Օրվա լրահոսը
Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ․ դրամի ստվերային շրջանառություն
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ մշակած և ձեռնարկած լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտել է ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին
Էդգար Ղազարյան. «Ես ուզում եմ հասկանալ, որ կնիքի վրայից Արարատ լեռը դուրս է գալիս, սահմանապահ ծառայության գործունեությունը ինչո՞վ է բարելավվում»
Էդգար Ղազարյանը նաեւ հերքեց իշխանության ներկայացուցիչների այն պնդումը, թե ուրիշ երկրների նմանատիպ կնիքներում խորհրդանիշեր չկան: «Ես հրապարակել եմ Վրաստանի սահմանապահ ծառայության կնիքները, որտեղ պատկերված է եւ խորհրդանշական իմաստ կա, Վրաստանի քարտեզը, որը ներառում է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Այսինքն, իրենք դրանով ցույց են տալիս իրենց պատկերացումները իրենց երկրի եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ: Վերջին կնիքում Վրաստանը նաեւ իր դրոշի ուրվագիծն է գործածում: Իսկ եվրոպական երկրները իրենց կնիքի վրա կրում են Եվրամիության խորհրդանշական 12 աստղերը եւ գործածում են պետության անվանումը: Այսինքն, այդ կնիքները որոշակի իմաստով նաեւ խորհրդանիշ են պարունակում իրենց մեջ, որ երկիր մտնող մարդը նաեւ որոշակի պատկերացումներ ունենա:
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ․ Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմին
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Կիբեռլաբորատորիայի ստեղծմանը, ինչի ուղղությամբ այս պահին միջազգային գործընկերների հետ տարվում են աշխատանքներ։
«Սահմանային բնակավայրերի բնակիչները վախենում էին, որ կլինի նոր պատերազմ, եւ այդ ռիսկն ինչ-որ կերպ անհետացել է նաեւ մեր ներկայության շնորհիվ»․ Մարկուս Ռիտեր
Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Ադրբեջանը ԵՄ առաքելության վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածում, բայց ներկայումս ապատեղեկատվությունն Ադրբեջանի կողմից լռել է, իրենք դա դադարեցրել են գրեթե մայիսին։
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ ՌԴ-ում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված
ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ը, ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը կալանավորվել է. Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է՝ սեպտեմբերի 12-ից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ ՀՔԾ նախկին քննիչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Մուշեղյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր
«Չենք կշտացել մեքենա առնելուց․ սահմանափակումները կավելանան»․ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ աղբի վերամշակման ոլորտում հրատապ խնդիր է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումն՝ ամբողջապես։
Այսինքն՝ նույն Փաշինյանը, որը 2019թ.-ին մերժել է խաղաղության պլանը՝ անվտանգության ապահովման ծանրությունը դնելով բանակի վրա, երկիրը առաջնորդել է պատերազմի, հայտարարում է, թե բանակն անվտանգության ապահովման վերջին գործիքը պետք է լինի. Մարուքյան
Սա պարզապես աբսուրդի ժանրից է։
«Մենք խոսում ենք Հայաստանի հետ համապարփակ գործընկերության մասին»․ Վասիլիս Մարագոս
Նա հավելեց, որ խաղաղության հետ կապված ընդհանուր մտահոգություն ունեն․ «Մենք ուզում ենք խաղաղության հասնել, ես ուզում եմ ընդգծել մեր հանձնառությունը խաղաղությանը»։
Հարգանքի տուրք ենք տալիս 107 տարի առաջ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին, խստորեն դատապարտում Ադրբեջանի էթնիկ զտումների պատմական գործելակերպը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
1918 թվականը բախտորոշ դարձավ Բաքվի հայության համար։ Տասնամյակներ շարունակ Բաքվի արդյունաբերական զարգացմանը նպաստած հայությունը կանգնեց գոյութենական սպառնալիքի առաջ: 1918 թվականի սեպտեմբերի 15-ին օսմանա-ադրբեջանական բանակի գրավումը նշանակեց ոչ միայն քաղաքական վերահսկողություն, այլև ցեղասպանակերպ կոտորածի սկիզբ հայ խաղաղ բնակչության դեմ: Հաջորդ 3 օրերի ընթացքում տարիք ու սեռ չհանդուրժող բռնությունները փաստագրվեցին օտարերկրյա վկաների կողմից: Եռօրյա ջարդի ընթացքում տարբեր
