Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-էմիրաթական հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Նշվել է, որ
Լրագրողների փոխանակումը իր մեջ ևս պարունակում է այդ պատգամը, որ հնարավոր է գործնական աշխատել և ինչ-որ արդյունք ունենալ․ Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված Սուրբ ծննդյան տոնավաճառի ժամանակ Զոհրաբ Մնացականյան․ Շատ ուրախ եմ և շնորհակալ, որ արձագանքեցիք ու եկաք այս միջոցառմանը։ Շատ կարևոր միջոցառում է։ Գիտեք՝ մենք ունենք «Բարի գալուստ Հայաստան» հիմնադրամ, որն Արգործնախարարության կողմից ձևավորված մի հարթակ է, որով մենք փորձում ենք միավորել և Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների,
Հայ Առաքելական Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
Հայաստան է գալիս մի շատ որակյալ և մրցունակ գործընկեր․ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Մասդարի և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ
Շատ երկրների թվում է, որ եթե մեկ անգամ ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ապա միշտ այդպես է լինելու. Արթուր Մարտիրոսյան
Նոյեմբերի 30-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ռեֆորում. Պահանջարկում ենք ժողովրդավարություն» խորագրով միջոցառումը: Ծրագիրը իրականացվում է «21-րդ Դարի Առաջնորդների Ֆորում» հասարակական կազմակերպության, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամի և Եվրոպական առաջադիմական հետազոտությունների հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող երկարաժամկետ նախագծի շրջանակներում: Նպատակը հետևողական կերպով զարգացնել և խթանել երիտասարդների ներուժը և բարձրացնել պատրաստակամությունը: Միջոցառմանը ներկա էր CMPartners ընկերության ավագ
ՊԵԿ-ը հորդորում է ենթադրյալ ապօրինությունների մասին խոսել նախևառաջ իրավապահ մարմինների հետ
Ի պատասխան նախօրեին հնչած հայտարարություններին՝ ՊԵԿ-ը հայտնում է, որ ոմանք իրենց անձնական և շատ դեպքերում անօրինական շահերը քողարկելով հանրային շահի ներքո` փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ
Վիտալի Բալասանյան. «Անկախ նրանից՝ մեզ վրա մատ թափ կտան, մենք պետք է ռազմականացնենք Հայաստանն ու Արցախը»
«Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում ելույթ ունեցավ Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանը: Նա խոսեց տարբեր ճակատագրական վիճակներում քաղպաշտպանության պլանից: «2016 թ քաղպաշտպանության պլանն էլ տեսանք, մենք բոլորս պարտավոր ենք առաջնորդվել գոյություն ունեցող օրենքներով… քսանչորս ժամ պետք է խոսենք մեր քաղպաշտպանության պլանից եւ նրանից, թե ինչպես ենք դա օգտագործելու: Մենք այսօր գտնվում ենք ծայրահեղ բարդ վիճակում…»,-ասաց Բալասանյանը
ԱԺԿ կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու առաջադրվեց Աշոտ Ղուլյանը
2020 թվականին մեր երկրում կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական առավել ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն և առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցությունն ունենալու տեսանկյունից: Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ պատկերացնում է այդ ընտրությունների կարևորությունը. նույն օրը մենք որոշելու ենք երկրի և՛ օրենսդիր մարմնի կազմը և՛ գործադիր թևի առաջնորդին՝ հանրապետության նախագահին: Այս հստակ
«Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի բյուջեի մասին» օրենքում նախագծի «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» մասով նախատեսված 12 մլրդ 704 մլն դրամը ավելացրել է, որի արդյունքում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին» կտրամադրվի 14 մլրդ 55 մլն դրամ: Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի նոր իշխանությունները հստակ ընդգծում են գիտության կարևորությունը, քանի որ սա ՀՀ բյուջեի
Հակահայկական քարոզչության ամենագռեհիկ մի տեսակ
