Օրվա լրահոսը
Վարորդը, որը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր նստած` ազատվել է աշխատանքից
Մամուլում տարածված տեսանյութը, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր նստած, նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից։ Ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյան
Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն հեռախոսով սպառնացել է Հակոբ Կարապետյանին. հետո նրան դիմակավորված մի անձ հարվածներ է հասցրել
Լրագրող, Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է. Հրավիրում եմ լրագրողների եւ լրատվամիջոցների ուշադրությունը, խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ ու տարածել։ Հավանաբար կհիշեք՝ վերջերս Երեւանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով,
«Մի տեսակ ամեն տեղ Արարատը նկարելը չօգնեց, որ լրիվ կամ մասնակի չկորցրեցինք լիքը լեռներ… այդ թվում՝ Իշխանասարը, Սառցալեռը, Սանդուխտասարը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կներեք, իսկ մեր կյանքում ի՞նչ է փոխվում նրանից, թե ի՞նչ պատկեր ունի անձնագրի կնիքը: Անձնագրի կնիքի վրա Արարատի պատկերի փոխարեն պետք է կենտրոնանալ նրա վրա, որ չկորցնենք մեր ունեցածը` Արտանիշը, Խուստուփը կամ Արագածը: Թե չէ, մի տեսակ ամեն տեղ Արարատը նկարելը չօգնեց, որ
«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ». Նիկոլ Փաշինյան
«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։ Հարգանքներիս հավաստիքը», տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անվտանգությունը չի կարող բառերով ապահովվել»․ Էդմոն Մարուքյան. «Ա1+»
«Այդ փաստաթուղթը պետք է վերաբնակեցվի, մեզ անվտանգային երաշխիքներ են պետք, և Թուրքիան ու Ադրբեջանը պետք է տան այդ երաշխիքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Նա համաձայն չէ այն մտքի հետ, թե այդ փաստաթղթում առկա՝ «Երևանն ու Բաքուն ճանաչում են և կհարգեն
Քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և, այս համատեքստում, Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ
Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի
Փոխըմբռնման հուշագիր է կնքվել «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր
«Հանցագործության մասին հայտարարություն է տվել ոստիկանության մի կապիտան, որի ստորագրությունը որ տեսնեն, կասեն՝ էս մարդը հոգեկան խնդիրներ ունի»․ Միքայել Սրբազան
Էդ ժամանակվանից՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից, երբ որ իրենք հույս ունեին, որ ես ոչ միայն պիտի հեղինակեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, այլ միանամ, և այլն, և այլն։ Եղավ հակառակ։ Եվ էդ ժամանակվանից սկսած՝ էս իշխանության աչքի փուշը դարձա
«Թուրքիայում ազգայնական ու ծավալապաշտական խորհրդանիշները չեն փոխելու: Էնպես որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։ Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել
ՀԷՑ-ի կողմից որեւէ ներգրավված վարկի տոկոս ժողովուրդը չի վճարել. Ղազինյան
Բոլոր ներգրավված վարկային տոկոսները վճարել է սեփականատերն իր շահույթի հաշվին. ՀԷՑ-ի նախկին տնօրեն
Վիգեն Էուլջեքջյանն այլևս չի կարողանում հաղթահարել բանտը. Փաստաբան. «Փաստինֆո»
Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել, և հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։ Նրա արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել տեղեկությունը՝ արդյոք Վիգենը դադարեցրել է հացադուլը։ «Զանգերը կատարվում են ամսական, և մենք արդեն ստացել ենք սեպտեմբերի զանգը։ Մինչ
Մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել որպես խաղաղությանը հասնելու պլան` երեք հիմնարար պատճառով: Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված
ԱԽ քարտուղարը Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության անդամներին ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Սարհատ Պետրոսյան. «Նկարում մի քանի օր առաջ Հադրութում բացված մզկիթի լուսանկարն է։ Այն Հադրութում որտեղ երբեք թուրք չի ապրել, այն Հադրութում որտեղից սկսել է արցախյան շարժումը»
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է. «Նկարում մի քանի օր առաջ Հադրութում բացված մզկիթի լուսանկարն է։ Այն Հադրութում որտեղ երբեք թուրք չի ապրել, այն Հադրութում որտեղից սկսել է արցախյան շարժումը։ 2017 թվականին արցախցի իմ դիպլոմնիկի հետ առաջին անգամը լինելով անդրադարձանք Հադրութի ժառանգությանը (տես մի գծագիրը), բոլորիս հայտնի քաղաքագետ, բայց մասնագիտությամբ ճարտարապետ Մանվել
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Եվրամիության և Թուրքիայի պաշտպանության նախարարության համագործակցությամբ 3 տարի տևած 23․8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրով վնասազերծվել են Թուրքիայի արևելյան սահմանների 94 ականապատ դաշտ և 50.000 ական: UNDP-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարությամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Իրանի հետ սահմանին 4․2 մլն քմ տարածք անվտանգ է դարձել տեղանքում ապրող քաղաքացիների և սահմանային ծառայության աշխատակիցների
