Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար. վարչապետը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և

Տեսչական մարմնին էին տրամադրվել աշխատանքի վայրում տեղի ունեցած 27 դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը

Այլընտրանքային արհմիության՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիմաց կարելի է «բացակա է» բառը գրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության հիշատակված պահանջների կատարման արդյունավետությունը գնահատելու համար դիմել է Տեսչական մարմնի ղեկավարին։ Ստացվել է պատասխան այն մասին, որ 2017-2019 թվականների ընթացքում գործատուների կողմից Տեսչական մարմնին են տրամադրվել աշխատանքի վայրում տեղի ունեցած թվով 27 դժբախտ

«Ապրիլյան» հանձնաժողովը բարձրաստիճան հյուր կունենա

Հանձնաժողովի հյուրը, մեր տեղեկություններով, լինելու է այդ շրջանում հետախուզական ծառայություններից մեկի ղեկավարը:

«Պաշտոնյայի հարազատը, գտնվելով սահմանին, իր վրա կրակ է հրահրում». Լիկա Թումանյանը՝ Աննա Հակոբյանի մասին

«Գուցե վաղը չէ մյուս օրն ակտիվ հրետակոծման ենթարկվի այն կետը, որտեղ գտնվում է պաշտոնյան»,-կարծում է Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրենը:

«Լիբանանում խուճապի մթնոլորտ չկա, բայց դեպի ՀՀ հայացքները շատացել են». Շահան Գանտահարյան

Օրինաչափ կլինի, որպեսզի Հայաստանից հնչի անհանգստություն՝ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցների, ես կասեի՝ քաղաքացիների վերաբերյալ

«Կոֆե խմող» խաղացնելով եւ անիմաստ կադրային քաղաքականությամբ հազիվ էլ այսքանը»

Ասում է նախկին Ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանը – Aravot.am-ում հրապարակված ձեր՝ «Եթե գրագողության դեմ պայքարը գլխավորում է գլխավոր գրագողը՝ ես չեմ հավատում այդ պայքարին» վերնագրով հոդվածը վարչապետին ուղղված բաց նամակի ձեւաչափով էր, որեւէ արձագանք ստացա՞ք: – Պաշտոնական ոչ մի պատասխան: Նույնիսկ անմիջական դիմումներիս չեն պատասխանում գիտության հլու- ծառա չինովնիկները, ուր մնաց՝ նրանց գերագույն

Ադրբեջանի խորհրդարանը կցրվի. կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Regionmonitor

Regionmonitor. Ադրբեջանում որոշում է կայացվել ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել: Այսօր Բաքվում տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը: Որոշումը խորհրդարանի օրակարգ կբերվի վաղը՝ նոյեմբերի 29-ին: Նշենք, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, ուստի սպասվում է, որ վերոնշյալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ը՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին

«Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք

«Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, իրականում երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության  կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։

Գեղեցկուհիների նվագախմբից մինչեւ Կուստուրիցա ու Բելուչի, ապա՝ երեւանյան բեմ

Հարցազրույց բելգիաբնակ ջութակահար, պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի հետ – Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ճանաչված երաժիշտների Հախնազարյան ընտանիքը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հանդիսատեսի հետ նշեց հոր՝ մոսկվաբնակ ջութակահար, պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի ծննդյան հոբելյանը: Հրավիրված էիք նաեւ դուք: Համերգի ավարտին հանդիսատեսը փաստում էր, որ Հախնազարյանների բարձրարվեստ կատարումները նորություն չէին, սակայն հայտնություն էր Խաչատուր

Շուշանիկ Ներսիսյան. «… Եթե չէ, ապա պետք է բոլոր ավտոմեքենաները Գյումրիում մաքսազերծվեն». «Հայկական ժամանակ»

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ու նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը երեկ Գյումրիում հանդիպել են ավտոներկրող կազմակերպություններ ներկայացուցիչներին: Հանդիպման եւ խնդրի մանրամասների մասին զրուցել ենք Շուշանիկ Ներսիսյանի հետ։ – Տիկին Ներսիսյան, շուրջ 2 տասնյակ ավտոներկրողներ նշում են, որ Գյումրու ավտոմաքսատանը բեռնարկղերով ներկրված ավտոմեքենաները շատ դանդաղ են բեռնաթափվում, քանի որ բեռնաթափող կազմակերպությունը փորձառու չէ: Տեղյա՞կ

Նախարարությունը ցանկանում է Գնահատման և թեստավորման կենտրոնը հանել կառավարության ենթակայությունից և բերել իր ենթակայության տակ. «168 ժամ»

Մյուս նորամուծությունն այն է, որ քննարկվում է ընդունելության քննությունը մաս-մաս հանձնելու և դրանց հանրագումարով բուհ ընդունվելու տարբերակը։ Աշակերտը կարող է 6 կիսամյակ հանձնել քննությունները և իր ստացած թվանշանով դիմել բուհ։

«Այս տարվա խորհրդանիշ մկնիկը սիրում է փայլեր»

