Օրվա լրահոսը
Արցախի նախագահը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակին
Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի ու հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը:
Արմավիրում ապօրինի տեղահանվել է 4222 խմ ծավալով տուֆ. հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե
ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222խմ ծավալով տուֆ։ Վարչական
«Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծ
Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները:
Հանդիսատեսի մեծ մասն այդ ներկայացման մեջ տեսնում է դավաճան իշխանությանը: Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը. Արսեն Ջուլֆալակյան
Հուսամ՝ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով
Տղաս, երբ գնաց սրբազանի դատին, ես իրեն ասացի՝ քեզ կկալանավորեն, տեսանք՝ ինչ արեցին. Վարդան Ղուկասյան
Ես վախեցողներից չեմ, ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, ամեն տեղ էլ տղամարդու տեղ է. Ղուկասյան
Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակն ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլ ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը: Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ, ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ
Հանրությունն ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար. Տաթևիկ Հայրապետյան
Իր լուռ անտարբերությամբ Փաշինյանը շատ ակնհայտ ուղերձ է հղում հայոց բանակին, հայ զինծառայողին։ Ցավոք, այդ ուղերձը հետևյալն է՝ քո զոհողությունը ոչ ոք չի հիշելու, հակառակը՝ պետության ղեկավարությունը այդ օրը տոնախմբություն է կազմակերպելու, քո ընտանիքի անդամին ոչ ոք չի ցավակցելու, նրան երբեք շնորհակալություն չեն հայտնելու։ Սա երկիրը անպաշտպանության մատնելու, զինվորի, հայ զինծառայողի նվիրումը արժեզրկելու, նսեմացնելու հստակ քաղաքականություն է։
Տիգրան Գյուլումյան. «Մկրտիչը հայտնի մարդ է, նրա անունը շահարկելով՝ դիտում են հավաքում: Զզվելի է ուղղակի». «Հրապարակ»
Օրինակ, ասվում է․ «Մեր վարչապետը պետք է լիներ Նիկոլը, ո՞վ է Նիկոլը, Աղբալյան Նիկոլը»: Ասում է․ «Նրան ո՞վ բերեց, Լեւո՞նը, ո՞ր Լեւոնը` Շանթը»…. ասում է․ «Նիկոլը լավ լրագրող է, բայց նրան վարչապետ լինելը չի սազում»: Նիկոլ Փաշինյանը նստած, լսելով այդ ամենը՝ բարձրաձայն ծիծաղում էր` հըռ-հըռ: Տողատակերում 100 տարվա պատմության կրկնության հայելանման երեւույթը կա:
Նոր կարգավորումներ բժշկական կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանման վերաբերյալ
Կարգավորվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման և ստացված տվյալների պահպանմանն առնչվող հարաբերությունները: Կարգավորումը նպատակ ունի՝ ✅պաշտպանելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս պացիենտների իրավունքներն ու օրինական շահերը, ✅պահպանելու բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքը, ✅բացառելու մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդիրները: 📍Կարևոր դրույթներ. ✅Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը կառավարվում է բժշկական կազմակերպությունում այդ սարքերի
Կադաստրի պետի եւ նրա մտերիմների կողմից կոմիտեի աշխատակցի ամուսնուն առեւանգելու եւ ծեծելու դեպքով քրեական գործ հարուցվեց. «Ժողովուրդ»
Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
Նրանց բոլորին ասել են դիմում գրեն՝ չեն ենթարկվել, ինչից հետո ՀԷՑ-ից նրանց ազատել են. «Հրապարակ»
