Օրվա լրահոսը

«Ադրբեջանի քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը»

«Պետության՝ Արցախի Հանրապետության եւ հասարակական կազմակերպության՝ այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» միջեւ հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են եւ խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: -Մինչ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովում, պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Տեսակետներ

Հակոբ Արշակյան. «2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը»

Այս տարի տնտեսումների հաշվին հավելյալ 1 միլիարդ դրամ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր նախագծեր մշակելու համար: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ այդ հավելյալ գումարն արդեն իրացրել են, իսկ 2020-ին, ինչպես հայտարարել են, կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը. «Երեք ռազմավարություններ են մշակվել՝ բարձր

«Որդեգրված, վաճառված երեխայի գործով» իրավունքի չարաշահում կա՞

Սյուզաննա Պատվականյանը բժիշկներ Անդրանիկ Պողոսյանին եւ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի՝ «երեխային մորից ապօրինի զրկելու» մեղադրանքով։ Ըստ քննչական մարմիններ, ԱԱԾ, դատարաններ դիմած մոր եւ նրա ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի, այդ  անձինք տեղյակ են եղել Սյուզաննա Պատվականյանի անչափահաս լինելու փաստին եւ հաղորդում չեն ներկայացրել ոստիկանությանը։ 2000 թվականի փետրվարի 16-ին ծնվել է Սյուզաննայի դուստրը: Այն ժամանակ

Ձեռք չեն բերվել Քոչարյանի մեղավորությունը հաստատող բավարար ապացույցներ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հորդորում է վերանայել ցմահ դատապարտյալների գործերով կայացված դատական ակտերը

2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից 10 անձի վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում վճռաբեկ բողոքներ է ներկայացրել։ Դրանցից ութը՝ դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:

Զավեշտալի միջադեպ՝ Մելքումյանի ասուլիսին. Իմքայլական պատգամավորը չէր կարողանում զսպել ծիծաղը

Այս ամենը տեսնելով՝ «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք չէին դիմանում, փորձում էին ձեռքերով փակել դեմքը, զսպել ծիծաղը: Իմքայլական Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ ստիպված եղավ դուրս գալ սենյակից, վարակիչ ծիծաղը զսպել, նոր ներս մտնել:

Ճանապարհային խախտումները նկարելն ու տարածելը վիճահարույց են

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց: Օրենքով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսա եւ լուսանկարահանել ճանապարհային երթեւեկության խախտումները եւ օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը:

«60 000 քաղաքացի ստորագրել է». Աղվան Վարդանյանը՝ Քոչարյանի ազատությանն ուղղված քայլերի մասին

Նրան անազատության մեջ պահելն անպատիվ գործ է եւ չի բխում մեր պետության շահերից, վնասում է պետության վարկանիշը եւ խարխլում դատական համակարգը:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել. Ermenihaber

Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման

«Ագուլիսի ավեր վանքերի ու եկեղեցիների՝ հողին հավասարեցված բեկորները կարոտով սպասում են Նախիջեւանի նոր արշալույսին»

Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ։ – Պարո՛ն Վարդանյան, դեկտեմբերի վերջին լրանում է մեր պատմության եւս մեկ ողբերգական իրադարձության՝ Ագուլիսի եղեռնի 100 տարին։ Ի՞նչ հետք է թողել մեր մշակույթում պատմական Գողթն գավառը, մասնավորապես՝ Ագուլիսը։ – Նախիջեւանի տարածքը՝ պատմական Հայաստանի կենտրոնական հատվածներից մեկը, Այրարատ,

Հայաստանի 22 շախմատիստ կմասնակցի արագ եւ կայծակնային շախմատի ԱԱ-ին

Հայաստանը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում ներկայացված է լինելու ընդհանուր առմամբ 22 շախմատիստով՝ տղամարդկանց եւ կանանց առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանը գլխավորությամբ:

