Օրվա լրահոսը
Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ գործադիրը մտադիր է Երեւանում թեթեւացնել երթեւեկությունը. «Ժողովուրդ»
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կկատարվի։ Ասել է թե՝ նշված օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ գործադիրը մտադիր է Երեւանում թեթեւացնել երթեւեկությունը։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւս լրացում կկատարվի։ Հայտնի դարձավ, որ այս օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտող խցանումների վերացմամբ,
Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան
Էդուարդ Աղաջանյան. Միանշանակ է, որ մեր իշխանության համար երբեւէ առաջնահերթություն չի եղել աշխատավարձերի բարձր լինելը». «Հրապարակ»
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ իր եւ նախարարների աշխատավարձը պարգեւավճարների հաշվին բարձրացրել են, որպեսզի «անճշտություններ» չլինեն: – Իսկ համեմատած, ասենք, ուսուցիչների, բժիշկների հե՞տ, որոնց մի մասը եւս համարվում են պետական սեկտորի աշխատողներ։ – Այդ թվում՝ նաեւ… խնդիրը հետեւյալն է. բոլորովին վերջերս, երբ Սինգապուրից մեր գործընկերները ժամանել էին Հայաստան, ես իմ կոլեգայի հետ
Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ
Կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Անահիտ Ֆարմանյանի հարազատների կողմից քննության օբյեկտիվ ընթացքը խեղաթյուրելու ակնկալվող փորձերից և հնարավոր անհիմն շահարկումներից, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման ընկալում չունի և չի էլ ունեցել. «Փաստ»
Ընտրված թիրախների դեմ իրականացվող արշավը՝ լինեն դրանք արժեքների, թե անձերի տեսքով, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, տեղավորվում են մեկ ընդհանուր տրամաբանության ու քաղաքականության մեջ: «Եթե մեղմ ասեմ՝ ակնհայտ է, որ կա արժեքային ընկալումների տարբերություն: Իսկ եթե բուն խնդրի մասին խոսենք, կտեսնենք, որ իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման և նմանատիպ խնդիրների ընկալում
Ֆրանսախոս աշխարհում նորարարության և նոր տեխնոլոգիաների խթանումը մեր առջև ծառացած հիմնական առաջնահերթություններից է. Զոհրաբ Մնացականյանը նախագահեց Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը
Հոկտեմբերի 30-ին և 31-ին Մոնակոյում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովը, որը նախագահեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ: Բացման ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և Մոնակոյի պետնախարար Սերժ Տելը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց երևանյան գագաթաժողովի
Ինչո՞ւ է Մոսկվային անհանգստացրել ամերիկյան ակտը. «Ժամանակ»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի գործընթացին, նախօրեին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին, նաև ամերիկահայ կազմակերպություններին տարիների ջանքերի համար: Իսկ ինչպե՞ս կանդրադառնա ճանաչումը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ նաև հայ-ամերիկյան հարաբերության ընթացքի վրա, որը Հայաստանի համար, իհարկե, ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեցող
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ
Արդյո՞ք թիվ 296 բանաձևով ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և արդյո՞ք Թրամփը պետք է այն ստորագրի. «Ամերիկայի ձայն»
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը առաջինը չէր: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում 1975 և 1984 թթ ընդունվածներից և արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը, որը սակայն շատերի մոտ հարց է առաջացնում,
Բոյկոտելը սխալ է
Մասնագիտական բնագավառում որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո ես համոզվեցի, որ լրագրողական եւ ընդհանրապես հասարակական պրակտիկայում որեւէ մեկին բոյկոտելն առողջ մոտեցում չէ: Քաղաքական գործունեությունն այլ բան է. օրինակ, երբ կուսակցությունը բոյկոտում է ընտրությունները, կամ խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը, դա քաղաքական պայքարի ձեւ է, եւ տվյալ քաղաքական ուժն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում նման միջոցի արդյունավետության
Մասիս Մաիլյանի հետ համաձայն չէին Ներկայացուցիչների պալատի դեմ բողոքի ցույց կազմակերպած շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիները, որոնք վեճի էին բռնվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցչի հետ
Մինչ շենքում շարունակվում էր միջոցառումը, դրսում ադրբեջանցի ցուցարարները փորձում էին անցորդներին ներկայացնել իրենց դիրքորոշումը.
