Օրվա լրահոսը
«Ով ուզում է լինի ՀՖՖ նախագահը, մարզիչը, եթե չունի ընտրության հնարավորություն, թե ինչ ֆուտբոլիստներից ընտրություն կատարի, էդ խնդիրը միշտ էլ լինելու է». Ջուլֆալակյան
Թե ինչո՞ւ է Վանեցյանն ասում, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում ֆուտբոլով՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Դա նրա անձնական գնահատականն է, ես այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, որ ամբողջ համակարգը այս պահին պետք է փոխվի: Հիմա Վանեցյանը այդտեղ կարող էր դրական դեր խաղալ, թե չէ՝ դա արդեն իր անձնական կարծիքն է»:
Էրեբունում գողություններ են բացահայտվել, այդ թվում՝ «Հայփոստի» մասնաճյուղից կատարված (Տեսանյութ)
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը գողացել։ Իսկ դեպքում մտել էին «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։ Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում է
Լուրերն այն մասին, թե «Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո ամենայն հավանականությամբ խաղադաշտ կարող է վերադառնալ Եվրոպա Լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիրի» հետ խաղում, իրական դարձան: Ski Italia-ի փոխանցմամբ, Մխիթարյանի անունը նշված է այդ երկու ակումբների՝ վաղը կայանալիք հանդիպման նախախաղային հայտացուցակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նոյեմբերյանում 20 խորանարդ մետր ապօրինի տախտակ է հայտնաբերվել. (Տեսանյութ)
Ապօրինի ծառահատուման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ իրականացրած միջոցառումների ընթացքում Նոյեմբերյանի համայնքային ոստիկանները ստուգման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 63-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 20 խորանարդ մետր տախտակով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի
Առկա են նոր հնարավորություններ հատկապես դատախազության կարողությունների զարգացմանը նպաստելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
Մտել էին ծերունու տուն, կպչուն ժապավենով կապել բերանն ու փող հափշտակել․ (Տեսանյութ)
Նոյեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Լեռնահովիտ գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երկու երիտասարդ բաց դռնով մտել են միայնակ ապրող 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու հյուրասենյակից 105․000 դրամ գողացել։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Տաշիրի քրեական հետախույզները բացառապես
Դավիթ Սանասարյանի գործը չի ուղարկվի ՍԴ. դատարանը մերժեց միջնորդությունը
Օրենքը լիազորել է վարչապետին՝ հաստատելու ԱԱԾ կազմի կառուցվածքը: Այս դեպքում դատարանը չի հանգել հետեւության, թե կա հակասություն
ՀԱՊԿ ղեկավար մարմինների նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
Սույն թվականի նոյեմբերի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց ԱԽ քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: Նիստի ընթացքում հնչել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող զեկույցներ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի գրասենյակ
Մնացականյանը կարևորել է միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին
Աննա Հակոբյանն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: Աննա Հակոբյանը հանդիպել է Օհանյան Դուրյանի տիկնոջը՝ Ալիս Դուրյանին և մաեստրոյի հոգեզավակ բժիշկ Վահան Վարդապետյանին: Վերջինս վարչապետի տիկնոջը ներկայացրել է տուն-թանգարանի ցուցանմուշները, պատմել հետաքրքրական դրվագներ մաեստրոյի կյանքի և
«Ծանրամարտի հավաքականի այլ անդամներ եւս ներգրաված են եղել դոպինգ սկանդալի մեջ, բայց հասկանալի պատճառներով ընդամենը շրջանառվում է մեկ մարդու անուն». Հովհաննիսյան
Հովհաննիսյանի խոսքով՝ «Ինչ վերաբերում է կոնկրետ դոպինգային սկանդալին, ապա ես տեղյակ եմ, որ միայն մեկ անձով դա չի պայմանավորված եղել»:
3 հերքված առասպել հակածխախոտային օրենքի մասին
Հայաստանում հակածխախոտային օրենքի նոր նախագիծը ներկայացնելիս մի շարք պնդումներ են արվում։ Փորձեցինք հասկանալ՝ ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Արդյունքում, հերքեցինք երեք հիմնական պնդում․ հակածխախոտային նոր նախագիծը իրականում էապես կազդի տնտեսության վրա, առանց ծուխ արտադրատեսակները ավելի քիչ վնասակար նյութեր են արտազատում, ինչն ապացուցվել է առաջատար երկրների գիտահետազոտական կենտրոնների կողմից, ու, վերջապես, նոր արտադրանքն ու սիգարետը տարբեր
Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչների փոխհատուցումը չի ավելանա. Վահե Էնֆիաջյան
Օրինագծով առաջարկվում էր հանրային գերակա շահ ճանաչված տարածքներն իրացնելիս բնակիչներին վճարել շուկայական արժեք + 25 % ավել փոխհատուցում, գործող 15 %-ի փոխարեն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ամենամյա ամանորյա ավանդային ակցիա` «Շահավետ» ավանդատեսակի համար: «Շահավետ Ամանոր» ակցիան կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը (ներառյալ) և հաճախորդներին կընձեռնի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել եկամուտները: Հաճախորդները, ովքեր կձևակերպեն «Շահավետ» ավանդատեսակը ՀՀ դրամով և 1 տարի ժամկետով` ստանալով տոկոսներ ավանդի ժամկետի ավարտին, կկարողանան օգտվել տարեկան բարձրացված 10% տոկոսադրույքից (տարեկան տոկոսադրույքի եկամտաբերությունը` 9.97%)
Հողի հետ գործում ծուլությունն անթույլատրելի է. պետք է անդադար աշխատել
