Օրվա լրահոսը
Թուրքիայում նվազել են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը. Ermenihaber
Թուրքիայում կորոնավիրուսից բուժվածների թիվն անցել է ակտիվ դեպքերի թվից
Սյուզաննա Բարսեղյանը՝ վարչապետի օգնական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Մայիսի 2020, 516 – Ա ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական: Նիկոլ Փաշինյան
Մեկ շաբաթում ԱԻՆ-ում գրանցվել է 198 դեպք, արձանագրվել է 10 մահ
Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է 10 քաղաքացի:
Ոստիկանությունը սկսել է ներմուծված տրանսպորտային միջոցների՝ ՀՀ-ում գրանցումը և հաշվառումը
Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։
2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՊԵԿ-ը թմրամիջոցների մաքսանենգության 34 դեպք է կանխել
ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք
Ժայռապայթեցման աշխատանքների հետևանքով ժամանակավորապես փակ կլինի Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Նման գործիչները սովորաբար ցանկանում են ապրել հասարակության էմոցիաների հաշվին, իսկ հասարակությունը դա երկար չի հանդուրժում. Արտակ Զաքարյան
Փաշինյանի ինքնահակասությունների շարքը բազմազան է: Այսօրվա հայտարարությունը մեկ շաբաթից կարող է բոլորովին այլ հայտարարության վերածվել:
Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել այս ճանապարհը
1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել:
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
«Բավարիայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել․ պատասխանները բացասական են
Գերմանիայում բունդեսլիգայի ընդհատված առաջնությունը վերսկսել ցանկանում են արդեն մայիսի կեսերին: Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները մարզումները վերսկսելուց առաջ նոր կորոնավիրուսի թեստեր են հանձնել: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք․ չենք հանգել․ Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2018-ի հեղափոխությունից անցել է ուղիղ երկու տարի, 2019-ի Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցությունից` ինը ամիս: «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է, կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ
Մարդու առողջության պահպանման «կանաչ» գործոնը․ հարցազրույց Քրիստինա Վարդանյանի հետ
Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակում զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի կանաչապատման, բարեկարգման խմբի ղեկավար, Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։ -Տիկին Վարդանյան, բժշկության ոսկե կանոնը շատ պարզ է հնչում․ ավելի լավ է կանխարգելել հիվանդությունները, քան դրանք բուժել։ Իրականում, սակայն, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ․ հիվանդությունների կանխարգելումը մի շարք գործոններից
Երկրի թիվ 1 օրակարգը մարդկանց ապրուստն ապահովելն է․ Էդմոն Մարուքյան
Երկրի թիվ 1 օրակարգը մարդկանց ապրուստը ապահովելն է և տնտեսությունը վերագործարկելը․ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով է հանդես եկել, որտեղ ներկայացնում է ներկա պայմաններում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման մասին իր պատկերացումները։ https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2620517348225393/
Վաղը «Նեմրա» խումբը հանդես կգա ոչ պաշտոնական համերգով
Վաղը մինչև 20:00-ն ավարտեք բոլոր գործերն ու եղեք տանը. կառավարության էջում ոչ պաշտոնական համերգով ելույթ է ունենալու «Նեմրան»՝ հայկական ամենաերիտասարդ ռոք խմբերից մեկը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/armgovernment/posts/3057125740977136
Կառավարենք մեր հույզերը
Մեր հույզերը մեր մտքերի, խոհերի, ըմբռնումների ուղղակի արտացոլանքն են։ Եթե մենք մտածում եւ տրամադրվում ենք լավատեսորեն, ապա ստանում ենք դրական հույզեր։
ՀՀ քաղաքացիները, որոնք մտադրություն կունենան այցելել Արցախ, պետք է նկատի ունենան ԱՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադրություն կունենան այցելել Արցախի Հանրապետություն, պետք է նկատի ունենան նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները։ Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։ ԱՀ պարետ
«Մատյան մեկուսացման». երկխոսություն՝ առցանց ցուցահանդեսով
Ճշմարիտ արվեստագետը մշտական պարտք ունի իր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ: Նա ոչ միայն իր ժամանակի գեղագիտական հայացքների կրողն ու զարգացնողն է, այլև հասարակական կյանքի ժամացույցի այն զսպանակն ու ճոճանիվը, որը թույլ չի տալիս սլաքներն առաջ կամ ետ ընկնեն, ապահովում է ժամանակի անխաթար ընթացքն ու կենսունակությունը՝ պաշտպանելով հանրությանը նյարդային ցնցումներից: Պանդեմիայի այս օրերին բազմաթիվ արվեստագետներ՝ երաժիշտներ,