Այցելություն իրանահայ ճանաչված դերասան Կիտուշ Արզույանին
Տիկին Արզույանին այցելեցինք Զառա Պերճի Զեյթունցյանի և իրանահայ ճանաչված թարգմանիչ ու բեմադրիչ Անդրանիկ Խեչումյանի հետ միասին։ Անդրանիկը մեծ ավանդ ունի Պերճ Զեյթունցյանին իրանցի արվեստասեր հասարակության ծանոթացնելու գործում․ նա պարսկերենի է թարգմանել հայ մեծ գրող և դրամատուրգի «Ոտքի դատարանն է գալիս», «Մեծ լռությունը», «Մի նայիր հայելուն» և «Մահապատիժ հայկական ձևով» Վերջին գործը պարսկերենով բեմադրել է Թեհրանում։
Արձանագրենք, որ Ոսկեպարի ուղղությամբ ևս Ադրբեջանը կարողացավ ամրակայել իր դիրքերը, իհարկե, ձեր «շնորհիվ». Գառնիկ Դանիելյան
Այդ օրերին դուք տավուշցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։ Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապետարանում ազատումների մասին
Երևանի քաղաքապետը վստահեցրեց՝ քաղաքապետարանում վերջին շրջանի ազատումները կամ սեփական դիմումի համաձայն ազատումները բացարձակ կապ չունեն խուզարկությունների հետ։
Վախթանգ Եղիազարովի «Փողոցային պատմությունները» Երևանում
Սեպտեմբերի 11-ին, Երևանի «ԱՆԻՐԻԿԱՍԻԱ» պատկերասրահում տեղի ունեցավ Վրաստանում բնակվող հայտնի պրոֆեսիոնալ լուսանկարիչ և բլոգեր Վախթանգ Եղիազարովի անհատական ցուցահանդեսը՝ «Փողոցային պատմություններ» խորագրով, որը կազմակերպվել էր Հայաստանի լուսանկարիչների ասոցիացիայի աջակցությամբ: Պատկերասրահի պատերին տեղադրված էին հեղինակի կողմից տարբեր երկրներ կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված սև-սպիտակ լուսանկարներ: Նրա լուսանկարներում արտացոլվել են քաղաքային փողոցները, մարդկանց առօրյա կյանքը, նրանց հույզերը և այլ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Ermenihaber. 2025-2026 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում կսովորի 2686 աշակերտ: Նրանցից 2088-ը կսովորեն նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում, իսկ 598-ը՝ ավագ դպրոցներում: Ստամբուլի Բոմոնթի թաղամասի Մխիթարյան դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է՝ շենքի սեյսմակայունության բարելավման աշխատանքների պատճառով։ Դպրոցի 22 սաները տեղափոխվել են այլ հայկական դպրոցներ: Վարժարանի հիմնադրամի տվյալներով՝ 16 աշակերտ գրանցվել է Թոփքափըի Լևոն Վարդուհյան, Սամաթյայի Անարատ
«Շիրակցուն, գյումրեցուն չի սազում, որ իր Սրբազանը կալանավորված է»․ Կարեն Սիմոնյան
Եթե Միքայել Սրբազանը մի անգամ ասել է իր կարծիքը ու չեն հետապնդել, իսկ այս պահին իրենց պետք է և հետապնդում են, սա նշանակում է՝ երբ, ոնց ուզեն, էնպես կանեն։ Իմ կարծիքով գալու է ժամանակը, որ իրենք պատասխան տան բոլոր արածների համար
«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ». «Հայհեղինակի» գլխավոր տնօրեն
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը գտնվում է բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների փուլում: Սեպտեմբերի 13-ին` «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» կենտրոնական գրասենյակում, գումարվել է Իրավատերերի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են մի շարք որոշումներ` «Հեղինակային եւ հարակից իրավունքների գույքային իրավունքների կառավարման լիազորություններ փոխանցելու (զիջելու) մասին պայմանագրի ձեւանմուշը հաստատելու մասին», «Հրատարակչից Կազմակերպությանը
Փոթորիկն Արարատ լեռան վրա դժվարություններ է առաջացրել լեռնագնացների համար
Ermenihaber. Արարատ լեռան գագաթ բարձրանալ ցանկացող լեռնագնացները հայտնվել են բարդ եղանակային պայմանների մեջ: Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։ Բարձրանալուց որոշ ժամանակ անց սկսված ձյունկոծը կարճ ժամանակում ուժեղացել և վերաճել է փոթորիկի: Բարդ եղանակային պայմանների պատճառով խմբի անդամները ժամանակ առ ժամանակ տեսանելիության նվազում և հավասարակշռությունը պահպանելու դժվարություններ են
«Միանշանակ համաձայն եմ»․ Տիգրան Ավինյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին
Տիգրան Ավինյանը համարում է, որ օգոստոսի 8-ին նախաստորագրված հռչակագիրը ՀՀ-ի համար, ՀՀ ժողովրդի, մեր երեխաների, տարածաշրջանի համար մեծագույն ձեռքբերում է։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան. հանդիպում կունենա Հռոմի պապի հետ
