Օրվա լրահոսը

«Մի՛ իրականացրու գնումներդ առանց նրա». American Express Cashback

Հայաստանում American Express քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝  յուրօրինակ դիզայնով և փոփոխված պայմաններով: Այսուհետ Amex Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ, հնարավորություն կունենան օգտվելու նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝ Գնային տատանումներից ապահովագրություն – AmEx Cashback քարտով գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 30

Դանակով հարվածել է իրեն դիտողություն արած դասընկերոջ նախաբազկին ու դիմել փախուստի. քրեական գործն ուղարկվել է դատարան

Դպրոցահասակ տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը

2020 թվականի հունիսի 10-ին, կորոնավիրուսային հիվանդության պատճառով, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի գիտնական և վաստակաշատ մանկավարժ, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեմյոն Ալեքսանդրի Նիգիյանը։ Պրոֆեսոր Ս. Ա. Նիգիյանը մեծ ավանդ ունի ֆակուլտետի կայացման և զարգացման գործում, որտեղ աշխատել է հիմնադրման օրվանից: Որպես

Զոհրաբ Մնացականյանը՝ Չավուշօղլուի վերաբերյալ հումորի ու Ղուրանից մեջբերումների մասին

«Նպատակը բխում է կոնկրետ հարցից, կոնկրետ խնդրից: Հարցը վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Դժբախտաբար, մենք ունենք իրավիճակ, որի արդյունքում մենք առնչվում ենք անվտանգային լուրջ մարտահրավերներին: Եվ սա է առաջին իմ գերակա ֆոկուսը: Թե ինչ գործիքներով, ոնց, ինչպես ասել, ինչպես ձեւակերպել, ինչպես քաղաքականություն իրականացնել՝ կախված է արդեն կոնկրետ իրավիճակներից»:

Ըստ օրենքի «հավաք» չեն համարվում. Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ոստիկանությանը զերծ մնալ միանձնյա պիկետներին միջամտելուց

Հայտարարություն արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ

Ապահովված չեն եղել հոսող տաք ջրով. կասեցվել է մայրաքաղաքի 3 մանկապարտեզի գործունեություն

Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ,

«ԲՀԿ-ի վարկանիշի վախճանը մոտ է, ու վախճանից առաջ այդ հոգեվարքի ցնցումները նկատելի են»

Իմքայլականը վստահեցնում է, որ ԲՀԿ-ի շուրջ քրեական գործերի օղակը սեղմվում է, բայց դեռ չգիտեն՝ գայլաձուկը ԲՀԿ-ն է՞, թե՞ «Լուսավոր Հայաստանը» Ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի ու պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, իմքայլականները քարը քարին չեն թողնում՝ Ծառուկյանին քննադատելու, նրա

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը Լավրովին՝ ռուսական ընկերությունների քրգործերի մասին. «Իրենք միակը չեն, ՀՀ-ում գործող տարբեր օպերատորներ կան…»

Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, իրենք առաջ բերեցին որոշակի հարցեր: Հարցեր, որոնք իրենց ընկալմամբ կարող են դիտարկվել՝ որպես զուտ այլ կոնտեքստում, քան թե մեր մոտ է դա դիտարկվում: Մեր մոտ դա չի դիտարկվում հայ-ռուսական կոնտեքստում, այլ կոնտեքստում է դիտարկվում եւ խիստ ներքաղաքական կոնտեքստում է կամ ներքին օրենքի գերակայության, ներքին իրավական կոնտեքստում է, ոչ թե քաղաքական»:

Պետությունը պետք է պատշաճ իրազեկի բնակչությանը անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր տրամադրելու ընթացակարգի վերաբերյալ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացիները ստացել այն դեղերը

Կառավարությունը հրաժարվում է ռուսական վարկից. ՀԱԷԿ-ին վարկ կտրամադրվի ներքին աղբյուրներից, համակարգում ինքնարժեքը կնվազի

ՀԱԷԿ-ին բյուջետային վարկ կտրամադրվի: Այս մասին որոշման նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում: Բյուջետային վարկը տրամադրվում է Հայկական ատոմակայանում աշխատանքներն ավարտելու համար եւ այդպիսով հրաժարվելով ռուսական վարկի մնացորդային մասից: Նախագիծը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նիստում ներկայացրեց՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2014 թվականին համագործակցության

Նոր նշանակումներ՝ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով

Ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Բնակիչները դեմ են, որպեսզի իրենց շրջապատում հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն լինի

«Կաբելային հեռուստաընկերության համակարգերի հանրապետական կենտրոն» ՍՊԸ-ն՝ գործընկերների օգնությամբ, իրեն պատկանող տարածքում՝ Երեւանի Տպագրիչներ 13 հասցեում, սկսել է հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման մասնագիտացված կենտրոնի նախագծի իրականացման աշխատանքներ: Այդ նպատակով 2019-ին Երեւանի քաղաքապետարանից շենքի կիսանկուղային հարկում գլխավոր ճակատից մուտքի կազմակերպման աշխատանքներ իրականացնելու, սայլակավոր երեխաների համար թեքահարթակ կառուցելու վերաբերյալ պաշտոնական թույլտվություն է ստացվել, որին նախորդել է բոլոր անհրաժեշտ

«Չափազանց մոտ ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման ավարտին». Զոհրաբ Մնացականյան

Անգամ համավարակի պայմաններում վերջին շաբաթներում ԵՄ երկու երկիր՝ Ավստրիան եւ Իտալիան, ավարտել են վավերացման գործընթացը

Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց. Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին

Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում չի՞ հստակեցրել իր աղմկահարույց հայտարարությունը՝ փուլային տարբերակի մասին

