Օրվա լրահոսը

Նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի լրացուցիչ ուղերթներ

Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատի 2 արագընթաց և 3-ական էլեկտրագնացքներ

Կոտայքի մարզպետի բողոքը Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել

Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի  ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի  ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և  2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ զորամասի խոհարարներին. «Մեր զինվորներին լավ կկերակրեք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում այցելեց N զորամաս, որը բառացիորեն երեկվանից է միացել զինվորի սննդի կազմակերպման նոր համակարգին: Ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, թե ճաշի ժամին այցելությունը նախատեսված չէր, եւ ինքն է իր օրվա ժամանակացույցը փոխել դրան ծանոթանալու համար: Վարչապետը սննդակարգին ծանոթանալուց հետո ասաց. «Մենք նախատեսում էինք, որ այս ողջ գործընթացը տեղի ունենա կապիտալ նորոգմամբ: Բայց որպեսզի

Կարճևան համայնքի ղեկավարը շուրջ 32 հա համայնքային հողատարածք է օտարել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ -ին. կայացվել է մեղադրական դատավճիռ

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:

Խիղճ և խաղաղություն բոլորիս. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը

Արտակարգ իրավիճակների նախարարության ցանկացած աշխատակից փրկարար է: Փրկարար է իր բնույթով, տեսակով ու ծառայությամբ. Ֆելիքս Ցոլակյան

Սպիտակում 41-ամյա տղամարդու՝ դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի. ՔԿ

31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը

Երևանի կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար

Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև. 2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։ Սիրով հրավիրում ենք բոլորին անմոռանալի օրեր անցկացնել մեր գեղեցիկ այգում և հաճելի մթնոլորտում։ Երևանի կենդանաբանական այգի

«Ցավալի է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական գործիչներ ցիտում են ոչ թե Մնացականյանին, այլ Մամեդյարովին»

Ըստ Նարեկ Մինասյանի՝ ներքաղաքական շահարկումները թեւակոխել են նոր մակարդակ՝ անցնելով որոշակի կարմիր գծեր Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առիթը բաց չթողեց հայկական կողմի հասցեին հերթական մեղադրանքները հղելու: Նա հայտարարեց, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացքում անցնող տարում իբրեւ թե առաջընթաց չկա, եւ դրանում մեղավոր է հայկական կողմը՝ իր հակասական եւ ոչ կառուցողական հայտարարություններով: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը

Մինչև 18 տարեկանների մուտքը որոշ թանգարաններ անվճար կլինի

Ամանորյա միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը, ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար: Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝ Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00 Հայաստանի ազգային պատկերասրահ – ժամը 12:00-18:00 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00 Կոմիտասի

«Ես ավելի շատ Լավրովի խոսքերը կընկալեմ, քան Ալիևի»

Թևան Պողոսյանը՝ Արցախի`բանակցային գործընթացում ներգրավվածության ընկալումների և 2020-ին սպասվող զարգացումների մասին: «1988-ի փետրվարից սկսած, երբ արցախյան շարժումը հանրայնացվեց, երբ Ղարաբաղում պահանջ դրեցին միացման, այդ օրվանից բոլորը հասկանում էին, որ առանց Արցախի որևէ լուծում չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Մեր հիշեցմանը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

Կոչ Նիկոլ Փաշինյանին. հրաժարվե´ք պարգևավճարներից հօգուտ դիրքապահների. Գագիկ Համբարյան

ԱԺ պատգամավորներից մեկը գրառում է կատարել և տեղեկացրել, որ Ամանորին ընդառաջ մեր սահմանի անառիկությունն ապահովող դիրքապահները և պայմանագրային զինծառայողները ստացել են ընդամենը 4000 դրամ պարգևավճար… Այո՛, 4000 դրամ… Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա գործող իշխանությունների խայտառակությունն ու անամոթությունն է… Ես վաղուց էի հասկացել, որ, այսպես կոչված, “Թավշյա հեղափոխությունը” հասարակությունն իրականացրեց, որ իշխանության

Կրտսեր Խաչատուրյանի էլեկտրոնային վերահսկողության սարքը հանվել է

Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները հանել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից փոքրի՝ Մարիայի էլեկտրոնային վերահսկողության սարքը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը: «Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները հենց նոր հանեցին  էլեկտրոնային վերահսկողության սարքը Մարիայի ոտքից: Նրա նկատմամբ հաշվառման գործը դադարեցվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության տեսչությունում»,-ասել է նա:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝            13.40C (1996 թ.) • Օդի

Երկաթուղին 2019-ին փոխադրել է 3,2 մլն տոննա բեռ և 426,6 հազար ուղևոր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց նա, ավտոտրանսպորտի հետ սուր մրցակցության պայմաններում տարին երկաթուղու համար եղել էր բավականին բարդ, սակայն ձեռնարկված միջոցները թույլ են տվել ապահովել դրական արդյունքները: Հունվար-դեկտեմբերի արդյունքներով երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 3,2 մլն տոննա, ինչը 11,1% գերազանցում է նախորդ

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում Ամանորը կդիմավորեն լուսավորված փողոցներով

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգևորված են. լուծվել է երկար տարիների խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող և կենտրոնական մի քանի փողոցներ: Թեև գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը.

