Օրվա լրահոսը
«Արցախը Հայաստան է և վերջ». Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: «Մենք ելնում ենք նրանից, որ անկասկած, կա ներքին հռետորաբանություն, կա ներքին կարգուկանոն, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքը, հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին:
ԲԴԽ նախագահը՝ ԱԱԾ-ին հաճո լինելու մասին. «Նույն հաջողությամբ կարելի էր ասել, որ ոստիկանությունը հաղթեց»
Ռուբեն Վարդազարյանն՝ իրեն ԱԱԾ-ի հաճո դատավոր լինելու մասին հայտարարությանն է անդրադառնում
Եկամտահարկով հիփոթեկային վարկի նվազեցման մեխանիզմը կվերանայվի
Էդմոն Մարուքյանի նախագիծը`եկամտահարկով հիփոթեկային վարկի տոկոսների նվազեցման արտոնությունը մարզերում, երկրորդային շուկայի վրա տարածելու, մերժվեց
Նախընտրական հումոր` Ստեփանակերտից
Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրը Արցախի մայրաքաղաքում նաեւ քաղաքապետ կընտրեն եւ ավագանու անդամներ: Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 5, իսկ ավագանու անդամի 15 տեղի համար`44 թեկնածու: Թեկնածուների առատությունը ստեփանակերտցիների համար անսպասելի է: Քննարկումներում եւ զրույցներում տեղացիները զարմանքով նկատում են, որ երբեք այսքան շատ թեկնածուներ չեն ունեցել, բայց սա իրենց
Հրկիզել էր բակում կայանված ավտոմեքենան, ապա՝ տան մուտքի դուռը. ոստիկանություն
Օգոստոսի 29-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողակ միջոցառումներ ձեռնարկեցին։ Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։
Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի նոր անվանումով
Մրցաշարն այսուհետև կկոչվի է Vbet Հայաստանի Գավաթ։
ՀՀ օդանավակայաններում օգոստոսին ուղևորահոսքն աճել է
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383,504 ուղևոր: 2019 թվականի օգոստոս
Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին
Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում
Ընտրություն, որն ամենքս պետք է կատարենք…
Ամուլսարն աշխարհայացքի հարց է, արժեքային համակարգի հարց է, երկրի ապագայի տեսլականի հարց է: Իսկ այստեղ մենք բոլորս ասելիք ունենք:
ՔՊ անդամները տեղյակ չեն, թե ի՞նչ է երեկ վարչությունում քննարկվել. Հովիկ Աղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չի զարմանա, եթե ՍԴ-ն հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի
«Դատավորները շատ լավ հասկանում են, թե վարչապետն ում նկատի ունի». ԲԴԽ նախագահը պատերի տակ «վնգստալու» մասին
Ռուբեն Վարդազարյանն ասում է՝ դատավորները միշտ կաշկանդված են իրենց կոլեգաների մասին կարծիք արտահայտել
Նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով
«8400 մարդ պետական ապարատում է աշխատում և ստանում նվազագույն աշխատավարձ, 6000-ը համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և 30.000 մարդ՝ մասնավոր հատվածում»,- ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ համայնքներում բազմաթիվ հանդիպումների ժամանակ հատկապես համայնքային
ՀՖՖ-ն չի թույլատրում պաստառի, ֆան շարժման դրոշների, երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտների մուտքը մարզադաշտ. Red Eagles
ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել Red Eagles ֆան շարժման գործունեությանը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Red Eagles ֆան շարժումը, Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1մլն դրամ արժողությամբ ֆուտբոլային, ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ: Պետք է ընգծել,
Արջը վնասներ է հասցրել. ԱԻՆ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության
«Օրենքով գողի» հանդիպումն ընթերցողի հետ հետաձգվեց
Մինչ ՀՀ կառավարության նիստում կհաստատվեր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի փաթեթը, այն է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով գողերին», «Զոն նայողներին», քրեական ենթամշակույթի կրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այս ենթամշակույթի մարդկանց բանտ ուղարկելու մասին, մի քանի գրքերի հեղինակ, հրապարակագիր, լրագրող Մելանյա Պետրոսյանցն իր «Օրենքով գողը» գրքի շնորհանդեսը հետաձգեց: Այն պետք է տեղի
Առերևույթ առկա են Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ. ՀՔԾ
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից:
ԲԴԽ նախագահը դատարաններն արգելափակելու ու ցույցերի մասին. «Չեմ ընդունում, որ դատավորը կարող է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի»
Ռուբեն Վարդազարյանն ասում է՝ դատավորը դատարանի դիմաց ցանկացած բողոքի ցույցից իրավունք չունի ճնշվի:
Մարինե Սուքիասյան. Եթե պետական մարմիններն առաջնորդվեն Տիգրան Եգորյանի կոչով, ապա արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կանեն
Տիգրան Եգորյանի կոչը շատ նման է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հայտարարության: Նա պահանջում է, որ Ազգային ժողովը, վարչապետը, նախագահը, դատական իշխանությունը չենթարկվեն ՍԴ-ի որոշումներին:
ԲԴԽ նախագահը` Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին
Ռուբեն Վարդազարյանը գտնում է՝ այնպես չէ, որ ԲԴԽ-ն ամեն գնով պետք է պաշտպանի դատավորին