Այնքան հարց ունեինք քննարկելու, որ այդ ընկալումը, որ եղել է ասենք թե մի զարգացում, որը հասարակության ուշադրություն է գրավել ու մեր զրույցը միայն ու միայն դրա մասին անել, դա սխալ ընկալում է, որովհետեւ մեր զրույցը երկխոսություն է՝ բավականին ծավալուն: Ինքը շատ կանոնավոր է, ցանկացած պահի չի բացառվում, որ մենք նորից կարիք ունենանք խոսելու, համադրելու, բացատրելու միմյանց տարբեր հարցեր:

Բռնագանձել 100 000 դրամ՝ հօգուտ «Լիդիան Արմենիայի». դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հերքում հրապարակել

Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. դատարանը վճռեց

Փաշինյան. «Կորոնավիրուսի վարակման դեպքերի 95%-ը դիմակ չեն կրել, սոցիալական հեռավորություն չեն պահել, ձեռքերը չեն ախտահանել»

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում, ցավոք, շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց համավարակի իրավիճակը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է  566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով նշանակալի աճ է, սակայն պետք է փաստել, որ

Ավելացել են հեռախոսազանգերը ընտանեկան բռնության թեժ գծերին

Ընտանեկան բռնության թեժ գծերին հեռախոսազանգերն աճել են 50 %-ով

«Ապրիլյանի ժամանակ որքան էլ մեծ էր մեր կորուստն ու ցավը, մթնոլորտը ջերմ ու միացյալ էր, ուրիշի ցավ չկար, միասին լացում, միասին ուրախանում էինք»

Ասում է «Առավոտի» զրուցակիցը` Մանուշակ Ստեփանյանը – «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» բարեգործական կազմակերպությունը 2013 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղվում է մշակութային, սոցիալական, առողջապահական, ազգ-բանակ֊-հասարակություն ծրագրերով եւ խնդիրներով: Դուք, ձեր կազմակերպությունը մեկ այլ արտակարգ իրադրության միջով էլ եք անցել` ապրիլյան պատերազմի: Եթե համեմատելու լինես այս երկու մարտահրավերները՝ կազմակերպչական առումով, ինչպիսի՞ն են: – Իհարկե, ճիշտ զուգահեռական տարաք,

Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով. «Փաստ»

Թե ինչ­պես է իրա­կա­նու­թյուն փոխ­վում ընդ­դի­մու­թյու­նից իշ­խա­նու­թյուն դառ­նա­լիս

Ծնողական իրավունքից հրաժարվել հարկադրելը քրեորեն պատժելի արարք կհամարվի

Ընդ որում, եթե ենթադրյալ հարկադրողը լինի բուժաշխատող, դա կդիտվի որպես ծանրացնող հանգամանք

Շատ ենք ափսոսում. Եվրախորհրդարանի հայտարարությունը՝ Հայաստանի և ԼՂ-ի միջև նոր մայրուղու կառուցման մասին

Միևնույն ժամանակ, մայրուղի կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան:

Ինչպես կեղծել արվեստի գլուխգործոցները

Կամ՝ Գյորինգին խաբելուց մինչեւ մեր օրեր Կտավների եւ ընդհանրապես արվեստի գործերի կեղծումը հազարամյակների պատմություն ունի: Այն շարունակվում է նաեւ այսօր: Իտալացի գեղանկարիչ, ճարտարապետ եւ գրող Ջորջիո Վազարին իր «Առավել հայտնի նկարիչների, քանդակագործների եւ ճարտարապետների կյանքի նկարագրությունները»  գրքում  մի օրինակ է բերում Միքելանջելո Բուոնարոտիից: Նա իր կարիերայի սկզբում «Քնած Կուպիդոն» քանդակը թաքուն թաղել էր քաղաքից հեռու

Ավագանու անդամն առաջարկում է հարցուպատասխան անցկացնել ոչ թե յուրաքանչյուր նիստից հետո, այլ երկու ամիսը մեկ անգամ. «Հայկական ժամանակ»

«Իմ քայլը» խմբակցությունը մյուս՝ նախորդ գումարման խմբակցություններից տարբերվում է, քանի որ իրենք էլ են հարցեր տալիս, ակտիվ քննարկումներ անում: Նախորդների ժամանակ սա չի եղել:

Վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան

Վրաստանը կօգնի Հայաստանին. վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան

«Փաշինյանն ամբողջովին տապալել է երկրի կառավարումը». Աղասի Ենոքյան. «Փաստ»

Մինչդեռ քաղաքական ուժերը, կուսակցությունները բազմաթիվ առաջարկներ են արել, որոնք իշխանությունները պարզապես անտեսել են:

Պուտինը թույլ տվեց, Ալիեւի «լեզուն երկարեց»

Սկիզբը՝ այստեղ Վիեննայի պայմանավորվածություններից որոշակի նահանջ արձանագրվեց հենց Սանկտ Պետերբուրգում՝ Պուտինի հովանու ներքո կայացած հանդիպմանը Ապրիլյան պատերազմից երկուսուկես ամիս անց՝ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այդ հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ թեեւ հիշատակվում էր ԵԱՀԿ դիտորդների ավելացման մասին, սակայն շփման գծում հետաքննության մեխանիզմների մասին չնշվեց: Մինչ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ՌԴ

Սամվել Ֆարմանյան. Կոնսոլիդացիան այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունը արդեն չի վստահում ու չի աջակցում Նիկոլ Փաշինյանին

Մնում է այդ կոնսոլիդացիան վերածել քաղաքական կոնկրետ արդյունքի` Նիկոլ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031