«Մրցույթը բաց, մաքուր տիրույթում է եղել»․ հանձնաժողովի նախագահը՝ դիահերձարանի նախկին տնօրենին
Ինչպես տեղեկացրել ենք, 7 տարի շարունակ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Շահբազյանը դժգոհ էր մնացել հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզպետարանում այս հիմնարկի տնօրենի պաշտոնի թափուր հաստիքի համար անցկացված մրցույթի արդյունքներից։ Նա դուրս էր մնացել երկրորդ փուլից՝ հարցազրույցից, սակայն համաձայն չլինելով հանձնաժողովի կողմից իր գնահատման արդյունքների հետ՝ բողոքարկել էր այն։ Նա Շիրակի մարզպետ Տիգրան
Երբ ներդաշնակվում են թռիչքը, մաեստրո Երզնկյանի ղեկավարած նվագախումբն ու նրբագույն համերը
Երեւան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշներից մեկի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում, որ ի սկզբանե նախատեսված է եղել ռեստորանի համար, հոկտեմբերի սկզբից գործում է «Լիվինգսթոն» ռեստորանը: Մարզահամերգային համալիրի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թևերի բացվածքի ասոցացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանն են ոգեշնչել ստեղծել նման հաստատություն, կոնցեպտի հիմքում էլ Ռիչարդ Բախի Լիվինգսթոն ճայն
Վարդան Ոսկանյանը` Կրիվոյի մանկության, «սպիտակ ձեռնոցով» գիտնականի եւ «իրանական» ծորացող ժամանակի մասին
Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի հյուրին` ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին նույնպես հարցեր ուղղեցինք մանկության վերաբերյալ, որը նա անցկացրել է Երեւանի հին եւ հայտնի թաղամասերից մեկում` Կրիվոյում: Պարոն Ոսկանյանն ասում է, որ թաղամասն ուներ բազմաթիվ տարրեր` հայկական ավանդական աշխարհայացքից, նաեւ քրեական մշակույթի որոշ տարրեր, սակայն այն մեր զրուցակցի ձեւակերպմամբ, կարեւոր առանձնահատկություն էլ ուներ. «Փողոցը մարդուն
«Ես ապաստան եմ խնդրում այլ երկրների ղեկավարներից. Ինձ ու ընտանիքին հալածում են իրավապահները՝ քողարկելու համար իրենց անգործությունը». Լիլիթ Աղեկյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԱԾ պետի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ԲԱՑ ՆԱՄԱԿ Հաշվի առնելով այն փաստը, որ ես՝ որպես
Լողի Հայաստանի հավաքականը մեկնել է Կազան
Այսօր լուսաբացին Հայաստանի լողի ազգային հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կազանում նոյեմբերի 1-ից 3-ը անցկացվելու է լողի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մարզիչներ Արման Վահանյանը եւ Արմինե Ավետիսյանը մրցավայր տարել են Արթուր Բարսեղյանին, Վահան Մխիթարյանին, Անի Պողոսյանին եւ Նինա Կիրակոսյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ.
