Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյանի պատասխանը հարցին, որ իր պաշտոնը պետք է զբաղեցնի ոլորտին տիրապետող գիտակ մարդ. «Հայկական ժամանակ»

Տեղեկություններ տարածվեցին, որ ոլորտի փորձառու, որակավորված մասնագետներն այլեւս չեն ցանկանում մնալ քաղավիացիայում եւ մեկը մյուսի հետեւից լքում են աշխատանքը, նախ՝ որովհետեւ մասնավոր սեկտորում ավելի պահանջված են եւ հետո՝ չեն կիսում քաղավիացիայի ղեկավարության, մասնավորապես Տաթեւիկ Ռեւազյանի քաղաքականությունը։

Փաշինյանը Մարտի 1-ի տուժածների մասին. «Սա փոխհատուցում չէ, սա աջակցություն է, փոխհատուցումը կլինի ՄԻԵԴ որոշումից հետո»

2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 մարդ, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 մարդու եւ միջին ծանրության վնաս է հասցվել 54 անձի:

Սակագների վերանայման ժամկետները մոտենում են հանրային ծառայությունների մյուս ոլորտներում. «168 ժամ»

Այս պահին կառավարությունում շունչները պահած սպասում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հոկտեմբերին նախատեսվող երևանյան այցին։ Ակնկալվում է, որ այդ ժամանակ էլ կհայտարարվի առաջիկա մի քանի տարիներին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը։

Փաշինյանը ցույց է տվել խնդիրներն ու բացերն՝ արտաքին քաղաքականությունում

«Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը» Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումների, առաջնահերթությունների վերաբերյալ անցյալ շաբաթ կարեւոր ուղերձներ հնչեցին ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով: Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովն էր: Երեւանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքում արձանագրվեցին արտաքին քաղաքականության հիմնական

Open Democracy-ն տվյալներ է հրապարակել, որոնք ապացուցում են «Լիդիանի» կապը Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև 2018թ. ընթացքում ներքին հաղորդակցությունների համաթիվը, որը ցույց է տալիս՝ ինչպես է դեսպանատունը հետևել Ամուլսարին «թավշյա հեղափոխությունից» հետո:

Մյուս թեւը անգլերեն տառերով հայհոյանքներ է գրում Ռուսաստանի նախագահի հասցեին, սպառնում է Հայաստան գալուն պես նրա ետեւից փակել բանտախցի դուռը… «Հայկական ժամանակ»

Այսինքն` արվում են քայլեր, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի իշխանությունների Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու նպատակին։ Այլ կերպ ասած՝ իբր գտնվելով խրամատի տարբեր կողմերում, կոնկրետ այս հարցում նույն գործն են անում։ Գործ, որը բխում է ում շահերից ասես, բացի Հայաստանից։

Ըստ Վիտալի Շիշկինի՝ բոլոր միջազգային կազմակերպությունները դիմել են Հայաստանին միջնորդությամբ՝ իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ. «168 ժամ»

Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին իր նոր օրենքների և օրենսդրության համար և նրա համար, որ Դուք իսկապես սկսել եք կառուցել հիանալի պետություն՝ ժողովրդավարական, հիմնված արդարադատության օրենքների վրա։ Իսկապես Ռուսաստանն այն հրեշն է ներկայումս, որն իրենից ներկայացնում է բացառապես դիկտատորական ռեժիմ, որտեղ չի կարող լինել որևէ ժողովրդավարություն, և կան մեծաթիվ մարդիկ, ովքեր քաղաքականապես հետապնդվում են»,- նշեց Շիշկինը։

Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայի միջից հրազենից կրակահերթ է արձակվել տղամարդկանց ուղղությամբ

«Աստղիկ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1957 և 1974թթ.:

Արա Բաբլոյան. Արսեն Թորոսյանը լավ է պատկերացնում իր անելիքները, բայց մի խնդիր ունի՝ պետք է դիվանագիտորեն մոտենա խնդիրներին. «Հրապարակ»

Արսեն Թորոսյանի մոտ ամենադրականն այն է, որ ինքը հանրային առողջապահական մոտեցումները հստակ պահպանում է։ Իսկ դա ոչ բոլոր առողջապահության կազմակերպիչների մոտ է արտահայտված լինում։ Մնացածը, գուցե, մարդկային հարաբերությունների մեջ մի քիչ ավելի ուղիդ է նա տանում իր քաղաքականությունը՝ առանց որեւիցե զիջումների, որն էլ հաճախ քննադատությունների առիթ կարող է տալ։