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հոդվածը սերբական «Դանաս» օրաթերթին 2019թ․ նոյեմբերի 5-ին «Դանաս» օրաթերթում հրատարակված «Հակաթուրքական և հակաադրբեջանական քայլ» խորագրով հոդվածի կապակցությամբ, որի հեղինակը ներկայացել է որպես «իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Էլդար Հասանով». Պարոն Հասանովը, որն ի դեպ Սերբիայի Հանրապետությունում (և համատեղությամբ նաև Բոսնիայում և Հերցեգովինայում և Չեռնոգորիայում) Ադրբեջանի դեսպանն է, անհայտ պատճառներով որոշեց ներկայանալ որպես գիտնական:
Մասդարը և ԱՆԻՖ-ը 400 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել
Այսօր Աբու Դաբիում ստորագրվել է համատեղ զարգացման համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում: Մասդարի գործադիր
Մեհրիբան Ալիևան Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել․ Նաիրա Զոհրաբյան
Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն: Բայց քանի որ այս
Միքայել Սողոմոնյան. «Ցանկացած զիջում բերելու է շղթայական ռեակցիայի, ընդհուպ Ալիեւի հայտարարած Երեւանի հանձնումը»
Ստեփանակերտում կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը, որը պայմանավորված է 2020 թ.կայանալիք համապետական ընտրություններով: Կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հիմնադրման օրվանից փորձել են իրենց ուրույն տեղն ունենալ քաղաքական դաշտում, վերականգնել հավատը երկրի ապագայի հանդեպ: Ի թիվս այլ խնդիրների, նա անդրադարձավ նաեւ Արցախի անվտանգության խնդրին, հանքարդյունաբերությանը, հիմնադրամների աշխատանքներին, կառավարման համակարգի փոփոխությանը, կոռուպցիոն սխեմաներին, որոնց արդյունքում
Նոյեմբերի 24-ից 30-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3500 կրակոց
Նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ
Բենզասղոցով ծառ հատելիս ճյուղն ընկել է 28-ամյա տղամարդու գլխին․ վերջինս մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել։
Կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայող է բռնվել
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման
«Հիմա ավելի շատ կարող ենք աշխատել հասարակության հետ, նպաստել քաղաքացու արժանապատվության վերականգնմանը»
Իրավապաշտպան Լարա Ահարոնյանը, որը Հայաստան է տեղափոխվել Բեյրութից, արդեն տասը տարուց ավել է Հայաստանում եւ Արցախում պայքարում է գենդերային հավասարության, կանանց վերարտադրողական առողջության, ընտանեկան, սեռական բռնության ենթարկված կանանց իրավունքների համար: «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի համահիմնադիր Լարա Ահարոնյանը կանանց իրավունքների համար պայքարը սկսել է 2003 թվականից, այն ժամանակ պետական համալսարանում, որպես ուսանող, կանանց իրավունքների մասին քննարկումներ էին
ՃՏՊ Երևանի Նորագավիթ թաղամասում․ 28-ամյա վարորդը մահացել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 05:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Բնակարանամուտ՝ կիսակառույցում 10 ձմեռ անցկացնելուց հետո
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում բնակարանամուտ են տոնել: Սկզբում նկուղում, ապա կիսակառույցում դժվար օրեր անցկացրած Տեր-Սահակյանները վերջապես տանտեր են դարձել: Բազմանդամ ընտանիքը երկար տարիներ զուրկ է եղել այդ հնարավորությունից: Տասնամյակների միակ առաջընթացը եղել է նկուղային հարկից կիսակառույց տեղափոխվելը, որի շինարարությունը նախաձեռնել է ընտանիքի պապը՝ Մհերը: Նրա սկսածը հնարավոր է եղել ավարտին հասցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում
Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հետևանքով ծանր վիրավորում է ստացել Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը․ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և
Ռուսլան Բաղդասարյան․ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել․ «168 ժամ»
Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի
Ինչպե՞ս են դատավորները մարտնչում արդարադատության դեմ
