Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 29-ի և 30-ի ցերեկը, 31-ին և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի գիշերն առանձին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը և հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության
Դիմակավորված ավազակային հարձակում` Արարատի մարզում. դանակահարելու սպառնալիքով թոշակառու ամուսիններից գումար են հափշտակել. Shamshyan.com
Դեկտեմբերի 28-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 ժամ առաջ 2 դիմակավորված անձ մտել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար հափշտակել ու դիմել փախուստի։ Ոստիկաններն
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել տարեց տաքսու վարորդին ծեծելու առթիվ հարուցված քրեական գործը. Նաիրա Հարությունյան
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
Զորյան ինստիտուտի նախագահը նշանակվել է Կանադայի Բարձրագույն Կարգի նոր անդամ
Օտտավա- Նորին Գերազանցություն հարգարժան Ժուլի Պեյետը` Կանադայի գլխավոր նահանգապետը հայտարարել է Կանադայի Բարձրագույն Կարգի (Order of Canada) 120 նոր նշանակումների մասին: Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Մ. Սարգիսեանը Կանադայի Բարձրագույն Կարգի 120 նոր նշանակված անձանցից մեկն է, որը երկրի ամենաբարձր պատվո համակարգն է: Գուրգեն Մ. Սարգիսեանը Զորյան ինստիտուտի հիմնադիր անձանցից մեկն է: Զորյան ինստիտուտը հիմնադրվել է
Հարցադրումներ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանումների վերաբերյալ. Գոհար Մելոյան
Կարծում եմ, որ իրավական հանրությունը ևս կիսում է մտահոգությունս, առ այն, որ ըստ նպատակահարմարության նախաքննության գաղտնիության վրա հղում կատարելը առերևույթ պարունակում է իրավունքի չարաշահման տարրեր
«ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68.000 դրամ է, կանադական Պողոսի համար՝ ամսական 2.275 դոլար». Արա Պապյան
ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68.000֏ է, նախարարի աշխատավարձը` 1․500․000֏ կամ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից։ Կանադայում նվազագույն աշխատավարձը ամսեվճարով չի, այլ ժամավճարով, որը սակայն հաշվելով շաբաթական ստանդարտ 37,5 ժամ դրույքաչափով ստացվում է Կանադական Պողոսի համար ամսական $2.275, իսկ համապատասխան Կանադական նախարարը $20․625, այսինքն` մոտ 9 անգամ ավել: Բայց սպասեք․ դեռ կենացները քաղցրանում
Արցախի ՊԲ մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ նորակառույց բնակարաններով ապահովվեցին
Ամանորի տրամադրություններն ու իրականություն դարձած երազանքների բերկրանքը նոր տարվա շեմին վայելելու հնարավորություն ստացան ՊԲ-ի մի շարք զինծառայողներ ու պահեստազորայիններ, որոնք ապահովվեցին նորակառույց բնակարաններով: Մարտունի քաղաքում դեկտեմբերի 29-ին կազմակերպված նորամուտի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին, բացի շահառու զինվորականներից ու նրանց ընտանիքների անդամներից, նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՊՆ,
Բեկնազարյան փողոցում ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է. բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծանր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար
Սպասվում է չափազանց բարդ նոր տարի
Հետհեղափոխական առաջին տարին չափազանց բարդ ստացվեց Հայաստանում թավշյա հեղափոխություն իրականացրած «իմքայլականների» եւ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար: Տարին բարդ էր նաեւ ողջ ժողովրդի համար՝ հատկապես ու առանձնապես սոցիալական տեսանկյունից: Հետհեղափոխական բարդություններին անդրադարձավ նաեւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հետհեղափոխական բարդությունների ու անախորժությունների համար մեղադրելով ու դրանց պատճառ համարելով ոչ միայն հակահեղափոխականներին, այլեւ Նոր Հայաստանի իշխանության որոշակի
Հունվար ամիսը կանխատեսվում է տաք. Գագիկ Սուրենյան
Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն
Բախվել են 11 ավտոմեքենաներ. Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ղևոնդ Գ., ծնված 1988 թ.), «Opel Vectra B» (վարորդ՝ Արամ Ս., ծնված
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր»
Վերջին 25 տարում Հայաստանում չի ծնվել մոտ 40,000 աղջիկ․ հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների խնդիրը (անիմացիոն տեսանյութ)
Հայաստանում տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ
Կանխվել է Հրազդան ՋԷԿ-ի աշխատակցի ինքնասպանության փորձը
Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
Լեւոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի ԱԱ-ում, Էլինա Դանիելյանը՝ 12-րդը
Մոսկվայում ավարտվեց Սալման թագավորի հովանու ներքո անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի յոթ ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լեւոն Արոնյանը, որը 15 հնարավորից 10,0 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Կանանց առաջնությունում, որտեղ անցկացվում էր 12 տուր, Էլինա Դանիելյանը 8,0 միավորով գրավեց 12-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով իր երեք թիմակիցներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հենրիխ Մխիթարյանի երբեմնի թիմակիցը վերադարձել է Իտալիայի առաջնություն
«Միլան» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրաիմովիչի վերադարձի մասին: 38-ամյա ֆուտբոլիստի հետպայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտ՝ մեկ տարով երկարացնելու հնարավորությունով: Իբրաիմովիչը MLS-ի լիգայի «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2018 թվականից, պայմանագիրը խզել է նոյեմբեր ամսին: Իբրաիմովիչը արդեն «Միլանում» խաղացել է 2010-2012 թվականներին եւ ակումբի կազմում նվաճել թեի
«Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը». Նիկոլ Փաշինյան
Կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացվել է ամանորյա նոր երգ, որը հնչելու է Ամանորին՝ Հանրապետության հրապարակում՝ կենդանի կատարմամբ։ «Ահավասիկ՝ այնքան քննարկված ամանորյա նոր երգը»,- մեկնաբանելով տեսահոլովակը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գագիկ Մակարյան. «2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել»
«Այսօր չկան արտոնյալ բիզնեսներ, իսկ մենաշնորհների վերացումը դեռ երկար տարիներ կտեւի: Օրինակ՝ գազա-բենզալցակայանների ցանցերը, պահեստների ցանցերը, ներկրման մեծ հնարավորությունները, սուպերմարկետների ցանցերը, դրանք պետք է խոշոր ներդրումների շնորհիվ կառուցվածքային փոփոխության ենթարկվեն»,-այսօր այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Հայաստանի տնտեսությունը 2019-ի ձեռքբերումներ եւ սպասումներ» խորագրով փորձագիտական քննարկմանը: Մակարյանը դրական
Արփինե Հովհաննիսյանը նշանվել է
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշանադրվել է, տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: Արփինե Հովհաննիսյանը իր ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել` Լոնդոնից: Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի ընտրյալն Արշակ Մնացականյանն է, որը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբուժության գծով փոխտնօրենն է։ Նրանք ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում առաջին կուրսում միմյանց հետ են սովորել, կուրսում մոտ 200 ուսանող է եղել,
Ջուլիետա Թադեւոսյան. «Տնտեսական զարգացումները հուսադրող են, բայց փոքրիկ հնարավորության դեպքում շատերը պատրաստ են արտագաղթել»
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2009-2018 թվականներին դրսեւորել է աճի միտումներ: Այսօր այսպիսի տեսակետ հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի «Հայաստանի տնտեսությունը 2019թ. ձեռքբերումներ եւ սպասումներ» խորագրով քննարկման ժամանակ ինստիտուտի ասոցացված փորձագետ Ջուլիետա Թադեւոսյանը: Նա ներկայացնելով իր վերլուծությունը, նշեց՝ 10 տարիներին ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 2 անգամ, արտահանման ծավալներն ավելացել են 1,700 մլն դոլարով, իսկ ներմուծման
Պարզաբանում ճանապարհային ոստիկանի և վարորդի միջև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. (Տեսանյութ)
Դեկտեմբերի 27-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր էջում հրապարակում էր արել, ըստ որի՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանի և խախտում կատարած վարորդի միջև վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ ճանապարհային ոստիկանը «շտապօգնություն» չի ահազանգել։ Եվ իբր, վարորդին մեղադրել է, թե խախտումն արձանագրելուց խուսափելու համար ձևացնում է, որ ինքնազգացողությունը վատ է։ Հրապարակման համաձայն՝ տղամարդուն
Քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Վանաձորի զարգացման ծրագիրը: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսվում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում: Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում
59 մլն դրամ արժեքով գնահատված գույքը 3 մլն դրամով Հրայր Թովմասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է կնոջ քրոջ և նրա ամուսնու անունով. Դատախազության արձագանքը
Թերևս արդեն պարզ է, թե ինչու է անձը մոռացել որպես գործարար հանդես գալուց բացի Հ. Թովմասյանի հետ իր բարեկամական կապերը ևս «գաղտնազերծել»
Դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազման լուրի առնչությամբ ՊՆ-ի պարզաբանումը
Մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, թե «դիրքապահ զինծառայողների պարգևավճարները նվազեցվել են», ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել: ««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից: ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում
Դերասանը դիմել է ոստիկանություն. փորձել են սպանել իրեն «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամները. Shamshyan.com
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանի հաղորդման փաստով: Դերասանը հայտնել է, որ 2017 թ.-ի օգոստոսին, օրը, ըստ իր հայտարարության, չի հիշում, ժամը 00:20-ի սահմաններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, ոմն «Դմակով Լյովան», Արտյոմ Վարդանյանը, Ավետիքի որդի՝ Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4
Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս. Հակոբ Կարապետյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ եւ դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ Պարոն Խաժակյանը լրագրողների հետ զրույցից հետո մտավ ՀՔԾ, իր խոսքով, իր այդ բացահայտած փաստաթուղթը վարույթն իրականացնող պաշտոնյային ներկայացնելու։ Տեղեկացնում եմ հանրությանն ու պարոն Խաժակյանին, որ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ գալիք տոների կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի պարոն վարչապետ, Նոր տարվա և Աստվածահայտնության տոների շեմին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից քրիստոնեական ջերմ սիրով ու հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Ձեզ և մեր սիրելի ժողովրդին։ Աղոթում ենք
Պահանջած գումարից 1000 դոլար կաշառքը ստանալուց հետո զինկոմիսարիատի աշխատակիցը բերման է ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի
Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի շիջման աշխատանքները կշարունակվեն վաղը
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09։00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 17:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