ՍԴ որոշումը վկայում է, որ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացի ամբողջապես անհիմն լինելու պնդումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը. «Ժամանակ»

ՍԴ որոշումը վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացի, այսպես ասած, ամբողջապես անհիմն լինելու նրա պաշտպանների ու համակիրների պնդումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից, ՍԴ որոշումը, այն էլ մի քանի օր հետաձգվելուց հետո, վկայում է, որ քաղաքական ասպեկտում ևս կա զգալի հարաբերականություն, և Քոչարյանի կամ մարտիմեկյան գործի քաղաքական տողատակը ևս գտնվում է

Գեւորգ Պետրոսյան. Ինչպես պետությունը կարող է համարվել սոցիալական, որտեղ քաղաքացին պաշտպանված չէ գործատուի կամայականությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն է ստիպել իրենց աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ։ – Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանականներին առաջարկել փոփոխել ՀՀ աշխատանքային օրենսգրքի որոշ կետեր, կա՞ ինչ-որ մտավախություն, ինչից ելնելով էլ՝ նման առաջարկով հանդես եկաք։ – Մենք պարտավոր ենք, որպես քաղաքացի, որպես մարդ,

ՍԴ դատավոր Արման Դիլանյան. Վահե Գրիգորյանի այդ նամակը եւ դիմումը Սահմանադրական դատարանին, ըստ էության, ազդելու էր այնքանով, որքանով. «Հրապարակ»

Որովհետեւ ինքը, ըստ էության, դատավորների հարցն էր բարձրացնում, բայց գործի ըստ էության լուծման համար ինքն ուղղակի հետեւանքներ չէր առաջացնում։ Անուղղակի հետեւանքներ էր առաջացնում։

Երկու բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Սոֆիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացել է 10 մարզիկով: Մրցումային առաջին օրը ռինգ մտած մեր չորս բռնցքամարտիկներից երկուսը՝ 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը եւ 60 կգ Ռաֆայել Հակոբյանը հաղթանակ են տարել ու պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում: Իսկ ահա 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ Արսեն Գրիգորյանը մենամարտը տանուլ են տվել: Աշոտ

Լեւոն Արոնյանի առավելությունը «հալչում» է

Սենթ-Լուիսում շարունակվում է ութ գրոսմայստերների մասնակցությամբ «Chamionms Showdown» մրցաշարը, որի մասնակից զույգերը մրցում են արագ եւ կայծակնային շախմատում: Երրորդ օրվանից հետո ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանի առավելությունը Հիկարու Նակամուրայի նկատմամբ հալչել է ու հասել մեկ միավորի տարբերության՝ 9,5:8,5: Մյուս զույգերում հաշիվն այսպիսին է.  Գարրի Կասպարով-Ֆաբիանո Կարուանա՝ 3,5:14,5, Ուեսլի Սո-Վեսելին Տոպալով՝ 13:5, Լենյեր Դոմինգես-Պյոտր Սվիդլեր՝ 7:11: Աշոտ

Ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․ ✅ Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման` https://bit.ly/2ksMyci փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար

Արմեն Եղիազարյան. Պետք է ամեն ինչ անենք, որ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծում ստանա. «Ժամանակ»

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նախօրեին բարձրացրել էր ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցը: ԱԺ-ում նիստին ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որն ընդունվել է, խտրական է Հայաստանի համար։ ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել՝ մյուսներին

Բոլոր քաղաքացիները հավասար են, սակայն Քոչարյանն ավելի հավասար է, քան մյուսները

Երեկ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որով հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: Այս հայտարարությունից հետո հանրությունը, իրավաբանները քննարկում էին՝ հիմա Քոչարյանն ազա՞տ է արձակվելու, թե՞ ոչ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողներին տեղեկացրել է՝ ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածն այնքանով որքանով չի նախատեսում որեւէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության

Մեծամասնության խնդիրը

Հաջորդ շաբաթ սկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը, եւ ինչ էլ ասեն իշխող վերնախավի ներկայացուցիչները, իշխանական թիմի միասնականության մասին որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կան: Թե՛ կառավարությունում, թե՛ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն երկու հարցերում՝ Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի, կարծիքները խիստ տարբեր են: Երկու խնդիրներն էլ, ըստ էության, հետաձգվել են, բայց, ինչպես ասում են, «նստվածքը մնացել է»: Խնդիրները

ԱՍԵԿՈՍԵ

Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո եւ ընտրություններից առաջ: Օտտո ֆոն ԲԻՍՄԱՐԿ

Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը.

