Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք

Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։

ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ. Փաստաբանների պալատի նախագահ

6 նախարարներից ամենաշատ հակասությունները (տարաձայնությունները, վեճերը), մինչ այս պահը, ունեցել եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ.

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական

Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արսեն Դավթյանը նշանակվել է Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ-ն իրականացրել էր օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո Արսեն Դավթյանը բերման էր ենթարկվել։ Ըստ մեղադրանքի, Արսեն Դավթյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով

Դավիթ Տոնոյան. Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր

Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։

Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշումը մնաց ուժի մեջ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը չի բեկանվի. դատարանն այսօր մերժել է պաշտպանական կողմի բողոքը։ Պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Բուսակերի դժոխքը

Չէ, իրականում բուսակերություն չեմ քարոզում։ Ինչ եք դնում դուք ձեր ափսեին բնավ իմ գործը չէ։ Ուղղակի հանդուրժող եղեք միս չուտող մարդկանց նկատմամբ։ Դուք էլ մտածեք իրենք ուղղակի սոխ չեն ուտում կամ մեկ այլ բան, որը դուք ինքներդ չեք սիրում, իսկ եթե ձեր համար ախորժալի խորովածը չեն ուտում, ոչինչ՝ դուք շատ կուտեք։ 

Քրեակատարողական հիմնարկներում Ամանորի նախօրեին կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման բազմաթիվ փորձեր

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․ Ս․-ին։ Վերջինիս մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։ Նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական

Պարոն Փաշինյանը խորացնում է իրավական նիհիլիզմը կամ վերստին Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրողությունների առիթով

Ես այս թեմայով արդեն երրորդ անգամ եմ իմ որոշ նկատառումները ներկայացնում. նախապես ցանկանում եմ վերստին հիշեցնել, որ այսօրվա դատական համակարգը (ընդհանրապես՝ նաև ամբողջ պետաիրավական համակարգը՝ ԱԺ, Կառավարություն և այլն*) սկսած ընդհանուր իրավասության դատարաններից մինչև՝ ներառյալ ՍԴ-ը, ենթակա են արմատական սահմանադրական-օրենսդրական փոփոխությունների՝ մասնավորապես այն փոխելու միանգամայն նոր ու անմիջապես ժողովրդի կողմից ընտրվող դատական համակարգի՝ դատարանների՝ երդվյալներով

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է սահմանագոտի

Դեկտեմբերի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի N զորամասի մարտական հենակետերից մեկում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ

Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի եւ Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել հաջողություններ եւ բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։

Արման Թաթոյանը Գյումրիում այցելել է մանկատներից տուն վերադարձած 2 ընտանիքի

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի: Առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին: Երկրորդ ընտանիքը, ում

2020 թ. հունվարին կավարատվեն Դեբեդավանի սահմանապահ ուղեկալի նոր շենքի կառուցման աշխատանքները

Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմին: Է. Մարտիրոսյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով սահմանապահ զորքերի անձնակազմին, բարեմաղթանքներ է հղել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին: Նա գոհունակություն է հայտնել սահմանապահ զորքերի ղեկավարությանը,

Ես երբեք չեմ դադարի փնտրել Ստելլային. Daily Mail-ն անդրադարձել է Հայաստանում երեխաների վաճառքի գործին

Հայաստանում քննություն է սկսվել երեխաների վաճառքի ցանցի առերևույթ գործով: Քննության շրջանակում ձերբակալվել են երկրի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, մանկատան ղեկավարը և պաշտոնատար այլ անձինք: Ենթադրվում է, որ երեխաների որդեգրման սև շուկայի սխեման գործել է տարիներ, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանը ցնցած գործին: 35-ամյա Սյուզան Պատվականյանը դստերը փնտրում է այն պահից,  երբ մոտ 20

Թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս

Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել

Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։ Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը սահմանվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 18.00-ը:   ՀՀ ՊԵԿ

Ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի մակարդակով արդարացվում է 16-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունը․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները News.am լրատվական կայքի հարցերին Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ունեցած իր հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ որպես խաղաղ գործընթացում առաջընթացի բացակայության պատճառ նշելով Հայաստանից եկող հակասական հայտարարությունները: Գրեթե նմանաբովանդակ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Սեփական փաստարկների սնանկությունը ադրբեջանական կողմը փորձում է կոմպենսացնել փակուղային

Երկաթով բարձված ԿամԱԶ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած ԿամԱԶ մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներոմ կողաշրջվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է երկաթով ու, բարեբախտաբար, այդ պահին մեքենայի մոտով այլ տրանսպորտային միջոցներ չեն

ՀՀ ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների ծնողների այցելություն «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին՝ Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – գյուղ Դավիթաշեն – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց (Ռոբերտո հանրախանութ) –

«Գումբութ» կոչվող սարալանջի հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 10 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 14:30-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ՝ որից 40 հա անտառածածկ տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ

Ժամանակն է, որ սկսենք աշխարհով մեկ ձևավորել սահմաններ չճանաչող մեր հզոր Ազգ կազմակերպությունը․ Արշակ Սադոյան

Սիրելի հայրենակիցներ. Նախ ցանկանում եմ Ամանորի, Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորել Ձեզ, մաղթել առողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ Ձեր կյանքի, գործունեության բոլոր ոլորտներում: Անկախ տարիքից, գտնվելու վայրից, մեր հայացքներից, մոտեցումներից մենք բոլորս էլ մեր ժողովրդի հարազատ զավակներն ենք: Եվ ամեն մի նոր տարվա շեմին պարտավոր ենք մեզ հարցնել՝ մենք ինչ ենք անելու մեր ծնողի համար: Մենք

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Երկրի ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մաղթում եմ, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները․ Հրայր Թովմասյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020 թվականի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ և լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող

Զինծառայողներն ընդգծել են` նոր սննդակարգը դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից. Վարչապետը տիկնոջ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ եւ շնորհավորել զինծառայողների Ամանորը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական

Երթուղային տրանսպորտի ինքնավթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, 4 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն. ԱՆ

Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է: Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Առողջապահության նախարարություն

Մեր հաջողության գրավականը հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության շարունակական ամրապնդումն է. Արման Սարգսյան

Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից և անձամբ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2019 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի: Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ, հավատա’մք է, եւ անցնող տարին

Կգա այն հրաշալի օրը, երբ երկիրը պաշտպանող զինծառայողը ամենահարգի մասնագիտություններից մեկը կլինի մեր հասարակության մեջ. Ավետիք Չալաբյան

Տարվա վերջին աշխատանքային գրառումով ցանկանում եմ իմ խորին երախտիքը և զորակցությունը հայտնել մեր երկրի սահմանները անառիկ պահող բոլոր զինծառայողներին։ Այն, որ մենք կարող ենք խաղաղ ավարտել այս տարին, ուրախությամբ տրվել տոներին և վայելել նրանք մեր մերձավորների հետ, ապագայի պլաններ կազմել ու երազել, առաջին հերթին մեր զինծառայողների նվիրման և ծանր քրտինքի արդյունք է՝ դա իրենք են

Ներկայացվել են սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն ուղղված աշխատանքները

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։ Նշված ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Շրջակա

Կոչ ենք անում իշխանությանը չեղարկել օրինագիծը, առիթ չտալ նոր սոցիալական ցնցումների. ՍԴՀԿ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագծի վերաբերյալ. Այն զուրկ է իրավական հիմքերից եւ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես անընդունելի է բողոքարկումների համար 4000 դրամ պետական տուրք գանձելու կետը, որը դուրս է ոչ միայն իրավական սահմաններից այլեւ տրամաբանության՝ սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց գրպանները մտնելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031