Օրվա լրահոսը

Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսում և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատում․ACSES

Ապրիլի 15-22-ը ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացրել է «Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսման և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում, որին մասնակցել է 16 տնտեսագետ՝ Բագրատ Ասատրյանը, Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը, Արմեն Եղիազարյանը, Ջուլիետա Թադևոսյանը, Վահագն Խաչատուրյանը, Վիլեն Խաչատրյանը, Մանուկ Հերգնյանը, Թաթուլ Մանասերյանը, Հեղինե Մանասյանը, Ատոմ Մարգարյանը, Հրանտ Միքայելյանը, Սուրեն Պարսյանը, Տիգրան

Երկու օրվա ընթացքում ապօրինի հատել էր 20-ից ավելի ծառ․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Եղեգնուտ գյուղի 61-ամյա մի բնակիչ վարչական տարածքում ապօրինի ծառահատումներ է արել: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ապրիլի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Պարզվել է, որ նա 2019 թվականի նոյեմբերին, երկու օր անընդմեջ, Եղեգնուտ գյուղի հանդամասում բենզասղոցով ապօրինի հատել է 25-ից ավելի տարբեր

ՊԵԿ. փոքր բեռնատարների համար հանվել է Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված

«Այս կոնվենցիան մանկապղծության դեմ է, այսինքն՝ երեխաների բռնաբարումը, երեխաների պոռնոգրաֆիան քրեականացնելու պարտավորություն». Մարիա Կարապետյան

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ երեխաներին սիրահետելը քրեականացվելու է, բայց մեր Քրեական օրենսգրքում սահմանվա՞ծ է, թե ինչ է դա: Փոխնախարարը պատասխանեց, որ դա այսպես կոչված «գրումինգն» է, իրենից ենթադրում է հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով երեխայի հետ կապ հաստատելը չափահաս անձի կողմից, ընդ որում, այդ կապը միտված պետք է լինի սեռական բնույթի հանցագործություն կատարելու մտադրությանը ու դրան պիտի հաջորդեն ֆիզիկական հանդիպում ունենալու գործուն քայլեր:

«Վրաստանում տիրում է կարգապահություն». Վրաստանում ՀՀ դեսպան

ՀՀ-ում արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան Վրաստանում, որը նոր խմբաքանակ դեռ պետք է ստանա

Բացահայտվել է «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է

2020 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 17:20-ին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցից առերևույթ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, որի մոտ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված դեղնավուն զանգված և ծալովի դանակ: Առգրավված նյութը ենթարկվել է դատանյութագիտական փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված

Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի, կիրականացվի սոցիալ-բնապահպանական ծրագիր, քննարկվել են պարենային անվտանգության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։  Ապա` ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման վերաբերյալ

Դպրոցական տարիքի երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների մասին կրթելու են. Հայաստանը նոր կոնվենցիա է վավերացնում

2019-ի միայն առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում երեխայի նկատմամբ արդեն 51 սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործ է արձանագրվել: Իսկ տարվա կտրվածքով երեխայի նկատմամբ 91 սեռական բնույթի հանցագործությունների քրեական գործ է քննվել անցյալ տարվա ընթացքում: Ընդ որում, մեր վիճակագրության մեջ չի նշվում, թե այս դեպքերից քանիսն են կատարվել ընտանիքի անդամի կողմից, մինչդեռ կոնվենցիան վավերացրած երկրները նաեւ այդպիսի վիճակագրություն են վարում:

Տեղորոշման համակարգով 9400 կոնտակտ է հայտնաբերվել, 326 քաղաքացի ինքնամեկուսացվել է

Մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը պարզող համակարգի միջոցով երեկ առավոտյան մշակվել են կորոնավիրուսով 843 հիվանդի տվյալներ, որից բոլոր ֆիլտրերով անցած 9400 կոնտակտ է հայտնաբերվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նրա փոխանցմամբ՝ 9400 կոնտակտից արդեն հասցրել են մշակել 5100 կոնտակտ, որից էլ լրացուցիչ 326 քաղաքացի ինքնամեկուսացվել է: Բադալյանի պատմելով՝ երբ

Իրանը միացել է պատվաստանյութ ստեղծելու համաշխարհային մրցավազքին

Բուժվածների մեծ թիվը ցուցիչ է այն հանգամանքի, որ Իրանի առողջապահության նախարարությունն աշխատել է արդյունավետ

300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում. Արման Ղուկասյան

ՀՀ կառավարության առաջարկած աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով, այնքան էլ տպավորիչ չէ

Բայդենի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու տասնամյակներ ձգվող ճանապարհի գագաթնակետ է. Հայկական համագումար

Հայկական համագումարն ողջունում է նախկին փոխնախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության աներկբա հաստատումը

«Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էապես աճել է». Շվեդիայում ՀՀ դեսպան

««Այս պահի դրությամբ մոտ 40 ՀՀ քաղաքացի վերադառնալու ցանկություն ունի և դեսպանությունը փորձում է գտնել հարմար չվերթներ։ Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում կան ուսանողներ, որոնց ուսման ժամկետն ավարտվում է հունիսի սկզբին և որոնց թե՛ ուսման, թե՛ կեցության համար վճարվել է մինչև հունիս ամիս»

