Օրվա լրահոսը

ՃՏՊ Արթիկում․ կա 1 զոհ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ N զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ղարիբջանյան փողոցի տներից

Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2019»-ի հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի “Colors of your dream” երգի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակի նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։ Նկարահանումների ընթացքում օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում մեր պատվիրակի տեսահոլովակը։ «Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ

Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդն է, կանանցը՝ 7-րդը

Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Եզրափակիչ՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթելով Հունաստանի ընտրանուն՝ թիմային 13 միավորով պայքարն ավարտեց 4-րդ տեղում: Մեր կանանց թիմը 1,5:2,5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին եւ 11 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար խորհրդի նախագահ ընտրվեց Արա Հակոբյանը

Սույն թվականի նոյեմբերի 2-ին Երեւանում գումարվեց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին 200-ից ավելի հիմնադիր անդամ և հյուր։ Համագումարը հաստատեց կուսակցության ստեղծումը, ընդունեց Քաղաքական ծրագիրը և կանոնադրությունը։ Համագումարը մրցակցային ընթացակարգով ընտրեց Կուսակցության ղեկավար խորհուրդ եւ Վերստուգիչ հանձնաժողով։ Նույն կարգով խորհրդի նախագահ ընտրվեց Արա Հակոբյանը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր անդամներին, աջակիցներին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Շինարարական աշխատանքներ են ընթանում

ՍԴ-ի ճգնաժամի լուծումն՝ ըստ Ավետիք Չալաբյանի. «Դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է հավասարեցվի»

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է ունենա սահմանադրական հանգուցալուծում: Այսինքն՝ մեր Սահմանադրության 213 հոդվածը, որը վերաբերում է ՍԴ-ի հետ կապված միջանկյալ դրույթներին, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի, եւ հակասությունը վերացվի»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նրա դիտարկմամբ՝ իրական հակասությունն այն է, որ մինչեւ նոր Սահմանադրության ուժի մեջ

Ավետիք Չալաբյանը՝ սփյուռքից պատգամավոր կամ նախարար ընտրվելու հնարավորության մասին 

«Հիմա եղած մոտեցումը, որ կա, չափից դուրս խիստ է, մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները կարողանան ավելի պարզեցված ընթացակարգով դառնան պետական ծառայողներ»,-այսօր այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն, ի պատասխան հիմնադիր համագումարում հնչած հարցին՝ գործադիրում սփյուռքի մասնակցության մասին: Ինչ վերաբերում է քաղաքական պաշտոններին, Չալաբյանն ասաց՝ օրինակ՝ Սփյուռքից պատգամավոր կամ

20-ից ավելի կրակոց՝ Գեղարքունիքի մարզում․ կա 1 զոհ ու 1 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն էր, իսկ վիրավորը նրա

Ավետիք Չալաբյան. «Պետք է բացառենք, որ իշխանափոխությունը տեղի ունենա փողոցից»

Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համաժողովում նրա անդամները կողմ քվեարկեցին կուսակցության ստեղծմանը: Այնուհետ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ներկայացրեց իրենց խորագիրն ու իր ելույթում ասաց՝ կուսակցության ռազմավարությունը 20 տարվա է. «Մտնում ենք քաղաքական դաշտ, որովհետեւ հասկանում ենք, որ այսօր մեր երկրի շուրջը ձեւավորված է մի միջավայր, որն իր մեջ պարունակում է ե՛ւ վտանգներ, ե՛ւ հնարավորություններ: Եվ սրանց

Պատմություն հանրապետության թիվ 1 առանձնատան մասին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին»` ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մեկնաբանությամբ տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի անդամների հետ միասին պատմելով, ինչպես ինքն է նշում, հանրապետության թիվ 1 առանձնատան, այդտեղ կատարված փոփոխությունների մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1373105399537359/?notif_id=1572695916257442&notif_t=live_video  

«Քաղաքագիտություն. համառոտ հանրագիտական բառարանը»՝ ընթերցողի սեղանին

Քաղաքագետ, բանասեր, փիլիսոփա Անժելա Մնացականյանի «Քաղաքագիտություն. համառոտ հանրագիտական բառարանն» արդեն ընթերցողների սեղանին է: Բառարանը ներառում է ավելի քան 1300 եզրույթ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Նպատակն է աջակցել քաղաքագիտության զարգացող ոլորտների՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, քաղաքական պատմության և տեսության ոլորտների հասկացական համակարգի, տարբեր լեզուներից փոխառված եզրույթների համարժեք հայերեն տարբերակների ընտրության և գործածման հստակեցմանը: Գիրքը նախատեսված է