2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ: Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում: Հավելենք  նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը

Արամ Թալանյանը, Յաշա Պապյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Երախտագիտության մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել` Արամ Գերոնտիի ԹԱԼԱԼՅԱՆԻՆ թավջութակահար Յաշա Գրիգորի ՊԱՊՅԱՆԻՆ ալտահար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Սննդամթերքի պահպանման ժամկետները

Հիշեցնե’նք տոնական օրերին հայկական սեղաններից մշտապես անպակաս բազմազան կերակրատեսակների պահպանման ժամկետները` Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով, մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:   Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 800 երեխաներ Երևանում մասնակցել են ամանորյա միջոցառումների

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։ Ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են Երևանում գործող  ‹‹Մեգամոլ››, ‹‹Երևան մոլ››, ‹‹Գուդ թայմ››, ‹‹Նեպտուն›› ժամանացի

Կարեն Գրիգորյանը նշանակվել է Սուդանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Ավարտվել է տասնվեց տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ  քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 21-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1998 թվականին, «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթանալով 15-ամյա աղջկա հետ,

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Իրավասու մարմիններին հորդորում ենք

Դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, և այս տարի այն միասին ենք նշելու, հետևաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որևէ միջադեպով

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի

«Առավոտի» դեմ դատական գործընթացները կշարունակվեն նաեւ 2020-ին

«Առավոտի» դեմ դատերից անմասն չմնացինք եւ այս տարի: Փորձեմ մի քանի դիտարկումներ կատարել «մինչդատական» գործընթացների վերաբերյալ: Դատարան դիմածներից շատերը ցանկանում էին մեր լրատվամիջոցին մաս դարձնել միայն այն բանի համար, որ այլ լրատվամիջոցների հետ հրավիրվել է իքս-ասուլիսի, եւ լուսաբանել այն: Դատարան դիմածներից մի մասը, հղում կատարելով ԶԼՄ գործող օրենքին, լավ չեն պատկերացնում իրենց անելիքները. նրանք երբեք

Մսի փողոցային վաճառք: Տպավորություն է, թե տեր չկա, վերահսկող չկա

Ամանորի շեմին Երեւանից Էջմիածին տանող ճանապարհի եզրերին բավականին երկար տարածության վրա միս է վաճառվում սանիտարահիգիենիկ ամենաանմխիթար պայմաններում: Տպավորություն է, թե տեր չկա, վերահսկող չկա: Ի վերջո, ի՞նչ միս է դա: Aravot.am-ը մեկնաբանության համար դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց. «Տեղյակ ենք իրավիճակին, սակայն բանն այն է,

Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ  քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում

Ցավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ և նուրբ թեմաներին. Էլինար  Վարդանյան

Տարեվերջյան ամենախոշոր  հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։ Հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունից հետո բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Նրանցից

Արայիկ Հարությունյանի ամանորյա նվերը գուցե ստիպի ԱԺ-ին վերարժեւորել մշակույթը

Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում երկրի մշակույթի ոլորտի գործունեությունը այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս՝ ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի քմահաճույքներին։ Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական և ավանդական արվեստների ոլորտներում։ Չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները գրեթե բոլոր երկրներում պետության հոգածության խիստ կարիքն ունեն։ Օրինակ, Ռուսաստանի

ԱՄՆ դեսպանատան տոնական հոլովակը. դեսպան Թրեյսիին են միացել հայ և ամերիկացի փոքրիկներ, որոնք խորհրդանշում են ՀՀ և ԱՄՆ բարեկամության վառ ապագան

ԱՄՆ դեսպանությունն իր ամանորի ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանին և համասփյուռ հայերին։ Թո՛ղ Նոր տարին լինի երջանկության, բարեկեցության ու խաղաղության տարի։ Տոնական հոլովակում դեսպան Թրեյսիին են միացել հայ և ամերիկացի փոքրիկներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամության վառ ապագան։ Մենք շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Թո՛ղ 2020-ը լինի խաղաղության և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031