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնում է ուղեկցությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզի համար, իսկ Վազգեն Թեւանյանը պարտվեց մեկնարկում
Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արսեն Հարությունյանն այս երեկո բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յունգի հետ: Երրորդ տեղին հավակնում էր նաեւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, սակայն նրա գոտեմարտը ղրղզ ըմբիշի հետ չստացվեց: Այսօր անհաջող մեկնարկեց մեր վերջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, որը
Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի անվտանգություն իր անկախության ընթացքում չի ունեցել, քան ունի այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ին. Նիկոլ Փաշինյան
Անվտանգության հենասյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը. վարչապետը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին
Ոչ մի պատասխանատու կառավարություն չպետք է թույլ տա, որ մեկ այլ պետություն՝ առավել ևս Թուրքիան, թելադրի մեր պետական և մշակութային խորհրդանիշները. Վարդան Օսկանյան
Արարատ լեռը գտնվում է Թուրքիայում։ Բայց այն միշտ էլ պատկանելու է հայ ժողովրդի հոգուն։ Ոչ մի հրաման, ոչ մի ջնջված կնիք, ոչ մի վերանկարված զինանշան չի կարող փոխել այդ ճշմարտությունը։
Ավինյանը խորը հոգոցով արձագանքեց հոր բառապաշարի և Աջափնյակի մետրոյի մասին հարցերին
Տիգրան Ավինյան․ «Աջափնյակի կայարանի շինարարությունը որևէ անձի հողի սեփականության հետ կապ չունի և չի կարող ունենալ, քանի որ նմանատիպ ծրագրերի դեպքում ՀՀ կառավարությունն ընդունում է գերակա շահի մասին որոշում»։
Տնտեսվարողին տրվել է նրբերշիկի խմբաքանակի իրացումն արգելելու կարգադրագիր
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է
«Օգոստոսի 8-ը հիմնովին փոխել է մեր անվտանգային միջավայրը, նոր միջավայրին ադապտացվող քաղաքականություններ պետք է ընդունենք»․ Արմեն Գրիգորյան
Անդրադառնալով Ազգային անվտանգության ռազմավարությանը՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ տարվա սկզբին սկսել էին այդ փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Բայց երբ մենք հասանք օգոստոս, որպեսզի տեքստը սկսենք վերջնականացնել, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը»:
Թուրքիայում հարսն ու փեսան «թղթադրամե բաճկոն» և 2.1 կգ ոսկի են նվեր ստացել
Ermenihaber. Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած հարսանյաց արարողությունը աչքի է ընկել ուշագրավ մի դրվագով։ Փեսային հագցրել են մի բաճկոն, որը պատրաստված է եղել թղթադրամներից, ամեն մեկը՝ 200 թուրքական լիրա։ Այնուհետև թղթադրամներով ծածկել են հարսնացուին և փեսային։ Հյուրերը հարսին նվիրել են 2.1 կգ ոսկի։ Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
ԵՄ անդամակցություն հնարավոր է այն դեպքում, երբ երկրից արտահանման առնվազն 40%-ը բաժին է ընկնում ԵՄ անդամ երկրներին։ Փաստն այն է, որ մենք այդ շեմից շատ հեռու ենք. Հայկ Ֆարմանյան
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ-ից դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը կազմում է ընդհանուրի 4,7%-ը, իսկ առևտրաշրջանառությունը` շուրջ 7,5%-ը: ԵՄ անդամակցություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալ երկրի ընդհանուր արտահանման առնվազն 40%-ը բաժին է ընկնում ԵՄ անդամ երկրներին։ Փաստն այն է, որ մենք այդ շեմից շատ հեռու ենք և Հայաստանը ԵՄ տնտեսական համակարգում տեղ
«Առկա է չիրացված մեծ ներուժ». Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ այդ համատեքստում կարեւորելով երկու երկրների խորհրդարանների համագործակցության ակտիվացումը: Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ գնահատելով ԱԺ Հայաստան-Իրաք
Տիգրան Ավինյանը լրագրողին և լրատվամիջոցին վիրավորեց «Կարգին հաղորդման», իր բնորոշմամբ, գռեհիկ մանրապատմամբ
Տիգրան Ավինյանը, դիմելով լրատվամիջոցներին, ասաց․ «Ովքեր այս գռեհիկ մանրապատումի բովանդակության հետ իրենց խմբագրությունները կնույնականացնեն, թող անպայմանորեն վիրավորվեն, քանի որ ուզում եմ ձեզ վիրավորել»։


















