20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։ Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող
Ավտոներկրողները պահանջում են Նորագավիթի ավտոմաքսատունը չփակել, աջ ղեկով մեքենաները մեր երկրում վերասարքավորել, ոչ թե ադրբեջանցիներին հարստացնել
Ավտոներկրողները դժգոհ են ՊԵԿ-ի վարած քաղաքականությունից:
Կապկպել էին կնոջը, հափշտակել գումար ու ոսկեղեն․ Ապարանի ոստիկանները բացահայտել են ավազակային հարձակումը
Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և
Գործարարի օբյեկտում սկանդալի մեջ հայտնված Շիրակի փոխոստիկանապետն անցավ թոշակի
Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ թոշակի են ճանապարհել Շիրակի մարզի ծառայության գծով փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին։ Նա ոստիկանության համակարգի հին, փորձառու աշխատակիցներից է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ եղել է Աշոցքի, Ախուրյանի ոստիկանապետ։ Վերջինս իր ծառայության ընթացքում աչքի է ընկել զուսպ բնավորությամբ, կոնֆլիկտներ հարթելու կարողությամբ։ Այդ պատճառով էլ բողոքի ցույցերի, համապետական միջոցառումների ժամանակ կարգուկանոնի հաստատումը մշտապես
Դպրոցին խոտանված միս է մատակարարվել կեղծ փաստաթղթերով. հարուցվել է քրեական գործ
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը: Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից:
«Ախթամարի» լեգենդը՝ թուրքական ռոք խմբի տեսահոլովակում. Ermenihaber
Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը: Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ: Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո
Արայիկ Հարությունյանի վաղեմի ընկերը Արծվիկ Մինասյանին հայտնում է, թե ով է եղել Արայիկ Հարությունյանը մինչեւ հեղափոխությունը ու ինչ ֆինանսներից է սնվել
Հովհաննիսյանը հորդորեց. «Նույն հարցը մի հատ Արծվիկ Մինասյանին հարցրեք, եթե ասել է նման բան, թող հանրությանը պատասխանի ու չթողնի մթության մեջ, թող ինքը բացահայտի այդ աղբյուրները, որ ինքը կարծում է գիտի: Ես տեղյակ չեմ»:
«Իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ում և Արցախում մարդիկ կիսասոված են և մի կտոր հացի համար պատրաստ են հրաժարվել ոչ միայն Արցախից, այլև մնացածից ևս». Դավիթ Ալավերդյանը՝ Բաքու այցի մասին
Ըստ Դավիթ Ալավերդյանի՝ ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ արցախցի լրագրողը կարողացավ Արցախի անունից մեկնել Բաքու:
Նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում. հայտարարություն
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Հայկական ֆուտբոլի համար այս վճռորոշ իրադարձությունից առաջ, մենք՝ «Արարատ», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես ենք գալիս հետևյալ միասնական հայտարարությամբ։ Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. նոյեմբերի 27 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆԻՆ
Հրդեհվել է Նորաբակի միջնակարգ դպրոցի տանիքը
Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով: Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Նորաբակի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես տեղում ներկայացրեց դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, հրդեհի մասին ահազանգը ստացվել է 3:30-ի սահմաններում, որից հետո Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության
«Տղաս սարսափելի ծեծված էր, գլուխը բուրգի էր վերածվել». խոշտանգված Արմեն Աղաջանյանի գործով ամբաստանյալը երեկ ազատ է արձակվել
«Դատավոր Դավիթ Բալայանը երեկ իր հոգին վաճառեց սատանային»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց Գայանե Աղաջանյանը: Նրա 30-ամյա որդին՝ Արմեն Աղաջանյանը, կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, ապա ամիսներ հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Այս գործով մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ,
uMix` մինչև 120 Մբ/վ ինտերնետ և մինչև 195 հեռուստաալիք տան համար․ Ucom-ը վերափոխում է ֆիքսված կապի ծառայությունները
Այսօրվանից Ucom-ը ներկայանում է ֆիքսված ծառայությունների բոլորովին վերափոխված առաջարկով։ Հեռուստատեսային ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու uTV S (39 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 2500 դրամով), uTV M (124 հեռուստաալիք՝ ամսական ընդամենը 4000 դրամով) և uTV L (195 հեռուստաալիք՝ ամսական 9500 դրամ ամսավճարով) սակագնային պլանների միջև։ Բարձրորակ հեռուստատեսային արտադրանքը գնահատող uTV բաժանորդները ցանկության դեպքում հնարավորություն ունեն բաժանորդագրության
Արմեն Աշոտյան. Մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ “Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով”: Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում: Եվ ուրեմն,
Կառավարությունը «Ջերմուկ գրուպին» արտոնյալ վիճակում է դրել. Սերգեյ Բագրատյան
«Բա CEPA-ն, բա ՀԲ-ն, բա մեր պարտավորությունները…». ՀՀ կառավարությունը ԵՄ-ից եւ ՀԲ-ից գումարներ կստանա:
Յեղափոխութիւն մը շուտով կը շոգիանայ, երբ խոստումը չունի որպէս յենարան. Արամ Ա. Կաթողիկոս
Յեղափոխութիւն մը շուտով կը շոգիանայ, երբ խոստումը չունի որպէս յենարան։ Ու երբ խոստումը հեռու մնայ կեանքի իրականութենէն, խոր անջրպետ մը կը գոյանայ ժողովուրդին ու իշխանութեան միջեւ. կացութիւն մը, որ կը դառնայ յղի աննախատեսելի վտանգներով…։ Արամ Ա. Կաթողիկոս


















