«Անուշի» սկզբնահնչումը պե՛տք է կայանա Թումանյանի ու Կոմիտասի համար հոբելյանական տարում
Համոզված է կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը Ամռանը ՀՀ կոմպոզիտորների միության դահլիճում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ժողովրդական նվագարանների եւ երգեցողության» ամբիոնի ուսանողները Մարգարիտ Ոսկանյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչեցրին Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով կոմպոզիտոր Արաս Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը (Անուշ՝ Հռիփսիմե Աղաբաբյան, Սարո՝ Սուրեն Գեւորգյան, Թումանյանի խոսքը կարդաց Վասո
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ն առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 6-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը և 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը
Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան: Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը լիահույս է, որ նախարարությունը նախատեսել է լրացուցիչ և բավարար ֆինանսական միջոցներ սեպտեմբերի 1-ին՝ ոչ աշխատանքային օրը մանկավարժների աշխատանքը փոխհատուցելու համար
Այս մոտեցումը միգուցե որևէ նոր իմաստ կհաղորդեր դեռևս խորհրդային տարիներից սկզբնավորված սեպտեմբերի 1-ի ցուցադրական միջոցառումներին և որևէ կերպ կհիմնավորեր ոչ աշխատանքային օրը հանրապետության բոլոր դպրոցների առնվազն տնօրեններին և ուսուցիչներին աշխատանքի կանչելու մտադրությունը: Սակայն, հերթական անգամ ականատես եղանք ոչ թե երեխաների համար, այլ երեխաների միջոցով վերադասներին, հյուրերին դիմավորելու կամ ցուցադրական միջոցառումների իրականացման, որոնք որևէ կերպ չեն առնչվում սովորողների կրթական կարիքներին և առավել ևս երեխաների՝ տոնից ակնկալիքներին:
«Սիրում եմ մեն-մենակ շփվել մայր բնության հետ»
Հարցազրույց գրող, հրապարակախոս, լրագրող եւ բնախույզ Սուրեն Հայրապետյանի՝ Սուրայրի հետ: – Հաճախակի եք լինում Սեւանի ափերին: Ի՞նչն է հատկապես ձեզ ձգում դեպի Սեւան: – Սեւանի ափերին դեռ պատանեկան տարիներից եմ եղել, բայց իմ նպատակային այցելություններն այն ժամանակներից են, երբ բնասեր օգնականներիս հետ հետիոտն արշավներ էի կազմակերպում Սեւանի ավազանի բնաշխարհն ուսումնասիրելու համար: Նշումներ էի կատարում, որոնք
Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում պարբերաբար ստացել և «Վանաձոր» ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարները
Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, պատրաստակամություն է հայտնել օժանդակել վերջինիս` նույն հիմնարկում պատիժ կրող, դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար նրանից կաշառք ստանալու հարցում:
Ռուբեն Վարդազարյան. «Բարեվարքության ստուգումը պետք է սկսել ինձանից»
ԲԴԽ նախագահը գտնում է՝ բարեվարքության գործընթացը պետք է անցնեն ԲԴԽ բոլոր անդամներն ու դատավորները
Երվանդ Վարոսյան. «Հայաստանի իշխանությունն այդպես էլ առաջ գնալու պատրաստ չէ: Նրանք անընդհատ հետ են գնալու». «Փաստ»
Ընդունենք՝ պարզվեց, որ 1995թ. ընտրությունները կեղծված են, պարզվեց նաև, որ այդ ժամանակահատվածի օրվա իշխանությունը քաղաքական ուժերից մեկին ապօրինի հեռացրել է ընտրապայքարից, իսկ ընտրությունները, այդ թվում՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեն, իրականացրել են խայտառակ խախտումներով:
Ընդունենք՝ այս ամենն ի հայտ եկավ, սրան իրավական ի՞նչ գործընթաց է հետևելու: Ոչինչ:
Ինչո՞վ են կինը եւ տղամարդը տարբերվում միմյանցից
Այսօր շատ է խոսվում տղամարդու եւ կնոջ հավասարության մասին, սակայն նրանց մեջ կան ակնհայտ բազմաթիվ տարբերություններ: Կնոջ մաշկն ավելի բարակ է եւ չոր: Հյուսվածքների առանձնահատուկ կառուցվածքի եւ պրոգեստերոնի հորմոնի շնորհիվ կնոջ մաշկն ավելի արագ է ձգվում, քան տղամարդունը: Կնոջ սիրտն ավելի փոքր է եւ ավելի արագ է բաբախում: Եթե տղամարդու սրտի աշխատանքը միջինը 72 հարված
Տրդատ Սարգսյան. «Վայոց ձորի նախկին փոխմարզպետը տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում իմ հասցեին, քանի որ բացահայտվել է իր կեղծարարությունը». «Հայկական ժամանակ»
Այս հրապարակումներից հետո Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարզսյանը հայտարարել էր, թե Տոնոյանը պաշտոնից ազատվել է մի քանի օր առանց զգուշացնելու աշխատանքից բացակայելու համար, ինչից հետո արդեն նախկին փոխմարզպետը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ուշագրավ տեղեկություններ հայտնեց Սարգսյանի նախընտրական արշավից՝ հայտարարելով, որ մարզպետն օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը։
Այս իշխանության մեջ գտնվողների զգալի մասը պարզապես խուսափում է հրապարակային բանավեճերից՝ սահմանափակվելով լրագրողների մեկ-երկու հարցերի պատասխանելով. «Փաստ»
կամ պարզապես ֆեյսբուքյան «կտրիճ», «բաց», ժողովրդավար կերպարով հրապարակումներ անելով: Իհարկե, չափազանց հեշտ է կողմնակիցների ու ֆեյքերի թիկունքում քողարկվել սոցցանցային տիրույթում՝ «ճնշելով» բացասական մեկնաբանություններն ու հարցադրումները, կամ պարզապես չնկատել դրանք:


















































