին է բժշկական օգնություն ցուցաբերել:

Ոչ միայն պաշտոնյայի, այլեւ ցանկացած անձի կողմից փաստաբանի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի կլինի

Բաղդասարյանի խոսքով՝ շատ են լինում դեպքեր, երբ, օրինակ, փաստաբանը պետք է մասնակցի դեպքի վայրի զննությանը, սակայն քաղաքացիները թույլ չեն տալիս

«Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի». Զոհրաբ Մնացականյանը՝ Իրանում դեսպանատան մոտ ցույցերի մասին

Մեր օրակարգը ձեւավորված է, ունի բավական մեծ ծավալ, որը շարունակելու ենք: Ինչ վերաբերում է մնացածին, Հայաստանն ունի իր շահերը, որը պետք է հետապնդի եւ Հայաստանը երբեւէ չի իրականացրել ու որեւէ մտադրություն չունի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ՝ ի հաշիվ մեկ այլ գործընկերոջ:

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը 30 օրով երկարաձգվել է

Երկարաձգվել է 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ի փայտե պատին «թու-թու-թու» արեց, երբ հարցրեցին ԱԳՆ-ում վարակակիրների թվի մասին

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այս պահի դրությամբ կարողացել են ապահովել բնականոն աշխատանքը, երկու հոգի նախարարության աշխատակիցներից դրական արդյունք ունեն, մի քանի հոգի կոնտակտավոր են:

Մեր խնդիրն է նաև՝ այս համավարակի հաղթահարման արդյունքում հասնել քաղաքակրթական մակարդակի փոփոխությունների, որոնք կարտահայտվեն հանրության ամենօրյա կյանքում. Նիկոլ Փաշինյան

Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն օտարում է Մոսկովյան 1 հասցեի՝ պատմական միջավայր ձեւավորող, ճարտարապետական արժեքավոր շենքը

Մրցույթով օտարվում է ոստիկանությանն ամրակցված շենքը. Շինարարության ընթացքում արտաքին միջամտության հնարավորություն չի թույլատրվում

Վիճաբանության ընթացքում կրակել է 20-ամյա երիտասարդի ոտքին. քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Դպրոցի հարակից տարածքից  հայտնաբերվել են 3 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ փամփուշտի գնդակ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիսի 11-12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

Ֆիրդուսի թաղամասի բնակիչ. «Առանց օրինական ճանապարհ անցնելու՝ գաղտագողի քարուքանդ են անում»

Խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, բայց գերակա շահ կոչվածը մեր երկրում կոռուպցիայի սնուցողն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031