Դատարանի սեպտեմբերի 25-ի վճիռը «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 29-ի թվագրությամբ հոկտեմբերի 30-ին: Հոդվածագիր նախկին դասախոսն անձամբ է գնացել ստանալու վճիռը՝ այն բողոքարկելու համար: Ներկայացնում ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ն՝ ընդդեմ Նորիկ Սարգսյանի, «Առավոտ» օրաթերթի, «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին գործով՝ պատասխանող Նորիկ Սարգսյանի հրապարակումը:
ՀՀ կառավարությանը դեռևս չի հաջողվում ճիշտ օգտագործել համայն հայության ներուժը. «Փաստ»
Անցած տարի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք ստանան ժողովրդի մեծամասնության քվեն, ապա երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումների հոսքը, տնտեսության զարգացումը և սփյուռքից ներգաղթը դեպի Հայաստան։ Փաշինյանը մեծ կարևորություն էր տալիս նաև սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ
Որո՞նք են նոր իշխանության ընդունած «Հեղափոխական» օրենքները․ «Հրապարակ»
Շուտով կլրանա յոթերորդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին։ Որոնք են մեկ տարվա ընթացքում ընդունված այն հիշարժան օրենքները, եւ որքանով են դրանք փոխում ՀՀ շարքային քաղաքացու կյանքը, դիտարկենք միասին։ Այսպիսով՝ ամենահեղափոխական օրենքը, որն ընդունվեց ի պատիվ թավշյա հեղափոխության, ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր սահմանելու մասին է։ «Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության
Հայաստանյան իշխանությունները, կարծես, բավականին ամբիցիաներ ունեն Արցախում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով․ «Փաստ»
Արցախում գարնան սկզբին սպասվելիք ընտրությունները որոշակիության փուլ են մտնում։ Քաղաքական ուժերը և հիմնական դերակատարներն արդեն ուրվագծվել են։ Դժվար թե շատ մեծ անակնկալներ լինեն, թեպետ ոչինչ չի բացառվում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում սպասվելիք ընտրություններին, առկա վերադասավորումներին։ «Սպասվելիք ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ և՛ նախագահական, և՛ ԱԺ ընտրությունները նույն օրն
«Կոմիտասյան գոհարները ոչ ոք չի խլի, եթե ինքներս չկորցնենք դրանք»
Օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի հետ մեր հանդիպման առիթը Youtube-ում նոյեմբերի կեսերին տեղադրված «Քարեղեն երաժշտություն» ֆիլմն էր, որը ներկայացնում էր երգչուհու արտասահմանյան ելույթներից մեկը՝ «համեմված» հայկական ճարտարապետական կոթողներով, այդ թվում՝ Գառնու տաճար, Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիներ: Ֆիլմում կան պատկերասրահում նկարահանված կադրեր: Նկարներից ու քանդակներից ճանաչելի են Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքները: Տեսաֆիլմը սկսվում է երգչուհու
Լոնդոնում անցորդների վրա հարձակված տղամարդը նախկինում դատված է եղել ահաբեկչության հետ առնչվող հոդվածով
Ուրբաթ երեկոյան Լոնդոնի կամրջի վրա մի տղամարդ հարձակում է իրականացրել անցորդների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, երկու մարդ ստացած վիրավորումներից մահացել է: Լոնդոնի ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա, հանցագործը սպանվել է, նրա մարմնի վրա հայտնաբերվել է պայթուցիկ սարք, հաղորդում է BBC-ն: Ավելի ուշ ոստիկանությունը հրապարակել է հարձակվողի անունը՝ դա 28-ամյա Ուսման
«Գարուն»-ը դուրս մնացել պետական աջակցությամբ լույս տեսնող պարբերականների ցանկից․ «Ժամանակ»
Երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արձագանքելով մեր հարցմանը, ուղարկեց մշակութային այն պարբերականների ցանկը, որոնց 2020թ․ պետական աջակցություն է տրամադրվելու, մեր աչքից չվրիպեց, որ այդ ցանկում բացակայում է 1967 թվականից լույս տեսնող «Գարուն» հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը, որը ժամանակին հայտնի գրողների, քաղաքական գործիչների կայացման համար լավագույն դպրոց էր։ «Գարուն»-ի գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանից հետաքրքրվեցինք,


















