Թերթելով «Դատալեքս» տեղեկատուն, տասնյակ որոշումներ գտանք՝ տարբեր մարդկանց աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով վարույթներ հարուցելու վերաբերյալ։ Հայցվորները հիմնականում առանցքային պաշտոններ են զբաղեցրել՝ անվտանգության տնօրինության աշխատակից Արթուր Հովհաննիսյանը՝ ՀԷՑ «Գեղամա» մասնաճյուղից, Անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գլխավոր տնօրենի խորհրդական Կարեն Հայրապետյանը, Արմեն Խաչատրյանը՝ «Արմավիրի» «ցանցերից», «Գեղամա» մասնաճյուղի նախկին գլխավոր ճարտարագետ Հովիկ Մանուկյանը, որը երկար
Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է»:
Տարիներ շարունակ Հայոց պատմությունը ջնջել ձգտել են Թուրքիան ու Ադրբեջանը: Չի հաջողվել: Հիմա նաև ՀՀ իշխանություններն են դա փորձում. «Փաստ»
Տեղյակ եք, հարկավ, կառավարություն-Փաշինյանը գնացել էր Բյուրական, «ՀանդԱրտ» մշակութային այգի՝ բացօթյա «Ցանկապատ» ներկայացումը (ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի) դիտելու: Փաշինյանին, պետք է նկատել, ներկայացման բովանդակությունը սարսափելի դուր չէր եկել, որովհետև այնտեղ «Արևմտյան Հայաստանի» հետ կապված ակնարկներ կան: Ու ներկայացումից հետո տեսախցիկների առաջ բարձրաձայնել էր իր դժգոհությունը՝ հարձակվելով դերասանների ու ներկայացման ռեժիսոր ու նաև պիեսի սցենարի
Նույն տրամաբանությամբ, էպոսից պետք է հանվի «Սասունցի»-ն ու փոխարենը գրվի, օրինակ, «Իջեւանցի», հանվի Սասունցի Դավիթի արձանը, ու այդպես՝ մինչեւ անգամ անձնանուններ. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»
Նույնիսկ մեր թվարկությունից առաջ Արտաշեսյան դինաստիայի ոչ ամենաուժեղ թագավորի՝ Տիգրան 4-րդի թողարկած դրամի վրա է եղել Արարատ լեռը: Հիմա պարտված իշխանությունը թուրքերենով թելադրանքը հայերենով քարոզում է մեր հասարակությանը՝ կեղծ հիմնավորումներ բերելով, թե մեր ինքնիշխանության համար է, «իրական Հայաստանի» համար է, ցանկապատի համար է…
Ի վերջո, գուցե մի օր էլ ասեք՝ դե, դասագրքերն ինչո՞ւ ենք տպագրում, ահռելի ծախսեր անում: Ամեն աշակերտի ամեն դասագրքի համար մի QR կոդ տվեք, «կբացեն», կնայեն, դասերը կսովորեն. «Փաստ»
Այստեղ մի քանի էական դիտողություն է անհրաժեշտ անել: Առաջինը. նախ` ԿԳՄՍ նախարարի մոտեցմամբ, առաջանում է անբեկանելի հարկադրանք, որ 6-7 տարեկանից երեխաները պարտադիր սմարթֆոն ունենան:
Հակաուտոպիաների շարքից
Հաճախ մտածում եմ՝ ո՞րն է այն սահմանը, որի վրա այս իշխանությունը կանգ կառնի եւ կդադարեցնի հասարակությանը բարոյալքելու, այլասերելու գործընթացը: Առայժմ ես չեմ տեսնում այն «կարմիր գծերը», այն, թույլ տվեք ասել՝ սրբությունները, որոնց առաջ ՔՊ-ականները հետքայլ կկատարեն: Պատմությունը, եկեղեցին, ազգային խորհրդանիշները՝ այդ ամենն արդեն ոտնատակ է տրված: Փաշինյանական զանգվածն արդեն առել է քյաբաբի հոտը եւ պատրաստ
Կիրանցի հողերի հանձնումից հետո նվազեցին գյուղի արոտավայրերը, որի հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը որոշակիորեն կրճատվեց. «Հրապարակ»
Անցյալ տարի տարբեր պաշտոնյաներ խոստանում էին, որ սահմանազատումից հետո Կիրանցի սահմանագոտում կականազերծվի մոտ 20-25 հեկտար տարածք, գյուղի բնակիչներն այդ հողերը կմշակեն, սակայն այդ խոստումը չիրականացվեց։
Անշարժ գույքեր եւ տրանսպորտային միջոցներ 2018-ի հայտարարագրում չկան։ Հետաքրքիր է, թե երբ եւ ուր է կորել 19-ամյա Ավինյանի Mercedes ջիպը. «Ժողովուրդ»
Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Ստացվում է, որ քաղաքապետը, բացի պետական համակարգից գումար վաստակելուց, վաստակում է նաեւ կրիպտոարժույթով։
Նոր քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ. «Փաստ»
«Իրենց թվում է՝ ներվելո՞ւ են: Ոչ մի դեպքում: Գեներալ Կարապետյանը չի ներելու և պատժելու է, այդ թվում՝ նշյալ բոլոր «նկարիչներին», քանի որ իրենցով Նիկոլը մուրճը ձեռքին ման է գալիս: Ընդ որում, հայկական դրոշն էլ կապել է մուրճին, ու դեռ սրբություններից է խոսում: Ես զինվորական եմ, սովոր եմ տեսնել դրոշի առջև խոնարհում, բայց անհնար է պատկերացնել, որ դրոշը կարելի է կապել մուրճին: Երանի է տալու, որ ամեն ինչ Նեպալի նման ավարտվի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով
