Օրվա լրահոսը

Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերել են 52-ամյա տղամարդու դին՝ գազատար խողովակից կախված վիճակում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում

45-ամյա տղամարդը, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակից, փորձել է խոշոր չափի գումար հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է

ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/arcrun/posts/2674625759239682

Ընդդիմությունը չպիտի վախենա «պողոսներից»

Երկրորդ՝ «պողոսային» զանգվածների տրամադրություններով կարող է առաջնորդվել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Իմ քայլը». դա իրենց ընտրազանգվածն է, որը կազմում է ՀՀ բնակիչների մեծամասնությունը:

ԱՍԵԿՈՍԵ

Մինիմում 4-5 Սիլվա սպասում են, որ հետո Նիկոլի դեմ ցուցմունք տան:  ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ  

«Ստորագրելով օրենքը` ՀՀ նախագահն անձամբ կստանձնի այս հակաիրավական և հակաժողովրդավարական օրենքի ընդունման ու հետևանքների ողջ պատասխանատվությունը». «Վերնատուն»

Ակումբը սույն օրենքը գնահատում է Սահմանադրության տառին և ոգուն հակասող, քանզի խախտվում են  իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման մեխանիզմները, փորձ է արվում հաստատել իրավական և ժողովրդավարական պետությանը հակասող անձնիշխանություն: Օրենքն ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 213-րդ հոդվածներին:

Ի՞նչ ուտել և չուտել Ամանորին

Ամանորին ինչպես գիտենք ամենուր լի ու առատ ուտեստներով սեղաններ են: Սակայն չպետք է մոռանալ առողջության և առողջ սնվելու մասին: Ի՞նչ է պետք ուտել և ինչի՞ց հրաժարվել տոնական օրերին, պարզաբանում է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը: – Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ ուտել և չուտել այդ օրերին առողջությանը չվնասելու համար: – Ես, որպես դիետոլոգ և հասկացող մարդ՝ շատ սահմանափակումներ

Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ

Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. Irakanum.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն վրաերթի ենթարկված աղջիկը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում: Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց մեր այս

Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց գնելու լուրը. Sputnik

Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։ Ավելի վաղ լրատվամիջոցների մեկը նշել էր, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն

Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատում. արձագանքները և հետագա անհրաժեշտ քայլերը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Առաջին անգամ 1915 թ․ ցեղասպանությունից ի վեր, ԱՄՆ Սենատը 2019 թ․ դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք շաբաթ անընդմեջ Սպիտակ տան պահանջով այն արգելափակելուց հետո։ Այդ ժամանակից սկսած ես անթիվ հեռախոսազանգեր և էլեկտրոնային նամակներ եմ ստացել հայերից, որոնք հարցնում

Նոկդաուններ՝ «Կաշվե ձեռնոց» մրցաշարում (Ֆոտոշարք)

Բռնցքամարտում ամենադիտարժան տեսարաններից են նոկդաունները, երբ մրցակցի հասցրած հարվածը շշմեցնում է բռնցքամարտիկին եւ վերջինը մի կարճ ժամանակ ի վիճակի չի լինում շարունակել մարտը: Այդ ժամանակ ռինգի մրցավարը դադար է վերցնում եւ սկսում հաշվել, սովորաբար, մինչեւ ութը: Որպես կանոն, այդքանը բավական է հասկանալու, թե նոկդաունի ենթարկված բռնցքամարտիկն ի վիճակի՞ է շարունակել մարտը, թե՞ այն պետք է

«Սերժի իշխանության ժամանակ ով կարար ինչ խոսար, Աստծուն փառք, Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից». Աշոտ Աղաբաբյան

«Բուռնաշը եղել է իմ պազիվնոն, իսկ լֆիկ, դոդ, դրանք կլիչկեք են». Աշոտ Աղաբաբյան

Մարտավկաների համար էլ հեշտ չէ (Ֆոտոշարք)

«Դինամո» մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարում մենամարտերը մեծամասամբ հետաքրքիր են անցնում: Դիտարժան են հատկապես այն մենամարտերը, որտեղ մրցակիցները հավասար ուժեր են: Եվ այդ մարտերում հաջողությունն ուղեկցում է այն բռնցքամարտիկներին, որոնց մարտավկաներն ավելի ակտիվ են ռինգի՝ իրենց հատկացված անկյան մատույցներում ու ոչ պակաս ակտիվ հուշում են իրենց սաներին, թե որ պահին՝ ինչ անել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրակագույն PHOENIX-ի վերածնունդ Երևանում. Just Black-ը ներկայացրեց 2020 թվականի հավաքածուն

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Just Black կոնցեպտուալ բրենդի Phoenix 2020 նոր հավաքածուի ցուցադրությունը:Հավաքածուն ներկայացնում էր 55 լուք՝ յուրքանչյուրն ստեղծված կրակի, մոխրի և ածխի մոտիվներով՝ տարբեր դետալների օգնությամբ  արտացոլելով Phoenix 2020-ի կերպարն ու շքեղ գեղեցկությունը: Phoenix 2020 հավաքածուն խորհրդանշում է ուժ, պայքար, ոգի և վերածնունդ և առանձնանում է նախորդներից. Just Black-ի հիմնադիր, դիզայներ Գայանե Մանուկյանն այս

