Օրվա լրահոսը

Հայաստանում կյանքն ավելի թանկ է, քան Ադրբեջանում և Վրաստանում. ՏԶՆԿ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսը ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդում են հետևյալ գործոնները՝ Տնտեսական աճի տեմպը, որը 2019թ.-ի համար ըստ կանխատեսումների կազմելու է շուրջ 7-7.5%: Մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով: ՀՀ

Զրոյական հարկեր անձնական իրերի համար. Հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է. Սիսակ Գաբրիելյան

Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի:

Դատախազությունը մերժել է Արմեն Թավադյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես՝ դատախազը գտել է, որ ներկա փուլում քրեական գործով իրականացվում է ակտիվ

33 փոխպատվաստում, 31.000 դոնոր. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ցողունային բջիջների դոնորի օրը

1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է Ցողունային Բջիջների Դոնորների Օր:   Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է: 2006 թվականին ռեեստրի լաբորատորիան ստացել է

Դեսպանը կարևորել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը

Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձևաչափով

Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», «Սոչիում»

ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։ Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու

ՊԵԿ-ը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ – «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)», – «258. Հայտարարություն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»: ՀՀ հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային

«Once upon a December». Սիպիլի և ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը

Արդեն համացանցում է պոլսահայ երգչուհի Սիպիլի և ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի ամենասիրված ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը։ Այն առաջին պահից սիրվեց դիտողների կողմից՝ արժանանալով «հուզիչ», «հեքիաթային», «կախարդական» և այլ կարծիքների։ Թեև համագործակցության որոշումը կայացվել էր երկու տարի առաջ, սակայն միայն այս դեկտեմբերին ստացվեց Սիպիլի և Արայի միաժամանակ հայրենիքում

Հայկ Ալումյանը Քոչարյանի գործով բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարան

Քոչարյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը՝ իբրև մեկ

Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են վարում Ստամբուլում

Ինչպես հայտնում է Interfax-ը, Ստամբուլում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները` «տետ ա տետ», թարգմանիչների ներկայությամբ: Զրույցը «փակ է» լրագրողների համար: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հայտարարության, նախատեսվում է, որ Պուտինը էրդողանի հետ կքննարկի ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային խնդիրներ, այդ թվում`

Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը

Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը: Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը, շնորհակալություն հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:   ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը պայթուցիկներից և հրավառություններից տուժել է 95 անձ․ ԱՆ

Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի, 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր

Պայթյուն և փլուզում Գավառ քաղաքում․ 47-ամյա տղամարդու վիճակը կայուն ծանր է

Հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի

«Աստղաբաշխական պարգևավճարներին որ վերջ տաք, մի քանի կոպեկ խնայելու համար ծննդատուն չեք փակի»․ Մարալիկում բողոքի ակցիան շարունակվում  է

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Մարալիկում առողջության կենտրոնի դիմաց ոտքի էին ելել Անիի տարածաշրջանի բնակիչները՝ փակելով անցնող Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը ու  պահանջելով վերանայել  ծննդաբերական բաժանմունքը փակելու մտադրությունը։ Ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցների հավաստմամբ, դեկտեմբերի 30-ին իրենց նախազգուշացրել են՝ փակել  բաժանմունքի դռները, բանալին տալ  ու ընդմիշտ հեռանալ։ Մինչդեռ, ըստ աշխատակիցների, այս ծննդատունը 24 հազար բնակչություն ունեցող  խոշորացված համայնքի  17

Պայմանագրային զինծառայողն ինքն իրեն պատճառել էր մահացու հրազենային վիրավորում․ հարուցվել է քրեական գործ

2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է

Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդությունը քննվեց փակ նիստում

Տիգրան Աթանեսյանը Հրայր Թովմասյանի սանիկի գործը «կատարյալ անհիմն» է համարում

2019 թ․-ը՝ աննախադեպ աշխատավարձերի չափերի փոփոխության առումով․ «Հեղափոխական ընտրյալները» եռապատկեցին իրենց վարձատրությունը․ Թադևոս Ավետիսյան

2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով: Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին և միջինից առավել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը: Մասնավորապես, 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով,

Վաղը կմեկնարկի Անդրանիկ Մարգարյանին նվիրված ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի 10-րդ ամենամյա միջազգային մրցաշարը

Վաղը Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է Անդրանիկ Մարգարյանին նվիրված ՖԻԴԵ-ի 9-րդ կարգի 10-րդ ամենամյա միջազգային մրցաշարը՝ գրոսմայստերի նորմայով: Մասնակցում է 10 շախմատիստ՝ մ/գ.  Զուրաբ Ստուրուա (Վրաստան), մ/գ. Եվգենի Լեւին (Ռուսաստան), մ/վ. Վիկտոր Մատվիշեն (Ուկրաինա), մ/վ. Ստեֆան Պողոսյան (Ռուսաստան), մ/վ. Պլատոն Գալպերին (Ուկրաինա), գ/մ. Հովիկ Հայրապետյան (Հայաստան), մ/վ. Դավիթ Շահինյան (Հայաստան), մ/վ. Արթուր Դավթյան (Հայաստան), ֆ/վ.

Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու

Լավ լուր։ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրյուն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին

Հրանտ Միքայելյան․ «Տարվա երկրորդ կեսին լավ արագացել է տնտեսության աճը»․ «Ա1+»

«Տարվա առաջին կեսին ունեցել ենք տնտեսության աճի դանդաղում, բայց երկրորդ կեսին լավ արագացել է տնտեսության աճը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ ամփոփելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։ Վերջինս ընդգծեց, որ անշարժ գույքի շուկայում և բազմաթիվ այլ ոլորտներում արձանագրվել է տնտեսական մեծ աճ․ «Հանքարդյունաբերությունում աճը տեսել ենք նրա շնորհիվ, որ 2018 թվականին բազմաթիվ օբյեկտներ

Ստամբուլի քաղաքապետը հայ համայնքին շնորհավորել է Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանդիպել և շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Հունվարի 6-ին Իմամօղլուն նախ այցելել է Ստամբուլի Յենիքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Ստեփանոս եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև քաղաքապետն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարանի Սբ. Աստվածածին մայր եկեղեցի,

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցական հեռագիր է հղել Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։ «Խորապես ցավակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ուկրաինական Boeing-737-800 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ցավով ընդունեցինք մարդկային մոտ 180 զոհերի պատճառ դարձած ողբերգության մասին լուրը: Իմ

Եթէ նման ծանծաղամիտ արարքներ գործողներէն մէկ քանին պատասխանատուութեան կանչուին, հաւանաբար սա իբրեւ զգաստութեան կոչ պիտի հնչէ շատերու ականջին. «Եռագույն»

Հայաստանի զանգուածային լրատուական միջոցները՝ թերթեր, պատկերասփիւռի կայաններ եւ այլք, միաձայն արձագանգ եղան այն լուրին, որ օր մը առաջ հրապարակուած էր Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմէ՝ կեղծ անունով դիմատետրեան էջի մը տիրոջ ձերբակալման մասին։ Կարճ՝ ձերբակալուած էր անանուն երիտասարդ մը, որ իր դիմատետրին ճամբով լուր տարածած էր, թէ Հայաստանի վարչապետը շնորհաւորական նամակ մը յղած է Սպիտակ տան

Իրանագետ․ «Հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի և դրանով հանդերձ` վարի նախաձեռնողական քաղաքականություն»․ «Ա1+»

Իրանագետ Ահարոն Վարդանյանը չի բացառում, որ վերջին օրերին Իրան-ԱՄՆ լարվածությունը կարող է աշխարհագրորեն ընդլայնվել։ «Մենք ականատես են ենք լինում դասական հիբրիդային պատերազմի, երբ երկու երկիր իրար դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում։ Չի բացառվում, որ աշխարհագրական տարածվածությունը կարող է ընդլայնվել, օրինակ ընդգրկել Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, մանավանդ, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է` եթե

Տավուշեցու գոյությունն իր գյուղում և քաղաքում արդեն իսկ սահմանապահություն է․ Հայկ Չոբանյան

Այսօր Իջևանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային առաջին զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշոնակատար Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանը, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթելով նշեց․ «Այսօր մեր մարզում պատվաբեր օր է՝ մեր երեխաներին ճանապարհում ենք հայրենիքի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցնում է որոշ վիզաների տրամադրումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցնում է որոշ վիզաների տրամադրումը՝ «կապված Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների» հետ: Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ հանդիպումներ չեղարկվել են, և խորհուրդ է տրվում հետևել կայքին՝ ավելի ուշ նոր հանդիպումներ նշանակելու համար: Որոշ դեպքերում էլ դեսպանատունն ինքը կփոխի հանդիպման օրը: Եթե ձեր հարցազրույցը

Բաքուն չի կատարել Իլգար Մամեդովի  վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը. ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Սըր Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) ափսոսանք են հայտնել առ այն, որ Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հանրապետական այլընտրանքային կուսակցության (REAL) ղեկավար Իլգար Մամեդովի և 7 այլ ակտիվիստների դատավճիռները չեղարկելու վերաբերյալ: ՄԻԵԴ-ի որոշումն իրականացնելու վերջնաժամկետը լրացել է 2019թ. դեկտեմբերի 31-ին: «Քանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031