Օրվա լրահոսը

Արդեօք Սաքիւրի պարտականութի՞ւնն էր դիտմամբ յարձակողական ոճով վերաբերիլը Հ․Հ․ արտաքին գործոց նախարարին հետ, թէ՞ Պաքուի որդեգրած «ձկնկիթի քաղաքականութեան». «Հայրենիք»

Սաքիւր իր ինքնավստահութեամբ եւ գերհամարձակութեամբ այն տպաւորութիւնը կը ձգէր, թէ ո՛չ թէ ինքն էր հրաւիրեալը, այլ դժբախտաբար, թէ՛ հրաւիրողը եւ թէ՛ հրաւիրեալը։

Վլադիմիր Կարապետյան. Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումում մի փոքր անճշտություններ կային. «Հայկական ժամանակ»

Կարապետյանը մանրամասնեց, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանը նշանակվել է նախորդ տարվա ապրիլի 4-ին եւ ոչ թե սեպտեմբերի 6-ին, ինչպես վարչապետին ուղղված դիմումում գրել է Արման Բաբաջանյանը:

Արմեն Աշոտյան. «Այն միտքը, որ նկատի է ունեցել Սերժ Սարգսյանը 2014 թ․, սխալ մեկնաբանվեց, գուցե սխալ ձեւակերպվեց եւ դարձավ բեռ նրա հետագա քաղաքական գործունեության վրա. «Հրապարակ»

Այո, ես ընդունում եմ, որ եղել է կուսակցական շրջանակների կողմից նախագահի վրա առաջադրվելու որոշում կայացնելու ազդեցություն, այդ թվում՝ ընդունում եմ իմ մեղքի բաժինը կամ իմ ներազդեցության բաժինը։

Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ. Գագիկ Սուրենյան

Վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և Երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը։

Եթե վարչապետը ժամանակին դատապարտեր արձաններ տեղադրելու երեւույթը, այսօր, վստահաբար, շիրմաքար չէր հայտնվի նույն ավտոճանապարհին. «Ազգ»

Իհարկե, երեւույթը տգեղ է, նողկալի եւ անընդունելի, բայց ո՞վ է մեղավորը, ո՞ւմ հորդորների ու հիացական հայացքների ներքո էին մեկ տարի առաջ Երեւանում «ՀՀԿ-ին» մակագրությամբ ծաղկեպսակներ ու սեւ ժապավեններ սփռում, ո՞վ էր կոորդինացնում նախկին իշխանությունների լուսանկարներն աղբանոցներին ու մայթերին փակցնելու աշխատանքները: Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ 29-ամյա որդու՝ Փայլակ Հայրապետյանի Lexus-ի ուղղությամբ. shamshyan.com

Նոյեմբերի 1-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրապետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են,

Դեղձի բերքի աճ չունենք, խնձորի ավելի քան կրկնակի անկում ունենք, խաղողի դեպքում ևս բերքի նվազում է արձանագրվել. «Ժամանակ»

Ինչի՞ արդյունք է ոլորտում ստեղծված այս անմխիթար իրավիճակը: Պատճառները բազմաթիվ են ու խորքային, և մեկ նյութում հնարավոր չէ դրանք ամփոփել: Բայց գյուղատնտեսության նախարարությունը խցկվեց մեկ ուրիշի մեջ:

Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որը պետք է պատկաներ Ջանիբեկ Հայրապետյանին. «Հայկական ժամանակ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, ըստ իրեն տրամադրված մանդատի, ունի 089 հերթական համարը: Այսինքն՝ նրա ստացած պետհամարանիշի համարը պետք է լիներ 089 HH 11: Սակայն վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում երեւում էր, որ Ծառուկյանի մեքենայի վրա 111 HH 11 պետհամարանիշն է:

Ալիկ Սարգսյան. «Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահը, ինձ ցուցումներ չի տվել, ո՞նց կարար Գեւորգ Կոստանյանը ինձ գար ասեր` այս թուղթը փոխի». «Ժողովուրդ»

«Մարտի 1»-ի գործով մեղադրվող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե մեղադրանքի առաջադրումից ավելի քան 1 ամիս անց լուր չունի նախաքննական մարմնից: Ասել է` նպատակը հեռուստաշոուն էր եւ մեկ էլ, որ ինքը երկրից չհեռանա: «Ոնց որ օրը բռնացրին, կանչեցին ու նսեմացրին. հենց այսօր ստորագրություն տվե՛ք չհեռանալու մասին: Գիտեին, որ առավոտյան տեղ

«Դոն Պիպո». «Դավիթ Սանասարյանն իմ մասին ինչ-որ բան ասեց, որ ես ընդհանրապես չգիտեմ՝ ինչ բան է դիալիզը, չգիտեմ՝ ում մասին է խոսքը». «Հրապարակ»