Բրոնզե մեդալի համար Նորայր Հախոյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ 55 կգ քաշային Նորայր Հախոյանն այսօր առավոտյան երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց: Առաջինում նա հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռաշին, երկրորդում՝ հնդիկ Արջուն Հալակուրկիին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Զաուր Ալիեւի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրի քաղաքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում

Նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10

Երբ տունդ ապակուց է, հարեւանիդ քար մի նետիր

Ալեքսանդր Քանանյանին «Առավոտի» հետ հարցազրույցում քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանը, ով իրեն ներշնչել է, թե քաղաքագետ է, գնահատել է ԱՀ նախագահի հավանական թեկնածուներին եւ վերստին, «մերձքրեական շրջանակների հետ կապի» ու «տնտեսական հանցանքների» մեղադրանք հնչեցրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հասցեին: Հասկանու՞մ է Քանանյանը, որ կարող է պատասխանատվության կանչվել: Իսկ գուցե նպատակը դա՞ է, որպեսզի առիթ լինի «փաստարկելու» Արցախում

Ռուդիկ Հյուսնուց. «Պետք է այնպես անեք, որ ՀՀ քաղաքական դաշտում իրականում ձեւավորվի նորմալ ընդդիմադիր ուժ»

«Հավատացած ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Հայաստանի քաղաքական օրակարգում թարմություն կմտցնի, որովհետեւ մենք ծանոթ ենք բավականին քաղաքական գործիչների, որոնք մաս են կազմում այս կուսակցությանը եւ վստահ ենք, որ այս 3 տասնամյակների ընթացքում այն բացթողումները, որոնք գրեթե բոլոր նախագահների ժամանակ մինչեւ այսօր, որ Հայաստանի Հանրապետությունում չէր ձեւավորվում նորմալ ընդդիմություն, այս կուսակցության ստեղծումով այդ թերությունը կբացառվի, բացը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։ Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 2-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ: Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի

«Տպավորություն ունեմ, որ հոկտեմբերի 27-ի ողբերգության շուրջ անհասկանալի առեւտրի նոր փուլ է սկսվում»

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ ԱՀ տարածքային ամբողջականության հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների աքիլեսյան գարշապարը: – Արցախյան ընտրություններին ընդառաջ ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում: Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան. ինչպե՞ս կգնահատեք այս թեկնածուների շանսերը եւ ի՞նչ եք կարծում ՀՀ իշխանություններն ի՞նչ դերակատարություն կունենան Արցախի ընտրություններում: –

Իշխան Սաղաթելյան. «Իշխանությունը գործադրության մեջ է դրել ռեպրեսիվ գործիքակազմ՝ խախտելով իրավական, բարոյական հնարավոր բոլոր կարմիր գծերը»

«Ազգային օրակարգ» կուսակցության ծնունդն արժանիորեն հասունացրել են հասարակական-քաղաքական գործիչներ, անհատներ, որոնք այս քաղաքական  ուժի ակունքներում են, ովքեր իրենց հրապարակային խոսքում, հանրային խոսույթում երկրի քաղաքական անցուդարձում տեսակետ են արտահայտել, դիրքորոշում են հստակեցրել, սկզբունքներ եւ կարմիր գծեր սահմանել՝ դրանով իսկ հիմնավորելով եւ փաստելով իբրեւ արժեքներ եւ սկզբունքներ դավանող քաղաքական ուժի գոյության իրավունք»,- այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  1600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են. անձնական, առավել եւս սեռական կյանքը նրանց համար փակված թեմա է

«Ես իմ ընտանիքում բռնության չեմ ենթարկվում, այդպիսի բան չկա: Ծեծ եղել է, մայրիկիս կողմից, բայց ես դա բռնություն չեմ համարում, ավելի շատ դաստիարակչական մեթոդ է, որովհետեւ որոշակի անհանդուրժողականություն նաեւ իմ կողմից կա եւ կարող է այնպես ստացվել, որ պահի տակ ես էլ պատասխանեմ մայրիկիս, բայց իմ ցանկությունների մեջ ես ազատ եմ եւ բռնության չեմ ենթարկվում»,-այսպես

Ավետիք  Չալաբյան. «Մեր նպատակն է գալ իշխանության»

«Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկից առաջ: Չալաբյանը նշեց՝ մեկ է տարի է, ինչ հիմնվում է կուսակցությունը, եւ արդեն ներկայացրել են իրենց տեսլականն ու սկզբունքները, համակիրներին կոչ են արել կուսակցության գաղափարախոսության շուրջ: Ո՞ր դաշտում են գործելու. ընդդիմադիր, թե՞ իշխանական,

