Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի անզիջում բանակցային  դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։ Ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ուղղված Համաժողովի շրջանակներում ստեղծված

«Այս մարդիկ, որ գնում են գործուղման, ադրբեջանցիներին ուրախ բարևում, ցտեսություն են ասում, գալի՞ս են». Կարինե Աճեմյան

Ըստ նախկին պատգամավորի՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը խելացի ռազմական գործչի խոսք էր:

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող

ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի՝ ներդրումները չեն նվազի, կավելանան

ՏԱՑ-ն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 7%

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել

Նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող հանդիսանալ շարքային աշխատակիցների հեռացման պատճառ. կոչ՝ տարածքային կառավարման նախարարությանը՝ չխախտել աշխատողների իրավունքները

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պետական ընկերություն է. տնօրենի փոփոխությունից հետո այս հիմնարկում սկսվել են աշխատանքից զանգվածային ազատումներ: Կոչ ենք անում լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ չխախտել

«Սեւանը վերականգնվող չի արդեն». Վարազդատ Կարապետյանը օրենք է բերել՝ ուզում է ցորենն էլ չորանա՝ Սեւանից էլ հավելյալ ջուր բաց չեն թողնի

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ այս նախագծի իմաստն այն է, որ եթե կա բացասական հաշվեկշիռ, դուք ընդհանրապես մոռանաք, որ կա նման հնարավորություն, որ Սեւանից ջրառ անեք. «Եթե կա 170 մլն խմ վերին սահման, դրանից ավել ինչ ուզում է տեղի ունենա, աշնանացան ցորենն էլ չորանա՝ մենք լրացուցիչ ջրառ Սեւանից պետք է չունենանք, որովհետեւ աշնանացան ցորենը վերականգնվող է, նաեւ ապահովագրության միջոցով, տարբեր գործիքներ կան, բայց Սեւանը վերականգնվող չի արդեն:

Երկու արծաթ և մեկ բրոնզ Սամբոյի աշխարհի առաջնությունից

Հոկտեմբերի 10-ից 13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց սամբոյի պատանիների, աղջնակների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2019թ. առաջնությունը, որին մասնակցեց 370 մարզիկ՝ 28 պետությունից: Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ: Արծաթե մեդալի արժանացան աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը և պատանիների՝ 52 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանը: Երիտասարդների առաջնության

Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հակամարտությունը

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Բաքվում: Կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտությանը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը: «Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Կարևորվել է երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը»,-ասվում է

«Այդ մզկիթը Շուշիի մշակույթի մասնիկն է». Աննա Նաղդալյանը՝ մզկիթի նորոգման շուրջ Ադրբեջանի աղմուկի մասին

Սա պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառում է, իսկ այդ քաղաքականությունն իրականացվում է առանց խտրականության:

Դիանա Գալոյան. «Անընդունելի եմ համարում իմ անձի դեմ սկսված արշավը»

Aravot.am-ը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանից հետաքրքրվեց` մտավախություն չունի՞, որ նախարարին ու ԲՈԿ նախագահին ուղղված դիմումը կշրջվի ձեր դեմ, եւ իր ատենախոսության հետ կապված ինչ-ինչ բացահայտումներ կլինեն, ինչպես ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պարագայում եղավ: «Տարիներ շարունակ աշխատել եմ իմ դոկտորական աշխատանքի վրա: Գիտական նորույթը, գիտական արդյունքները, հետազոտությունները, վերլուծություններն իրականացրել եմ ամբողջովին ինքնուրույն: Դրական կարծիքներ

«Պատմություն «հայտնաբերելու» անգերազանցելի փորձ ունի». ԱԳՆ խոսնակը՝ Նժդեհի վերաբերյալ Ալիեւի ասածի մասին

Միաժամանակ՝ գոյության պայքար ենք մղել թուրքերի եւ կովկասյան թաթարների դեմ, եւ մենք հարգում եւ մեծարում ենք մեր հերոսներին

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիներին վրդովեցրել է Կոնստանտին Զատուլինի այցն Արցախ

Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանցիները նամակ-բողոք են հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝  Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Արցախ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը: Հիշեցնենք, որ Զատուլինը, որը հոկտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Արցախի բարեկամների համաժողովում, մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, որպես պետություն,

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիեւին. «Արցախում նոր վայրագություն եւ ցեղասպանություն թույլ չենք տա»

Այս օրինակը բացահայտում է Ադրբեջանի իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ բռնության իրականացման

«Սանիթեքը» միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց է սկսել

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:    «Սանիթեք» ընկերության տնօրինություն

«Երկու մեքենա եմ ունեցել, հիմա մի մեքենա ունեմ, որեւէ բան չի ավելացել». Հրաչյա Հակոբյան

