Օրվա լրահոսը
Օրվա կադրը․ Անհավատալի հայտարարություն Գյումրիում
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի հայտարարություն, որտեղ խոստանում են անվճար վերանորոգել այն մարդու հեծանիվը, որը գիտի Հովհաննես Շիրազի 4 բանաստեղծություններից որևէ մեկը (Տես լուսանկարում)։ Սա մեծ արձագանք է ստացել համացանցում, մեծ թվով օգտատերեր կիսվել են այս լուսանկարով, իսկ Հովհաննես Շիրազի տուն -թանգարանի աշխատակիցները թանգարանի էջում տեղադրելիս՝ գրել են․ «Այսպիսի հայտարարություն կարող էր
Հայկ Մհրյանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿ ՄՀՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ մեդիայի հարցերով զեկուցողը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում ազատազրկված լրագրողներին
ԵԽԽՎ-ում հունվարի 28-ին ընդունված «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» զեկույցը պետք է որ դրական ազդեցություն ունենա Ադրբեջանում մամուլի վրա: Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ մամուլի ազատության հարցերով նոր զեկուցող Ստեֆան Շենակը: «Ես դրական փոփոխությունների հույս ունեմ, դրանք անհրաժեշտ են, քանի որ Ադրբեջանում իրավիճակը հեռու է իդեալականից»,- ասել է նա:
2018-ին «Բենզին» ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները
Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար
Բակո Սահակյանը կարեւորել է Շահումյանի շրջանի դերը ջրային անվտագության ապահովման հարցում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի
Հստակ չեն հիվանդության ծանրության աստիճանների գնահատման չափորոշիչները. Զորակոչիկների բուժզննության ընթացքում համակարգային խնդիրները շարունակվում են. ՀՔԱՎ
2018 թվականի ձմեռային և 2019 թվականի ամառային զորակաչերի ընթացքում շարունակել են տեղ գտնել ոլորտին առնչվող մի շարք համակարգային խնդիրներ, որոնց հետևանքով ոտնահարվում են զորակոչիկների իրավունքները։ Այս մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ)՝ 2018 թ. ձմեռային և 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցում։ Զեկույցում տեղ են գտել այն համակարգային
Առասպելական երեկո նվիրեցին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM… Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։ Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի
Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) նշանակվել է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում: Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է. երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:
Զինվելով հրազեններով և մետաղյա լինգերով` տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են «Պարտեզ». Ավարտվել է զինված միջադեպի քրգործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Ավելի վաղ տեղեկացրել էինք,
Թուրքիայի քաղաքացին հայերի դեմ ռասիստական գրությունն օգտագործել է Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով. Ermenihaber
Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր առաջ գրել էր «Սատկիր, հայի վիժվածք» և դռան մոտ թողել մեկ փամփուշտ։ Ըստ թուրքական աղբյուրի՝ ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հիշյալ գրառումն արվել է հենց այդ կնոջ որդու՝ Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով։ Նշվում է, որ Աքքայան խնդրել
Միջազգային նման համագործակցության շնորհիվ է նաև, որ հայ փրկարարը որակական նոր մակարդակի վրա է. Ճապոնիան 22 հրշեջ մեքենա է նվիրաբերել ՀՀ-ին
Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հանձնման արարողությանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք: Հրշեջ մեքենաները տրվում են
«Դրիֆտ» անող վարորդը ներկայացել է ոստիկանություն
Հունվարի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր, որ ժամը 02.20-ին մուգ գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության հրապարակում դրիֆտ է արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը: Նա ներկայացել է Կենտրոնական բաժին, տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն
«Բանակն առաջին հերթին մեր պետականության թիվ մեկ խորհրդանիշն է»․ Հայկ Չոբանյան
Այսօր Իջևանի Թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը և վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը։ Հայկ Չոբանյանը շնորհավորելով ներկաներին Հայոց փառապանծ և հերոսական բանակի 28-ամյակի առթիվ, իր խոսքում նշեց․ «Բանակն առաջին հերթին մեր պետականության
Ծառերն ապօրինի հատել էր այգու պահակը
