Օրվա լրահոսը

«Փաշինյանն ընդամենը Հայաստանի 16-րդ անցողիկ վարչապետն է»․ Արթուր Համբարձումյան

«Եթե մենք այսպես շարունակենք, վարչապետը կգնա, բայց այդ խնդիրներն այդպես էլ կմնան»

Այսօրվանից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում

Մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները

Երեխաներն այդ փիս բառերը վաղուց են լսել, պարո՛ն Վարդանյան, ու լսել են Նիկոլ Փաշինյանից. ինչու է Վլադիմիր Վարդանյանը նկատողություն անում Գեւորգ Պետրոսյանին

Վլադիմիր Վարդանյանը, լսելով «շնաբարո դուրսպրծուկ, թափթփուկ» բառերը, արձագանքեց. «Ես էլ եմ մանկապարտեզ գնացել, հետո դպրոց, Արաբկիրում եմ մեծացել, շատ բառեր եմ լսել, հավատացնում եմ ձեզ, բայց ԱԺ-ում մարդը պետք է նորմ ստեղծի, նորմավորի այն բառամթերքը, որն օգտագործում է համեմատության կարգով»: ԲՀԿ պատգամավորն էլ ընդգծեց. «Շնորհակալություն, որ դուք այդ բառերը համարում եք շատ վատ բառամթերք»:

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:

Մայիսի կենսաթոշակների վճարումը կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով

Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

«Գազի հարցը մեզ համար էական է, շարունակելու ենք քննարկել ՌԴ-ի հետ». Զոհրաբ Մնացականյան

Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով աշխատել, որով աշխատել ենք վերջին երկու տարում

Թե՛ առևտրի օբյեկտների հաճախորդները, և թե՛ նրանց հետ ուղղակի շփվող անձնակազմի անդամները պարտադիր պետք է դիմակ և ձեռնոց կրեն. պարետի նոր որոշումը

Մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա, հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են:

Ի՞նչ անել, երբ օտարերկրյա քաղաքացին մեր ընտրությունների նախընտրական քարոզարշավն է անում՝ այլ երկրից. Մուկուչյանի մտահոգությունը

Մենք ամրագրել ենք, որ քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը արգելվում է քարոզչությունը, բայց էլեկտրոնային ԶԼՄ-ների հետ կապված արխիվը հո չի՞ սահմանափակվում: Ամենաշատ նայված նյութը անընդհատ կարող է հայտնվել էկրանին, ինչը կարող է լինել նաեւ քարոզչական բնույթի նյութ: Այստեղ կա օրենսդրությունը նոր գործիքներով համադրելու անհրաժեշտություն, որ լիարժեք արձագանքենք խախտումներին:

«Հարցը նորից թափ տալու կարիք չկա. սպասում ենք, որ անցնենք բնականոն աշխատանքի». Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի հետ, որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր, այդ առումով ունենք շարունակական, ընդարձակ աշխատանք եւ հնարավորություններ՝ խոսելու մեր ընկալումների եւ դիրքորոշումների մասին

Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցով կգործարկվի 820 նոր ավտոբուս և 101 տրոլեյբուս

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 նոր ավտոբուսով

Արա Խզմալյան. «Ունենք 90, 95, շուտով նաեւ՝ 100 տարեկան արվեստագետներ»

Ոչ միայն պետք է պարբերաբար այցելենք ու շփվենք նրանց հետ, այլ նույնիսկ տեսագրենք նրանց:

«Մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետևանքների հասցեագրումը». Համաշխարհային բանկի փոխնախագահ

Համաշխարհային բանկի կողմից ՔՈՎԻԴ-19-ի համար Եվրոպային և Կենտրոնական Ասիային տրվող աջակցությունը հասավ 1 միլիարդ դոլարի՝ Աննա Բյերդեի տարածաշրջանային փոխնախագահ նշանակվելու ֆոնին

Այն գործատուներին, որոնք գործի կտեղավորեն մարտի 16-ից հետո գործազուրկ դարձածներին՝ պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 60 տոկոսը, բայց պայմանով

Մոտավորապես կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկներ երկրում: Սպասարկման ոլորտի, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով շինարարության ոլորտը կտուժի: Սեզոնային աշխատողների մեծ բանակը, որը գնում էր ՌԴ աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրի գործազուրկների բանակը:

Պաշտպանական կողմը դիմել է ՀՀ Կառավարությանը՝ արտերկրում Մանվել Գրիգորյանի առողջությունը վերականգնելու թույլտվության համար

«Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ»

Օդի աղտոտվածության խնդիրը և Հայաստանը

Չինաստանի կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտինային իրավիճակը փրկել է տասնյակ հազարավոր կյանքեր։ Դա պայմանավորված է նաև չաշխատող գործարաններով և տրանսպորտային միջոցների քիչ կիրառությամբ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Հոգատարությունը դրսևորվում է ճգնաժամի պայմաններում․ Հակոբ Անդրեասյան

Կորոնավիրուսի համաճարակը աշխատանքային նոր կանոններ թելադրեց նաև բանկային համակարգի համար։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջիններից էր, որ օպերատիվ արձագանքեց երկրում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով լուծումներ, որոնք դարձան «շտապ օգնություն» բանկի գործընկերների համար։ «Նախորդ տարիների արդյունավետ ցուցանիշներն այս դժվար օրերին մեզ հնարավորություն է տվել ձևավորել կայուն ֆինանսական դաշտ։ Այստեղ պետք է նշել նաև Կենտրոնական բանկի դերն ու նշանակությունը։

Կորոնավիրուսով վարակված-բուժվածների մոտ նորից վարակ են գտել, Հայաստանում 3 նման դեպք է եղել, վիրուսը բերանի խոռոչում մնում է 2-3 ամիս. Արսեն Թորոսյան