Ես հիմա համարում եմ, որ էդ անբաշարներից եմ ու 10 տարի հետո, երբեւէ չեմ ասի, որ ես ունեմ այսքան միլիոն դոլար: Չի՛ լինի նման բան: Ես աշխատում եմ, ստանում եմ աշխատավարձ, այդքանը:

«Սիրիայի 2 բնակավայրում, որտեղ հայեր կան, այս պահին ռազմական բախումներ չկան». ԱԳՆ

Սիրիայի հյուսիսում, որը թուրքական ռազմական գործողությունների նախանշված տիրույթում է, մոտ 3000 հայ է բնակվում՝ երկու բնակավայրում:

«Էրեբունի» ծննդատանը արտամարմնային բեղմնավորմամբ զույգ պտղով հղի 47-ամյա կին է մահացել

Թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաները մայրական մահացության պատճառագիտության մեջ դիտարկվում են որպես ոչ կանխելի մահեր:

Սահմանադրական դատարանն իր ընդունած աշխատակարգային որոշումներով արդեն իսկ խախտել է դիմողների իրավունքները՝ նրանց մասնակից չդարձնելով գործի քննությանը. դիմում

ՀՀ Սահմանադրական դատարանին /ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 10/ Դիմողներ` Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Տուժող Արթուր Սարգսի Ավագյան Դիմողի լիազորված ներկայացուցիչ` Սեդա Սերյոժայի Սաֆարյան Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 116   08.07.2019թ. Դիմում ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը

Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը: «Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է հեռագրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

«Թյուրընկալում կա, թե ընտանիքի անդամների մասին առհասարակ չպետք է խոսել». Մարիա Կարապետյան

Դրա մի մեկնաբանությունն այն է եղել, որ խոսքը գնում է մարդկանց նեղ ընտանեկան հարցերի մասին, որն ամենեւին քաղաքական երևույթ չէ:

ՀԿ-ների ներկայացուցիչները ողջունել ու դրական են գնահատել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ վեր հանված սկզբունքային խնդիրները

«Հասարակ» քաղաքացիները որևէ պարագայում իրենց չեն կարող համարել այս օրենքի պոտենցիալ շահառու, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- պարզաբանել է փոխնախարարը:

Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ նպաստելու հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգում հայ համայնքի ներգրավվածությանը տեղի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին:

Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը առաջատարների շարքում են

Մեն կղզու Դուգլաս քաղաքում ընթացող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առանցքային խաղացողները վաստակել են 3,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 13-րդ եւ 14-րդ հորիզոնականներում: Այս մրցաշարում մեր միակ կին մասնակիցը՝ Հայաստանի կանանց ընտրանու առաջատար

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հորդորում է ՀՀ առողջապահության նախարարությանը հետևություններ անել տեղի ունեցած տհաճ միջադեպերի վերաբերյալ

Ականջալուր լինել հնչող քննադատություններին և հաշվի առնել դրանք ոլորտային քաղաքականության մշակման գործընթացում, որպեսզի նման երևույթները հետագա զարգացումներ չունենան:

Հայաստանի չորս շախմատիստ մասնակցում է շախմատի U 20 ԱԱ-ին

Այսօր Նյու-Դելիում կայանալու է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի երիտասարդական առաջնության բացման արարողությունը, իսկ վաղը կտրվի առաջին տուրի մեկնարկը: Հայտավորվել է 90 տղա եւ 95 աղջիկ: Հայաստանը Հնդկաստանում ներկայացնելու են օրերս Մումբայում U 18 տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, բրոնզե մեդալի արժանացած միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ինչպես նաեւ

Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին

«2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին: Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է

Լրացավ Կիլիկիո Հաճընի ութամսյա հերոսամարտի 99-րդ տարին

Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի նշվում է Հաճընի ութամսյա հերոսամարտի օրը: 2019 թ. լրանում է դյուցազնամարտի 99-րդ տարին: Ինչպես միշտ, այս անգամ ևս «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկանն ու Միավորման անդամներն այցելեցին Նոր Հաճըն քաղաք՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների և հերոսամարտի բոլոր զոհերի հիշատակին: Նրանք հավաքվեցին հաճընցի Մեծն Մուրադի կիսանդրու մոտ, այնուհետև շարժվեցին դեպի հերոսամարտի

«Յուրաքանչյուր գերեզմանատեղիի վրա կլինի QR կոդ, որով հարազատները, նաև մենք հնարավորություն կունենանք իմանալու, թե կոնկրետ ովքե՞ր են հուղարկավորված». Արման Իսկանդարյան

Երևանում գերեզմանատները զբաղեցնում են շուրջ 540 հա տարածք: Այսօր դրանք տրամադրվում են բացառապես օրենքով սահմանված չափորոշիչներով:

21-ամյա մի երիտասարդը ձերբակալվել է երկու հոգու դանակահարության համար

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր դիմել 29 և 25 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա երկուսին Տիչինայի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է Օհանով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930