Քանի դեռ կորոնավիրուսի բուժումը չի գտնվել, ապա կիրառվող մեթոդներով դրա տարածումը երբեք կանգ չի առնի…
Այսպես, թե այնպես բոլորս ենք որոշակի չափով տեղեկացված, թե կորոնավիրուսի հետևանքով ինչ սարսափելի իրավիճակ է տիրում աշխարհում, սակայն ոչ մի տեղ խոսք չի գնում ամենակարևորի մասին. եթե վարակի տարածմանը խթանող բազմաթիվ հանգամանքներին զուգահեռ առանձնակի ուշադրություն չդարձվի այն հանգամանքի վրա, թե սկզբնաղբյուրից ներմուծվող ապրանքներն ի սկզբանե որքանով են զերծ կորոնավիրուսով վարակվածության վտանգից, ապա նվազագույնը լուրջ չէ
Նոր միավորներ են սկսելու աշխատել՝ ֆիզիկապես այցելելով ինքնամեկուսացվածներին. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետն ասաց՝ այս մեկ շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության, ԱԻՆ-ի, ոստիկանության, պոլիկլինիկաների հետ աշխատելով ևս մեկ նոր համակարգ կներդնեն, որը թույլ կտա ավելի խիստ հետևել ինքնամեկուսացման ռեժիմին:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ միասին վերսկսում է մարզումները
«Հաջորդ շաբաթվանից «Ռոմայի» ֆուտբոլիստները բժշկական զննում կանցնեն եւ ակումբի մարզումային կենտրոնում կսկսեն անհատական պարապմունքները՝ պահպանելով սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները»,-ասվում է հռոմեական ակումբի տարածած հայտարարությունում: Առաջինը մարզումների վերսկսման մասին հայտարարել էր «Ցասուոլոն», այնուհետեւ՝ «Բոլոնյան» եւ «Պարման»: Չորրորդը «Ռոման» է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ենթադրենք՝ հիմա մեր երեքից մեկը վարակակիր է, այս խոսակցության ընթացքում վարակը կտարածվի՞». Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց, թե ինչպե՞ս պետք է բացառել սրճարաններում վարակի տարածումը:
Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել էր ձորը
Մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել
Նունե Սարգսյան. Հայաստանում տեսնում եմ անկախ լրատվամիջոց ունենալու ցանկության պակաս
«Լինելու է շատ ավելի բարդ։ Եվ դա բերելու է շատ ավելի լուրջ և նոր մարտահրավերների»
Ձեր օբյեկտիվ աշխատանքի և մեր թափանցիկ գործունեության արդյունքում Դատական իշխանությունը հասարակության համար քայլ առ քայլ դառնում է առավել ընկալելի և բաց․ ԲԴԽ նախագահ
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տոնը բացառիկ է նրանով, որ վերաբերում է ոչ միայն մասնագիտական, այլև պետության և հասարակության բոլոր շերտերին: Մամուլի ազատությունը երկրի ժողովրդավարության կարևոր նշաձող է համարվում: 1993 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը մայիսի 3-ը սահմանեց որպես ձեր մասնագիտական տոն: Ցանկացած ժողովրդավարական երկրի և հասարակության համար
«Առողջապահական համակարգի կոլապս չունեցանք, ինչպես շատ երկրներում». Տիգրան Ավինյանը՝ վերջին ամիսների սահմանափակումների արդյունքի մասին
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատժիչ գործողությունների նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ վարակվեն, գնանք տուգանենք, այլ դա որոշակի կանխարգելիչ դեր կատարի, և մարդկանց զգոնությունը բարձրանա:
Մոուրինիոն մեկ անգամ է պարտությունից հետո լաց եղել
Պորտուգալացի մասնագետը պատմել է իր այն հոգեվիճակի մասին, որ ապրել է 2012 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիայից» իր ղեկավարած «Ռեալի» կրած պարտությունից հետո: «Ռոնալդու, Կակա, Սերխիո Ռամոս… անկասկած, ֆուտբոլային հրեշներ են: Բայց նրանք նույնպես մարդ են: Այդ օրը կրած պարտությունից հետո ես գիշերը կյանքումս միակ եւ վերջին անգամ լաց եմ եղել: Դա շատ ծանր
Բորիս Նավասարդյան. Եթե շարունակվի այս քաղաքականությունը, մենք կունենանք մոտավորապես նույն մեդիադաշտը, ինչ առաջ
«Մեր իշխանությունները պետք է հնարավորինս արագ սթափվեն, կանգ առնեն և ի վերջո հաստատեն կամ ապացուցեն իրենց հավատարմությունը այն հեղափոխական կարգախոսներին, որոնք հնչել են 2018 թվականին»
Քննարկվել են ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու ուղղությամբ անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության
«Տեղափոխվում ենք ապակենտրոնացված պայքարի փուլ. անընդհատ փակված մնալ հնարավոր չէ». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե իմանայինք՝ մեկ ամիս էլ ամենախիստ ռեժիմով ապրելուց հետո կարող ենք հայտարարել, որ համավարակը հաղթահարված է, կարելի էր գնալ նման լուծման, բայց արձանագրում ենք, որ դա հնարավոր չէ:


















