Վազգեն Մանուկյան. «Շատ հզոր պետք է լինես, որ թույնով եւ ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ»

Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ելույթում այս կուսակցության մասին ասաց, որ հույս ունի` այն կարեւոր դեր կխաղա Հայաստանի քաղաքական դաշտում: Մանուկյանի խոսքով. «Կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ: Ես կարծում եմ՝ առջեւում շարունակվելու է պայքարն իրական ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու, որը ժամանակակից է, արդիական է, բայց միեւնույն

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության

Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարեւոր եւ լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի: Գործընկերներն այս անգամ ծառատունկ են իրականացրել Վայոց  ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար: Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել

Թեհրանում քննարկվել է Հայաստանում հողմակայանների կառուցման ոլորտում «Մափնա» ընկերության մասնակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-3-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցել են շուրջ 13 երկրների  ընկերություններ: Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին: Մի շարք ընկերությունների

Ձմեռային տրամադրություններն ու Գագիկ Սուրենյանի՝ արևաառատ եղանակի մասին գրառումը (Ֆոտոշարք)

Համացանցում Շիրակի մարզում տեղացած առաջին ձյան լուսանկարների հեղեղ է․ Արթիկի, Անիի, Աշոցքի ու Ամասիայի բնակիչներից շատերն արձանագրել են բնության հրաշալի տեսարանները՝ կիսվելով ընկերների հետ։ Օգտատերերից մեկը՝ Ալեքս Սարգսյանը գրել է․ «Եկավ…. Առաջին ձյունը սուս ու փուս եկավ…. իսկական աշուն է, սպիտակ, ցեխախառն աշուն»։ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն էլ, հրապարա կելով

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բուհերի կազմակերպաիրավական ձևի, ինքնավարության ու կառավարման խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ

Մենք՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներս, ելնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բուհերի կազմակերպաիրավական ձևին, կառավարմանը և ինքնավարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած մասնագիտական քննարկման արդյունքներից․ ·         Համոզված ենք, որ Հայաստանի հանրային բարձրագույն ուսումնական հաստատություններից համալսարանների համար անհրաժեշտ է սահմանել կազմակերպաիրավական հատուկ ձև՝ Ուսումնական հաստատություն՝ ներմուծելով այս եզրույթն ինչպես նախագիծ,

Մշակույթի նախարարության դեմ հայց՝ ԼԳԲՏ անձանց վերաբերող տեսանյութերը սոցիալական գովազդ ճանաչելուն պարտավորեցնելու պահանջի մասին

Վարչական դատարանում միայն ճանապարհային ոստիկանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցերը չեն քննվում: Կան նաեւ փոքրաթիվ, բայց «չերեւացող դատեր» էլ: Ճիշտ է, վարչական դատարանը մերժել է հայցվոր կազմակերպությանը եւ այն բողոքարկման փուլում է, սակայն փորձեմ տեղեկացնել ուշագրավ մանրամասներ երկու տարուց ավելի դատարանում գտնվող երկհատորանոց գործից: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը հայցադիմում էր ներկայացրել

Ինչո՞ւ էր հանրային ներկայացումը սատանիստական որակվել

Ոչ պոռնոֆրաֆիկ բաներ ենք ներկայացրել, ոչ ստրիպտիզ, յուրաքանչյուրիս գործի հիմքում էլ հետազոտությունն է եղել:

Մաեստրո Մանսուրյանն ունի իր սեփական լեզուն երաժշտության մեջ՝ շատ պարզ, մաքուր արտահայտչամիջոցներով. Մարիո Բրունելո

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է». Տիգրան Մանսուրյանը՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանցի ռեժիսորը Բեռլինում ներկայացրել է Ռուսաստանը եւ առաջին մրցանակ շահել

 Հարցազրույց Գալուստ Ներսիսյանի հետ – Վերջերս Բեռլինում 17-րդ անգամ անցկացվող թատրոնի երիտասարդ ռեժիսորների Friedrichstadt միջազգային փառատոնում, մասնակից 9 երկրի արվեստագետներից, ժյուրին՝ գլխավորությամբ հանրահայտ Պետեր Շտայնի, առաջին մրցանակը շնորհեց ձեզ։ Մեկ բայց կա, դուք ներկայացրել եք Ռուսաստանի Դաշնությունը … -Հեղինակավոր այս փառատոնի ձեւաչափը հետեւյալն է. ժյուրիի անդամները մինչ փառատոնը՝ տարբեր երկրներում իրենց ընտրությամբ դիտում են ներկայացումներ,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930