Թրամփի վարչակազմը մերժել է Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԱՄՆ նախագահի վարչակազմը մերժել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել,- ասել է Պետդեպի խոսնակ Մորգան Օրթագուսը:- Մեր տեսակետն արտացոլված է անցյալ ապրիլ հարցի վերաբերյալ նախագահի հայտարարության մեջ»: Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Բանաձև 150-ը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստը: Պատրաստեց՝ ՎԻկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Նրանք սպասում են Թավշյա հեղափոխության «Թերմիդորի» նախադրյալներին

Անցած մեկ եւ կես տարին Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորեցին մի պատկերացում, թե հայկական քաղաքականությունը, կամ ավելի ճիշտ՝ այն, ինչ ընդունված է կոչել հայկական քաղաքականություն, բաժանվել է երկու անհավասար մասի. «ներկաների» եւ «նախկինների», եւ որ նախկինները ձգտում են ռեւանշի։ Բնականաբար, «ներկաները», իշխանությունը, ձգտում են նրան, որ դա թույլ չտան, եւ հենց դա՛ է երկրում ներքաղաքական գործընթացի

«Բժիշկը երբեք չի ցանկանա, որ իր հիվանդի գլխից մի մազ անգամ պակասի»․ Շուշան Բադալյան

2019 թվականին Հայաստանում գրանցվել է ծննդկանի մահացության 12 դեպք։ Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների համեմատությամբ աճել է։ Պարզելու համար, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ծննդաբերության ժամանակ, որի պատճառով հնարավոր է մահանա մայրը կամ երեխան, զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Բադալյանի հետ։ Բժշկուհին նշեց, որ մինչև ծննդաբերության հասնելը պետք է կինը պատկերացում ունենա իր օրգանիզմի մասին և

Թող ոչ մեկին չհետաքրքրի՝ որտեղ եմ ես․ Վալերիյ Օսիպյան. «Ա1+»

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։ «Ա1+»-ը կապ հաստատեց Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։ «Ես ազատ քաղաքացի եմ»,- ասաց նախկին ոստիկանապետը։ Անդրադառնալով մամուլում հրապարակված

«Այսօր մենք ունենք այլ հիբրիդային պատերազմ». Գայանե Աբրահամյան

Մեդիաները չեն դրանք որոշում, այլ՝ նրանց հետեւում կանգնած քաղաքական ուժերը եւ այն հսկայական ֆինանսական միջոցները, որոնք դրվում են այդ ամբողջն իրականացնելու համար»: Նա ասաց, որ եթե այդ միջոցներն ուղղվեին իշխանությանը քննադատելուն, չէր նեղվի, մինչդեռ դրա հիմնական թիրախը եւ ամենամեծ խնդիրն այն է, որ դիսկուրս է ձեւավորվում՝ ժողովրդավարական ընկալումների դեմ:

«Մայրիկ ջան, հիմի ինչի՞ գուլաս, ուրախ-զվարթ գնա»․ Սամվել Բալասանյանը՝ 92-ամյա հուզվող կնոջը

Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Առդա» բարեգործական հիմնադրամի ու Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ կառուցված սոցիալական բնակարանների վիճակահանությունը։ Նշենք, որ 3 տարի է՝ այս հիմնադրամի օգնությամբ սոցիալական բնակարաններ են կառուցվում Գյումրիում, ընդհանուր թվով արդեն 41 բնակարան է կառուցվել։ Այսօր վիճակահանության դրված բնակարանների թիվը 18-ն էր, սակայն հանձնվեց 11-ը, 7 բնակարան ազատ է մնում։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

ՀԲ. Գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել, բայց ՀՆԱ-ի աճը բարձր է մնում

Համաշխարհային բանկը հրապարակել է ՀՀ-ի դեկտեմբեր ամսվա տնտեսական զարգացումները, ըստ որի, ՀՆԱ-ի աճը մնում է բարձր: Համաշխարհային բանկի հրապարակած համառոտ զեկույցում, նշված է՝ այս տարվա 3-րդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9%-ով, ինչի շնորհիվ մինչեւ 2019-ի սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 7․5%-ի, ինչը հիմնականում

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը

Դավիթ Անանյանը հանդիպել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանը կշարունակեն աշխատել «Լույս»-ում

Նրանց համար անակնկալ է եղել «Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը

Զոհրաբ Մնացականյանն ու Զարուհի Բաթոյանը դիմել են ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնին ու բողոք ներկայացրել

Վարդանյանի խոսքով՝ «Լրատվամիջոցների հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյային, սկսել են ավելի հաճախ հայտնվել մեր սեղանին»:

Արման Բաբաջանյանը Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

«Արցախում սպասվող ընտրությունները ևս մի մարտահրավեր են, մի փորձաքար ամբողջ հայ ժողովրդի համար՝ ապացուցելու, որ մենք կարող ենք». Արարատ Միրզոյան

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը՝ երկու երկրների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի համանախագահությամբ: Նախքան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները սկսելը տեղի է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031