Օրվա լրահոսը
Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել
«Մարզում շատ են դպրոցի այնպիսի տնօրեններ, որոնք անցնում են քրեական գործով. մեկին ազատել եմ աշխատանքից»
Անդրեյ Ղուկասյանն ասում է՝ բոլորին նույն ճակատագիրն է սպասվում. ազատվելու է այն տնօրեններից, որոնք յուրացումներ են թույլ տվել Ամիսներ շարունակ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթը տեղի չէր ունենում. ամեն անգամ մարզպետարանի, համայնքապետարանի եւ համապատասխան նախարարության ներկայացուցիչները, որոնք դպրոցի կառավարման խորհրդի անդամներ էին, չէին ներկայանում մրցույթներին: Կառավարման խորհրդի մյուս անդամներից 2-ը
Վոլոդյա Գալոյանի մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո. ՀՀ քննչական կոմիտե
Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը՝ Գրիշա Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերի վերաբերյալ
Ինչ վերաբերում է Գրիշա Հակոբյանի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ հնչող մտահոգություններին, հայտնում ենք՝ Գրիշա Հակոբյանի հարազատներին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջինս գտնվում է հսկողության ներքո և նրան ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:
Հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Ա. Դ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. ՀՀ դատախազություն
Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Ռ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Թե ինչպես առողջ կնոջը նրա լուռ բողոքից հետո Բաղրամյան-26-ից տեղափոխեցին հոգեբուժարան
Ա. Խաչատրյանի դեմ Երեւան քաղաքի դատարան է դիմել փետրվարի 15-ին Ավանի հոգեբուժարանը, միջնորդությամբ՝ արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումը հոգեբույժի մոտ փոխարինել ստացիոնար բուժմամբ պահանջով, այսինքն՝ հիվանդանոցային: 45-ամյա կինը՝ Ա. Խաչատրյանը, չամուսնացած, բարձրագույն կրթությամբ (ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը), աշխատել է թաղապետարաններից մեկում, որպես եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ: Մինչ դատարանում նրա հետ
Իսրայելը, ինչպես երբեք, մոտ է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. իսրայելցի փորձագետ
Նրա խոսքով՝ այսօր Ցեղասպանության փաստի շուտափույթ ճանաչման համախոհներ կան Իսրայելի քաղաքական դաշտի երկու ճամբարներում էլ: Ճանաչման օգտին են խոսում աջ «Լիկուդ» կուսակցության ազդեցիկ գործիչներ, այդ թվում Կնեսետի խոսնակ Յուլիա Էդելշտեյնը, նաև ձախամետ «Մերեց» և «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդները:
Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը չափազանց շատ են»
Հոկտեմբերի 31-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իսկական տոն էր․ նշվում էր մեծանուն երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, նախկինում՝ թատրոնի բազմամյա գլխավոր դիրիժոր Յուրի Հայկի Դավթյանի 90-ամյակը։ Համերգը պատվել էին իրենց ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը։ Ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև կառավարության հերթական նիստը. ՀՅԴ ՀԵՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը: Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից` դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը ԿԳՄՍ
Ազիզ Թամոյանը դիմում է ՌԴ եւ ԱՄՆ նախագահներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին
«2019թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Երեւան քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների համատեղ նիստ, որի օրակարգում կար մեկ հարց՝ եզդիների վիճակը Իրաքի հյուսիսում: Ինչպես տեղյակ եք, 2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները, այդ թվում՝ քրդերը, Իրաքի եզդիաբնակ Շանգալ տարածաշրջանում կատարեցին ցեղասպանություն արեւապաշտ եզդի ժողովրդի նկատմամբ: Իհարկե, մենք շնորհակալ ենք, որ աշխարհի
