Օրվա լրահոսը
Կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունում հաջող է հանդես եկել Լիլիթ Մկրտչյանը
Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ավարտվել է Սալման թագավորի հովանու ներքո անցկացված կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Կանանց մրցաշարի ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից համեմատաբար հաջող հանդես է եկել Լիլիթ Մկրտչյանը, որը 10,5 միավորով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Աննա Սարգսյանը (նկար 1) վաստակել է 9,0, Էլինա Դանիելյանը՝ 8,5, Իսկ Մարիա Գեւորգյանը (նկար 2)՝ 7,0 միավոր: Աշոտ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութում երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն
Տեսանյութում երևացող անձինք կասկածվում են առերևույթ հանցագործություն կատարելու մեջ։ Ճանաչողներին կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010 59-06-43 0231-5-29-14 կամ 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ են վաճառում «beeline»-ը եւ ինչո՞ւ է այն գնելու մտադրություն հայտնել «Յուքոմը», դեռ պարզ չէ
«Յուքոմ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-յի բաժնետոմսերը
Մարկոս Պիզզելլին տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»
Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը կամ ամանորյա նվերը մեր երկրպագուներին: Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին` պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ
ՀԲԸՄ-ն այն իդեալական կետն է, որտեղից մարդը կարող է սկսել իր հայկական ուղևորությունը. Պերճ Սեդրակյան
ՀԲԸՄ թանկագին անդամներ և բարեկամներ, Տարին նշանավորվում է ՀԲԸՄ-ի համար էական գործունեության տասնամյակի ավարտով, քանզի մենք հաջողեցինք հարմարվել թվային հեղափոխության և գլոբալիզացիայի արդյունքում արագ փոփոխվող աշխարհի ընթացքին: Որպես կազմակերպություն, ՀԲԸՄ-ն հաստատակամորեն արձագանքեց այս խորը և համատարած հասարակական միտումներին, որոնք հիմնավորապես ներգործել են բոլորիս վրա: Մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին, որը, անկասկած, պահանջում է հայ
Ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու մարտահրավերներին. Աշոտ Ղուլյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2019 թվականը եղել է բարդ որոշումների, մարտահրավերների, բայց նաև հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Եվ չնայած 2020 թվականին սպասվող մարտահրավերները պակաս լուրջ ու պատասխանատու չեն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու դրանց և պատվով
Արթուր Վանեցյան. Մերժել է պետք հասարակությունը բաժանելու բոլոր փորձերն ու միտումները
Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր Ժամեր անց դիմավորելու ենք 2020 թվականը։ Շնորհավո՛ր Ամանոր։ Մեր հասարակության բոլոր անդամները, ընտանիքները, բոլորս՝ մեծ ու փոքր, արժանի ենք պարզ մարդկային երջանկության։ Հանրային ներքին համերաշխության պայմաններում չկա որևէ արտաքին ուժ կամ թշնամի, որ ի վիճակի լինի սպառնալ մեր պետությանը, մեր ժողովրդի, մեր ընտանիքների անվտանգությանը։ Նոր տարում՝ սկսվող նոր տասնամյակի շեմին,
Սկսեցինք կառուցել համակարգեր, որոնք երբե՛ք չեն եղել մեր քաղաքում. Հայկ Մարության
Սիրելի համաքաղաքացիներ, անցնող տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ երևանցիները բացառիկ մարդիկ են՝ նվիրված իրենց քաղաքին, երկրին ու ժողովրդին: Մենք գիտենք զվարճանքի ժամին ուրախանալ միասին, հյուրընկալել հեռու-մոտիկ երկրներից եկած մեր քույրերին ու եղբայրներին, մեր հյուրերին, միևնույն ժամանակ՝ գիտենք նաև միասնաբար դիմակայել դժվարություններին, հոգատար լինել մեկս մյուսի հանդեպ ու տեր կանգնել
Վերջապես մեռյալ կետից շարժենք տնտեսությունը և սկսենք կերտել մեր արժանապատվությանը հարիր բարեկեցիկ ապագա. «Սասնա Ծռեր»
Արցախը լիարժեք կերպով դե յուրե միանա Հայաստանի Հանրապետությանը և մենք ամբողջանանք ու հզորանանք։
Առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է. Արսեն Թորոսյան
Մեր քաղաքացիներին կոչ եմ անում գալիք տարում ազատվել վատ սովորություններից և ապրել առողջ ապրելակերպով
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց, ովքեր Ամանորը նշելու են իրենց ծառայության վայրերում՝ ընտանիքներից և հարազատներից հեռու. Աննա Հակոբյան
Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։ Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը, հաճախակի լսվեն մանկան ճիչերը։ Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր զինվորներին, սպաներին ու բոլոր նրանց,
Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն ընդլայնում է երեխաների երազանքի սահմանները. Նիկոլ Փաշինյան
2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի
Մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երեւան՝ Ամանորը նշելու. Նիկոլ Փաշինյան
Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երեւան՝ Ամանորը նշելու:)) Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
