Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. «Տեխնոլոգիական հեղափոխության համար Ֆրանսիան Հայաստանի կողքին է»

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում RINArmenia նախագծի շնորհանդեսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը փաստեց, որ այս տարի համացանցը նշել իր 30-ամյակը, ինչը նշանակում է, որ այն արդեն հին է եւ ժամանակն է մտածել զարգացնելու մասին: Հավելեց, որ համացանցի մասին վերջինիս հիմնադիր Լուի Պուզենն արդեն սկսել է մտածել RINA (Recursive Inter Network Architecture) ծրագրի շրջանակներում:  Մանրամասն՝ տեսանյութում

Վճռաբեկը վարույթը մերժել է

Ինչպես տեղեկացրել էինք, 2019 թվականի օգոստոսի 29-ին գրավոր ընթացակարգով քննելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/3404/02/17 վճռի դեմ կայացված քաղաքացիական գործով (ըստ հայցի՝ Վահե Հակոբյանն ընդդեմ Արթուր Գրիգորյանի, «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության, «Անկախ լրագրողների ցանց» հ/կ-ի, «Սյունյաց աշխարհ»

Թուրքիայում հայերից բռնագրավված «Սանասարյան հան» շենքը հյուրանոցի կվերածվի. Ermenihaber

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անտարբերության համար: Պատգամավորը նկատել է տվել, որ վերականգնման ընթացքում վնաս են հասցվել պատմական մի շարք շինությունների: Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան հան» շենքին: Վերջերս

Արցախում զինվոր է զոհվել, կա նաեւ վիրավոր. ԱՀ ՊՆ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընտրության մեխանիզմը լավագույնը չէր

Արդեն իսկ ձեւավորված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ բացի նրա ընտրության մեխանիզմի հետ կապված հարցերից, այլ բաների մասին խոսելը լրիվ անիմաստ է եւ ուշացած: Փաստացի, իշխանությունների կողմից անտեսվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից արված ավելի ժողովրդավարական առաջարկը՝ հանձնաժողովի ձեւավորումն իրականացնել մրցութային կարգով: Իհարկե, միայն Տիրոջն է հայտնի, թե հանձնաժողովի այս ընթացակարգով եւ այս թեկնածուներով ձեւավորումն էր ավելի

Արթիկ քաղաքում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

Ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոստիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել անկուսակցական Ավետ Պողոսյանը

Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Կոմայից դուրս եկած արվեստագետն առաջին հյուրախաղով Հայաստանում է

Հոկտեմբերին աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի՝ Լոս Անջելեսի օպերային թատրոնի գլխավոր տնօրենի (2003 թվականից) պարտականությունները վայր դնելու առիթով բուռն քննարկում էր ծավալվել նաեւ մեր արվեստագետների շրջանում: Հիշեցնենք, որ երգիչը մեղադրվում էր շուրջ երկու տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Այս կապակցությամբ մեր արվեստագետներից ոմանք մտաբերում էին ժամանակին ճանաչված մեր որոշ արվեստագետների, հատկապես երաժիշտների նկատմամբ դատական գործերը,

Թուրքական իշխանական մամուլը ոչ թե հերքում է Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ…

Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։

Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենի հետ

43-ամյա կինը փորձել է որպես որդեգրող հաշվառվածներից կազմակերպել երեխաների որդեգրումը՝ գումարների դիմաց երեխաների փաստացի առքը

43-ամյա կինը, օգտվելով երեխայի խնամքն ստանձնելու ցանկություն հայտնած անձանց՝ որդեգրման գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից, 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել մի դեպքում օտարերկրյա, մյուս դեպքում՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ համապատասխանաբար՝ 20.000 եվրո և 5.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց նախաձեռնել վերջիններիս կողմից խնամքը ստանձնելու նպատակով, Հայաստանի մանկատներում գտնվող առողջ երեխաների որդեգրումը:

Գյումրին կհյուրընկալի քանդակագործների եւ արվեստաբանների

Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կազմակերպության նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ դեկտեմբերի 15-21-ը կանցկացվի Քանդակագործական սիմպոզիում: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն, Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ սիմպոզիումին աջակցում է ԱՊՀ մշակութային հիմնադրամներից մեկը, ինչի արդյունքում էլ սիմպոզիումը ստացել է «Վերելք-2» անվանումը: Արթուր Գեւորգյանը նշեց, որ սիմպոզիումին մասնակցելու

«Ես կարող եմ երդվել իմ միակ երեխայով՝ զանգովի արդարադատություն ինձ մոտ չի եղել». Ալվինա Գյուլումյան

Մեր զարմանքին, որ, փաստորեն, ինչքան էլ դուք հոգու խորքում վստահ լինեք, որ ընտրությունները կեղծված են, այլ որոշո՞ւմ եք կայացնում՝ տիկին Գյուլումյանը պատասխանեց. «Ես ինքս կարող եմ շատ վստահ լինել, բայց եթե դատարան ապացույց չբերեցին, ես ոչինչ անել չեմ կարող: Ես չեմ կարող ասել՝ ես լսել եմ, կամ ես տեսել եմ, իմ աչքի առաջ լցոնում է եղել: Ես կարող եմ ընդամենը լինել ցուցմունք տվողներից մեկը, բայց այդ դեպքում պետք է գործի քննությանը չմասնակցեմ»:

Ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը

Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը նվիրաբերված գործող բիզնես: Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:

Էկոտոպրակները կարող են նոր մշակույթ դառնալ

Ինչպես գիտեք՝ առաջիկա տարիների ընթացքում պոլիէթիլենային տոպրակները կդառնան վճարովի, այնուհետեւ կարգելվի դրանց արտադրությունը։ Կտորե կամ թղթե տոպրակների օգտագործումը հասարակության համար մշակույթ դարձնելը նույնպես ժամանակ է պահանջում, իսկ դրան ուղղված ծրագրեր կան։ «Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի» էկոլոգիական ծրագրերի ղեկավար Մարգարիտա Աչիկյանը պատմում է իրենց իրականացրած դասընթացների մասին ու բացատրում պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու կարեւորությունը։ «Կտորե տոպրակները երկար

Ռուստամ Բադասյան. «Սա ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հավելյալ քայլ է». քննարկվում է ՍԴ անդամների պաշտոնանկության աղմկահարույց նախագիծը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը: Հիշեցնենք, այս նախագիծը դեռ հանրային քննարկումների փուլում մեծ աղմուկ բարձրացրեց: Այն վերաբերվում է Սահմանադրական դատարանի գործունեության ժամկետը վաղաժամ դադարեցնելուն` կամավոր հիմքով նրանց վաղաժամ թոշակի ուղարկելով, որի ընթացքում պահպանվելու են բոլոր վճարները, որոնք նրանք պետք

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում. ԱԳՆ

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ

Մեկ բաժակ սուրճի շուրջ՝ մարդու իրավունքների մասին  

Երիտասարդ եվրոպական դեսպանները շրջեցին Երևանում մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով Դեկտեմբերի 1-ին Երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով շրջեցին Երևանի փողոցներում: Երիտասարդներն անվճար սուրճ հյուրասիրեցին հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին վերաբերող մեսիջներ կրող բաժակներով, ինչպես նաև զրուցեցին մարդու իրավունքների և դրանց կարևորության մասին: Բոլոր հետաքրքրվածները միացան միջոցառմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը կյանքի, աշխատելու,

19-ամյա երիտասարդը, հետևից քարով փորձել է հարվածել Չուլջյանի գլխին, որից հետո մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, դանակով հարվածել է 66-ամյա տղամարդուն

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված

Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և որպես մարդ, ով ուներ բարձր արժեհամակարգ. ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ընտանիքին ու հարազատներին, որում ասվում է. «Խոր կսկիծով տեղեկացա անվանի գիտնական, գիտության կազմակերպիչ ու հմուտ մանկավարժ, իմ ուսուցիչ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի մահվան մասին։ Նա առանձնահատուկ էր թե՛ որպես պրպտուն գիտնական, թե՛ որպես գիտության բազմափորձ կազմակերպիչ, թե՛ որպես իսկական մանկավարժի որակներով օժտված դասախոս, և, իհարկե,

60-ամյա կինը բողոք է ներկայացրել ամուսնու դեմ, որը չի ուզել իր հետ գնալ բարեկամի հարսանիքին

Քննչական կոմիտեի անդամները սկսեցին հիշել կոնկրետ դեպքեր, թե ինչպես է մայրը աղջկան առեւանգել ու տվել իր ուզած փեսային, հայրն էլ իր հերթին՝ իր ուզած փեսայի մոտ տարել՝ առանց աղջկա կամքի:

«Սիմենս»-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ջո Կասերի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր

Դավիթ Խաժակյանը Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Հարգելի պարոն Մարության, Օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում

Կոմիտաս վարդապետը բերեց հայկական երգարվեստի և մեր ողջ մշակույթի հանդեպ խնամքով վերաբերմունքի պահանջ. Գարեգին Երկրորդ

Դեկտեմբերի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, պետական այրեր, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների

Անթույլատրելի է, որ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել դատավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով. Ասյա Օվանյան

Արհեստական ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ, այլ ոչ թե ՍԴ-ում Սահմանադրական դատարանը մնացել է միակ անկախ մարմինը, որի հետ իրավաբանական համայնքը կապում է արդարադատության իրականացման հնարավորությունը։ Հարցրեք ցանկացած գործող փաստաբանի, և նա կհաստատի, որ այսօրվա կախյալ դատական համակարգի դեմ պայքարում վերջին օղակը մնում է Սահմանադրական Դատարանը, որտեղ կարելի է ակնկալել սահմանադրական արդարադատության իրականացում։ Հարցրեք դեռևս

Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու փոխարեն, այդ ծառայությունը պետք է դարձնել առավելագույնս գրավիչ. Ավետիք Չալաբյան

Անցած շաբաթը հագեցած էր իրադարձություններով, սակայն նրանցից մեկը հատուկ անդրադարձ է պահանջում։ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նա առաջարկվում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ բյուջե վճարել 10 000 000 ՀՀ դրամ, և ծառայել բանակում ընդամենը 1 ամիս , այսինքն` փաստացի չծառայել): Ես չէի անդրադառնա Հայկ Սարգսյանին

Էլեկտրագնացքի բախման հետևանքով տուժվածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1995 թ.)

Կոճապղպեղով սառնաշաքար՝ հազի, կոկորդի ցավի դեմ

Հազը, կոկորդի ցավը, մրսածությունն ու հարբուխը շատերին են անհանգստացնում եղանակային այս պայմաններում, սակայն այս տհաճ երևույթներից կարելի է ազատվել բնական և շատ պարզ բաղադրատոմսի օգնությամբ․ պատրաստում ենք կոճապղպեղով սառնաշաքար։ Կոճապղպեղի բուժիչ ազդեցությունը նորություն չէ, իսկ այս բաղադրատոմսում այն առավել արդյունավետ է, քանի որ միանգամից մի քանի օգտակար մթերքի հետ է համադրվում։ Կոճապղպեղով սառնաշաքար պատրաստելու համար անհրաժեշտ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930