Օրվա լրահոսը
Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդը: Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:
ԱԽ քարտուղար. «Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելը, այն էլ՝ ավիացիայով, դժվար է, քանի որ տարածքն այս պահին Թուրքիայի վերահսկողության տակ է»
ԱԺ֊ում դռնփակ հանդիպմանը քննարկվել է Սիրիայի հյուսիսում ապրող հայերին օգնելու հարցը: հանդիպումից հետո Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում ապրող մեր հայրենակիցներին Հայաստան տարհանելու պաշտոնական առաջարկ չի եղել: «Այս պահին հայտարարված 30 կմ խորությամբ անվտանգության գոտին, որի մասին Թուրքիան խոսում է, այդ գոտում բնակվող հայկական ընտանիքները եւ քաղաքացիները հիմնականում դուրս են եկել:
Աշխատանքային քննարկում՝ շախմատ առարկայի դասավանդման նպատակահարմարության վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում է անցկացրել հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր դասավանդման նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ոլորտի մասնագետներ: Նախարարի կարծիքով՝ առարկան պետք է դասավանդվի դպրոցներում, քանի որ Հայաստանը
Կադրային նշանակումներ ՀՀ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։ ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի
333 հատ հատած հաճարենի՝ Արծվաբերդի անտառտնտեսությունում. շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 դրամ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։ Իրավախախտումն արձանագրվել է ս.թ.
Դավիթ Պետրոսյանը և Էդուարդ Համբարձումյանը դուրս են գալիս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմից. բաց նամակ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հարգելի պարոն նախարար, Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. նոյեմբերի 12-ին N 1512-Ա որոշումով ստեղծվեց ԵՊԲՀ հիմնադրամի 32 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդը: Այսպիսով, 32-ից 16 անդամները ներկայացվեցին ՀՀ կառավարության կողմից, իսկ 16-ին ներկայացրել էր ԵՊԲՀ-ի ղեկավարությունը: Եվ, եթե կառավարության կողմից ներկայացված անդամները տարբեր գերատեսչություներից, բուժկենտրոններից անձեր էին, երբեմն
Սոցփաթեթից օգտվելու համար փախստականի նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի 2021թ. փետրվարի 1-ից
2019 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Կառավարության 2019թ. սեպտեմբերի 26-ի N 1304-Ն որոշումը: Այս որոշմամբ հստակեցվում է սոցիալական փաթեթի շահառուների շրջանակը և որոշակի փոփոխություններ են կատարվում իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրներին լուծում տալու նպատակով: Ամրագրվել է դատարանի կողմից նախկին աշխատանքում վերականգնված անձանց, ինչպես նաև, պետական կառավարման այլ մարմիններ ժամանակավոր գործուղվողների (նաև
Հայաստանում ծավալած յուրաքանչյուր գործունեություն պետք է երկու կողմ ունենա: Մեկը հետազոտությունն է, իսկ մյուսը պետք է լինի կրթությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը: «ԴԵԶԻ»-ի
Թուրքիոյ յարձակումներուն դէմ բողոքի ցոյց Գամիշլիի մէջ. yerakouyn
ԵՌԱԳՈՅՆ-Այսօր կէսօրին, Սուրիոյ ժամով 12:00-ին, պետական նախաձեռնութեամբ՝ Գամիշլիի «Սապաա Պահրաթ» կոչուող հրապարակին մէջ, տեղի ունեցաւ բողոքի ցոյց մը՝ Թուրքիոյ յարձակումներուն դէմ։ Ցոյցին իրենց մասնակցութիւնը բերին տեղի քրիստոնեայ համայնքներն ու արաբական աշիրէթները։ Այնտեղ էր նաեւ տեղի հայ համայնքը, գլխաւորութեամբ՝ Ճէզիրէի Հայոց Առաջնորդական Փոխանորդ Հոգշ. Տ. Լեւոն Աբղ. Եղիայեանի։ Ցուցարարները իրենց բողոքի կոչը ուղղեցին միջազգային ընտանիքին՝ դատապարտելով
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը. Ermenihaber
Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։ Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ դիմումներ են ներկայացրել թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար: Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն։ Նրա խոսքերով` Ադրբեջանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Ադրբեջանի ողջ ժողովուրդն
Գողացած քարտի տվյալները մուտք է արել ինտերնետային օնլայն խաղի համակարգ և դրանով գնել խաղային միավորներ. ոստիկանության բացահայտումը
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.50-ին, Դաշտադեմ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Մաստերքարտի» հաշվեհամարից անհայտ պայմաններում հափշտակել են 62.864 դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը իրականացրել է Թալինի բնակիչ 16-ամյա մի պատանի: Հոկտեմբերի 6-ին երթուղային տրանսպորտի մեջ նա հաղորդում տվողի կնոջ պայուսակից
Մասիս Մայիլյան. Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է ոտնահարվեն միայն այն պատճառով, որ նրանք ապրում են չճանաչված երկրում
Հոկտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովում՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավական» թեմայով։ Իր ելույթում նախարարը ներկայացրել է Արցախի պետականաշինության գործընթացում ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև առկա խնդիրները հաղթահարելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու
Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրից հետո 5-րդն է
Ալմաթիում (Ղազախստան) մեկնարկած գեղասահորդ Դենիս Տենի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող 20-ամյա Անաստասիա Գալուստյանը կանանց կարճ ծրագրի կատարումից հետո 53,94 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Սա Նաստյայի անդրանիկ մեկնարկն է ընթացիկ մրցաշրջանում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սիրիայում տեղի ունեցող ռազմական օպերացիաներն անցկացվում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի լուռ համաձայնությամբ»․ Անուշ Հովհաննիսյան
«Ընդամենը մեկ ամիս առաջ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը ոչ միայն հայտարարեց սրա մասին, այլև քարտեզը ձեռքին ցույց էր տալիս, թե ինչ է նախապատրաստվում անել։ Եվ եթե միջազգային հանրությունը նախօրոք որևէ միջոցներ ձեռնարկեր՝ գուցե Թուրքիայի ախորժակը այսքան հեռու չգնար»,- ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում Թուրքագետի կարծիքով՝ այս գործողությունները երկրի պաշտոնական մակարդակում ստացել