Ես ո՛չ Դավիթ Սանասարյանին ճանաչել եմ, ո՛չ ճանաչելու ցանկություն եմ ունեցել, ո՛չ էլ ինքը մարդ է եղել, որն ունեցել է մի պայծառ անցյալ, որ նրա մասին լսած լինեի։ Մենք տեսանք, թե հեղափոխությունից հետո նա մի քանի օր քայլելով ոնց դարձավ ՊՎԾ ղեկավար ու միանգամից մազերը լաքելով, կոստյում հագնելով, կինոյի մեջի տղու տեղն իրեն դնելով՝ սկսեց մի ուրիշ ձեւի կյանք ապրել ու էսօր արդեն անպատասխանատու հայտարարություններ է անում, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, կանգնած է սրա հետեւում։

Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց՝ արդյոք Արմեն Սարգսյանը տեսնում է գործի վերաբացման հնարավորություն. «168 ժամ»

ՀՀ նախագահը տարբեր իրավիճակների ու գործընթացների վերաբերյալ բազմիցս հնչեցրել է իր տեսակետները (այդ թվում՝ ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ, սույն թվականի հուլիսի 26-ի հայտարարությունը և այլն

«Չեմ կարծում, որ կգտնվի գոնե մեկ տնտեսվարող, որը համաձայն կլինի մեկը մյուսին հաջորդող անվերջանալի ստուգումների հետ՝ սեփական տարածքի ապօրինի շրջափակման պայմաններում». «Ժողովուրդ»

Անդրադառնալով Ամուլսարում ուրանի պաշարների առկայությանը` փոխնախագահ Ստեփանյանն ասել է. «Գիտե՞ք, սա արդեն զավեշտալի է: Հիմա, երբ հերքվեց տարիներ շարունակ շրջանառվող այն թեզը, որ Ամուլսարն ազդելու է Սեւանի եւ Ջերմուկի ջրերի վրա, այժմ էլ որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ուրանը դարձնել նման մի «բոլոլա», որով հնարավոր կլինի շարունակել Ամուլսարի ծրագրի հետ կապված վախեր տարածել»:

Թացն ու չորը

Վերջին շրջանում խիստ սրվել է «ազգային թեմաներով» քարոզչությունը, եւ քննարկվող հարցերի մեջ կան երկրորդական նշանակություն ունեցող, կեղծ օրակարգ ձեւավորող թեմաներ, կան նաեւ լուրջ խնդիրներ: Քանի որ ամեն ինչ հավաքվել է «մեկ փաթեթի» մեջ՝ դժվար է թացը չորից տարբերել, բայց փորձեմ առանձնացնել մի քանի ուղղություն: 1/ Համերգ չեղարկել այն պատճառով, որ մարդկանց ինչ-որ մի խմբի թվում

ՍԴ ճգնաժամի մասին

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Նախաբան. Հայաստանի Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ճգնաժամի առնչությամբ քննարկումները եւ մեկնաբանությունները վերջին չորս ամիսների ընթացքում, որքանով նկատելի է, ունեն հիմնականում խնդրի հատվածական ընդգրկում, եւ մինչ այսօր, ցավալիորեն, չկա այս հարցի համապարփակ նկարագրություն, որը կներառեր ՍԴ-ի շուրջ երկու տասնամյակի գործունեության վերլուծություն, ՍԴ-ի սահմանադրական առաքելության եւ իշխանական առույթների

«Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին»

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»։

Դավիթ Օվասապյանը եւ Նորայր Հախոյանը կգոտեմարտեն ԱԱ բրոնզե մեդալի համար

Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ մտած մեր ըմբիշներից 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի հույս ունի նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, որը սակայն մինչ այդ պետք է հաղթահարի հունգարացի Ռիչարդ Ռաշչի եւ էլի մեկ արգելք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ վարչական դատարանը մերժեց Կոտայքի մարզպետի՝ ընդդեմ Քասախ համայնքի ղեկավարի հայցը

ՀՀ Վարչական դատարանը գտել է, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի խախտում, ինչը հիմք է հայցադիմումը նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով վերադարձնելու համար:

Հայաստան-Ռուսաստան կանանց հավաքականների դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, որն անցկացվում է Բաթումում, Հայաստանի եւ Ռուսաստանի կանանց հավաքականները ոչ-ոքի՝ 2:2, են արել: Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը միավորը բաժանել են, համապատասխանաբար, Ալեքսանդրա Գորյաչկինայի եւ Օլգա Գիրյայի հետ, Սիրանուշ Ղաւկասյանը պարտվել է Կատերինա Լագնոյին, Աննա Սարգսյանը առավելության է հասել Վալենտինա Գունինայի նկատմամբ: Իներորդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով 4-րդն

