Օրվա լրահոսը

Փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ ցանկանալով կոծկել սեփական սխալները․ Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները: Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում (որի համար տարեկան ծախսված

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և արմավիրցիների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Իմ քաղաքից հեռու մնացեք ձեր պիցայակերներով` իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ Արմավիրում անցկացվող ակցիային։ Ակտիվիստը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և արմավիրցիների միջև բախում է տեղի ունեցել։ https://www.facebook.com/100025781836193/videos/485250812344309/

«Լոռի ՖԱ»-ն ջախջախեց «ՖԱ Երևանին»․ Ffa.am

Ffa.am -Դեկտեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Ալաշկերտ»-«Փյունիկ» 1:1 (0:1) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Տիագո Գալվաո, 34, 11մ («Ալաշկերտ»), Արտակ Եդիգարյան, 23 («Փյունիկ») «Լոռի ՖԱ»-«ՖԱ Երևան» 8:0 (2:0) Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Արտուշ Քերոբյան Գոլերը` Ջոնել Դեսիրե, 32, 59, 60, 11մ, 64, 90, Լուիս Մաթեուս, 43, Ռոբերտ Մինասյան, 53, 76 «Արարատ–Արմենիա»-«Ուրարտու» 0:0 Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Սուրեն Բալիյան

ՀՀ ժողովրդական նկարչի հոբելյանը նշվեց առանց կառավարության ներկայացուցիչների

Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պատկերագրքի շնորհանդեսն ու ծննդյան  70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Դահլիճը լեփլեցուն էր, մարդիկ՝ մտերիմներ, արվեստասերներ, արվեստագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, նույնիսկ երկու ժամ շուտ էին եկել: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ «Նաիրյան» վոկալ անսամբլը, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մասնակիցները, Դանիել Երաժշտի ձեւակերպմամբ՝

Էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային․ կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը: Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին: Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի

Հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի․ Shamshyan.com

Shamshyan.com – այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային

Ընտանեկան բռնարարին հանում են իր տնից, ցրտին սառում է, հենց տուն է գնում՝ բռնում դատում են. Քննիչներն ու փաստաբանը՝ պրակտիկ խնդիրների մասին

Ասենք, ամուսինը բռնարար է ու ոչ մի բարեկամ չունի, ոչ մեկի տուն չի կարող գնալ: Նրան թողնում են այս ցրտին դրսում, զգուշացնում են, որ 100 մետր շառավղով չմոտենաս, տուն չգնաս: Եթե պայմանը խախտեց, գնաց տուն, որ ցրտից չմեռնի, նրան բռնում եւ դատի են տալիս, քրեական պատասխանատվության են ենթարկում: 2018-ին քննվել է նման 9 քրգործ, 2019-ին` միայն 6 ամսվա ընթացքում՝ 28 քրեական գործ, ընդ որում, զգալի մասն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

Արմավիրի մարզում մի կին զարմացրել է քննիչներին. նա հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են, հարցրել են՝ ո՞վ, պատասխանել է՝ ամուսինս 9 տարի է ինձ բռնաբարում է

Պարզվում է՝ անցյալ տարի Արմավիրի մարզում մի ուշագրավ դեպք է գրանցվել: Մի կին հայտնել է քննիչներին, որ իրեն բռնաբարել են: Քննիչը մանրամասն կնոջը լսելուց հետո զարմացել է, թե այս ի՞նչ արտառոց դեպք է՝ հարցնում եմ՝ ո՞վ է բռնաբարել, ասում է՝ ամուսինս, հարցնում եմ՝ ե՞րբ ասում է՝ «էս 9 տարի է»: Այսինքն, 9 տարի ամուսնու կողմից բռնաբարվելով՝ կինը նոր միայն դիմում է՝ գործ հարուցելու ու ամուսնուն պատժելու:

Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների եւ ի՞նչ դերակատարում կունենա Մեհրիբան Ալիեւան

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հնաձնաժողովի նախկին անդամ Միհրան Հակոբյանը: -Ադրբեջանում հաջորդ տարի նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Արդեն իսկ խոսվում է իշխանությունն Իլհամ Ալիեւից Մեհրիբան Ալիեւային փոխանցելու հավանականության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ հրատապ անհրաժեշտություն առաջացավ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների, ի՞նչ սցենարներ են հնարավոր այդ ընտրությունների արդյունքում: – Իրականում շատ դժվար է կանխատեսումներ անել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տապակած սոխով կարկանդակ

Ձմռան ցրտաշունչ օրերին թեթեւ աղցանների փոխարեն ինչ-որ ջերմացնող բան ենք նախընտրում ուտել՝ տաք ապուրներ կամ կարկանդակներ: Տապակած սոխով այս կարկանդակը հեշտ է պատրաստվում եւ իսկապես շատ համեղ է: Խմորի համար կարող եք վերցնել ինչպես պատրաստի շերտավոր խմոր, այնպես էլ, ինչը շատ ավելի նախընտրելի է, արագ պատրաստել «ծեծած խմոր», որի բաղադրատոմսը այստեղ է: Անհրաժեշտ մթերքները Ծեծած

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետություններին վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մեր նախագահների փոխհարաբերությունները