Հունվարի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով Վանաձոր քաղաքի «Բուսաբանական այգու» հարակից անտառային հատվածում ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են 2 քաղաքացիների, որոնց մոտ ընկած էին հատված ծառեր: Քաղաքացիները հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ այգու պահակներն են, իսկ կանգուն ծառերը բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է
Երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով հրապարակվեց դատավճիռը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործով դատավճիռը, գրում է «Ժամանակ»-ը: Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով: Նախորդ դատական նիստում մեղադրողի միջնորդությամբ
Սեյրան Օհանյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք տարածքներ զիջելու շուրջ բանակցությունների մասին. «Այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար»
Լրագրողները հարցրեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի գիտությամբ, այս մասին ի՞նչ տեղեկություններ եք դուք ունեցել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները: Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է»:
Քոչարյանի պաշտպան. Այս պահին ՄԻԵԴ-ում կան տասից ավել դիմում-գանգատներ, նաև առաջիկայում սպասվում են ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» նախաձեռնությամբ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին արցախյան գոյամարտի զոհերի անմար հիշատակին։ Եռաբլուր երթին հաջորդած համաժողովի ընթացքում «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» համակարգող Աղվան Վարդանյանը 300-ից ավելի ներկաներին ուղղված իր խոսքում նշեց․ «Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է, որ 2001 թ․ այս օրը հռչակվել է Հայոց
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը կողաշրջվել է և հայտնվել ձորակում. 3 տարեկան տղան տեղում մահացել է. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 3 տարեկան տղա է տեղում մահացել, 2 հոգի մարմնական
«Տարբեր բացթողումներ եւ տարբեր թերություններ եղել են, բայց ասացեք տեսնեմ մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս». Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հանդիպման մասին
Հարցին՝ երկար ժամանակ խոսվել է ապրիլյան պատերազմի խնդիրների մասին՝ վառելիքի պակասի մասին, հրամանատարների բացակայության մասին, հետախուզության տեղեկացված լինելու ու չարձագանքելու մասին, պայմանավորված տարածքներ զիջելու մասին, այս ամենի հետ կապված հիմա ի՞նչ կարող եք ասել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից ու դաժանություններից»:
Վարդան Մինասյանը՝ տարվա լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: 84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի
Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորված է․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Անչափահասի բնակարանից հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ կեղծ թղթադրամներ, գունավոր տպիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է. Արմեն Աշոտյան
Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ «շողոքորթելու» Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները: Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի ընդգրկել հանձնաժողովի կազմում: Մինչ այսօր այդպես
Վթարի է ենթարկվել Երևան-Թեհրան երթուղու մարդատար ավտոբուս
Նախնական տեղեկություններով` ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել
Քաղավիացիայի կոմիտեն խնդրի վերաբերյալ տեղեկացրել է «Ռայանէյր» ավիաընկերությանը
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը: Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել
Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուները
Արդարադատության նախարարությունը հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական
Դավիթ Պետրոսյան. «Դեպքից առաջ եղել են սպառնալիքներ մեզ ոչնչացնելու»
Այսօր Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի անդամների գործով դատական նիստին ներկա չէին տուժող Նարեկ Մալյանն ու նրա ներկայացուցիչը: «Ռեստարտ»-ի անդամ եւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը նիստում ասաց, որ տուժող կողմի՝ դատարան չներկայանալը մտահոգիչ է: Դատախազն արձագանքեց՝ տուժող կողմի դատարան չներկայանալը չի համարում դատական նիստերին խոչընդոտել: Դավիթ Պետրոսյանը նաեւ անդրադարձավ իրենց անձնագրերի՝ իրավապահ մարմնում պահելուն, նշելով. «Մեզ համար վիրավորական
Կարող ենք համագործակցել հատկապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով: Հանդիպմանը քննարկվել է նորագույն
Նպատակն է լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, արդյունքում` ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Երևանի


















































