Օրվա լրահոսը
«Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձանցից 3-ի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ որոշումները բողոքարկվել են. Գոռ Աբրահամյան
Նախօրեին վերաքննիչ բողոք է տարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Կարապետյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով՝ արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից
Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:
Եթե ԱՄՆ-ն ագրեսիայի չդիմի, մեր ռազմական գործողություններն ավարտված են. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Դիվանագետը հավելել է, որ իսլամական հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ իրականացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը:
Արա Զոհրաբյան. Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ. «Ժողովուրդ»
Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը:
Աշնակ գյուղում ձնծաղիկներն արդեն ծաղկել են. այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ՝ խիստ մտահոգիչ. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։
Խախտումներ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում. ՄԻՊ աշխատակազմի այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ
ահառուների պնդմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»
Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները
Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունների բացումը, իսկ հաջորդ օրը կտրվի 1-ին տուրի մեկնարկը: Երկու առաջնությունների ընդհանուր մրցանակային ֆոնդը շուրջ 7 մլն. դրամ է: Տղամարդկանց առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 12, իսկ կանանց պայքարին՝ 10 շախմատիստ: Տղամարդիկ. Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հայկ
Նորայր Փանոսյանին կրկին կկալանավորեն
Նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին հայտնեց, որ բողոքարկելու են այս որոշումը:
Ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել. «Ժողովուրդ»
Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:
Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։
Ո՞վ է ուզում իմանալ ճշմարտությունը
Իրանական քարոզչությունն ասում է, որ նախորդ գիշեր Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման ժամանակ սպանվել է ամերիկացի 80 զինծառայող: Ամերիկյան քարոզչությունն ասում է, որ ոչ միայն ոչ ոք չի տուժել, այլեւ ռազմաբազաներին ոչ մի վնաս չի հասցվել: Եվ ընդհանրապես, ըստ այդ քարոզչության, Իրանն ունի սխալ բալիստիկ հրթիռներ, որոնք «ծուռ են թռնում» եւ սխալ տեղեր են ընկնում: Իսկ
16-ամյա սպանված աղջկա ընկերը փնտրում է սպանության համար մեղադրվողի քրոջը
Ռաֆայել Սուքիասյանի հայրը սարսափելի հաղորդագրություն է ստացել
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Պուտին եւ Էրդողան․ Սոլեյմանիի սպանությունը տարածաշրջանում խափանում է կայունությունը եւ անվտանգությունը. News.am
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման արդյունքներով հայտարարություն են արել։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը խափանում է տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը։ Ստորեւ բերվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ․ Երկկողմ հարաբերություններ Մենք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները, զարգացնում ենք երկկողմ կապերը տարբեր ոլորտներում՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։
Փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար. ՄԻՊ
Երեկ ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան կապակցությամբ Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար 2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Վոլոդիմիր Զելենսկիին եւ Հասան Ռոհանիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է. «Հարգելի պարոն Զելենսկի, Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն
Ամերիկացի զինվորականները չեն տուժել, իսկ բազաները նվազագույն վնաս են կրել. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո: ԱՄՆ նախագահը նշել է. «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»: Թրամփը նշել է, որ
16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27 ամյա երիտասարդը կալանավորվել է
«Դատարանը քիչ առաջ բավարարել է 16 ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27 ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյան
Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը. Փաշինյանը՝ Սեբաստիան Կուրցին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին
Դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրակոնտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ բարեկամական հարաբերությունների կանոնավոր զարգացումն ու ընդլայնումը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Բարձր
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի կառավարական հարցերու վարիչ նշանակած է Արսէն Շիրվանեան. «Գանձասար»
«Ասպարէզ».- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութիւնը կը տեղեկացնէ, թէ շրջանի կառավարական հարցերու վարիչ նշանակած է Արսէն Շիրվանեան։ «Ուրախ ենք, որ Արսէն Շիրվանեան կը միանայ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կազմին։ Համայնքի մէջ իր տասնամեայ սպասարկութիւնները, քաղաքական ոլորտին իր հարուստ փորձառութիւնը եւ ուսումնական պատրաստութիւնը զինք կը դարձնեն կառավարական հարցերու վարիչի պաշտօնի լաւագոյն թեկնածուն», կը յայտնէ
Չթույլատրված ժամի հրավառություն էր կազմակերպել Վայքում. հարուցվել է վարչական վարույթ
Հունվարի 2-ին, ժամը 23․40-ին, Վայքի ոստիկանները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու։ Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու հատկանիշներով։ Ոստիկանությունը կրկին հորդորում է պահպանել հասարակական կարգը, լռությունն ու գիշերային անդորրը։ ՀՀ ոստիկանություն
Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ. ԱՆ
2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել: Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 6 անձ․ ՄԻՊ-ը պարզաբանումներ է ստացել
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։ Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք
Ոստիկանությունը` թաղանթապատված հողմապակով տրասնպորտային միջոց վարելու վերաբերյալ
լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլևս չի բեկանվելու
ԱԳՆ մամուլի խոսնակ. «Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան. «Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա: Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և
Դիտավորությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ հօգուտ «Տորպեդո» թիմի. ԱԱԾ-ն հայտնել է ՀՖՖ-ին
Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»-«Մասիս» խաղի վերաբերյալ: Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, ունենալով իրական հնարավորություն կանխորոշելու «Տորպեդո»-«Մասիս» հանդիպման խաղի ելքը,
Թիրախավորվում է Արմեն Թավադյանի ոչ միայն հասարակական-քաղաքական, այլև՝ մեդիագործունեությունը. Խուզարկության ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ. «Փաստինֆո»
Դեռևս դեկտեմբերի 27-ին պարզ էր, որ դատախազությունը մերժելու է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ որևէ ակնկալիք Դատախազությունից չի եղել, այլ սա պարզապես հնարավորություն էր, որ Դատախազությունն ուղի իր սխալն՝ առանց մեծ
Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածում
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։ Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։ Հարկ է


















