Որ տխրահռչակ Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, ավելի ճիշտ՝ Մարտի 1-ի իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը, դա գրեթե բոլորն են հասկանում ու գիտակցում:  Այսինքն, գրեթե բոլորն են հասկանում ու գիտակցում, որ Մարտի 1-ի գլխավոր ու հիմնական շահառուն Սերժ Սարգսյանն էր,  բայցեւ գրեթե բոլորն են հասկանում, որ Մարտի 1-ի գլխավոր ու հիմնական պատվիրատուն

Դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրի մարզում․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ Ինչպես հայտնում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսին՝ երկրի Միավորման օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ամենայն ջանք գործադրել երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար:   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ

Պատը, որը կառուցել է․․․ օրենսդիրը

Պատկերացրեք, որ ձեզ պետք է կառուցել քարե պարսպի վեց մետր երկարությամբ հատված։ Ոչ թե առանձնատուն, կամ քսան հարկանի շենք, կամ կամուրջ՝ Հրազդանի վրայով, կամ վերնախավային (էլիտար), ասենք, «Արամազդի» թաղամաս, այլ ձեր եւ ձեր հարեւանի հողամասերի միջեւ ցանկապատի բացակայող մի հատված։ Ինչի՞ց սկսել․․․ Բնականաբար․․․ թույլտվությունից։ Ճիշտ է, ձեր պապերը բազմիցս կառուցել են նման «հատվածներ» եւ առանց

ՀՀ տարածքում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:   Լարսի

Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այս մասին հաղորդում է infoteka24.ru կայքը՝ վկայակոչելով յութուբյան օգտատեր Եվգենի Միխայլովին: Հաղորդվում է, որ Արմավիրի հայ համայնքը ստիպված էր ենթարկվել քաղաքային իշխանությունների որոշմանը և ապամոնտաժել հուշատախտակը: Ավելի վաղ այդ հուշատախտակը վանդալիզմի էր ենթարկվել Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է արագ շախմատի ԵԱ-ին

Մոնակոյում մեկնարկած արագ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր խաղացվել է հինգ տուր: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող Լիլիթ Մկրտչյանն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ առայժմ 18-րդն է: Վաղը 106 մասնակիցները կշարունակեն պայքարը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

EmpYraY-ի նոր տեսահոլովակում օգտագործվել են Թավշյա հեղափոխության մասին BBC-ի լրագրողների մեկնաբանությունները

EmpYraY ռոք խումբը սիրով ներկայացնում է նոր կազմով առաջին երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Անպարտելի» և նվիրված է անպարտելի հայ ժողովրդին… Տեսահոլովակի մեջ օգտագործվել են 2018 թ. Թավշյա հեղափոխության մասին BBC-ի լրագրողների մեկնաբանությունները:

Կյանքի ու մահվան սայրաբերան կածանին

Օրը պաղ էր, ցողառատ: Երկինքը՝ պարզ ու շողուն: Մեքենայով իջնում էի վար՝ քաղաքամեջ: Անտառափեշի հյուրատնից վար՝ ճամփեզրին, սևուլունք մեծ դժնիկենու տակ հանգչող մասրենու մոտ կանգնած էր չորուկ մի ծերունի: Կանգ առա: Հայացքով ու գլխի թեթև շարժումով առաջարկեցի նստել: Շրթունքներին թույլ ժպիտ խաղաց: Մոտեցավ, աչքաթարթով քաղաքավարի բարևեց իջնող կողապակու բացվածքից, բացեց դուռը և նստեց լռիկ: Դեմքն

Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած Արթուր Դավթյանը Ռուսաստանի Պենզա քաղաքում հավասարը չի ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության բազմամարտում: 35 մարզիկների պայքարում Արթուր Դավթյանը վաստակել է 84,85 միավոր եւ բարձրացել պատվո պատվանդանի ամենավերին աստիճան: Երիտասարդ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը եզրափակել է լավագույն տասնյակը: Մամուլը նշում է, որ թիմային պայքարում Հայաստանը  15

Գեղամ Ստեփանյան. «Պարտավոր ենք առաջարկել մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող թեկնածուի»

Նոյեմբերի 30-ին Արցախում կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը հայտարարեց գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին եւ նախագահի թեկնածու առաջադրեց Աշոտ Ղուլյանին։ Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշեց, որ 2020 թ. կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում  քաղաքական ակտիվ դերակատարում ստանձնելու,

Եվս 5 «Կամազների» ոդիսականը․ 4 բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն՝ 5 ձնամաքրման մեքենա․ Թեհմինա Վարդանյան

Եվս 5 «Կամազների» ոդիսականը․ Հստակ տեղեկություններ ունեմ, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին քաղաքապետարանի կողմից «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը տրվել են Արշակունյաց 18, 18/4, 18/5 և 18/10 հասցեներում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություններ, իսկ փոխարենը՝ 5 ձնամաքրման մեքենա։ Մենք մինչ այս խոսում էինք աղբատար մեքենաների մասին, բայց արի ու տես, որ սա դեռ ամենը չէ։ Էլ ի՞նչ սպասենք

Զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին

Հրանտ Մելքումյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Խորվաթիայում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Զագրեբում ավարտված միջազգային մրցաշարում 11 հնարավորից եւս երկու գրոսմայստերի հետ միասին վաստակել է 7,0 միավոր: Նա բաժանել է 2-ից 4-րդ հորիզոնականները եւ միայն լրացուցիչ գործակիցներով եզրափակել առաջատարների քառյակը: Իսկ մրցաշարի միանձնյա հաղթող դարձել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 7,5 միավորով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930