Դիանա Գալոյան. ինքս եմ գրավոր դիմում՝ իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով
Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը, ցավոք, որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»: Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի
Որևէ մեկի մտքով չանցնի մեզ կապել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցույց՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
«Մենք թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ Միացյալ Թագավորության (ՄԹ) պառլամենտից պահանջում ենք, որ լինի հետաքննություն, ֆինանսատնտեսական հաշվեքննություն: Մեզ համար անհասկանալի է, որ Միացյալ Թագավորության դեսպանատունը պաշտպանում է օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիա» կազմակերպության շահերը՝ վտանգելով ՀՀ բնակչության առողջությունը և սեպ խրում ՀՀ-ի և Միացյալ Թագավորության ժողովուրդների բարեկամության մեջ»,-ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առաջ այսպիսի հայտարարությամբ հանդես եկան
«Խաղաղություն Ղարաբաղին». Նիկոլ Փաշինյանը Կազիմիրովի հեղինակած գիրքն է նվիրել Վլադիմիր Պուտինին
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին նվիրել է Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
«Յուրայիններ» և «հակառակորդներ». թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին. Ermenihaber
Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին։ Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։ Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան
Մեր պայքարը շարունակվում է. Աշոտ Ղուլյան
Հոկտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ պատգամավորները մասնակցում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին: Բացելով համաժողովը, խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդարությունն ու խաղաղությունը համամարդկային արժեքներ են, որոնք պահանջված են ու արդիական բոլոր տարածաշրջաններում, բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի համար: Նա ընդգծել է, որ հենց այս գաղափարներն
ՔՊ-ում քննարկել են հակածխախոտային օրինագիծը. հնարավոր է տուգանքները խստացվեն
Արսեն Թորոսյանը հույս ունի, որ օրենքը կընդունվի մինչեւ ԱԺ այս նստաշրջանի ավարտը:
Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը
Հոկտեմբերի 6-9 Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների: Մասնակիցների ցանկը բավականին մեծ է։ Հատկանշական է, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկայացված էին 9 ընկերություններ Իրանից։ Մասնակիցների ցանկում էր ցուցահանդեսի
Ծխախոտի օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1,2 մլն չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը
Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ըստ որի` Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը): Հարցվածներից 10-ից 5-ն ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը` տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%):
«Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն». Նունե Սարգսյան
«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի
Ինչ է խոսել աշխարհահռչակ ֆիզիկոսը Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում
Աշխարհահռչակ ֆիզիկոս տեսաբան Իգնատիոս Անտոնիադիսը հոկտեմբերի 9-ին հյուրընկալվել է Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում եւ ելույթ ունեցել «Մասշտաբային հիերարխիաներ, սուպերսիմետրիա և կոսմոլոգիա» թեմայով` առաջատար գիտաշխատողների, երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրին լաբորատորիայի լրատվականից, նրան հրավիրվել էր տնօրինությունը: Իգնատիոս Անտոնիադիսը աշխարհահռչակ հույն ֆիզիկոս է, որը աշխատում է լարերի տեսության և մասնիկների ֆիզիկայի
Թուրքերը շուրջ 2 միլիոն հայ են սպանել, բայց դեռ արյան ծարավ են. Շերի գրառումը՝ Սիրիա թուրքական ներխուժման մասին
«Այժմ նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ Թրամփի «օրհնությամբ»,-գրել է երգչուհին:
«Ես կողմ եմ պոզիտիվ պարտադրանքին». Անժելա Խաչատրյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահի կարծիքով, ընտրական գործընթացներում կանանց մասնակցությունն ավելի մեծ է, իսկ արդեն կառավարման համակարգերում, նախապատվությունը տրվում է տղամարդկանց:
«Դա Մոսկվայի աչքն ու ականջն է մեր երկրում». «Սասնա ծռեր»-ն առաջարկում է կազմաքանդել ԱԱԾ-ն
Մեր դիրքորոշումը նպատակ չունի մերկապարանոց կերպով հանդես գալու ՌԴ ժողովրդի դեմ: Ոչ, մենք դեմ ենք, որ օտար պետությունը մեր երկրում տեր ու տիրական լինի եւ քողարկված կառույցների միջոցով սպասարկի իր շահերը
Զատուլին. «Ռուսաստանը թույլ չի տա Արցախի հարցի անարդար լուծում»
Ռուսաստանը չի խրախուսում Արցախի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը:
Հայաստանը լավ կամուրջ է Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև. Արմեն Սարգսյանն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը: Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև
Թուրքիայի ներխուժումը Սիրիա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Իսրայելի համագործակցության համար. Ավիգդոր Էսկին
Թուրքիայի ներխուժումը Սիրիա հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Իսրայելի համագործակցության համար: Նման կարծիք «Արմինֆո»-ին հայտնել է իսրայելցի քաղաքական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը: «Թուրքիայի անսանձ, ագրեսիվ բռնկումների ֆոնին ուժեղ Հայաստանը կարևոր է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար՝ որպես կայունացնող գործոն: Ժամանակն է այս ամենը գիտակցել և աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ ամրապնդման և կայացման գործում»,-ընդգծել է նա:

















