Քրիստինե Պողոսյան. «Մենք արդեն 2016 թ. պատերազմի ամբողջական պատկերն ունենք՝ 90 տոկոսով». «Հայկական ժամանակ»

Երբ մեր վերջնական զեկույցը ներկայացնենք, ամեն տեսակ հայտարարություններ անող մարդիկ պետք է բացատրություններ տան իրենց հայտարարությունների համար։ Կարծում եմ՝ մեր ապագա եզրակացությունը մարդկանց կստիպի պարզաբանել իրենց ասածները։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ ԱԻՆ տեղեկատվության

Տաքսիների միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի 10 ամիսներին զգալի նվազել են՝ 31.4 տոկոսով. «Ժողովուրդ»

Մյուս կողմից, մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ բավականին շատ թվով ավտոբուսային երթուղիներ դուրս են եկել շահագործումից, իսկ երթուղիներն այնպես են ձեւափոխվել, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված են լինում երկու տրանսպորտից օգտվել։ Հավանաբար սա է պատճառը, որ երեւանցիները սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը։

Կարելի է կարծել, թե Սերժ Սարգսյանն ամեն անգամ բանակցությունների հերթական փուլից հետո գալիս ու հայտարարում էր, թե Ալիեւը կիսացնդած, անկիրթ մարդ է.«Հայկական ժամանակ»

Որեւէ մեկը հիշո՞ւմ է այդպիսի բան։ Կամ որեւէ մեկը կարծում է, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, մեր բանակի գործողությունների տրամաբանությունը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով Ալիեւի անձնական որակները։

Նոր գիրք. Վլադիմիր Հովհաննիսյանի «Հետք»-ը

Վերջերս սովորականի նման մարդաշատ էր Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճը: Ամեն ինչ սովորականի նման էր, արտասովոր էր միայն առիթը, որը հանդիսատեսին բերել էր թատրոն: Թատերասեր հասարակությունը այդ օրը թատրոն էր եկել ոչ թե սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Հովհաննիսյանի խաղով հիանալու, այլ՝ բանաստե՛ղծ Վլադիմիր Հովհաննիսյանին նորովի հայտնաբերելու համար: Այդ օրը թամանյանական

Բաղրամյանի համայնքապետի՝ հողատարածքները վաճառելու գործընթացում չարաշահումների առթիվ հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ քննչական վարչություն

Համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝  ավելի քան 9 միլիոն դրամով: Նա էլ իր հերթին հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 միլիոն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս՝ շուրջ 62 միլիոն դրամի չափով:

Մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999

Եվգենյա Դոլուխանովան ընթանում է վերջին տեղում

Եվգենյա Դոլուխանովա, Ուկրաինայի առաջնություն

Թուրքիան վերստին կարող է Ադրբեջանի նկատմամբ կիրառել իր «հայկական լծակը»

«Առավոտի» զրուցակիցն է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը – Պարոն Գաբրիելյան, անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ չնայած Թրամփի վարչակազմի եւ Թուրքիայի իշխանությունների դիմակայությանը: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Վաշինգտոնում: ԱՄՆ նախագահը դեռ երկար կարող է որոշում, հրամանագիր չընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սենատում ընդունված բանաձեւը ամերիկյան վարչակազմի հետագա քաղաքականության

Վստահ եմ, որ Կատարում ՀՀ դեսպանության բացումը, Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումն առավել կամրապնդեն մեր երկրների միջև բազմակողմ փոխգործակցությունը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաև հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» և «Դոհա ֆորումին»: Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության

Գլխավոր մրցավար. «Կաշվե ձեռնոց» մրցաշարում բարձր սանդղակ է դրված»

«Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվում է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը: Ըստ քաշային կարգի լավագույն ութ զույգերը կպայքարեն հաղթողի կոչման եւ Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում տեղ ունենալու համար: Մրցաշարը ավելի արդյունավետ կազմակերպելու եւ առավել արժանավորներին ընտրելու նպատակով հրավիրվել են միջազգային մենամարտեր սպասարկելու փորձ ունեցող մրցավարներ Ռուսաստանի, Վրաստանից, Բելառուսից: Aravot.am-ը երեկ զրուցել է «Կաշվե ձեռնոց» մրցաշարի գլխավոր մրցավար,