Սրբապղծություն Ախալքալաքում․ Արդեն երկրորդ անգամ է ավիրում են նույն վանքը. Jam-news
Այս տարի, արդեն երկրորդ անգամ է Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա են արել, սրբապատկերները նորից կոտրել ու թափել։ Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր
Ինչպես Լիտվայի դեսպանը Կոմիտաս եւ Անուշ տիկնիկներ գնեց
Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում, նրա թանգարանի հարեւանությամբ ժողովրդական վարպետ, տիկնիկագործ Անահիտ Աթոյանը յուրատեսակ ցուցասրահ է բացել լքված մեքենայի մեջ: Այնտեղ իր ստեղծած թեմատիկի ձեռագործ տիկնիկներն են ցուցադրվում: Ցուցասրահում հպարտորեն տեղավորվել են նաեւ Հովհաննես Թումանյանն ու Կոմիտասը, Քաջ Նազարը, Անուշն ու մյուսները: Ժողովրդական վարպետն ասում է, որ ցուցասրահ ստեղծելու գաղափարը պատահականորեն է ծագել: Երիտասարդ տարիքից տիկնիկներ
Քննություն է տարվում՝ պարզելու «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ որդու նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր
«Բոլոր ոլորտներում պայքար է գնում արժեքների եւ անարժեք երեւույթների միջեւ»
Հարցազրույց կրոնագետ, գրող Դավիթ Սամվելյանի հետ – Ընթերցողին ծանոթ են ձեր «Լուսե երազ» բանաստեղծությունների, «Նա եւ Նրա» արձակ բանաստեղծությունների եւ նովելների ժողովածուները, «Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների, էսսեների ու պատմվածքների ժողովածուն, «Ռոդենի ձմեռը» պատմվածքների ժողովածուն։ Օրերս հանդես եկաք «հակաՔԱՂԱՔԱԿԱՆ» պատմվածքների «հավաքածուով», որի կիզակետում դարձյալ մարդն է։ Բայց, եթե նախորդ ժողովածուներում ստեղծագործությունները զուտ մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի,
Գագիկ Սուրենյան. Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է
Վաղը ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք💥💥💥💥💥💥💓💓💓։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Հայաստանում առաջին անգամ ֆիլմերի հեռարձակման համար կվճարեն ֆիլմերի հեղինակներին. Հայաստանի ազգային կինոկենտրոն
Արդեն մեկ տարի է Հայաստանի ազգային կինոկենտրոնը ձեռք է բերել հայկական ֆիլմերի ամբողջ ժառանգության (1925-2015 թվականներին ստեղծված 468 ֆիլմ) օգտագործման իրավունքները (հիմք ընդունելով՝ 08.08.2018թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը) և անմիջապես էլ սկսել է գործընթացը՝ առաջին անգամ (համաձայն ՀՀ կառավարության 11.01.2007թ․ ընդունված թիվ 506-Ն Որոշման)՝
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել. Քրեակատարողական ծառայություն
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ․, դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Վերջինիս անմիջապես տեղափոխել են Վաղարշապատի հիվանդանոց, իսկ ժամը 14։15-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գիշերը
Ինչո՞ւ է ողջ աշխարհում նոր սերունդն ըմբոստացել
Չիլիից մինչև Հոնկոնգ․ այսպիսին է բողոքի ցույցերի աշխարհագրությունը։ Ըմբոստացել են նրանք, ովքեր երեխա էին 2008 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում
Տրվեցին հանձնարարականներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱԱԾ-ի առավել լայն ներգրավվածության և աշխատանքների հետևողական իրականացման ուղղությամբ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարողանում է կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնցով երաժշտական աշխարհում սահմանում է նոր նշաձող
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի համերգներից երկրորդը նվիրված էր չինացի մեծ կոմպոզիտոր Ցիգան Չենին։ Նրա երաժշտությունը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրին ջութակահար Նին Ֆենը՝ կատարելով «Տառապանքի հաճույքը» վերնագրված ջութակի կոնցերտը, և դաշնակահար Ռեմի Ժընիեն՝ ներկայացնելով Ցիգան Չենի Դաշնամուրի կոնցերտը՝ «Էր Հուանգ»։ Նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև «Հեռացում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ավտոճանապարհը փակ է: Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին: Ժամը 9:00-ի դրությամբ, բաց են hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն»