Վարորդները և ուղևորը հոսպիտալացվել են. ՃՏՊ Կարբի գյուղում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին` Կարբի գյուղի վարչական տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Գառնիկ Գ., ծնված 1971 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Թադևոս Հ.,
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 11.667.800 դրամի չափով վնաս. ԱԱԾ-ի բացահայտումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք: Ըստ ստացված փաստական տվյալների, ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության, իր ռիսկով, 2016թ.-ից մինչև 2019թ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում,
Հրդեհ է բռնկվել «Արբատ» սրճարանում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոնսերվատորիայի մոտակայքում գտնվող չգործող սրճարանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Արբատ» սրճարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:09-ին:
Պէտք է մերժենք պարտուողականութեան որեւէ մտածում կամ մօտեցում. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ ու հայրական ջերմ սիրով կ՛ողջունեմ մեր ժողովուրդի սիրելի զաւակները: Արդարեւ, անցեալէն՝ ապագային եւ հինէն՝ նորին անցնելու սա պահը մեզ կը հրաւիրէ ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան եւ ապա՝ ապագայատեսիլ ոգիով ճշդելու մեր ազգն ու հայրենիքը առաւել հզօրացման առաջնորդող ճամբան: Կը գտնուինք մեր ժամանակակից պատմութեան մէկ վճռադրոշմ հանգրուանին: Եկէք իրապաշտ
Պարզվում է՝ ՍԴ-ի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ. Արսեն Բաբայան
Մի օրենքի ոդիսականը Ժողովուրդ ջան, պինդ բռնվեք, բան եմ ասում: Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը, որը տակնուվրա է արել երկիրն ու աշխարհը, գոյություն չունի: Կհարցնեք, թե ո՞նց: Ասեմ: Գոյություն չունի, քանի որ այդ օրենքն ընդհանրապես չի ընդունվել, ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Հանգամանք, որը փաստաթղթավորված է, և
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի
Սասուն Միքայելյան. «Շատ վատ եմ վերաբերվում, որ պայմանագրային զինծառայողը ընդամենը 4000 դրամով է պարգեւատրվել»
Էն փոսը, որ քսան տարի փորել են նախորդ իշխանությունները, այն էլ՝ տեխնիկայով, պետք է բահով լցվի: Ոչ թե պահանջ պետք է լինի, այլ գիտակցություն: Վարչապետը գիտակցում է: Եվ պետք է հասնենք, որ նման բողոքներ չլինեն:
Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի և ԱԺ պատգամավորների հետ այցելեց մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին՝ շնորհավորելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Արման Սարգսյանը ծանոթացավ մարտական հերթապահության ընթացքին, ծառայության ու կենցաղի պայմաններին և պարենային ապահովմանը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը եղավ դիտակետերում, զրուցեց ոստիկան-սահմանապահների հետ, քննարկեց նրանց խնդիրներն ու
«Ես որպես զինվոր դեմ եմ Արցախի հարցով հանրաքվեին, բայց երկրի ղեկավարը քաղաքականապես ավելի լավ է հասկանում, թե ինչ է կատարվում». Սասուն Միքայելյան
Հիմնականը, որ վարչապետը առանց ժողովրդի համաձայնության քայլ չանի: Ընդհանուր պրոցես է ընթանում: Ժամանակի ընթացքում կարգավորելու է հարյուր տոկոսով ու ժողովրդի համաձայնությունը պետք է լինի:
Հայկ Մարության. «Ձեր կողմից դրված ավանդույթի շնորհիվ վստահաբար այլ գործարարներ ևս միանալու են այս գործին և նորից օգնեն քաղաքին»
30 տարվա մեջ այսպիսի հզորություն և այսպիսի նոր չափանիշներով հագեցած տեխնիկա չի ունեցել համայնքը: Եվ այս գործի հիմքում առաջինները, այսպես ասած, պիոներները դուք եք, և ես քաղաքի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ:
2019 թվականին ոստիկանության ծառայողները 65 տոկոսով ավելի տարեկան պարգեւավճար են ստացել. Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության ծառայողներն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձ չեն ստանում, ստանում են տարեվերջյան պարգեւավճար, որի չափը պայմանավորված է համապատասխան ֆոնդի միջոցներով։
Դավիթ Անանյան. Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել
2019 թվականին մեզ հաջողվել է նոր նշաձող սահմանել պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների կատարման ու գերակատարման, ինչպես նաև ստվերի կրճատման գործում:
Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ
Հանձնաժողովը ստացել է գրություն, որով Ucom ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ գործարքին և այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում:
Դատախազությունը բողոքարկել է Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը
Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Աբրահամյանին կալանավորելու մասին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը:
Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք չի եղել. Նիկոլ Փաշինյան
Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տրանսպորտի ոլորտի նախկին եւ ներկա նախարարներ Հակոբ Արշակյանին եւ Սուրեն Պապիկյանին՝ հանձնարարականը բարձր մակարդակով կատարելու համար:


















































