Օրվա լրահոսը
Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ուղերձը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ․ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ, Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։ Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է,
«Մամեդյարովը շատ խիստ քննադատվում է այս օրերին Ադրբեջանում»
Նրան մեղադրում են անատամ քաղաքականություն վարելու համար Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ապրիլի 28-ին մեկնաբանել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները` արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ մասնավորապես ասելով. «Հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որի մասին հայտարարել է Լավրովը, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկման առարկա է բանակցությունների ժամանակ եւ
COVID-19-ի բռնկումը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը. GRECO-ն՝ խոցելի ոլորտների և անհրաժեշտ քայլերի մասին
Զգուշացվում է՝ անգամ COVID-19-ի ճգնաժամի պատճառով առաջացած արտառոց հանգամանքները չեն կարող հակակոռուպցիոն չափանիշները շրջանցելու կամ դրանցից հրաժարվելու արդարացում լինել:
Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ. Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն
Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ․ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը
«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Այս նամակն ինքնին անհավանական է, որքան անհավանական է իրավիճակը մեր բիզնեսների շուրջ։ Ես ու եղբայրներս ուսանողական տարիներից զբաղվել ենք բիզնեսով. բնականաբար, ժամանակին դրանք փոքր ու աննշան գործեր էին, «սթարթափներ» մեր այսօրվա բառապաշարով։ Համալսարանի առաջին կուրսում Հաղթանակ
Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից․ Հայաստանի ժուռնալիստների միություն
Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը որպես մասնագիտական տոն նշվում է արդեն 27 տարի։ Ցանկացած երկրում, հատկապես ժողովրդավարական պետություններում ու հասարակություններում զանգվածային լրատվության միջոցներն ունեն անկյունաքարային նշանակություն, քանի որ նրանց աշխատանքի միջոցով է ապահովվում ժողովրդավարության հիմնական գործառույթներից մեկը՝ իշխանությունների, հանրային կառավարման մարմինների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։ Հայաստանում մամուլի կայացումն ու զարգացումը մշտապես
«COVID-19-ի պայմաններում մեծ թվով երեխաներ կարող են ենթարկվել առցանց գրումինգի և դառնալ սեռական շորթման դրսևորման զոհ». ԵԽ-ի մտահոգությունը
ԵԽ-ն խստորեն կոչ է անում անդամ երկրներին երաշխավորել, որ երեխաները տեղեկացված լինեն սեռական բռնությունից պաշտպանության՝ իրենց իրավունքի և այդ նպատակին հասնելու համար առկա ծառայությունների ու միջոցների մասին:
Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն մայիսի 4-ից աշխատելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում․ ԱԱՏՄ
ՀՀ պարետի մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ սահմանվել են բոլոր թույլատրված ոլորտների համար գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Պարետի որոշմամբ՝ պարտադիր կանոններ են հաստատվել հետեւյալ ոլորտների համար՝ Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ։ Հավելված N 3. Անվտանգության
Սնկով աղցան
Այս եղանակով թույլ մարինացված սունկը շատ համեղ է ստացվում, եւ կարելի է մատուցել որպես թեթեւ աղցան: Անհրաժեշտ մթերքները Շամպինյոն տեսակի սունկ- 1-1,2 կգ Գլուխ սոխ-1 գլուխ Սխտոր-3 պճեղ Թարմ կարմիր պղպեղ-1 հատ Թարմ կծու պղպեղ-կես հատ (կամ 1 հատ,եթե փոքր չափսի է, իսկ եթե կծու չեք սիրում, կարող եք ընդհանրապես չօգտագործել) Կանաչ սոխ-7-10 ճյուղ Սամիթ-7-10
Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր․ Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման
Օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։ Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք
Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. Արման Թաթոյան
Սիրելի՛ լրագրողներ, Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։ Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։ Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում. Տիգրան Ավինյան
ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես․ Տեղաշարժի իրավունքի մասով՝ Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի։ Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը։ Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը
«Նաիրին մատներին թելեր ունի եւ խաղացնում է մատները»
Վանո Սիրադեղյանից մինչեւ Սամվել Բաբայան, Նաիրի Հունանյանից մինչեւ Ալեքսան Հարությունյան, Գառնիկ Անանյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, Աշոտ Բլեյանից մինչեւ Տիգրան Նաղդալյան. ինչ էր գրում «Առավոտը» 20 տարի առաջ մարտի 1-10-ին։ 2000թ. մարտի 1-ի «Առավոտի» առաջին էջի «Բարի լույս» խորագիրը տեղեկացնում էր, որ տեղի է ունենալու «Գրանդ Տոբակոյի» եւ Լորիս Ճգնավորյանի ասուլիսը: Երեւանում + 2 աստիճան էր
Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել է բուժաշխատողների մոտ։ Սա, իհարկե, շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք