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ)

Աշոտյանն «ազգընտիրներին» խորհուրդ է տալիս՝ «հենց ավարտեն ՍԴ-ի մասին մաղձի արտազատման ներֆրակցիոն առաջնությունը», զբաղվեն այլ կարեւոր հարցերով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան մեծ լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել է, որ Ադրբեջանին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը մասնկացել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի և Յեմենի գրոհայիններին զենք-զինամթերքի գաղտնի մատակարարմանը: Տվյալ ավիաընկերությունը, ըստ նախորդ հետաքննությունների, Ալիեւի ընտատեկան բիզնես-կայսրության մասն է եւ նախկինում նույնպես հայտնվել է միջազգային

Միքայել Մանուկյանը՝ առողջապահության նախարարի հասցեին հնչած մեղադրանքների մասին

Վերջին օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում են առողջապահության համակարգում լուրջ խնդիրներն անտեսելու համար, նույնիսկ կոչեր են հնչում, որ ՀՀ-ին առողջապահության նման նախարար պետք չէ: Արդյոք Թորոսյանի՝ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը բավարար են, եւ արդյոք դրանցից իսկապես օգտվում են քաղաքացիները, թե՞ դժգոհությունները տեղին են, ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է շտապ լուծել, որոնց նախարարը ձեռնամուխ

«Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին զեկույց». NEWS.am

Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացրել է Ամուլսարի հանքի շահագործման հարցով Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտության մասին իր եզրակացության մասին զեկույց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Ներկայացվել է զեկույց, ծավալվել է քննարկում»,–նշեց նա։ Խոսնակի խոսքով՝ քննարկումները շարունակվում են, արդյունքների մասին կներկայացվի մամուլի հաղորդագրություն։  

Արմեն Գյուլբուդաղյանցն ու Ռոբերտո Մանչինին խոսեցին Հայաստան-Իտալիա հանդիպման մասին

Եվրո 2020-ի խմբային փուլի Հայաստան-Իտալիա խաղից առաջ երկու հավաքականների գլխավոր մարզիչները հանդիպեցին լրատվամիջոցների հետ: Արմեն Գյուլբուդաղյանց. «Արտերկրում խաղացող մեր ֆուտբոլիստների ուղեւորությունը երկար է տեւել: Նրանք բոլորը երկու ինքնաթիռ են փոխել, բայց հավատում եմ, որ կհասցնեն վերականգնվել: Բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ եւ թույլ կողմեր: Ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականը: Հզոր թիմ է: Երկու կարեւոր ֆուտբոլիստների՝ Կելինյիի

«Կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն որոշումն ամբողջությամբ

«ԵԼՔ-ի» համակիրների միջադեպի գործով Մանախը դատարանում ցուցմունք է տվել

Մանախի պաշտպանը պատրաստվում է նոր միջնորդություններ ներկայացնել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հարստանալուն պես արտագաղթում են․ Շիրակի 5 գյուղերի դպրոցներ առաջին դասարանցի չունեն

Շիրակի մարզի 5 գյուղական համայնքների՝  Ձորաշենի, Զորակերտի, Զարիշատի, Աղվորիկի և Անի կայարանի դպրոցներն այս տարի չունեն առաջին դասարանցիներ։  Պատճառը ոչ միայն հեռավոր Աշոցքի, Ամասիայի ու Անիի գյուղերում առկա դեմոգրաֆիական տխուր վիճակն է, այլ  ներքին արտագաղթը։ Պարզվում է երիտասարդ ընտանիքներից շատերը, որոնք  քիչ թե, շատ լավ ապրելակերպ ունեն, գերադասում են իրենց երեխաներին տանել  Գյումրիի դպրոցներ։ Մեզ

ՀՊՏՀ նոր ղեկավարությունը ներկայացրել է ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ճանապարհային քարտեզ

Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին

Արմավիրի մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել (Տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930