Նվիրված, խլված, բռնագանձված գույքի աճուրդները չեն կայանալու. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Եվ այսպես. Պարզ դարձավ, որ Ծաղկաձորի Գոլդեն-Փելես հյուրանոցի աճուրդին մասնակցելու հայտ չի եղել։ Սա պաշտոնապես ընդունեց պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Սա այն էր, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդ երկու հրապարակումներում զգուշացնում էր (1-ին հրապարակում), (2-րդ հրապարակում)։ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցը գնորդ չի գտնում և ամենայն հավանականությամբ չի գտնելու։ Սա շատ ավելի լուրջ փաստ

6 անձինք ստացել են 103 թաղման նպաստ՝ 20 մլն 600 հազար դրամ ընդհանուր գումարով. «Ժողովուրդ»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել։ Հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թվով 52 սոցիալական աջակցության տարածքային գրասենյակներում հաշվառված 2148 ընտանիքների 2603 սոցիալական որեւէ խումբ ունեցող անդամներ անցած տարվա դրությամբ 90 օրից ավելի օրեր բացակայել են ՀՀ-ից։ Այդ ընտանիքներին անցած տարվա ընթացքում

Արա Ղազարյան. «Սասնա ծռեր» խմբավորման կոչերն առերեւույթ ատելության խոսքի դրսեւորումներ են, եւ իրենք դա չեն էլ թաքցնում. «Հրապարակ»

Դեկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկում էին ատելության խոսքի դեմ ուղղված պայքարի հարցը։ Հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էր։ Աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը կզբաղվի օրենսդրական փոփոխություններով։ Թեմայի շուրջ զրուցեցինք իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ։ Հարցրինք, թե ինչ հիմնական սկզբունքներ պետք է հաշվի առնվեն օրենքի նախագիծը մշակելիս։ «Հիմնական սկզբունքը ատելության շարժառիթն իրավաբանորեն

Նոր առաջարկ ԱԳԲԱ Լիզինգի և «Ավանգարդ Մոթորս»-ի կողմից

Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝ տարեկան տոկոսադրույք՝ 0,01% (եվրոյի դեպքում), կանխավճար` 10%, միջնորդավճար՝ 1%, ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 2,5-2,75%, 2 տարի մարման ժամկետ, լրացուցիչ այլ վճարների

«ԱԱԾ-ն, եթե ունակ է, պետք է վստահություն ձևավորի իր նկատմամբ և ապացուցի, որ ինքը չի շարունակում մնալ քաղաքական ընդդիմադիրների և ակտիվիստներին հետապնդող մարմնի վիճակում». «Ժամանակ»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախօրեին տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն

Արթուր Տոնոյան. «Բացարձակ կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ, դա ես ընթացքում կապացուցեմ». «Հրապարակ»

Ես՝ ինքս, միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի պաշտոնավարումս կասեցնեն։

Նիդերլանդների Սենատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Երեկ ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարում են «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին

 Օֆելյա Հարությունյանը և Մեթյու Յալդեզյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակն իրենց ազդեցիկ առաջին էջերի համար   Creative Armenia-ն ուրախ է հայտարարել իր «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի երկու հաղթողներին՝ հովանավորված Ucom-ի կողմից։ Մեթյու Յալդեզյանը և Օֆելյա Հարությունյանը կիսում են 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը «Creative Armenia»  անվանումով երևակայական ֆիլմի իրենց ազդեցիկ սցենարների առաջին էջերի համար։

Ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար. Ամերիկյան փորձագետ. «Ամերիկայի Ձայն»

Փաշինյանի աջակցության աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին. ամերիկյան փորձագետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031