Ըստ որոշ տեղեկությունների, կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող վարակաբանական մի հաստատությունից․ «Ամերիկայի ձայն»
«Հինգ աչք» անվանումը կրող հետախուզական գործակալությունների ընկերակցությունը ներկայացրել է զեկույց այն մասին, որ Չինաստանը մտածված կերպով ոչնչացրել է կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին տվյալներն ու մարդուց մարդ հիվանդության տարածման տեղեկությունները: Այս մասին «Fox News» գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք: Ըստ որոշ տեղեկությունների, վարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող վարակաբանական մի հաստատությունից: Ավստրալիայի հետախուզությունը գտնում
Արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ․ Աննա Նաղդալյան
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները «Արմենպրես» լրատվականի հարցերին Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում: Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ նշել, որ նոր
Կառավարության՝ արտակարգ իրավիճակի վերաբերյալ հրամաններ արձակելու լիազորությունը չպետք է հանգեցնի նրան, որ նա օրենսդիրից ստանա քարտ-բլանշ. ԵԽ
Եվրոպայի խորհուրդը հորդորում է անդամ պետություններին արտակարգ իրավիճակներում չշեղվել պարտավորություններից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Մատեուշ Մորավեցկիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 113 նոր դեպք
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի հետ կապված տվյալները 03․05․2020 թ․-ի ժամը 11։00-ի դրությամբ․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 2386 Առողջացածներ – 1035 Փաստացի բուժվողներ -1312 Ընդհանուր թեստեր – 24177 Մահվան ելքեր – 35 Մահվան ելքեր այլ պատճառով – 4 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկանում ենք․ Հաստատվել է
Պարետատան՝ սահմանափակումների թուլացման որոշումը ռիկայի՞ն է, թե ոչ. մասնագետների դիտարկումները միանշանակ չեն
Նրանք չեն բացառում, որ կարող է գրանցվել կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ աճ, նաև շեշտում են, որ այդ որոշումը պետք է կայացվեր հաշվարկների հիման վրա:
45-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Մայիսի 2-ին, ժամը 20:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանների
Այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռք բերված բարեկեցությունը աշխատանքով պահպանելու եւ զարգացնելու բանաձեւը չգտնի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր Մեխակը տուն ունի արդեն։ Շնորհակալ եմ գործարարներ Անդրանիկ Ղազարյանին եւ Արմեն Սիրունյանին այս իրավիճակը այսպես լուծելու համար։ Բայց թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռք բերված բարեկեցությունը աշխատանքով պահպանելու եւ զարգացնելու բանաձեւը չգտնի։ Հաջողություն եմ մաղթում, Մեխակ ջան։ https://www.facebook.com/lurer.1tv/videos/vb.264990917673484/608456829882168/?type=2&theater Հիշեցնենք՝
Լրագրողների զավեշտալի արկածներն ու վտանգավոր «օպերացիաները»՝ Ազգային ժողովում (ֆոտոշարք)
Այսօր Մամուլի ազատության օրն է: Վերջին շրջանում պաշտոնական ու ոչ պաշտոնական մարմինները, հնարավոր ու անհնար բոլոր հարթակներից խոսում են «ծախված» լրագրողների, իրենց հետեւում «կոռուպցիոն» սեփականատերեր պահող ԶԼՄ-ների, փող վերցնող խմբագիրների մասին: Այս ֆոնի վրա ստվեր է գցվում ու վարկաբեկվում է այն բարեխիղճ, ազնիվ, անձնուրաց աշխատանքը, որին իրենց կյանքն են նվիրում լրագրողները: Մենք չենք խոսում այսպես
Միքայել Մինասյան. «Ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է ամաչեմ»
Միքայել Մինասյանը ներկայացնում է, թե ինչպես է մերժել Փաշինյանի առաջարկը
ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը Ռեմդեսիվիր դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք է տվել․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը տվել է էբոլա հիվանդության դեմ կիրառվող Ռեմդեսիվիր դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք: Սա նշանակում է, որ հակավիրուսային այս դեղամիջոցը կարելի է տալ կովիդ 19-ի սուր հիվանդությամբ տառապող հիվանդներին: Վերջին փորձերը ցույց էին տվել, որ այն կրճատում է ծանր հիվանդների ապաքինման ժամանակահատվածը: Փորձագետներն ասում են, թե էբոլայի դեմ կիրառված Ռեմդեսիվիրը չի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հեռավար կատարումը (տեսանյութ)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է հեռավար աշխատանքը՝ հանդիսատեսին ներկայացնելով դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։ Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ կատարում են Փաթ Մեթենի «Letter from Home» ստեղծագործությունը։ https://www.facebook.com/ASSOofficial/videos/642379409942360/ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը առանց հացի, միայն տեսարաններով ժողովրդին լռեցնել չի կարողանալու. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հռոմեացի գրող-երգիծաբան Յուվենալը մոտ 2 000 տարի առաջ բանաձևեց Հռոմեական կայրությունում իշխանության պահպանման գաղտնիքը, որով վերնախավը բանեցնում էր իր ազդեցությունը Հին Հռոմի շարքային ժողովրդի վրա: Այդ բանաձև կոչվում էր Panem et circenses՝ հաց և տեսարաններ: Այս բանաձևի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է ինչպես հին ժամանակներում, այնպես էլ


















