ՀՅԴ-ն հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հրավերով, «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցի ընդլայնված խորհրդաժողով, որի օրակարգում երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի քննությունն էր, ներքին և արտաքին մարտահրավերների գնահատումը, կուսակցության հետագա մարտավարական քայլերի հստակեցումը։ Անդրադառնալով իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունների քաղաքականությանն ու ընթացիկ զարգացումներին, խորհրդաժողովն արձանագրեց, որ իշխանության ամբոխավարական մոտեցումները, ժողովրդային շարժման նպատակների և
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգը և խորացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Ողջունելով ԱՄՆ գործընկերներին՝ վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել Հայոց
«Ֆորդ Մուսթանգի» վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին
Պարզաբանենք, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել
Աշխարհի Մ 23 առաջնությունում հերթը հունահռոմեական ոճայիններինն է
Բուդապեշտում վաղը մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր մեկնել են 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Հայկ Մելիքյանը, 72 կգ՝ Հրանտ Կալաչյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Արման Վարդանյանը, 87 կգ՝ Ալբերտ Եղիկյանը և 130 կգ՝ Դավիթ
«Աշխատանքի ապագան». Երևանում կանցկացվի մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը
Ս.թ. նոյմեբերի 1-2-ը Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կկազմակերպվի մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Համաժողովը կմիավորի ավելի քան 200 պրոֆեսիոնալների Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից, Լիբանանից, Ղազախստանից և այլն երկրներից, որոնք Հայաստան կժամանեն՝ քննարկելու «աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերներն են
«2004թ․ ես չեմ ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին ոչ մի որոշում». Անահիտ Բախշյան
Այսօր, ժամը 15-ին ՀՀ գլխավոր դատախազության նամակների արկղ եմ գցել ՀՀ դատախազին ուղղված այս դիմումը։ Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու։ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին Հարգելի պարոն Դավթյան Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը.
«Ջիանի Բուքիքիոյի մտահոգությունները գոյության իրավունք ունեն, սակայն դրանք իմպերատիվ հանձնարականներ չեն»
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն էր հայտնել ՀՀ կառավարության, ԱԺ-ի ու մյուս կողմից ՍԴ-ի միջեւ եղած կոնֆլիկտի հետ կապված: Նա ասել է, որ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է: Այս եւ այլ թեմաներով «Առավոտը» զրուցեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: – Պարոն Բաբաջանյան, բաց տեքստով ՀՀ իշխանություններին ասվում է, որ հետ կանգնեն այս գործընթացներից,
Կբացվի Յուրի Վարդանյանի մահարձանը
Վաղը՝ նոյեմբերի 1-ին, մահվան առաջին տարելիցի օրը Կոմիտասի անվան պանթեոնում կկայանա լեգենդար ծանրորդ, 1980 թվականի Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերի, աշխարհի 9-ակի, Եվրոպայի 8-ակի չեմպիոն, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանի մահարձանի բացումը: Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունների շուրջ բանակցությունները շարունակվում են, հույս կա. Լավրով
Երևանը և Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակում են բանակցել լրագրողների փոխայցելությունների շուրջ, երկխոսության դրական ելքի հույսերը պահպանվում են: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից հետո: Արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման արդյունքներով
Իսրայելցի քաղաքական գործիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելցի քաղաքական գործիչները իրենց երկրի իշխանություններին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: Մասնավորապես, նման կոչով հանդես է եկել Իսրայելի ՆԳ նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ «Լիկուդ» կուսակցությունից: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում: «Ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային դիրքորոշումը 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունը
Արցախի ԱԺ-ն մերժել է` Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Խորհրդարանը հերթական նիստում քննարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նիստի մեկնարկին խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակներին, կողմ քվեարկած կոնգրեսականներին, հայկական կազմակերպություններին, և շնորհավորելով բոլորին՝ նշել է.
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող
Դեռ պետք է հաշվել․ ավելի շատ իրե՞նց է պետք, թե՞ մեզ․ Խուրշուդյանը՝ ՀՀ-ում ռուսական զորքերի ներկայության մասին. «Ա1+» (Տեսանյութ)
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն այսօր մասնակցում էր «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» թեմայով քննարկմանը։ Քննարկումից հետո Խուրշուդյանը հարցազրույց տվեց «Ա1+»-ին։ Ըստ Խուրշուդյանի Հայաստանում թե՛ ռուսական ռազմաբազայի, թե՛ ռուսական սահմանապահ զորքերի դեպքում անհրաժեշտ են իրավական կարգավորումներ և պետք է վերանայվեն Հայաստանի Հանրապետության


















