Ուրախությամբ ազդ առնեմք Սբ Էջմիածնի գանձերի համալրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սիրահոժար բարերարությամբ մեծազնիվ Ռոզա Հովհաննիսյանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները «Galeria Frame» վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով: Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես
Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը. Գևորգ Պապոյան
«Հարց այն մարդկանց, որոնք բողոքում են այն փաստից, որ Արարատի պատկերը հանվել է մեր սահմանային կնիքի վրայից. Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
Էջմիածին քաղաքի սկզբնամասում գործող «Ալեքս 33 Պետրոլ» գազալցակայանում հնչած կրակոցների փաստով հայտնի են դեպքի հանգամանքները․ shamshyan.com
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 12։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում
«Ինձ միշտ թվացել է՝ մեր երկիրը արդար է, միշտ ծնողներիցս սովորել եմ սիրել իմ հայրենիքը, ոչ մի հանգամանքներում չմտածել այն լքելու մասին». Քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր
Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը,Արցախի անկախության օրը,ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս 🔷Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որում իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: 🔷Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: 🔷Իմ
Քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգյար Ջալալյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմիի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող այցի մանրամասները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում արդարադատության բնագավառի համագործակցությանը, ընդգծել այդ ոլորտում կապերը խորացնելու անհրաժեշտությունը: ԻԻՀ-ում ՀՀ դեսպատանատուն
Դավիթ Խուդաթյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող LEADER ծրագրի դերը և շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի շարունակականությունն
Հրշեջ-փրկարարները մարել են գազալցակայանի մոտակայքում բռնկված հրդեհը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ երկու տուժած տեղում
Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծվածի կինը քննչական կոմիտեում է. ArmLur.am
Կադաստրի պետի աշխատասենյակում ծեծի ենթարկվածի կնոջը՝ Վերոնիկային ոստիկանությունը տարավ Քննչական կոմիտե։ ArmLur.am-ի հետ զրույցում տիկին Վերոնիկան հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ գտնվում է Քննչական կոմիտեում։ Հայտնել էինք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել, որը գնացել է իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով: Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից
Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցեց հինգ ըմբիշով, տուն է վերադառնում թիմային պայքարում զբաղեցրած 8-րդ տեղով: Անձնապես մեր տղաներից միայն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանին հաջողվեց մեդալ նվաճել: Բրոնզի համար նա գոտեմարտեց մեքսիկացի Ռոման Բրավո Յունգի հետ եւ համառ պայքարում հաղթեց 7:4 հաշվով: Այսօր պայքարի մեջ ներգրավված 65 կգ քաշային Վազգեն
Վարորդը, որը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր նստած` ազատվել է աշխատանքից
Մամուլում տարածված տեսանյութը, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր նստած, նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից։ Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյան


















































