Օրվա լրահոսը

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով  Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Երեւանի կենտրոնում Թուրքիայի դրոշը վառեցին

Թեեւ, այսօր ջահերով երթ չանցկացվեց, սակայն Թուրքիայի դրոշն այրվեց։ Մի քանի երիտասարդներ Թուրքիայի դրոշն այրեցին Ազատության հրապարակում։ «Ի նշան բողոքի թուքական կառավարության ժխտողական քաղաքականության և ի նշան իմ պահանջատիրության ես վառում եմ այս դրոշը», ֆեյսբուքյան իր էջում գրում է երիտասարդներից Տարոն Մանուկյանը:

Մանրամասնություններ` 60 օրով ներգաղթը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշման մասին. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Հրապարակվել են ԱՄՆ ներգաղթը 60 օրով դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի ստորագրած նախագահական հատուկ հրամանագրի մասին հավելյալ մանրամասնություններ: Ինչ վերաբերում է նշված 60 օրերին, Թրամփը չի բացառել կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով այն ավելի երկարաձգելու հնարավորությունը: Գործադիր հրամանն ազդում է մշտական բնակության` «գրին քարթի» դիմորդների վրա, որոնք այս պահին գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

Չարժե Ղարաբաղի թեման տեղափոխել հրապարակային բանավեճի դաշտ. ՌԴ ԱԳՆ. «Հայկական ժամանակ»

«Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսպես մեկնաբանեցին ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից: Հիշեցնենք, որ նախօրեին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում, երբ ՌԴ ԱԳ

Առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը. Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում

Քաղաքապետարանի վերահսկողության վարչության ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրգործ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես, – Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով, – խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման,

Փաշինյանի որոշումը. «Մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը»

ՈՐՈՇՈՒՄ 23 Ապրիլի 2020, 489 – Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։ «Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել

«Ես ձայն եմ խնդրում…»

Արա Բերքյանը հայ մշակույթի, պատմության դեսպանն էր Գերմանիայում Հայագետ, ճարտարապետ, հասարակական գործչի մասին առաջինը բարձրաձայնողներից մեկը հրապարակագիր, բանասեր կինն էր` Լիզա  Բերքյան-Աբրահամյանը: Նա դոկտորի գիտական աստիճան էր ստացել «Հայկական միջնադարյան ամրաշինությունը» թեզի համար, աշխատում էր Հռենոսի-Մայնի երկրամասում, որպես ճարտարապետ, «Հայ- գերմանական հանդեսի» խմբագիրն էր: Լիզա Բերքյան-Աբրահամյանի միջոցով տպագրվեց «Արա Յ.Բերքյան.կենսագրություն, հոդվածներ, նամակներ, մատենագիտություն» ժողովածուն, որում

Շահան Գանտահարյանը կողմ չէ, որ քննարկվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ»-ը հանելու հնարավորության հարցը. «Ա1+» (Տեսանյութ)

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ողջ աշխարհում չեղարկվում են՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով։ Որոշ միջոցառումներ էլ առցանց են իրականացվելու։ Այս, ինչպես նաեւ Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանի հետ։ Վերջինս ասում է՝ չնայած կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին՝ Ցեղասպանության թեմաներով առցանց եղանակով քննարկումներն էլ իրենց առանձնահատկություններն

Եվգենի Մագդա. «Ուկրաինացի լրագրողներին խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվորեն հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում»

Aravot.am-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ, Կիեւի Հասարակական հարաբերությունների կենտրոնի գործադիր տնօրեն Եվգենի Մագդան: -Պարոն Մագդա, COVID-19 համավարակն արդեն շատ հարցերում փոխել է աշխարհը և հետագայում էլ կշարունակի գեներացնել հսկայական տեղաշարժեր համաշխարհային տնտեսության մեջ և միջազգային հարաբերություններում: Այս թեմայով քննարկումներ ընթանո՞ւմ են Ուկրաինայում, ո՞րն է Ձեր տեսլականը և Ձեր երկրի դիրքավորումն այս նոր «հետկորոնավիրուսային աշխարհում»: -Կորոնավիրուսի

Որոշակի իրադրություն է փոխվել. օֆշորի գործով տուժողի փաստաբան

Աշոտ Գեւորգյանը՝ նախկին վարչապետի որպես մեղադրյալ ներգրավվելու հավանականության մասին

Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ. Արմեն Բեգոյան

Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը: «Աշխատանքային մասով ոչ մի խնդիր չկա,

Ի՞նչն է պատճառը, որ մեր հեռուստաընկերությունները փող են ծախսում ու հնդիկներից են կինո գնում, բայց մերոնց պատվեր չեն տալիս կինո նկարելու

Ըստ Հարություն Խաչատրյանի, հոգնած մարդը, հոգնած բանվորը, հոգնած գյուղացին, որն ուզում է այդ օրը մոռանալ իր դարդերն ու ցավերը, չի ուզի լուրջ հոգեբանական, խորը փիլիսոփայական ֆիլմեր դիտել:

Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման  ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ Խորին երախտագիտություն ենք

