Օրվա լրահոսը
Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահատվածները դժվար անցանելի են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
Ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ. 3-ը մահացել են
Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)
Բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ (Տեսանյութ)
Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջոցառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի
Շիրակի դատախազը կբողոքարկի դաշնակցական նախկին պաշտոնյանին ազատ արձակելու որոշումը
Ինչպես տեղեկացրել ենք, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, որոշ ժամանակ տնօրենի ժ/պ աշխատած դաշնակցական Գևորգ Ալեքյանի խափանման միջոցը փոխվել է․ նա կալանավորումից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` 11 դրվագ` տարբեր չափերի կաշառք ստանալու փաստով: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ի
«Բանակցություններ են ընթանում «ՍՈՒ»-երի հերթական խմբաքանակի համար». ԳՇ պետ
Հիմնականում այդ ուղղություններով ենք աշխատում՝ որակական ավելի նոր ցուցանիշներ արձանագրելու համար
Արփինե Հովհաննիսյան. «Եթե որևէ կերպ սահմանադրական փոփոխությունների ընթացքը չկասեցվի, ապա հետագա ողջ ընթացքը ևս լինելու է հակասահմանադրական»
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության վերլուծությունը՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցածի վերաբերյալ Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Ինչպես հիշում եք, նախագծով առաջարկվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի
«Այդ զորամասն, իհարկե, էլիտար է, որովհետեւ էլիտար խնդիրներ է կատարում». Արտակ Դավթյան
Ցանկացած զինծառայող ունեցող զորամաս դիտարկելիս հնարավոր է գտնել երկու հոգու, որոնք կապված են որեւէ անձի հետ
«Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաեւ մեկնաբան է…նա Սահմանադրության գարանտը չի, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար». Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանն ասաց. «Նախագահը հետեւում է Սահմանադրությանը, նա Սահմանադրության գարանտը չի, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար: Բայց նախագահը պատասխանատու է ոչ միայն Սահմանադրությանը հետեւելու, այլեւ ընդհանրապես պետությանը հետեւելու, որովհետեւ որոշում ընդունելիս նախագահը զուտ իրավական տեսակետից չպետք է նայի՝ արդյոք այս օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, այլ պետք է ավելի լայն նայի՝ տվյալ գործողությունը, որոշումն ինչպիսի՞ ազդեցություն է թողնելու մեր հանրության վրա, մեր պետության ու ընդհանրապես մեր ազգային շահերի ու հետաքրքրությունների վրա»:
«Նորայր Փանոսյանը կալանավորված է, որովհետեւ Հրայր Թովմասյանի ընկերն է եւ սանիկը». Տիգրան Աթանեսյան
Ոչ ոք, ոչ մեկից, ոչինչ չի գողացել
«Անհրաժեշտություն է ամպերից իջնել ցած ու ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ». Արմեն Սարգսյանը՝ ՍԴ-ի հարցով համաժողովրդական հանրաքվեի մասին
Այսօր մենք ապրում ենք երկու կյանքով, մեկը՝ իրական, մյուսը՝ վիրտուալ: Վիրտուալ կյանքում լինում են բուռն քննարկումներ, կարծիքների բախումներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր եւ այդտեղ դու չես կարողանում կողմնորոշվես, տարանջատես իրականը ոչ իրականից, ճշմարիտը՝ արհեստականորեն ներմուծվածից: Այս պայմաններում շատ կարեւոր է, վերեւից՝ ամպերից ցած իջնել ցած, շփվել ժողովրդի հետ, լսել նրա իրական կարծիքը:
«Երեկ հիմք դրվեց մեր երկրում իրավական անարխիայի». սահմանադրագետ
Նա մանրամասնեց, որ գործող օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվում են սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքները:
Մարիխուանան շիրակցիների ամենասիրած թմրամիջոցն է
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, Շիրակի մարզում թմրամիջոցներից ամենալայն տարածում ունեցողը մարիխուանան է։ «2019 թվականին ունեցել ենք 31 քրեական գործ թմրամիջոցների իրացման դեպքով, իսկ 2018 թվականին 29 դեպք էր արձանագրվել, անցած տարի երկու դեպքով ավելի էր։ Իրացման դեպքերի ավելացումը հիմնականում պայմանավորված է Արթիկի քրեակատարողական հիմնարկի հետ, երբ որ հարազատները փորձել են հանձնուքների միջոցով իրենց ընկերներին,
«Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդին խնդրեմ գա սպանի, որ զոհերի քանակն ավելանա՞». ԳՇ պետը՝ լրագրողին
Որ զոհերը քիչ են, ասենք շա՞տ են…Իսկապես քիչ էին նախորդ տարի: Մեր նպատակը կլինի, եթե առհասարակ զոհեր չլինեն
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2019թ. ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության արդյունքները
2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 նյութ: Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 360 քրեական գործ, որից 10-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Ընդ որում, Կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 360 քրեական գործերից 294-ը վարույթ է ընդունվել 2019
Արցախի ԿԸՀ անդամները կարող են դասընթացներ կազմակերպել և ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման իրենց փորձով
Արցախի Հանրապետության ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի մեկնաբանությունը Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի հայտարարությունն ուղղակի զավեշտալի է։ Ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Արցախում քաղաքացիական բնակչություն չկա և փորձում էին ոչնչացնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը՝ լայնածավալ հարձակման ենթարկելով երկրի բնակավայրերը։ Մինչդեռ այսօր նրանք լկտիաբար հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող
Մանկապարտեզներում անօրինականությունները չեն կարող անհետևանք մնալ. փոխքաղաքապետ
Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը: Փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ: Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը շնորհավորել է պարոն Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել
Քննարկվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող այլ խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և
Նախարարն անդրադարձել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջիկա անելիքներին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում: Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները
Երկրի ղեկավարն իր «ճշմարտացիությունը» հաստատելու ճանապարհին չի խորշում սպառնալ, վիրավորել, պիտակավորել ցանկացածին. ՀԴԿ
Հասարակության պառակտումը ռևանշը հրահրող պարարտ հող է
Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերի իր էջում գրել է. «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»։
Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերի ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ
Անդրադարձ կատարվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին. ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ երկրների դեսպանների հետ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ կատարվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության
Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարեւոր կազմակերպություն է,
«Ժառանգություն». մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը
Այսօր առաջարկվող հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն:
Մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին
Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագիր ներառող Հայաստան-ՎԶԵԲ համագործակցությանը վերաբերող հարցեր
Դրամաշնորհ՝ ՓՄՁ-ներին. ովքեր կարող են աջակցություն ստանալ
Ծրագրին կարող են դիմել այն ձեռներեցները, որոնք նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ունեն՝ պետական գրանցմամբ, պետք է լինի շահույթ հետապնդող, հիմնված՝ ՀՀ-ում, եւ կկարողանա համաֆինանսավորել դրամաշնորհի 30%-ը:
Շիրակի դատախազի պահանջով Գյումրիում գիշերային ակումբներ են փակվել
Ուսումնասիրմամբ փաստվել է, որ խուլիգանության դեպքեր արձանագրվել են գիշերային ակումբներում, հիմնականում ժամը 23․00-ից հետո։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են
Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի, անկում: Այդ մասին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղյակ չի պահվել: Սակայն, արձագանքելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին, Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են Աքորի գյուղի հիշատակված տնտեսություններ: Արձանագրվել է, որ երեք կենդանատեսակ՝ խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր և խոզ, պահվում են մեկ անասնագոմում,


















































