Օրվա լրահոսը

Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը

Հարցազրույց ռեժիսոր, սցենարիստ, կինոգետ Գարեգին Զաքոյանի հետ – Ձեր «Կալանավորների արվեստը», «Պատարագ», «Համո Բեկնազարյան. մենախոսություն», «Մեղադրվում է ինքնասպանության մեջ», «Հա՜յր մեր, տո՜ւր մեզ ազատություն», «Փարաջանով. մենախոսություն եւ ժառանգություն» եւ այլն, մեր ժամանակների ոչ խաղարկային ֆիլմերի լավագույն նմուշներից են: «Առավոտի» ձեզ հետ հանդիպման պատճառը վերջերս հրատարակված «Իմ Երեւան» գիրք-ալբոմն է եւ, ըստ մեր տեղեկությունների՝ պատրաստվում է

Յուրի Ավետիսյան. Արայիկ Հարությունյանը ոչ բարյացակամ տանտիրոջ պես պահեց իրեն, ես կասեի՝ ապաշնորհ տանտիրոջ պես. «Հրապարակ»

Այս դեպքում նկատի ունեմ հենց հայոց լեզուն, որը, ցավոք, իր դերը չի կատարում, 3 տարի շարունակ այդ  ավագ դպրոցի երեխաները զբաղված են ժամավաճառությամբ եւ եկել են՝  բուհի առաջին կուրսում ընդամենը 60-100 ժամի համար քննարկումներ են  ծավալում։ Դա առնվազն ազնիվ չէ

Պատճառել է 75.927.012 գույքային դրամի վնաս. Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

 ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան

«Իմ քայլը» եզրահանգել է, որ հիմքեր չկան պահանջելու Էրիկ Գրիգորյանի հրաժարականը». Մակունց

Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունը քննարկելու հարցն ԱԺ-ն չի առաջադրի վարչապետին. պատգամավորների մեծ մասը «դեմ» քվեարկեց:

Զենքով, դանակով և էլեկտրաշոկով ավազակային հարձակում. Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի

Զարուհի Բաթոյան. «Ձերբակալված անձանց մեջ մեր աշխատակիցներից չկա, եթե չեմ սխալվում, հիմնականում հիվանդանոցների աշխատակիցների մասին է խոսքը». «Ժողովուրդ»

Նոյեմբերի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել, որ երեխաներից մեկին, խախտելով օրենքով սահմանված ընթացակարգը, որդեգրել է աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան։ Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ ԱԱԾ նախկին

«Ժխտողականությունից հրաժարվելը պետք է արվի գորդյան հանգույցը կտրելով»

Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: – Ինչպես գիտենք, Թուրքիան միշտ ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ ճնշում գործադրում այլ պետությունների վրա եւս: Ի՞նչ եք կարծում, որն է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը: – Պատճառները շատ են, որոնց մասին գրում են մեր պատմաբան եւ արեւելագետ գործընկերները: Հստակ չեմ կարող պատասխանել, բայց իմ ասածների մեջ

Հեռուստամարաթոնի արդյունքները վերլուծելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ վստահությունը գահավիժում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում. «Փաստ»

Հեռուստամարաթոնի արդյունքները վերլուծելով՝ կարելի է փաստել, որ Փաշինյանի ու նրա իշխանության հանդեպ վստահությունը գահավիժում է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր ժամանակին բավական ոգևորված էին իշխանափոխությամբ։ Ավելին, տարբեր երկրներից ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն, սփյուռքի բազմաթիվ համայնքներում որոշում է կայացվել չասենք՝ բոյկոտել, բայց գոնե ուղղակի չմասնակցել հեռուստամարաթոնին տարբեր պատճառներով: Նախ՝ շատերը վստահ են, որ այս հանգանակությունն

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անց­կացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մա­սին օրենքը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու

Բարսեղ Բեգլարյան. «Մենք Սերժ Սարգսյանի հետ շատ մտերիմ ենք եւ դա երբեք չենք թաքցրել». «Ժողովուրդ»

Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց իմ խորին համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը չի կարող մեղավոր լինել նման հարցերում։ Առաջին անգամ եմ նման բան լսում։ Այո, «Ֆլեշ» ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի՝ կապ ունենալու մասին չգիտեմ։

Քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծված է

Կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու եւ տպավորություն չստեղծելու, թե քաղաքական մեծամասնությունը որեւէ բան կոծկելու մտադրություն ունի

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թաիլանդի միջև հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ են հայտնաբերվել. «Ժամանակ»

«Վանաձորում հազարավոր գույքեր կան, որոնց մասով գույքահարկ է վճարվում, նույնն էլ մեքենաների հետ կապված։ Մենք ինչպե՞ս պետք է կարողանայինք մտնել բազա՝ ճշտել, թե այդ գույքահարկերը ճիշտ են վճարվում, թե քիչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ կապված ընկերության վերաբերյալ քրեական գործին։ Ասլանյանի խոսքերով, սակայն, այս

Նաիրա Զոհրաբյան. Հայկ Մարությանի որեւէ խոստում առ այս պահը չի կատարվել. «Հրապարակ»

20 վերելակ է բերվել, եւ այդ 20 վերելակները փոխվում են՝ այն դեպքում, երբ որ Երեւանում 4 հազար 500-ից ավելի վերելակ կա, եւ բոլորն էլ Սովետական Միությունից մնացած են։

Եթե ցանկանում եք, կարող ենք Ձեզ փոխանցել Դաեշ-ի զինյալներին: Կարո՛ղ եք վերցնել բոլորին. նախագահ Թրամփ. «Ամերիկայի ձայն»

Լոնդոնում ընթացող ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը մեկնարկեց քաղաքական մի շարք սկանդալներով՝ կապված ԱՄՆ, Ֆրանսիայի ու Թուրքիայի նախագահների՝ դաշինքի ապագայի հարցում ուրվագծված անհամաձայնությամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Լոնդոնում սկսվել է ՆԱՏՕ անդամ երկրների գագաթաժողովը, որի ընթացքում բախվեցին ԱՄՆ նախագահ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Մաքրոնը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի հարցի շուրջ: «Նրանցից շատերը Ֆրանսիայից են, Գերմանիայից, Մեծ

Դաշնակցութիւնը իր ծնունդէն սկսեալ մինչեւ մեր օ­րե­րը ե­ղած է հայ ժո­ղո­վուրդի ա­զա­տագրա­կան պայքա­րի յա­ռա­ջա­պա­հը. ՀՅԴ 129-րդ ա­մեա­կի տօ­նա­կա­տա­րութիւն Պուէ­նոս Այրէ­սի մէջ

Հա­րաւա­յին Ա­մե­րի­կա­յի «Ա­հա­րո­նեան» Կեդրո­նա­կան Կո­մի­տէի նա­խա­ձեռնութեամբ եւ Պուէ­նոս Այրե­սի «Ա­րամ Մա­նուկեան» Կո­մի­տէի կազմա­կերպութեամբ, անցեալ Կի­րա­կի Նո­յեմբեր 30ին, «Խրի­մեան» Վարժա­րա­նի սրա­հին մէջ տե­ղի ունե­ցաւ ՀՅԴ 129 ա­մեա­կի հանդի­սաւոր տօ­նա­կա­տա­րութիւնը՝ աւե­լի քան 200 ներկա­նե­րով: Հանդի­սութեան ներկայ էին Ս. Գրի­գոր Լուսաւո­րիչ ե­կե­ղե­ցիի հո­գեւոր Հայր Սուրբ՝ Ա­րեն Շա­հի­նեա­նը, ՀՄԸ­Մի, ՀՕ­Մի, Հա­մազգա­յի­նի, Պա­տա­նե­կան Միւթեան եւ ՀՅԴ տարբեր մարմի­նե­րու ներկա­յա­ցուցիչներ: Նախքան

Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը քննարկեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ծրագրերը. ԱԳՆ

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների

ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման շուրջ

Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին Հայաստանի

Ժողովրդին դա դուր է գալիս

Քաղաքապետարանին «Կամազներ» նվիրելու, ինչպես նաեւ արաբական շեյխի ներկայացուցիչներին հիասթափեցնելու պատմությունները դարձել են այս օրերի քաղաքական քննարկումների գլխավոր թեման։ (Անգամ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու լուրն իր նշանակությամբ խամրում է «շեյխա-կամազային» կրքերի ֆոնի վրա): Առաջին դեպքում պարզ է, որ Հայկ Մարությանը ղեկավարվում էր ամենաազնիվ մղումներով, բայց փորձի բացակայության պատճառով որոշել էր գործարքը թաքցնել, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի։

ԱՍԵԿՈՍԵ

Որեւէ մեկը ՀՀ-ում անհիմն չի պատժվելու: ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայ-ադրբեջանական սահմանի անորոշ անդորրը. ICG

Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) իր կայքում ներկայացրել է ծավալուն հոդված Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև սահմանամերձ հայկական գյուղերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. 25 տարի է անցել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ կնքված հրադադարից հետո:  Բայց դրանից հետո էլ հաճախակի են բախումներ բռնկվում Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, ինչպես նաև

Նախարարը՝ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված իր տեղակալի մասին. «Եթե հաստատվի, ինձ համար ցավալի կլինի»

«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գևորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝

Ո՞ւր է հասել Հայաստանը հեղափոխությունից հետո

Հայաստանի մարտահրավերների շուրջ հանդիպում-քննարկում Տորոնտոյում ՝ Րաֆֆի Դուդակլյանի մասնակցությամբ

«Հակամարտության կարգավորումը նշանակալի կլինի տարածաշրջանի համար». Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իշխանությունների քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում, Ֆրանսիան մոտ ապագայում խաղաղ կարգավորման հույսեր ունի՞, հարցրեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: «Դիտարկում եմ հակամարտության ծանրությունն ու արժեքը Հայաստանի համար, նրա բյուջեի, տնտեսության, բնակիչների, հատկապես այն երիտասարդների համար, ովքեր իրականացնում են երկար, ծանր եւ վտանգավոր զինծառայություն: Սա

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը մեկնարկեց

Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը կմասնակցեն արագ շախմատի ԵԱ-ին

Վաղը Տալլինում մեկնարկում է արագ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին հայտավորված 474 շախմատիստներից 47-ը գրոսմայստեր է: Նրանց մեջ են Հայաստանի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրեասյանը: Մեր երկու գրոսմայստերները մասնակցելու են նաեւ այս մրցաշարին հաջորդող կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մտածում են՝ ես՝ Փարսադանի տղա Մուրադս գամ հասնեմ էստեղ ու ինձ ասեն՝ нет? Հիմա հա, կարող է գաք հասնեք ու ասենք нет». Հայկ Կոնջորյանը՝ Ծառուկյանին

«Մենք երիտասարդ ենք, բայց շատ լավ հասկանում ենք, թե ինչն ինչոց է, որտեղից ում ականջներն են երեւում, ով ինչ խնդիր է իրականում լուծում եւ իհարկե թույլ չենք տալու, որ հանկարծ փորձեն մանիպուլյացիաներ անեն: Իրենց պատկերացմամբ թույլ օղակ են գտել եւ հարձակվում են էդ թույլ օղակի վրա, չի՛ լինելու»:

Զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկը հայտնաբերվել է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը

Ապօրինի ծառահատման հետքերով (Տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Դեկտեմբերի 1-ին հերթական դեպքը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանները տեղեկացել էին, որ «Սևան ազգային պարկի» Արտանիշ տեղամասից ապօրինի 4 ծառ են հատել: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ժամեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ ծառերը հնարավոր է հատած լինի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 67-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19.30-ի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930