«Կներեք, բայց մի «զոմբիացեք»։ Մի զանգահարեք երեկվա ներկայացման մեջ խաղացած որեւէ արվեստագետի, մի թիրախավորեք նրանց». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես քննադատել ու քննադատելու եմ որոշ «արվեստագետների» պահվածքը Փաշինյանի արվեստաբանական «հանճարեղ» դասընթացի ժամանակ։ Նրանց վարքագիծն իմ սրտով չէր։ Դա արվեստագետի պահվածք չէր։ Բայց մարդկանց թիրախավորելն անընդունելի եմ համարում եւ նույնիսկ դատապարտելի։ Ինձ ու ընտանիքիս անդամներին 2018-ին թիրախավորել են։ Դա զզվելի վարքագիծ է։ Մի հավասարվեք
Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի հետ կապված նոր դրվագ բացահայտեց և հորդորեց քննչական մարմիններին զբաղվել դրանով
«Պիտի զանգեի, ասեի՝ Խալեդ ջան, խնդրում եմ դասարանցուս ներդրումը կտա՞ք․ Ավինյանը ԱՆիՖ-ի հարցերը կատակի վերածեց։
Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության հետեւանքով մենք ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով այժմ կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական պայմանավորվածություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը, որովհետև սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել
Ստի՞…իմ դաստիարակությունը թույլ չի տալիս նման լեքսիկոնով խոսեմ հետը. Ղազինյանը արձագանքեց Սարիկ Մինասյանի պնդումներին
Իրենք Սամվել Կարապետյանից անասնական վախ ունեն. Ղազինյան
Ակիհիկո Նիշիո. «Հայաստանի որոշումը պարզապես ֆինանսական պարտավորություն չէ, այլ ներդրում հույսի և համերաշխության մեջ»
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին
«Ինձ ԱԺ շենքից դուրս այս մասնաշենքում ընդունելության չեն արժանացնում, բայց Սուպեր Սաքոն հայտնվում է ԱԺ նախագահի հանգստի սենյակում». Էդգար Ղազարյան
Այսօր ԱԺ ընդունարանում պատասխանելով հարցին, թե իր խոսքերով իրեն ԱԺ-ում ընդունելության չեն արժանացնում քաղաքական հայացքներով պայմանավորված, հետեւաբար, այդ տրամաբանությամբ հնարավո՞ր է համարում, որ մի օր էլ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կարող են ներս չթողնել նույն պատճառով, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը ասաց. «Եթե նկատել եք, երբ մինչեւ հիմա ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները խորհրդարանական լսումներ կամ
«Վստահ եմ ՝ նույնիսկ Գյումրիի օժանդակ դպրոցի սաները, եթե հետևեցին, հասկացան, որ ես անմեղ եմ»․ Միքայել Սրբազան
Նա նշեց, որ 2024 թվականի փետրվարի 2-ին մարդիկ եկել են իր մոտ քննարկման, ինքն էլ համաձայնել է։ «Գալան» հարցրել է՝ կարող ենք նկարահանել, համաձայնել է, բայց հարցազրույց չի եղել, ինքը չի կանչել ԳԱԼԱ-ի նկարահանող խմբին նկարահանման, որ ասեր՝ եկեք, ես կոչ եմ անելու, ինքը խոսել է իր մոտ եկած մարդկանց հետ։
Արբիտրաժային դատարանի ակտի պահանջի չկատարման համար պետությունը ծախսում է 3,2 միլիոն դոլար. Ֆերոյան
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը ուսումնասիրում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործողությունները
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Ակբա բանկն արդեն երկրորդ անգամ նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել իր բաժնետերերի և ներդրողների հետ՝ ամփոփելով 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։ Այսպիսի հանդիպումների միջոցով բանկը բաժնետերերի և ներդրողների հետ զարգացնում է փոխադարձ վստահության միջավայր, ձևավորում կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։ «Նմանատիպ հանդիպումներով կորպորատիվ կառավարման նոր մշակույթ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր եռամսյակում հանդիպում ենք իրականացնում մեր հաճախորդների, ներդրողներ
Նախարար Միրզոյանը դեսպան Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը
Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ:
«Մեղադրական կողմը չի էլ փորձել պարզել, թե արդյոք Միքայել Սրբազանը հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին»․ շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդի դատավարությունը
Փաստաբանը նաև նշեց, որ մեղադրական կողմը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը բարձրաստիճան զինվորական չէ, և ռազմական հեղաշրջման կոչ կատարելու դեպքում ռազմական զինվորական կարգավիճակ ունեցող հասցեատերեր էլ չկան։
Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում. նախարարը ծանոթացել է կրթական ծրագրերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ հաշվի առնելով, որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ցուցանմուշներին, ցուցադրման պայմաններին: ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է այցելուների, մասնավորապես՝ դպրոցահասակների հաճախելիությամբ, իրականացվող և
Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։ Այս ողբերգական իրադարձությունները հիշելու
Ռաֆիկ Արամյանը վերընտրվեց ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը: Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։ Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝


















