Հիմա էլ կան կորոնադիսիդենտներ, որոնք մերժում են կորոնավիրուսի գոյությունը: Այդ հարցի լուծումը ես տեսնում եմ միայն մարդկանց կրթական ցենզը բարձրացնելու մեջ, այլ տարբերակ չեմ պատկերացնում, որովհետեւ կան թե՛ իրական վարակակիրներ ու բուժվածներ, մարդկանց անուններն էլ հայտնի են, թեեւ բժշկական գաղտնիք է, բայց մարդկանց ցանկությունով է արվել, թե՛ կան հիվանդանոցները, որոնք այդ մարդկանցով զբաղվում են, կան թեստերը: Դժվար է հերքել անհեթեթությունները:

Եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել»:

Ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ. համատեղ հայտարարություն

Հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա և նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և անկախ դատարան) և ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

«Եթե չկարողանանք պահպանել կանոնները, հնարավոր է ունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ ՀՀ-ում վարակված լինի 500 հազար քաղաքացի». Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը կանխատեսեց, որ համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով՝ աշուն-ձմեռ-գարուն, ենթադրում են, որ առնվազն մյուս գարունից հետո համավարակը կմարի աստիճանաբար ու կամ քիչ շրջանառություն կունենա, կամ կլինի հատուկ դեղ՝ դրա դեմ:

ՀՔԱՎ։ Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում՝ Covid-19 համավարակի կանխման նպատակով սահմանված արտակարգ դրության պայմաններում․ 2020 թ․ մարտի 16-ապրիլի 14 ժամանակահատվածում․ մաս 1

Իրավական գնահատականի հիմքում դրված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մոտեցումները, առաջարկությունները, միջկառավարական կազմակերպությունների մշակած սկզբունքները, հայտարարությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև գիտական հոդվածները և այլ նյութեր։

Վարդենիս համայնքում սահմանված հատուկ ռեժիմը կպահպանվի մինչեւ մայիսի 6-ը

Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով

Արտակարգ դրությունից հետո նոր մոտեցումներ են լինելու. Արսեն Թորոսյանը նոր գործիքակազմ է ուզում, հնարավոր է մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջ՝ առանձին դեպքերում

«Միակ խնդիրը կլինի այդ ամեն ինչը ձեռք բերելը: Արտահագուստները թանկ են եղել, այս իրավիճակում էլ մատակարարումների, նյութի թանկացման առումով թանկացել են: Ինչ վերաբերում է թանկարժեք հատուկ դիմակներին, կրկին ունենք լոկալ արտադրող, որը հաստոցի ձեռքբերման պրոցեսում է: Մյուս միջոցը ակնոցներն են, որ էլի ունենք, դրանց լավն այն է, որ ախտահանվում են, միանգամյա չեն»:

Չինաստանը թաքցրել է կորոնավիրուսի համավարակի իրական ծավալները. ԱՄՆ հետախուզություն

Նշվում է նաև, որ Չինաստանի իշխանությունները, հերքելով արտահանման սահմանափակումների առկայությունը, «հետաձգել են առևտրի տվյալների տրամադրումը»: Նման եզրահանգումը հիմնված է այն փաստի վրա, որ դիմակների և անձնական հիգիենայի այլ պարագաների արտահանումը և ներմուծումը 95% հավանականությամբ դուրս է եկել նորմայի սահմաններից:

Հավելյալ դրոշմանիշային վճարի վերադարձի հարցը շարունակում է գլխացավանք մնալ

Նախկինում ընդդիմադիրի աթոռին նստած գործող իշխանությունը, որը նույնպես մտահոգված էր ներկայանում խնդրով, հետհեղափոխական 2 տարիների ընթացքում հարցին ընդհանրապես չի անդրադարձել, կարծես թե այսօր սա նրանց համար այլևս խնդիր չէ:

«Ոլորտից մեզ ապօրինի հեռացնում են». կառավարության որոշումը խնդիրներ է հարուցել տնտեսվարողների համար. «Տեսակետ»

Մենք ստիպված ենք եղել բողոքարկել այդ ապօրինի որոշումը, սակայն դատարանի աշխատանքը երկարատև է, և մեր կազմակերպությունը դժվար թե այդ երկարատև ժամկետում կարողանա իրականացնել իր գործառույթները:

Փաշինյանի «ամենակարևոր ընտրությունը» դեռ առջևում է, և այն կայանում է հետևյալում՝ ե՞րբ հեռանալ իշխանությունից և ո՞ւմ թողնել այն. Բենիամին Մաթևոսյան

Հասարակությունը պետք է տեսնի, որ երկրում կա այլընտրանքային թիմ, այլընտրանքային ինտելեկտուալ ռեսուրս և երկրի զարգացման այլընտրանքային ծրագիր:

«Փաստորեն, ճիշտ էին խոսակցությունները, որ հանրաքվեին ոչ բոլոր տեղամասերն են տեսախցիկով ապահովվելու». Գեւորգ Պետրոսյանը՝ Մուկուչյանին

Մուկուչյանը պատասխանեց, որ գյուղեր կան՝ ինտերնետ չունեն ու բացառապես դա է պատճառը, տեխնիկապես անհնար է այնտեղ տեսախցիկ դնել: Գեւորգ Պետրոսյանը հորդորեց այդ տեղամասերում գոնե այլ կերպ իր խոսքերով՝ «սվաղվի» բաց թողնվածը: ԿԸՀ նախագահն էլ պատասխանեց, որ տեսախցիկ ունենալը միակ գործիքը չէ վերահսկելու գործընթացը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031