Փաշինյանը նախկինում ԼՂ հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան չունի ավելացնելու. «Ազատություն» ռ/կ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ արած իր հայտարարություններին որևէ բան չունի ավելացնելու, ինչպես նաև որևէ հայտարարություն սրբագրելու անհրաժեշտություն չի տեսնում», – «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան փոխանցել են վարչապետի աշխատակազմից: «Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի այն պնդումները, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Ռուսաստանի արտգործնախարար

Հնարավոր է ծառայողական հետաքննություն սկսվի. Ուկրաինացի պատգամավորը քննադատել է Հայոց Ցեղասպանությունը հերքելու՝ Ուկրաինայի փոխարտգործնախարարի հորդորը

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Վասիլի Բոդնարը նամակով դիմել է ուկրաինացի պաշտոնյաներին` կոչ անելով զերծ մնալ Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումից: Այս մասին սոցիալական ցանցում հաղորդել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան` գրառմանը կցելով նամակի պատճենը: Նամակում, մասնավորապես ասվում է, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, ուստի դիվանագետը ուկրաինացի պաշտոնյաներին խնդրում է զերծ մնալ Հայոց ցեղասպանության

Լուսավառ, ոգեկոչում եւ լույսի ճառագայթ առ Աստված

Երեւանցիները ժամը 21:00-ին տներում հանգցրին լույսերը եւ բջջայինների լույսերով պատուհաններից միացան 1915 թվականի ապրիլին իրականացված հայերի Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի խորհրդանշական ոգեկոչմանը: Ահա այսպիսի տեսարան բացվեց Երեւանի վրա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ու թե թուրքը չլիներ, Վանն իմ տունը կլիներ»

Իմ գերդաստանի պատմությունը Տատս պատմում էր, որ իր հայրը ծնվել է Վանի շրջանի Այլուր գյուղում։ Այն իր անունը ստացել է հին դարերում այստեղ եկած առաքյալների հնչեցրած արտահայտությունից՝ «Այլ ու՞ր գնանք»: Սկսվում են 1915 թվականի կոտորածները, ժողովրդի գաղթը: Այդ թոհուբոհի մեջ մահանում է մեծ պապիս հայրը, մայրը մնում է մենակ՝ նորածինը գրկին: Նա, ինչպես շատ շատերը,

Լեւոն Արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում կմասնակցի Ազգերի լիգային

Հայկական շախմատի առաջատար Լեւոն արոնյանը Եվրոպայի հավաքականի կազմում մայիսի 5-ից 10-ը կմասնակցի Ազգերի լիգայի առցանց առաջնությանը: Բացի Արոնյանից Հին Աշխարհամասը ներկայացնելու են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Կրժիշտոֆ Դուդան, ուկրաինուհի Աննա Մուզիչուկը եւ վրացի Նանա Ձագնիձեն: Թիմի ավագը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է: Թիմային այս մրցաշարը նախաձեռնել են ՖԻԴԵ-ն եւ Chess.com-ը, որին

38-ամյա տղամարդը կալանավորվել է՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

2020թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23.40-ին, «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի

Հայաստանն արդեն 2 միլիարդ դոլար է կորցրել. Վահրամ Ավանեսյան. «Ա1+»

2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով: Սա պաշտոնապես հայտարարվել կառավարության նիստում՝ ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների և արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության գնահատման արդյունքում ։ Ըստ այդմ՝ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով,

Ապօրինություններ ոստիկանության Գուգարքի և Բազումի բաժիններում․ ոստիկանության ծառայող է ձերբակալվել

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի և Բազումի բաժինների ծառայողների ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, հունվարի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը Վանաձոր-Ալավերդի ճանապարհին փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոց են կանգնեցրել, որի վարորդը փայտանյութի

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել. Ermenihaber.am

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։ İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ

Պարետի որոշմամբ տնտեսական որոշ գործունեություն իրականացնելու նոր ցուցակում հայտնածներին հատուկ թույլտվություն պետք չէ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, պարզաբանելով պարետի նոր որոշման որոշ կետեր, ասաց, որ պարետի որոշմամբ հրապարակված տնտեսական նոր որոշ գործողության տեսակների ցանկում հայտնված տնտեսվարողներին հատուկ փաստաթուղթ պետք չէ, եթե պարետի նախորդ որոշումների նման դրանք սահմանափակված չեն: Դա իսկ գործունեության այն տեսակները, որոնք սահմանափակված են, սակայն որպես բացառություն ունեն դիմում-հայտ ներկայացնելու հնարավորություն, այդ հայտերը ներկայացնելու  եւ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է

Օքսֆորդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սկսել են փորձարկել մարդկանց վրա

Օքսֆորդի համալսարանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, փորձարկումը կատարվում է մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, փորձին մասնակցում է ավելի քան 500 առողջ կամավոր` 18—ից 55 տարեկան: Covid-19-ի դեմ պատվաստանյութը մշակվել է Էդվարդ Ջեների անվան պատվաստանյութերի հետազոտության ինստիտուտի կողմից ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար շուրջ 5 տարի է պահանջվում,

Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների խնդրով հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին

Կոմունալ վարձավճարների մասին Այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։ Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է

Բակո Սահակյանը պարետատան անդամների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված պարետատան անդամների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031