Դիմահարդար Լուիզա Գրիգորյանը՝ 2020թ. հարդարման միտումների մասին Դիմահարդարումը մեր օրերում աղջիկների եւ կանանց առօրյայի անբաժանելի մասն է կազմում։ Յուրաքանչյուր կին ցանկանում է ընդգծել դիմագծերը ճիշտ, տոնին համապատասխանող դիմահարդարմամբ։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք դիմահարդար Լուիզա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի դիմահարդարմամբ արժե դիմավորել 2020  թվականը, որն ըստ հորոսկոպի՝ մկան կամ սպիտակ առնետի տարի է: «Ամանորին խորհուրդ կտամ

Երբեւէ լսե՞լ եք, որ այդ ընդդիմությունն իշխանությունների հետ բանավեճի մեջ մտնի Հայաստանի ապագայի վերաբերյալ որեւէ հարցի շուրջ. «Հայկական ժամանակ»

Չկա այդպիսի բան ու չի էլ կարող լինել։ Նրանց փաստարկները բացառապես անցյալին են վերաբերում՝ «մեր ժամանակ ավելի լավ էր» կամ «մեր ժամանակ էլ մի բան չէր, բայց դուք մեզանից վատն եք»։

Կառավարությունը հետեւողականորեն շարունակում է այն, ինչի համար մեղադրում էր նախկիններին. «168 ժամ»

Նախորդ շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց միանգամից երեք նոր վարկային համաձայնագրերի։ Այդ համաձայնագրերով Հայաստանը կստանձնի շուրջ 86 մլն եվրոյի նոր վարկային պարտավորություններ։ Բոլոր երեք համաձայնագրերն էլ ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում՝ հասարակության աչքից ու ականջից հեռու։

Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Փաշինյան–Պուտին հարաբերություններին. Պեսկով. Սպուտնիկ Արմենիա

Սպուտնիկ Արմենիա. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում

Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը. «Ժողովուրդ»

Ըստ որոշ մասնագետների՝ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո գույքահարկի (հողի հարկի) հավաքագրումը կրկնակի կաճի։

Փոխվե՞լ է Իլհամ Ալիեւը եւ նրա դաստիարակած հասարակությունը

Ինչո՞ւ չեն Ադրբեջանում «անվտանգության նկատառումներից ելնելով» թույլ տվել հայ լրագրողներին շփվել շարքային ադրբեջանցիների հետ Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի եւ Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելեցին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան եւ Արցախ: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս առիթով նշել էր. «Ծրագիրը նախապատրաստվել եւ կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական

Արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում. «Փաստ»

Պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո: Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ

2020 թվականի սկզբին կստեղծվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով. «Ժողովուրդ»

Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը ենթադրում են 2020 թվականի սկզբին, մասնավորապես, փետրվար ամսին ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Ըստ այդմ, փետրվար ամսից ակտիվորեն գործելու է հանձնաժողովը, որը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Եվ հետաքրքիր է, որ ռազմավարությամբ նախատեսված է այդ հանձնաժողովը ստեղծել առաջին եռամսյակում՝ հստակ

Կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել էր գողություն. 30-ամյա երևանցուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն: Իրականացված մեծածավալ քննչական և

Խախտումների փաստեր են հավաքում 1991 թ․ սեպտեմբերից ի վեր բոլոր հետընտրական գործընթացների վերաբերյալ. «Ժամանակ»

 Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հղել էինք հետևյալ հարցերը։ 1․ Անցումային արդարադատությանը, վեթինգին վերաբերող ի՞նչ օրենսդրական նախագծեր է պատրաստել ՀՀ արդարադատության նախարարությունը։ 2․ Իրավաբանները ներկայացրել են, որ կա անցումային արդարադատության չորս գործիք՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, վնասների փոխհատուցման ծրագիր և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե կոնկրետ վերջին մեկ տարվա ընթացքում ինչպես

Էդմոն Մարուքյան. «Մեզ այլեւս չպետք է դիմեն երաշխավորելու համար, ես այլեւս ոչ մեկին երաշխավորություն չեմ տալու». «Հրապարակ»

«Երբ պատգամավորն ասում է, որ երաշխավորում է, որ նա կներկայանա, երաշխավորում է, որ նրան չկալանավորեն, բայց չի երաշխավորում, որ այդ մարդուն թողնեն երկրից գնալ։ Է, չթողնեիք գնար։ Այսինքն՝ այստեղ օրենսդրական խնդիր կա»

ՀՀ նախագահը ստորագրել է քաղաքացիական, քրեական և քրեադատավարական ոլորտները կարգավորող մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գործիք է լինելու քաղաքական հակառակորդների նկատմամբ հրահանգավորված քրեական գործերի հարուցման համար.  Փաստաբանների պալատի անդամ

Մեծ է մտավախությունը, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նույն սկզբունքով՝ կարևոր չէ նախագծի որակը, կարևորը՝ փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Այդպիսին է հասարակության պահանջը: Կարևորը հանրային իշխանության կողմից դրված նպատակին հասնելն է: Եթե վերանանք նախագծի փիլիսոփայությունից, նախագծի հիմնավորումները, ինչպես նաև առկա իրավակարգավորումները  հաստատում են դրա հետևում թաքնված նպատակները: Որպես հիմնավորում բազմիցս նշվել է ՀՀ-ի կողմից

Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի, Շիրակի մարզի Աշոցքի և Մարալիկի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

13 զինծառայողների մահը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին 30 տարվա ընթացքում. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման արդյունքում տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։ Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ

Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով». Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է

Պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- ասել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930