«Սևան» ազգային պարկը հայցադիմում է ներկայացրել դատարան. դատախազություն

Դրախտիկի պետական հողատարածքներում կառուցվել են ինքնակամ շենք-շինություններ

Կոչ ենք անում իշխանություններին՝ փոխել քաղաքային պլանավորման որոշումների ընդուման փակ գործելաոճը՝ դարձնելով դրանք թափանցիկ և ներառական. Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Արտակարգ դրության պայմաններում «Հին Երևան», ըստ մեզ, հակամշակութային նախագծի վերաբերյալ բարձր մակարդակով կայացած քննարկումը և քննարկումից բխող ենթադրյալ զարգացումները, ինչպես նաև Ֆիրդուսի թաղամասի սպասվող անմշակ շինարարական աշխատանքները, խորապես խնդրահարույց են և անդառնալի կերպով հարվածելու են ներկա իշխանությունների նկատմամբ ձևավորված դրական հանրային ընկալումներին։

«Նույնիսկ պրեմյա չենք ստացել, իսկ Դուք ասում եք, որ ատկատներ են եղել». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Նա վստահեցրեց՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպելու համար գեթ մեկ լումա պետբյուջեից չի ծախսվել:

Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից. կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները. ՀՔԱՎ

Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Ա․ Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։

Սերժ Սարգսյանի լուրջ բացթողումը պետական քարոզչության ոլորտում էր, որի հետևանքով նրա քայլերն ու քաղաքականության տրամաբանությունն անհասկանալի էին հանրության լայն շերտերի համար. Ստեփան Դանիելյան

Ի՞նչ են մեզ քարոզում «հեղափոխականները». մաս 4-րդ Սկիզբը՝ այստեղ Հանրության համար հասկանալի ու ընկալելի պետական քարոզչություն անելու համար պետք է ձևավորել պետական քաղաքականություն, որը հենվում է արտաքին, ներքին քաղաքականությունների ուղենիշների վրա և թիրախում ունենում է ազգային անվտանգության խնդիրները։ Երբ պետական քաղաքականությունը չի ունենում իրական հայեցակարգ, այլ սիտուատիվ է, ըստ առաջացած խնդիրների, չունի զարգացման հեռանկար, ապա

Քրեորեն պատժե՞լ տուժողի հարազատին, որը դատարանի դահլիճում չի դիմանում ու ամբաստանյալի փաստաբանին ասում է՝ «դեբիլ, ապուշ»

Սրբուհի Գալյանն ասաց, որ այնպես չի, որ լավ պրակտիկա է վիրավորանքը քրեականացնելը, ուստի իրենք կառաջարկեին ոչ թե քրեականացնել փաստաբանին վիրավորելը, այլ ապաքրեականացնել մյուս պաշտոնատար անձանց՝ քննիչին, հետաքննիչին, դատախազին վիրավորելը:

Ամեն ինչ անել, որ երեխաների առցանց փորձառությունն անվտանգ լինի. ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուղեցույց է հրապարակել

Համացանցն ու երեխաները ՔՈՎԻԴ-19 համաճարակի օրերին։ Մեծացող սպառնալիքներ

ՀՀ-ում շուրջ 2504 սողանք կա` 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով

Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները:

«Իմ մասով էլ կա բացթողում». Լեւոն Մնացականյանը՝ կորցրած 400 հեկտարի եւ բացթողումների մասին

«Մենք մեր խնդիրը կատարել ենք, ի՞նչ ճակատագրական սխալի մասին է խոսքը»,-ասում է Արցախի բանակի նախկին հրամանատարը

Արմեն Սարգսյանի և ԱՄԷ-ի շեյխի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով Հայաստան են բերվել բուժօգնության պարագաներ

Ամբողջ բեռը նվիրատվություն է ԱՄԷ կառավարության և ժողովրդի կողմից՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաև որպես Հայաստանի նախագահի և ԱՄԷ ղեկավարության միջև առկա ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն:

Հարություն Մարության. «Ցեղասպանության թանգարանում՝ հայերին փրկած թուրքերի թեմայով ցուցադրություն չի լինի»

«Ես չգիտեմ, թե ով է նման  տեղեկություն տարածում… Գուցե դա Հայկ Դեմոյանն է անում»

«Հաշիշի յուղ»` էլեկտրոնային սիգարետի մուշտուկներում. ՊԵԿ-ը թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքն է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի  մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել  թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված  50  մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ»

Քաղաքապետը դիմել էր գլխավոր դատախազին կրկնակի վարչական տույժից հետո «Հին Երևան»-ի շինարարությունը խախտումներով շարունակելու դեպքի առթիվ. քրգործ է հարուցվել

«Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել:

«Սահմանափակումների արդյունքում պարզեցինք, որ ՀՀ-Իրան սահմանն օրական հատում է մոտ 1000 մարդ». դեսպան

Հասկանալի է, որ ցամաքային հոսքը պետք էր կարգավորել: Մինչեւ օրս մոտ 850 քաղաքացի է Իրանից տեղափոխվել ՀՀ

Գլխավոր մրցավար. «ԱԱ 1990-ի եզրափակչում ես Մարադոնային կարող էի հեռացնել մինչեւ հանդիպումը սկսվելը»

Որպես ֆուտբոլիստ, նա լավագույնն էր, իսկ ահա որպես մարդ՝ շատ տհաճ»,-Կոդեսալի խոսքերը մեջբերել է The Sun-ը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031