Նիկոլ Փաշինյան. Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այսպես, 2019-ի
Մահացել է եզդի ժողովրդի արժանավոր զավակը՝ Միրզա Սլոյանը
Տեղեկատվական հոսքը տխուր լուր է շրջանառում. Գերմանիայի հիվանդանոցներից մեկում բարդ վիրահատությունից հետո վատթարացել է Միրզա Սլոյանի առողջական վիճակը և մահացու ելք ունեցել: Ստացված լուրը ավելի քան դաժան է… Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել դեռ ամռանը: Գնալով Գերմանիա՝ բժշկական ստուգման՝ ասել էին պետք է շտապ վիրահատվել: Պատասխանել էր՝ կվերադառնամ, երբ Ակնալճի եզդիական սրբատեղիում բացված կլինի Տաուսե Մալակի
Վարչապետ. «Որոշ քրեական գործերով անցնում են գեներալներ, բայց չենք պայմանավորվե՞լ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»
Մի՞թե ուզում ենք իրավիճակ, երբ գեներալական կամ նախարարական կարգավիճակը պետք է հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ
Փաշինյանն այն մասին, թե Աննա Հակոբյանն ու Ալիեւի կինն իբրեւ թե հանդիպել են
Եթե նման շփում կամ հանդիպում լիներ, այդ մասին այլ տեղից իմանալ չէիք կարող, բացի մեզանից
«Ուրեմն ես այնքան անխելք եմ, որ Ալիեւի հետ դավադրության մեջ եմ մտել Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությա՞մբ». Փաշինյան
Ըստ թեզի՝ քանի որ Դուշանբեում Ալիեւն ու Փաշինյանը վերելակում են գտնվել, դավադիր պայմանավորվածություններ են եղել, եւ քանի որ Հայրապետովն է ներկա եղել եւ լսել դավադրության մասին, այդ պատճառով նրան ազատեցին
Բնական հակաբիոտիկներ կամ թե ինչու դեղատուն շտապելուց առաջ արժե մի լավ ուսումնասիրել սառնարանի պարունակությունը
Եղանակները ցրտելուն պես խիստ արդիական է դառնում տարատեսակ մանրէների դեմ պայքարը, քանի որ հայտնի է՝ մրսածության հետևանքով կարող է թուլանալ իմունային համակարգը, իսկ վերջինիս թուլացումն էլ կարող է հանգեցնել տարատեսակ բակտերիաների ու վիրուսների ակտիվացմանն ու առողջական խնդիրների առաջացմանը։ Սակայն դեղատուն շտապելուց ու հակաբակտերիալ դեղամիջոցներ գնելուց առաջ արժե հիշել, որ բնությունը հոգացել է տարբեր վարակներից պաշտպանող
Փաշինյան. «Բանակցային գործընթացում բավականին հետաքրքիր շարժ կա»
Հիմա սեղանին չկա լուծումը, որի մասին հնարավոր կլիներ հանրությանը տեղեկացնել
Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում՝ Ղարաբաղի հարցում շահարկումների մասին
Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերում անդրադառնում է Ղարաբաղի հարցին, բանակի մարտունակության բարձրացման, սպառազինության, սննդի նոր համակարգի հետ կապված խնդիրներին և այլն։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/710511952780800/?__xts__[0]=68.ARC8cmWxWzM-8CZMQkznkd1cfJhRw_Gzn8q8ZvmV0v26hAuhvMA7mBINBQ9X1q2741M9O_-r3Vuivf5xb1BpHt_b_hwZZvNszOh3Roa0WzD2I2CMzYwggxQCd4IKfbsLyqxlJjqiDaO-5d7m4JOzRcn_fPxk6ztzHpsy4OURdGrHsNqo_ZRMYopg1qC_1uz36deE6Nr5RLrAEkaD_Yl8t_gIiCS4YZFd-MDuaaEHN1Iq5kdu4s_5JwALbo_fpYRg4g8A13WCQQjcJC47V0U2cepVRb5PcCqXTH41ckkaqN0gh0evRBkyUnBuZPMEcrGtwGIvjihBsNdJ5yETpvBzBLo7qj19KJZbo1w-Lg&__tn__=-R
Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 20-րդ տարեդարձը: Սուրբ Գայանե վանքում մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր Մայր Աթոռի միաբանությունը, հայաստանյան թեմերի առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռի բարերարներ, ՀԵՀԵՄ Ատենապետաց ժողովի մասնակիցները ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի


















