«Շիրակ» օդանավակայանը նոր ոստիկանապետ ունի․ նա քննչականի պաշտոնազրկված պետի որդին է

Aravot.am-ի տեղեկություններով, «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության պետ է նշանակվել Թորգոմ Թովմասյանը, որն աշխատում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում։ Նա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի նախկին, երկարամյա պետ Կարուշ Թովմասյանի որդին է։ Կարուշ Թովմասյանին պաշտոնազրկել էր Վլադիմիր Գասպարյանը՝ փեսայի մասնակցությամբ հնչած կրակոցների պատճառով։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, օդանավակայանի ոստիկանապետ Արտյոմ Մուրադյանին էլ ժամանակից շուտ

«Մեծ ազգագրական թելադրությունը» Հայաստանում

2019 թվականի նոյեմբերի 1-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին Ռուսաստանի և արտերկրի բոլոր վայրերում անցկացվեց «Մեծ ազգագրական թելադրություն» Միջազգային կրթարշավը: Միջոցառումը նվիրված է Ազգային միասնության օրվան: Ռուսաստանում արդեն չորրորդ տարին է ինչ նման անընդմեջ լայնամասշտաբ ակցիա է անցկացվում: Թելադրությանը մասնակից դարձան Ռուսաստանի և արտերկրների ռուսերենին տիրապետող բնակիչներն անկախ կրթությունից, սոցիալական պատկանելիությունից, կրոնից և քաղաքացիությունից: Տարիքային սահմանափակումներ

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը

Միգրացիոն գործընթացները Հայաստանում. բարվոք, թե՞ անբարենպաստ պայմաններ

Օհան Օհանիսյանն իր կնոջ ու երեք զավակների հետ 2006 թվականին Իրաքի մայրաքաղաք Բաղդադից եկավ Հայաստան: Մի քանի ամիս անց մահացավ նրանց ավագ որդին. «Որ հասանք Հայաստան 2006 թվին, մեծ տղանիս հիվանդացավ մահացավ, աղտոտ հիվանդություն էր կպավ իրեն, հիմա աղջիկս մեզ հետ է, միջնեկ տղաս Ամերիկայում է: Եկանք, երեք տարի վարձով մնացինք, հետո դիմեցինք, մեզ այս

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Շախրիյար Մամեդյարով-Լեւոն Արոնյան,  Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ, Գադիր Գուսեյնով-Հրանտ Մելքումյան պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլթայ Սաֆարլիին: Այս հաղթանակից հետո մեր տղամարդկանց ընտրանին թիմային 11 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում է 5-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արաքս համայնքում գործող «Ոսկենի գինիներ» ընտանեկան գինեգործական ընկերությունում այսօր հանդես եկավ իր պաշտոնավարման մեկ տարին ընդգրկող ժամանակահատվածում մարզային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները ներկայացնող ասուլիսով: Ասուլիսի ընթացքում մարզպետն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություններին, մարզում իրականացված ծրագրերին ու ներդրումային քաղաքականությանը, տեղական ինքնակառավարմանն ու վերահսկողությանը, կադրային քաղաքականությանը, սեփական եկամուտների հավաքագրմանն ու դրամական

«Նախագծում բուհական ինքնավարության որոշ սահմանումներ բովանդակային առումով սահմանափակ են ներկայացված»

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բուհերի կազմակերպաիրավական ձևի, ինքնավարության ու կառավարման խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ Մենք՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներս, ելնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բուհերի կազմակերպաիրավական ձևին, կառավարմանը և ինքնավարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած մասնագիտական քննարկման արդյունքներից․ Համոզված

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բարձված 10 մեքենա

Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և հայտնաբերելու նպատակով ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել փայտանյութով բարձված տարբեր մակնիշի՝ ընդհանուր 10 տրանսպորտային միջոց։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նախնական հաշվարկով՝ մեքենաները բարձված են ընդհանուր 35 խմ-ից

Հոկտեմբերի 27-ին Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ-ական պատգամավորների հետ կենդանի վահան է եղել․ Շարմազանով. «Ա1+»

«Սերժ Սարգսյանն անհանգստանալու բան չունի», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հավանականությանը։ Վերջինս գտնում է, որ Հոկտեմբերի 27-ին ամենամեծ հարվածը ստացել է ՀՀԿ-ն, քանի որ սպանվել է իրենց կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը, լիդերներից Յուրի Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, վիրավորվել է Հերմինե նաղդալյանը։

Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը. կարի արտադրամասերում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930